Օրվա լրահոսը
Երբ սոցիալական ցանցի օգտատերը չի դիտարկվում որպես լրատվական գործունեություն իրականացնող
ՍԴ դիմած նախկին նախարարը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 8-րդ մասը, չնախատեսելով զրպարտությունը սոցիալական հարթակի օգտահաշվից հեռացնելու, նույն վայրում հերքում հրապարակելու կարգ ու պայման, ինչպես նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածը, սոցիալական հարթակում օգտահաշիվը չդիտարկելով որպես լրատվության միջոց, չի ապահովում պետության՝ անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ապահովելու եւ պաշտպանելու պարտականությունը: Արդարադատության նախկին
Քաղաքապետարանի աշխատակից է միացել սրբազան պայքարին. Գառնիկ Դանիելյան
Սուրբ Աննա եկեղեցու բակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի մեկ աշխատակից այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել եւ միացել է սրբազան շարժմանը։ Քաղաքացու անունը դեռ ճշտվում է։ Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ չորս զինծառայողի մահվան ելքով վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս երկու պաշտոնատար անձի
Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր
Ոտքս վնասելով ինձ բերման ենթարկեցին մայթից՝ առանց որեւէ պահանջ ներկայացնելու. Արսեն Գրիգորյան
Էրեբունի հիվանդանոցում նկարեցին ոտքս, սալջարդ է, դեղեր են նշանակել
Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար մեղադրվող նախկին համայնքի ղեկավարը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ նախկին համայնքի ղեկավար Դ․Ս․-ի և երեք անձանց նկատմամբ։ Մայիսի 26-ին Դ․Ս․-ն ձերբակալվել է, նրան ներկայացվել է
«Որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքել՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»․ Աբրահամ Գասպարյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Նիկոլ, քեզանից վախեցող չկա»,- ոստիկանության Զեյթունի բաժանմունքից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ջենեսիս Արմենիա» կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանը։ Նա ևս բերման էր ենթարկվել առավոտյան անհնազանդության ցույցերի ժամանակ։ «Որքան բռնաճնշումներ իրականացնես, այնքան քո ռեժիմը շարունակելու է ճաքել՝ աճառյանական բառարանի բացատրությամբ»,- հավելեց նա։ Անհնազանդության ցույցի մասնակից քաղաքացիներից մեկն էլ, լրագրողների հետ զրույցում պատմեց, որ
Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ․ FAST-ն ու Solaron-ն ամփոփել են հետազոտական ծրագրի արդյունքները
«Հայաստանի էներգետիկ անկախության ճանապարհային քարտեզ»-ի նախագիծն արդեն իրականություն է։ Մայիսի 24-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ծրագրի ֆինանսական աջակից «Solaron» ընկերության հետ համատեղ ներկայացրին Հայաստանի էներգետիկ անկախության բարձրացման հնարավորությունների նախանշմանն ուղղված հետազոտական դրամաշնորհային ծրագրի արդյունքները։ Շնորհանդեսին բացման խոսքով հանդես է եկել FAST-ի և Solaron-ի համահիմնադիր և հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Ալավերդյանը՝
Իռլանդացի գրողի վեպում՝ հայկական բարբառ
Հարցազրույց թարգմանիչ Աննա Բաղրամյանի հետ Աննա Բաղրամյանը գրական գործակալ է, հեղինակային իրավունքների ձեռքբերման մասնագետ, նաեւ թարգմանիչ։ Վերջերս «Էջ» հրատարակչությամբ լույս է տեսել հանրահայտ իռլանդացի գրող Թանա Ֆրենչի «Որոնողը» դետեկտիվային վեպը Աննայի թարգմանությամբ։ – Հարգելի Աննա, սա ձեր առաջին փորձառությունն է այսպիսի ծավալուն վեպ թարգմանելու գործում։ Մինչ այս թարգմանել եք հայ հեղինակների պատմվածքներ։ Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք աշխատանքի
Հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ. Գնել Սանոսյան
«Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ»,- հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Բերման են ենթարկվել մտավորականներ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել Սիսիանում․ Բագրատ սրբազան
Բերման են ենթարկվել արցախցի պատգամավոր Աշոտ Դանիելյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, բժիշկ Գեւորգ Թամամյանը, երգահան, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանը, նաեւ բերման ենթարկված սարկավագ կա։
Վահրամի քույրերը. Կարինեն
(հատված որդուս հիշատակին նվիրված «Հզորը» վիպակից) Այո՛, Վահրամը պապիկին, տատիկին ու երկու քույրերին չտեսավ։ Նրանք զոհվել էին երկրաշարժի ժամանակ (երկրորդ քույրը՝ Սիրարփին, երկրաշարժից առաջ, չորս ամսական հասակում էր մահացել)։ Բայց, այդուհանդերձ, Երեւանից Սպիտակ գալիս, թոռան ու եղբոր հոգատարությամբ, անպայման ծաղիկներով այցելում ու խնամում էր նրանց գերեզմանները… Վահրամն այդպես էլ քույրիկ չունեցավ։ Սակայն նրա հորեղբոր
Ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ապա տարել անհայտ ուղղությամբ․ Քրիստինե Վարդանյան
Ոստիկանները ՀՅԴ գրասենյակի մոտ դաժան ծեծի են ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին, ապա տեղափոխել անհայտ ուղղությամբ․ այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում Ավելի ուշ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց, որ Աշոտ Սիմոնյանն ազատ է արձակվել: Հիշեցնենք, ոստիկանները ՀՅԴ գրասենյակի մոտ
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը. Մայր Աթոռ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների. Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա
ՌԴ ՊՆ. Պատրաստ ենք օգնել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում։ «Հայաստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հեղեղումների և սելավների հետևանքների վերացման գործում։ 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ են տրվել անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի հատկացման ուղղությամբ։ Հայկական կողմից հարցում ստանալու
Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ փակել էին Գյումրու մուտքերից մեկը
Նա նաև նշեց, որ պարեկային ծառայությունը առավոտյան ժամը 6-ից հսկողություն է իրականացրել տվյալ հատվածում, ու առհասարակ՝ պարեկները տևական ժամանակ է՝ չեն հեռանում իրենց տան մոտից, որը գտնվում է հենց Թբիլիսյան խճուղու վերջնամասում։
Հանրապետության ողջ տարածքից բերման է ենթարկվել 226 քաղաքացի. Ազգային ճակատ
Այս պահին Հանրապետության ողջ տարածքից բերման է ենթարկվել 226 քաղաքացի։ Նրանց բոլորին ցուցաբերվել է փաստաբանական աջակցություն։ Ազգային ճակատ
Բելառուսը Հայաստանին տոկունություն է մաղթել ջրհեղեղի հետևանքների հաղթահարման գործում. Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն տարերային աղետի հաղթահարման գործում։ X միկրոբլոգում Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության գրառման մեջ նշվում է, որ ՀՀ-ում Բելառուսի դեսպանատունը կապի մեջ է Հայաստանի իրավասու մարմինների հետ: Նշված է նաև, որ ջրհեղեղի հետևանքով տուժած Բելառուսի քաղաքացիների մասին տեղեկություն չի ստացվել։
Կարմիր բերետավորները փորձում են ներխուժել ՀՅԴ գրասենյակ. ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավոր
ՀՅԴ գրասենյակի մոտ կարմիր բերետավորները ծեծի են ենթարկում քաղաքացիներին
«Հայելի թող պահեն․ այդ մարդուն վախեցնում է մի բան՝ իր աթոռն ու փողը, որը իրեն տալիս են»․ Բագրատ սրբազանի պատասխանը ոստիկանապետին
«Դա ոստիկանապետի ասելու բա՞ն է, թեպետ իրենց ստի եւ վախի գերագույն հրամանատարը եթե ասի՝ «դուրսպրծուկ», նա էլ «լակոտ» պետք է ասի»։
Դիտվել է Կիրանց, Դեբեդ և Աղստև գետերի ջրի մակարդակների նվազում
Հայաստանում գետերի ջրի մակարդակը մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում 105 սմ-ով , Ձորագետ գետում` 70 սմ-ով, Փամբակ գետում 50 սմ-ով, Տաշիր գետում 57 սմ-ով։ Աղստև
«Ո՞ւմ գույքն են յուրացրել Արցախի համայնքապետերը, այդ մեքենաները պետք է թողնեին այնտե՞ղ»․ Բագրատ սրբազան
«Մարդկանց զրկել են տնից-տեղից, հայրենիքից, հիմա էլ ուզում են իբր վախեցնել, այդ մարդկանց կարո՞ղ են վախեցնել»։
Ֆրանսիայի դեպանությունը իր համերաշխությունն է հայտնում Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին, վշտակցում տուժածներին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեպանությունը «X»-ի իր միկրոբլոգում իր համերաշխությունն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերի բնակիչներին՝ հեղեղների կապակցությամբ: «Դեսպանությունը վշտակցում է տուժածներին: Դեսպանությունն իր աջակցությունն է հայտնում ՀՀ իշխանություններին»,- նշված է հայտարարության մեջ:
Խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից․ ԵՄ դեսպան
ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Մենք խորապես ցնցված և վշտացած ենք Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումներից»:
Փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը․ ցուցարարների 70 տոկոսին բերման են ենթարկել
Այսօր վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են տեղի ունենում նաև Շիրակի մարզում։ Մեծ թվով քաղաքացիներ փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի Թորոսի կամրջի հատվածը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» բացականչում էին նրանք։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀԿ Գյումրու շրջանային խորհրդի նախագահ Արտյոմ Ղուկասյանը, ոստիկանները ուժ են կիրառել ցուցարարների հանդեպ՝ նրանց 70 տոկոսին բերման
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվել է 20 օրով. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Դատավոր Մարտին Արզումանյանը Ստեփանակերտի քաղաքապետին կալանավորվեց 20 օր ժամկետով։ Արցախցիների նկատմամբ դիակապտությանը միանում են նոր գործող անձինք։
«Ոստիկանությունը գործում է օրենքի սահմաններում, տեր հայրին հորդորեք, թող նորմալ պահի իրեն»․ ոստիկանապետ
«Մայթեզրին կանգնած ոչ մի քաղաքացի անտեղի բերման չի ենթարկվում, ուրեմն մի բան արել է, որ տարել են»։
Չկա թուղթ, որը կկարողանա ապահովի հայրենիքի անվտանգությունը, մեր դեպքում մենք պետք է ունենանք ուժեղ բանակ. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին արած անհեթեթ հայտարարություններին ի պատասխան, նկատել, որ որքան լավ է Փաշինյանը գեղեցիկ խոսում հայերեն, այնքան վտանգված է մեր հայրենիքը։ Ըստ Կարապետյանի, նա փորձում էր իր ելույթում պարտությունը մեզ՝ բոլորիս ներկայացնել որպես հաղթանակ։ Նկատելով, որ պատմության մեջ չի եղել դեպք, որ
«Ընդամենը մի քանի օրվա պատմություն է, իրենց ասած հենարանը ուղղակի փլելու»․ Բագրատ սրբազանը կոչ է անում դուրս գալ փողոց
Բագրատ սրբազանն ասաց, որ սա քաղաքական հարց չէ, լուծումը քաղաքական է, բայց գործընթացը ազգային-ազատագրական է։
Որ փողոցներն են փակվել եւ քանի հոգի է բերման ենթարկվել. ամփոփ
Վաղ առավոտվանից Երևանում և մարզերում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Այս պահին ակցիաները շարունակվում են։ Առավոտյան 09։00-ի դրությամբ ակցիաներ են տեղի ունեցել և արգելափակվել են․ 🔷Երևան-Աշտարակ ճանապարհը 🔷Աբովյան փողոցը 🔷Հին Երևանցու փողոցը 🔷Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկ 🔷Հանրապետության փողոցը 🔷Տերյան փողոցը 🔷Թումանյան-Խանջյան խաչմերուկը 🔷Գարեգին Նժդեհի փողոցը 🔷Կորյունի փողոցը 🔷Ազատության պողոտան 🔷Երևան-Արմավիր ճանապարհը 🔷Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը 🔷Մաշտոցի պողոտան 🔷Խանջյան փողոցը
«Մտանք, տղերք, մաքրում ենք»․ ոստիկանները բռնի ուժով ավտոբուսներով բերման են ենթարկում մարդկանց
Անհնազանդության գործողություններին միացել են նաեւ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։ Ոստիկանները քաշքշեցին ծնողներին ու Բագրատ սրբազանին։


















































