Օրվա լրահոսը

«Անհեռատես, ոլորտը պարալիզացնող որոշում է ընդունել նախարարությունը». էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Հրապարակ»

Դեղերի վաճառքի նոր կարգը, որը կիրառվում է մարտի 1-ից, պահանջում է, որ հակաբիոտիկները եւ մի շարք այլ պրեպարատներ՝ ընդհանուր 400-ից ավելի դեղամիջոցներ, վաճառվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Սակայն կարգը չի գործում, իսկ դեղատները հիմնականում կամայական են կիրառում այն։ Օրինակ, Երեւանի դեղատներից մեկը գնորդին հրաժարվել է վաճառել արտաքին օգտագործման համար նախատեսված քսուկ, որի մեջ չնչին չափով հակաբիոտիկ է

2018 թ.-ից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ. «Ժողովուրդ»

07․06․2018 թվականին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միեւնույն ժամանակ պատրաստ լինելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»: Սակայն իրականում «Ժողովուրդ» օրաթերթը անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ 2018 թվականից ի վեր ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման ընդամենը 3 բանաձեւ՝ հետեւյալ պետությունների կողմից․ • 26․04․2019թ․

Երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը… ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից. Տաթեւ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, որն Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը

Ս․թ․ ապրիլի 26-ին Ֆասթ Բանկի աջակցությամբ Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։ Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին  է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ

Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ինչո՞ւ են «գուբերնիա» բառը ծամոն դարձրել

1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելովեժյան համաձայնագրերի ստորագրմամբ արձանագրվեց Խորհրդային Միության փլուզումը: Ստեղծվեցին 12 անկախ պետություններ՝ Բալթյան հանրապետություններն անջատվել էին ավելի վաղ: Այդ պահից սկսած՝ համարյա 33 տարվա ընթացքում եղե՞լ է մի դեպք, երբ անկախ պետություններից որեւէ մեկը մտներ ՌԴ կազմ կամ այդ պետությունների ղեկավարությունը նման ցանկություն հայտներ: Կա «Ռուսաստան Բելառուս» միութենական պետություն», բայց իրականում Բելառուսը

Պարգեւ Արքեպիսկոպոս Մարտիրոսյան. Բավ է մեզ վախեցնել պատերազմի սպառնալիքով՝ հանուն ձեր աթոռներին կառչած մնալու

Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել, որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը։ Ես հավատում եմ Հայոց ներուժին ու նրա գիտակցությանը։

Նիկոլ Փաշինյանը եկեղեցին եւ քրիստոնեությունը նշել է ՀՀ ժողովրդի ազգային արժեքների շարքում

Ի դեպ. Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության մեջ (հոդված 8.1)  ամրագրված է միմիայն Հայ առաքելական սուրբ եկեղեցու  բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում

Ինչպես խնամել մաշկը ջրծաղիկի, վիրուսային այլ վարակների դեպքում․ մանրամասնում է բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանը

Բժիշկ-մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ զրուցել ենք վիրուսային մի շարք վարակների դեպքում առաջացող ցանավորման առանձնահատկությունների մասին՝ մասնավորապես անդրադառնալով այդ ընթացքում մաշկի ճիշտ խնամքին։ -Ջրծաղիկը, որը բավականին տարածված սուր վարակիչ հիվանդություն է, մի շարք տհաճ ախտանշաններից զատ դրսևորվում է նաև մաշկային տիպիկ ցանավորմամբ, որի մշակման խնդիրը երբեմն շատ հարցեր է առաջացնում։ Ինչպե՞ս ճիշտ խնամել մաշկը ջրծաղիկի ժամանակ։

Թաքցնում եք, որ ի՞նչ անեք: Հանի, այդ քարտեզն էլ ճոճի, ոնց որ Հայաստանի էն «չիգանկեն» ես ճոճում. «ՉԻ»

Բա որ հանկարծ պարզվի, որ սահմանազատման գործընթացում Ադրբեջանը հիմք է վերցրել մի քարտեզ, Հայաստանը՝ լրիվ ուրիշ քարտեզ, ի՞նչ է լինելու:

Ադրբեջանցի խորհրդարանականներն առաջարկում են Բաքու հրավիրել Նիկոլ Փաշինյանին ու չարախոսում Հայ Առաքելական եկեղեցու դեմ

Իսկ ադրբեջանցի մեկ այլ պատգամավորի՝ Վարդենիսի շրջանում ծնված Սահիբ Ալիևի քննադատության թիրախում այսօր Հայ Առաքելական եկեղեցին էր, որն, ըստ իշխանամետ խորհրդարանականի, «փորձում է խափանել սահմանազատման գործընթացը»։ Ադրբեջանցի պատգամավորը նույնիսկ հասավ այնտեղ, որ իր ելույթում Հայ Առաքելական եկեղեցին «ահաբեկիչների որջ» անվանեց։

Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը 16 օր շարունակ հացադուլ է անում Երևանի օդանավակայանում՝ Հայաստան մուտք գործելու արգելքից հետո։ 57-ամյա Նիկոլյանը խիզախ հետաքննող լրագրող է, որը բազմաթիվ վեճեր է առաջացրել կարևոր անձանց մասին իր բացահայտումների պատճառով: Նա եղել է Արցախի հակամարտության և Իսրայել-Լիբանան սահմանին վերջերս տեղի ունեցած բախումների առաջնագծում, վիրավորվել է երկու հակամարտությունների ժամանակ: Անցած 30 տարիների ընթացքում

Լարիսա Ալավերդյան. «Մաքուր ակունքից երբեք կեղտաջուր չի հոսում»

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորապես, «Տավուշը հանուն Հայրենիքի» ազգային ազատագրական շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հասցեին իշխանության ամենաբարձր մակարդակով կազմակերպվող հակաքարոզչությանը` արձանագրեց, որ մաքուր ակունքից երբեք կեղտաջուր չի հոսում։ «Մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ. ցանկացած արտահայտություն, ցանկացած գործունեություն, որը ծավալում է անձը կամ խումբը,

Վահան Կոստանյանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

Մայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման

«Ողջ սուտը, բոլոր կեղծիքները, որ Բագրատ Սրբազանի հասցեին հորինվում ու տարածվում են, նրան, հաստատ, չեն կպչելու». Իրավապաշտպան

Ըստ իրավապաշտպանի` «այսօրվա իշխանությունների աջակիցները ոչնչով չեն տարբերվում երեկվա իշխանությունների աջակիցներից։ Նույն բառապաշարն է, նույն հայհոյանքներն են ու նույն ատելությունը»

Վաղարշակ Հարությունյանը մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը

Վաղարշակ Հարությունյանն այսօր Ռուսաստանում հավատարմագրված այլ դիվանագետների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, այս մասին հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը:

«Վտանգը դեռ դեմներս է, իմ ասածները թող չաղավաղեն»․ Կիրանցի գյուղապետ

«Ամենամեծ վտանգը եւ ամենամեծ վախը կա հենց այս մասում, որը մտնում է կամուրջ եւ գյուղի տարածք»։

Երկու վեհափառ Հայրապետներուն միջեւ խորհրդակցութիւնները կը շարունակուին

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։ Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք

Ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ «պատերազմը պետք է լինի անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի» միտքը գործնականում, կամ` Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության «պերճանքն ու թշվառությունը». Խոսրով Հարությունյան

Այսօր՝ մայիսի 7-ին իր  ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանազատման և սահմանագծման իր քաղաքականությունը որակեց որպես  աննախադեպ իրողություն, որի նպատակն է պատերազմը դարձնել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի: Առաջին հայացքից  երկարաժամկետ կտրվածքով պետության անվտանգության տեսանկյունից նման նպատակադրումը թվում է միանգամայն արդարացված: Մինչդեռ   իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված  Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական

Սանկտ Պետերբուրգի «Imperial Orchestra»-ն Երեւանում կհնչեցնի հայտնի ֆիլմերի սաունդրեքեր

Հայաստանցի ունկնդիրը կվայելի 2 «Cinema Medley» շոու, որոնք ներառում են ավելի քան 30 ֆիլմերի երաժշտություն

Նաիրա Զոհրաբյան. «Երբ չենք ունեցել պետություն, իսկ մեր երկիրը դե ֆակտո զավթված է ադրբեջանա-թուրքական ռեժիմի կողմից, եկեղեցին է պահել հողը եւ հայկականությունը»

«Մենք այսօր բոլորս պարտավոր ենք լինել սրբազան Հայաստանի, այս ազգային-ազատագրական շարժման կողքին, որովհետեւ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ազգային-ազատագրական շարժում է»,-ասաց հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում։ «Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ տարբեր կարգի անձրեւաորդերին, որոնք հիմա ցեխ են շպրտում եկեղեցու վրա, պետական ու օլիգարխների ռեսուրսները ներդրել են  Հայաստանը զավթած թուրք-ադրբեջանական օկուպանտ ռեժիմի դեմ սկսված ազգային-ազատագրական

ՊՆ. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով

Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Էջմիածնի թիվ 11 դպրոցում դասադուլ է․ ծնողներն ասում են՝ թափառող շները հարձակվում են մարդկանց վրա, հոշոտում. «Ա1+»

Էջմիածնի թիվ 11 դպրոցի ծնողները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դասադուլ են անում։ Նրանք մտահոգված են քաղաքում թափառող շների բարձիթողի վիճակով, ասում են՝ դրանք լուրջ սպառնալիք են հասարակության կյանքին և առողջությանը։ Ինչպես «Ա1+»-ի թղթակցին տեղեկացրեց ակցիայի մասնակիցներից, նույն դպրոցի երկու աշակերտների մայր Անահիտ Մամիկոնյանը, դասադուլը կրթական համակարգի հետ ոչ մի առնչություն չունի։ «Մենք բողոքում, մեր ձայնն

Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս

Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.67⁰ և արևելյան երկայնության 45.31⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտի՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է

«Կամ ՔՊ ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Նիկոլ Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ՝ ասելով, որ իբր հեղափոխության արդյունքում վարչապետ է դառնալու ինչ-որ «վատ մարդ» (նախկին նախագահ, ռուսական ագենտ, ուժաս, բոլորը միասին և այլն)։ Ենթադրենք, ժողովուրդը խաբնվում է, և վերջում Սրբազանը վարչապետի թեկնածու է առաջադրում այդ «վատ մարդուն»։

Երևանի Նորաշեն թաղամասում այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուս

Մայիսի 7-ին, ժամը 16:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում այրվում է չշահագործվող ավտոբուս։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 16։36-ին, մարվել՝ 16։44-ին։ Այրվել է «MAN» մակնիշի չշահագործվող ավտոբուսը։   ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

«Սա չարիքը քշելու ուխտագնացության երթ է` դեպի Երեւանի կենտրոն». Էլեոնորա Մանանդյան

Ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման, մի խումբ քաղաքացիներ Սուրբ Սարգիս եկեղեցուց ուխտագնացության երթ էին նախաձեռնել դեպի` Երեւանի կենտրոնում գտնվող Սուրբ Զորավոր եւ Սուրբ Աննա եկեղեցիներ։ Երթից առաջ հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը ԶԼՄ- ներին ասաց. «Մենք այսօր այստեղ ենք ոչ թե որպես կազմակերպություն, այլ որպես մի խումբ հայեր, որոնք խիստ մտահոգ են այս ամբողջ իրավիճակով։

Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով՝ ծիծաղելու աստիճան անհիմն մեղադրանքներով: «Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Եթե մեր հոգեւորականները իրավունք չունեն կարծիք հայտնելու, բա ո՞վ իրավունք ունի, կարո՞ղ է մտածում եք՝ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը իրավունք ունի. Մարուքյան

Բա՞ն են ասում, կարող եք փաստական դաշտում բանավիճել՝ առանց ասելու գործակալ, ռսաստրուկ, միութենական պետության ջատագով. Մարուքյան

Ինչպես ֆրանսիացի արխիվագետ-հնագրագետը սիրահարվեց Հայաստանին

Փարիզի արխիվային գործի համալսարանի ասպիրանտ Վադիմ Բոեմը 2 ամիս աշխատել է Հայաստանի ազգային գրադարանում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930