Օրվա լրահոսը

ՌԴ-ն ողջունում է Ալմաթիում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը. Զախարովա

Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղմանը», – նշել է Զախարովան և հավելել, որ այդ հարցերը ևս Պուտինի և Փաշինյանի այսօրվա բանակցությունների օրակարգում են։

Պուտին-Փաշինյանը հանդիպումը անհրաժեշտ է և սպասված. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմի համար, ինչպես հայտնում է Interfax-ը, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան։ «Մինչ այդ կայանալու է ԵԱՏՄ անդամ պետությունների գագաթնաժողովը, որի ավարտին ամփոփիչ փաստաթղթեր կստորագրվեն», – ասել

Հանճարեղ նկարիչը՝ Փարիզի Մոնմարտրից Երեւանի Մոնմարտր, իսկ այսօր արդեն Երեւանի օպերային թատրոն

Փարիզի Մոնմարտր բլուրը համաշխարհային արվեստի թերեւս ամենախիտ կենտրոնն է եղել, որտեղ ապրել եւ գործել են ավելի քան 300 արվեստագետներ՝ նկարիչներ, բանաստեղծներ, երաժիշտներ, պարողներ, երգիչներ…, ոչ միայն իրենց, այլեւ հետագա ժամանակների համար ստեղծագործական ճանապարհ ու նոր ուղիներ կերտող ազատ ու շատ անգամ՝ անզուսպ, ոչ մի օրենքի ու կանոնի մեջ չտեղավորվող, հիմնականում աղքատ, բայց տաղանդավոր, ինչու ոչ՝

Կոչ կ’ուղղենք Հայաստանի իշխանութեան՝ առիթ ստեղծել համաձայնական հանդիպումի. ՌԱԿ համադրուած մամուլ

Կարեւոր է, որ իշխանութիւնը վերջ դնէ իր՝ պարտուողական թուացող, հայրենի տարածքները միակողմանի թշնամիին զիջելու քաղաքականութեան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1…-2 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մալթայի ԱԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը Մարիա Կարապետյանը բարձրաձայնել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցի մասին

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 7-ին հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարարության գլոբալ հարցերի, միջազգային զարգացման եւ տնտեսական հարցերի գծով գլխավոր տնօրեն Նեւիլ Ակուիլինայի եւ Ավստրիայում Մալթայի դեսպանի հետ: Ողջունելով հյուրերին` Մարիա Կարապետյանը կարեւորել է երկու երկրների համագործակցությունը` ներառյալ ԵԱՀԿ շրջանակում:

Եկեղեցին այս պահին իրականացնում է պատմական առաքելություն՝ համախմբելով ազգի բոլոր շրջանակներին՝ ներքին հաշտության և իրական խաղաղության հովանու տակ. Վահե Հովհաննիսյան

Այս իշխանության «նոր ազգային կրոնն է». 1.Պատերազմ բանակի դեմ 2.Պատերազմ Արցախի դեմ 3.Պատերազմ Եկեղեցու դեմ 4.Պատերազմ սփյուռքի դեմ 5.Պատերազմ 1991-2018 անկախության պատմության դեմ Այս ատելության կրոնը ծավալվեց անթույլատրելիորեն երկար, հետևաբար կորուստներն ահռելի էին։ Ժամանակն է դադարեցնել։ Ասում է «Եկեղեցին ինչո՞ւ է խառնվում քաղաքական գործընթացի մեջ»։ Պետք է հստակ պատասխանել. Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ

Ատելության թանձր մթնոլորտը վաղ թե ուշ կցրվի

Որ սկզբունքների վրա ենք մենք բարեփոխվելու 10 տարի առաջ (էլ չասած՝ ավելի վաղ) իմ մտքով անգամ չէր անցնի բարձրաձայն խոսել, առավել եւս՝ գրել հավատի մասին: Դա ինձ այնքան նվիրական, ինտիմ ոլորտ էր թվում, որ ցանկացած խոսակցություն, իմ այն ժամանակվա համոզմամբ, կլիներ միջամտություն այն «սրբությանը», որն ամերիկացիներն անվանում են «privacy»: Բացի այդ, այն ժամանակ ինձ ավելի

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:

Ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են ՌԴ-ից, Վրաստանից և Իրանից

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա ապրիլ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: 🔹 Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Հայաստան այցելել է 163 հազար 970 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 179 հազար 639-ի համեմատ։ ▪️2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր։ Այսօր մենք գործ ունենք Հայաստանի շահերի, նրա պատմական տարածքների աննախադեպ ու անմարդկային վաճառքի, սեփական ժողովրդին դավաճանելու և մեր երկրի բնակչության անվտանգության նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետ: Տավուշի մարզում սահմանային սյուների տեղադրումը (սահմանագծումը), որն իրականացվում է օրենսդրական և միջազգային բոլոր նորմերի կոպտագույն խախտումներով, երկրի պաշտպանունակության ապահովման տեսանկյունից շահեկան դիրքերի հանձնումը, սահմանամերձ գյուղերի

Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում՝ հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին

Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

«Դուք մեղավոր եք, մեզ վրա՞ եք ծիծաղում». տարեց հայցվորը Վաղարշապատ համայնքի ղեկավարի ներկայացուցչին դիմեց

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Սիմա Աբովյան) մայիսի 2-ին շարունակվեց կենսաթոշակառուներ Մարիետա Աբրահամյանի, ամուսնու՝ Էջմիածնի պատվավոր քաղաքացի Ջանիբեկ Հարությունյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ Վաղարշապատ համայնքի, համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի՝ «Ձեռքբերման վաղեմության ուժով համահայցվորների սեփականության իրավունքը Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 2-րդ թաղամասի թիվ 131 տնամերձ հողամասի հարակից 540մ/ք հողամասի նկատմամբ ճանաչելու» պահանջով:

Մեզ հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն անդրադառնում է Փաշինյանի վերջնագրային հռետորաբանությանն ու անհեթեթ հայտարարություններին. «Ասում է՝ եթե չտանք պատերազմ կլինի, տանք՝ էլի գարանտ չունենք, բա ինչի՞ ենք տալիս»:

Կանգնած ենք Տավուշի ու մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ

Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգություն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։ Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։

ՀՀԿ բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը, ազգային նպատակների և գաղափարատիպերի ձևավորմանը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման՝ Եռատոնի առթիվ սույն թվականի մայիսի 7-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված բանախոսությունների շարքը նպատակ ուներ նպաստելու Եռատոնի խորհրդի վերարժևորմանը և համազգային ըմբռնողությանն ու զգացողությանը, ինչպես նաև՝ ազգային նպատակների և ազգային գաղափարատիպերի ձևավորմանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀԿ հոգևոր-մշակութային

Կարեն Վանեցյանի փաստաբանները դիտարկում են ՄԻԵԴ դիմելու հարցը

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱՐԱՐ Կ.ՎԱՆԵՑՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր համոզմունքը փաստարկել ենք այդ հետապնդումը մեկնարկելու առաջին պահից։ Մանրամասնությամբ բացահայտել և արձանագրել ենք բոլոր այն փաստերը, որոնք վկայությունն են այն հանգամանքի, որ այս հետապնդումն իրականացվում է

Փաստաբանական գրասենյակը հաղթեց ՍԴ-ում

Սահմանադրական դատարանը օրերս հրապարակեց գրավոր ընթացակարգով քննված «Փաստաբանական գրասենյակ Լեւ Գրուպ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը: Ըստ այդ որոշման, Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին. Միքայել Սրբազան

Սահմանազատման գործընթացը չի կարող սկսել ու ավարտվել պատերազմի շանտաժով. Միքայել Սրբազան

Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը

Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը: Ազգային ճակատ      

Վահրամն ու թոռնուհիներս

(հատված որդուս հիշատակին նվիրված «Հզորը» վիպակից) Վահրամը մի առանձնահատուկ սիրով էր կապված եղբոր՝ Սարգսի աղջիկների՝ իմ թոռնուհիների հետ։ Այդ սերն անչափելի, աներեւակայելի էր ու անհագ։ Ամենաչնչին առիթի դեպքում, ամենաթանկարժեք խաղալիքներով ու նրանց կողմից սիրված նվերներով «լցնում էր նրանց կյանքը»,  շարունակելով մեր ընտանիքում հիմնված «նվիրատվության ավանդույթներն», ու կարծես փոխադարձելով նաեւ ժամանակին իր համար եղբոր կատարած «բարեգործությունները»…

Ի՜նչու կ՝աճապարէք եւ որու հաշւոյն յանձն առած էք ներկայ զիջողականութիւնը: Ինչո՞ւ վարչապետը քաղբանտարկեալներուն հարցը չի բարձրացներ ու ջանք չի թափեր՝ օր առաջ զանոնք ազատելու ատրպէյճանական կալանքէն. «Ասպարեզ»

Եւ հայութիւնը հարուածող այս բոլոր դժբախտութիւններուն մենակատարը, «առատաձեռն» մեր վարչապետն է, որ քաղաքական մարդու մը համար անընդունելի միամտութիւն կը սնուցանէ, կարծելով որ հայրենի հողերը անսակարկօրէն թշնամիին յանձնելով պիտի յագեցնէ թուրք-ատրպէյճանցի բորենիներու անյագ ախորժակը: Պարոն վարչապետ, եղբայրաբար ձեզի հարց կու տանք, այս ձեր անհաշիւ տալու մոլուցքը ուր պիտի հասցնէ մեզ, արդեօք ձեր առատաձեռնութեան դիմաց ցարդ մէկ

«Ինձ նրանց խոսքերը չեն բավարարում, ինձ պետք են երաշխիքներ. Կիրանցից ամենամոտ սյունը 500 մետրի վրա է». կիրանցեցի. «Հրապարակ»

Կիրանցեցի Գոհար Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ անկախ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությունից, մարդկանց ոգեւորությունից, կիրանցեցիները վստահ են` այլեւս իրենց գյուղի համար առաջվա պես լավ չի լինելու` կա՛մ վատ է լինելու, կա՛մ սարսափելի վատ: Գոհարը կարծում է, որ ինքն այս օրերին գյուղին ավելի է պետք, քան մայիսի 9-ին Երեւանում կայանալիք բողոքի ակցիային. «Երեւանում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Ucom ընկերության արագ և ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։ Այսուհետ Արտաշատի բաժանորդները ևս կարող են միանալ Unity փաթեթներին և ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։ Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար: Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում

Սա Սրբազանի շարժումը չէ, սրբազան շարժում է՝ հանուն հայրենիքի. շարունակվում է «Շիրակը հանուն հայրենիքի» խաղաղ երթը

«6 տարի առաջ այստեղից սկսվեց ի չարս քայլքը, այստեղից են սկսել քայլել, իսկ այսօր սուրբ քայլ է, Սրբազանի գլխավորությամբ ու սրբազան պայքարի համար»

Շարժման պահանջը և նպատակը պետք է լինի իշխանությունների անհապաղ և ամբողջական հեռացումը. «Ապրելու երկիր»

Հայաստանում իշխանությունը և նոր վարչապետը պետք է ընտրվի բացառապես ժողովրդի կողմից՝ բացառելով մի խումբ անձանց կողմից ստվերային պայմանավորվածությունների արդյունքում իշխանության ձևավորումը

ՀՀ ՊՆ-ն ակներեւ ոչ մի քայլ չի ձեռնարկում՝ այս թվերը պակասեցնելու համար. նշված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում. «Ժողովուրդ»

ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում ասվում է. «Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ները) մտահոգություններ են հայտնել զինված ուժերում գրանցված ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքերի ու իրավապահների կողմից այդ դեպքերով արժանահավատ քննություններ չապահովելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում ոչ մարտական, խաղաղ պայմաններում 2018-ին գրանցվել է մահվան 36 դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝

Իսկ ո՞վ ասաց, որ հոգեւորականը չպետք է քաղաքական պայքարի մեջ մտնի, եթե կուզեք՝ եկեղեցական գաղափարախոսությունը նույնպես քաղաքականություն է` բարոյականության. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Մյուս կողմից՝ եթե իշխանափոխության հստակ պահանջ ներկայացվի, ապա Փաշինյանը ստեղծել է բոլոր «պատրվակները» Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա ագրեսիայի համար, այսինքն՝ նրանք կարող են օգնության գալ Հայաստանի իշխանություններին: Այդ վտանգը կա, որ Փաշինյանի կողմից չմտածված այս գործողությունները կարող են հանգեցնել նոր հարձակման, պետք է զգույշ աշխատել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930