Օրվա լրահոսը
«Ժիրայր Ոսկանյանի դեմ հարձակումն առանձնահատուկ է նրանով, որ հրահրվել և իրականացվել է լրատվական ոլորտում գործող մեկ այլ անձի՝ բլոգերի և իր շրջապատի կողմից». ՀԿ-ներ
Մայիսի 5-ի երեկոյան Երևանի Թումանյան փողոցում գտնվող «1896» ռեստորանում բռնության է ենթարկվել «1in.am» լրատվական կայքի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը։ Ըստ լրագրողի՝ նրան է մոտեցել բլոգեր Միկա Բադալյանն իր մի խումբ սեղանակիցների հետ, անվայելուչ պահվածք դրսևորել և ընդհարում հրահրել։ Երբ Ժիրայր Ոսկանյանը ոստիկաններին է ահազանգել, վերջիններիս աչքի առաջ այդ խմբի մարդիկ հարվածներ են հասցրել նրան, ձեռքից խլել
Փաստաբան. «Արդարադատության մեր պահանջն է, որ բոլորս ունենանք «Գոյ» թատրոն իր ուրույն նկարագրով ու հանդիսատեսով»
«Գոյ» ազգային թատրոնը ՀՀ վարչական դատարան հայց է ներկայացրել, որով պահանջում է վերակազմավորման ձեւով «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու որոշումը անվավեր ճանաչել եւ երկրորդ պահանջով` ոչ իրավաչափ ճանաչել պատասխանող ԿԳՄՍ նախարարության որոշակի գործողություններ, որոնք բխում են 701 Ն որոշումից։ «Այս ընթացքում այսօրվա դատական նիստը, թերեւս, ամենաարդյունավետններից էր»,-ասաց «Գոյ» թատրոնի շահերի ներկայացուցիչ Կարո Ասատրյանը։
«Սրբազան գիտություն է իրար լսելը»
Բուլատ Օկուջավան այն գրողներից է, ում հոգևոր ներկայությունը նրա ֆիզիկական բացակայությամբ բնավ չի նվազել, եթե ոչ՝ հակառակը: Գրողի մահից ահա քառորդ դար անց էլ, նրա բանաստեղծությունները, որոնց մեծ մասը հեղինակը նաև հոգեխոս երգերի է վերածել, հազարավոր մարդկանց կյանքում շարունակում են ապահովել նրա հաճելի, կարևոր ներկայությունը: Բանաստեղծի երկրպագուները շատ են նաև Հայաստանում, և միանգամայն ողջունելի է
Չկան առավել կամ պակաս կարևորության հարցեր. Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրի ընթացքի քննարկում ԵՄ-ի հետ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը: Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը,
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի պատասխանը` Փաշինյանին
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ոնց կարձագանքեք Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի, որ Բագրատ սրբազանի առաջնորդած երթի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն Ռոբերտ Քոչարյանը, ասել է. «Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։
Մուհամմեդ Ջալուդ. Մրցաշարը Հայաստանում անցկացնելու որոշումն ընդունվել է մեծ վստահությամբ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
«Չնայած ահռելի խոչընդոտներին՝ ՀՀ-ն ցուցաբերել է ժողովրդավարական բարեփոխումների անսասան նվիրվածություն». Սիմոնյանը և Ժիվկովիչը ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժամանակակից խորհրդարան) երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ: Ծրագրի նպատակն է աջակցել խորհրդարանի կարողությունների զարգացմանը վերապատրաստման, փորձագիտության եւ խորհրդատվության միջոցով:
ՀԱՍԵ Արցախի թեմ. Հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին
Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» դաշինքի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։ Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում
Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները. Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությունը
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի
«Տիկին դեսպան, Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, հերիք է լռեք». ցույց ԱՄՆ դեսպանության մոտ
Մի խումբ քաղաքացիներ AntiFake.am-ի խմբագրակազմի հետ միասին ցույց են իրականացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանության մոտ` ի աջակցություն «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող Նարեկ Սամսոնյանի ու հանրային գործիչ, նույն փոդքասթի համահեղինակ և վարող Վազգեն Սաղաթելյանի, որոնք արդեն 47 օր է անազատության մեջ են «Իմնեմնիմի» փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Տավուշի գյուղերը
Հարվածներ էր հասցրել 83-ամյա մորը, ինչի հետևանքով նա հիվանդանոցում մահացել էր
Որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է
«Ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու հարցն իմ օրակարգում երբեք չի եղել»․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց ցեղասպանության զոհերին հաշվառելու հայտարարությունների մասին։
10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր. տնտեսվարող սուբյեկտը վարչական պատասխանատվության է ենթարկվել
Տեղեկացնում ենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 00848215) պատկանող լցակայանում (հասցե՝ Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3): Ստուգման արդյունքում հայտնաբերվել են չափագիտական նորմերի և կանոնների խախտումներ: Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների ցուցանիշներն արձանագրել են թերլիցքավորում՝ 10 լիտր բենզինի փոխարեն տրվել է 9,35 լիտր: Արձանագրված
Լրագրության չափանիշներ՝ գումարած արհեստական բանականություն. մեկնարկել է «Թվապատում. Կանոնների արվեստը» կոնֆերանսը
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն նշեց, որ միջոցառումն իրականացվում է Հայաստանի մեդիայի ոլորտի զարգացման 5-ամյա ծրագրի շրջանակում, որի բյուջեն 15 մլն դոլար է:
Պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների երկարաժամկետ զարգացման կարիքների բավարարման ուղղությամբ. Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Իվանա Ժիվկովիչի հետ
Մայիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել ՄԱԿ ԳՔ տեղակալի՝ Հայաստան այցի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ՄԱԿ զարգացման ծրագրի միջև հաստատված ակտիվ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները: ԱԳ նախարարի տեղակալ Մնացական
«Եթե սահմանազատման վերջին փուլում հանրաքվե անենք, ես համոզված եմ, որ մարդիկ կողմ կքվեարկեն»․ Նիկոլ Փաշինյան
«Կիրանցում կա 3 կետ, որտեղ ավելի մանրամասն աշխատանք պետք է արվի, սահմանազատման հանձնաժողովը վերցրել է սեփականության վկայագրերը»։
«Երբեք զիջումներ չեն լինի այս հողերի համար». Անկարայում տեղի է ունեցել «Գյոյչե-Զանգեզուր թուրքական հանրապետության» ինքնահռչակ կառավարության նիստը
Իսկ հայկական կողմից ոչ մի արձագանք չկա
«Մեզանից 400 մետր անցնում է իրենց, իրենցից 3 հեկտար մնում է մեզ, մինչեւ էս պահը ինչ եղել է՝ ես գոհ եմ». Կիրանցի համայնքապետ
Նա մանրամասնեց. «Մենք ունեինք «Խաչի յալ» կոչվող բարձունք, որը ուղիղ խաչը վրա էր էդ գետը, էդտեղից մի 25 մետր իջեցրել են: Շնորհակալ եմ էն մարդկանց, որոնք կարողացել են դա անեն: Հիմա մնում է մեր գյուղի մասը, ամենացավալին»:
«Կարելի է տասնյակ անգամ շփվել հոգեւորականների հետ ու ոչինչ չլսել Աստվածաշնչի մասին, այլ լսել Մերսեդեսի «թազա վիպուսկը հին վիպուսկի» հետ համեմատելու, ցեմենտի, բետոնի մասին. զարմացած չեմ, որ նրանք քաղաքական հայտ են ներկայացնում»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգեւոր առաջնորդությունը
«Մտադիր ենք շարունակել ավանդույթը». առաջին անգամ Հայաստանում օլիմպիական մարզաձևից աշխարհի առաջնություն կանցկացվի
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսին: Ասուլիսին մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մուհամմեդ Ջալուդը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ազգային
Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ Հայաստանից 16 հազար արցախցի է արտագաղթել
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հնարավորիս արագ եւ արդյունավետ իրականացնենք այդ ծրագիրը, որպեսզի մարդիկ տնավորվեն ՀՀ-ում»։
Ամերիկյան համալսարանի մոտ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
2024 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 13:26-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանություն է, որի ընթացքում կրակոց է հնչել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են վարութային
«Նոյեմբերի 9-ին ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, որովհետեւ դելիմիտացված սահման ու սահմանային սյուներ չէինք ստանալու»․ Փաշինյան
«Փոխվել է շատ կարեւոր բան, էական բան, սահմանային սյուները, Ալմաթիի հռչակագիրը՝ որպես սահմանազատման բազային սկզբունք»։
Առաջիկա օրերին Իրանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Արաքսի վրա կառուցված ամբարտակը շահագործման հանձնելու արարողությունը
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի նահանգային պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ առաջիկա օրերին Իրանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի ունենա Արաքսի վրա կառուցված Գըզ Գալասը ամբարտակի շահագործման հանձնման արարողությունը:
«Ոչ անձրեւ եք նայում, ո՛չ կարկուտ եք նայում, ինչքան նարկոբարոն ու գործակալ կա, հավաքվել, եկել եք էստեղ». Բագրատ սրբազանի կատակը՝ Փաշինյանի ասածի շուրջ
Չարենցավանում Բագրատ սրբազանին դիմավորեցին աղուհացով: Նա պատմեց, որ մեծացել է նաեւ Չարենցավանում, որն այն ժամանակ Լուսավան էր՝ Լույսի ավան, այդ հետո դարձավ Չարենցի ավան. «Չարենցը ոչ միայն «Երկիր Նաիրիի» հեղինակն է, այլ նաեւ «Ամբոխները խելագարվածի» հեղինակը, բայց ճիշտ ճանապարհով ընթացող, դեպի լուսավոր ու հաղթանակած գալիքը գնացող ժողովրդի»:
2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը. Արտակ Զաքարյան
2018թ. դրությամբ, ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:
«Եղել է, որ փողոցում իմ նկատմամբ խմբակային հարձակումներ են եղել, էդ քանի՞ հոգու են խոշտանգել»․ Փաշինյանը՝ իրավապահների խոշտանգումների մասին
Այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Փաշինյանն անդրադառնալով ոստիկանների բիրտ ուժ կիրառելուն, ասաց՝ ՀՀ-ում ուժի կիրառման ստանդարտ չկա, պետք է սահմանել ստանդարտ, թե որ դեպքում է պետք է ոստիկանությունն ուժ կիրառի
«Ազգային փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի նախագծի որոշ դրույթներ փոփոխությունների կարիք ունեն»
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամների տեսակետներին ծանոթանալն էր: Ողջունելով հյուրերին


















































