Օրվա լրահոսը
ԻԻՀ մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ղեկավարն այցելել է ԵՊՀ և Երևանի թիվ 35 հիմնական դպրոց
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում դոկտոր Մոհամմադ-Մեհդի Իմանիփուրը հանդիպել է ԵՊՀ ռեկտորի, Իրանագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական համակազմի և ուսանողների հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, մշակույթի կցորդ Մոհամմադ Ասադի Մովահեդը,
«Ես Վահագն Ալեքսանյանին եւ մյուսներին հրավիրում եմ Կիրանց՝ անձամբ տեսնելու ջարդված քթեր ու վնասվածքներ»
«Ես ձեզ կոչ եմ անում տեսանյութը դիտել, որտեղ շատ հստակ լսվում է ոստիկաններին ղեկավարող անձի ձայնը, որն անընդհատ կրկնում է՝ խփելով աշխատեք»։
Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է՝ հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում
Միրզոյանը և Ուկրաինայի արտգործնախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր
Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:
«ՄԻՊ զեկույցը քննարկում ենք այն միջավայրում, երբ Կիրանցում բռնություն է կիրառվում իրենց հայրենիքի համար կռիվ տվող մարդկանց նկատմամբ»․ Թագուհի Թովմասյան
«Միջամտեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․ «Տեղեկացնեմ հանրությանը, որ տիկին Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում»։
Նպատակը մեկն էր` ստեղծել պատրանք, որ իբր ինձ հայտնել են՝ որտեղ են քարտեզները, բայց ես հետամուտ չեմ եղել դրանց ծանոթանալուն. Տիգրան Աբրահամյան. 168.am
168.am. Ապրիլի 30-ին ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հարց էր բարձրացրել, որ, ըստ պաշտոնական պատասխանի, Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին քարտեզները կադաստրից անհետացել են: Դրան ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեն հերքում էր հրապարակել, որ նյութերը չեն ոչնչացվել, այլ փոխանցվել են Պաշտպանության նախարարություն, իսկ ինձ հրավիրել են կադաստրի կոմիտե՝ առկա
Վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել է բուժումը և դուրս գրվել հոսպիտալից. ՊՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից։ 12 զինծառայողները, այդ թվում՝ նախկինում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողը, շարունակում են բուժում ստանալ մասնագիտացված բաժանմունքներում։ Զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք նույնպես առաջիկայում կավարտեն բուժումը և դուրս կգրվեն հոսպիտալից: ՀՀ ՊՆ
«Լրագրողների նկատմամբ բռնության բոլոր դեպքերին ես արձագանքել եմ, այդ թվում՝ հանդիպել եմ ընդդիմադիր լրագրողներին»․ Անահիտ Մանասյան
Մանասյանը նշեց, որ պահանջել է բոլոր իրավասու մարմիններից լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով պատշաճ քննություն իրականացնել։
Հովակիմյանը խորհրդարանին է ներկայացրել ԿԸՀ 2022-2023 թ.թ. գործունեության հաղորդումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը մայիսի 2-ին խորհրդարանում ներկայացրել է ԿԸՀ 2022-2023 թվականների գործունեության հաղորդումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող կազմն իր լիազորությունները ստանձնել է 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նախորդող երկու տարիներին ԿԸՀ-ն Հայաստանի Հանրապետության 24 համայնքներում իրականացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. ապրիլի 21-27-ը (2024թ․) ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Հրազդանում՝ ապրիլի 22-ին և 24-ին, ▪️ Վանաձորում՝ գրեթե ողջ շաբաթվա ընթացքում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Իշխանության կողմից իրականացված գործողությունները կիրանցիների նկատմամբ նման են պետական ահաբեկչության»․ Սուրեն Պետրոսյան
Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց՝ պայքարը մտնում է նոր՝ շատ ավելի վճռական փուլ։ Սա այլևս առաքելություն է։
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել «Ուրալ» ավտոմեքենայի վթարման գործով
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի անձնակազմը «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով գահավիժել էր ձորը, ինչի հետևանքով 4 զինծառայող մահացել էր, ևս 19 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց:
«Տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել»
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները։
«33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին ՀՀ զինանշանն իրենց համազգեստի վրա կրող հպարտ, հերոս, հարկատուների հարկերով աշխատավարձ ստացող ոստիկանական զորքերն են»․ Ասպրամ Կրպեյան
Նա նշեց, որ շարունակելու են Կիրանցում լինել։
Նաիրա Զոհրաբյան. «Հիմա բոլորս պարտավոր ենք Հայ Առաքելական եկեղեցուն, տավուշցիներին մենակ չթողնել»
«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում խոսելով այսօր Տավուշում, մասնավորապես, Կիրանցում տեղի ունեցածում ոստիկանության ակտիվ ներգրավվածության մասին, տեղեկացրեց, որ վաղ առավոտյան իրականացված հատուկ գործողության ժամանակ բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել իրենց տունը պաշտպանող տասնյակ կիրանցեցի երիտասարդներ, նրանց թվում՝ նաեւ անչափահասներ։ «Բագրատ սրբազանին եւ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, որոնք գնացել
«Նախկին կուսակցական լինել չի նշանակում լինել պոտենցիալ հանցագործ»․ Վահագն Հովակիմյան
«Ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք դրել եմ իմ առջեւ՝ ունենալ ազատ, արդար, թափանցիկ ու մրցակցային ընտրություններ, ես կարող եմ այս պաշտոնում այդ նպատակին հասնել»։
«Տներ, որոնք արդեն հայրենիքում չեն». «Ալիք մեդիա»
«Ալիք մեդիա». Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո ոսկեպարցի Գրիշա Գեւորգյանը սեփական տնից դուրս գալ չի կարողանա․ դարպասին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը։ Փողոցը, որտեղ ապրում է, նոր սահմանագծով երկու մասի է բաժանվելու։ Մի քանի տուն նույնպես «կիսվելու» են։ «Մեզ քոչացնում, վերացնում են էստեղից։ Վարչապետն ասում ա՝ տունդ ծախի, առնեմ։ Գյուղը դատարկում
«Լրագրող» Գնել Սանոսյանը եւ «նախարար» լրագրողը ՀՀ տարածքի չափսերն են պարզում
Կառավարության նիստից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լրագրողի խոսափողը վերցրեց եւ նրան հարցրեց, թե որքան է ՀՀ տարածքը
Հովհաննես Գալստյանը կոչ արեց արվեստագետներին շրջել Երեւանով մեկ խոսել մարդկանց հետ
Եկեղեցին վերցրել է պայքարի դրոշը, քանի որ այս իշխանությունները կարմիր գծերը հատել են ու մեզ տանում են կործանման
«Սեփական տարածքում եկել՝ հարյուրավոր, հազարին մոտ ոստիկաններ ծեծել, ջարդել են մարդկանց, անչափահաս երեխաներին ոստիկանական բաժանմունք տարել»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում կատարվածի մասին
«Մարդիկ ասում են՝ հիմա կարո՞ղ է այս գյուղը՝ մեզ էլ հետը Ադրբեջանին են տալիս»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանց գյուղում տիրող իրավիճակի մասին
«Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է». Տավուշը հանուն հայրենիքի
Գյուղի բնակիչները կարծում են, որ դա արվում է միտումնավոր՝ մարդկանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով
«Ոտքի կանգնե՛ք, այլապես ազգովի փախստական կդառնանք»․ բողոքի ցույց՝ Գյումրու տարբեր թաղերում, բուհերի դիմաց
Նա նախազգուշացրեց, որ եթե Տավուշում փակվի Հայաստան-Վրաստան ճանապարհի հյուսիսային հատվածը, նույնը տեղի է ունենալու Տիգրանաշենում և վտանգի տակ է հայտնվելու Հայաստան-Իրան ճանապարհը, իսկ հետո գալու է Սյունիքի, Վայոց Ձորի հերթը։
Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Համագործակցության ներկայիս մակարդակը երկուստեք գնահատվել է բարձր: Ամերիկյան կողմն իր պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Քննարկվել են
«Էլ ո՞վ, եթե ոչ Վահագն Հովակիմյանը պետք է համաձայներ դառնալ ՆՓ-ի ձեռքի հերթական գործիքը»․ Արմենուհի Կյուրեղյան
«ՆՓ-ն շատ լավ հասկանում է, որ երկիրը թշնամուն մաս-մաս հանձնելու դավաճանական ծրագիրը վավերացնելու համար հանրաքվեի անցկացման պահանջի առաջ էր կանգնելու»։
Թուրք վերլուծաբան. «Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է»
Հեղինակը նաև քննադատում է այն թուրք մտավորականներին, որոնք ամեն ապրիլի 24-ին «ներողություն» են խնդրում հայերից։ Նա դա անվանում է անպատասխանատվություն, որը նշանակում է «Իմ պապը մարդասպան է, քո պապին սպանել է»։
«Վախով են լցված, քանի որ իրենց գործերը խավարի մեջ են, այս մարդկանց էլ խավարի հանցակից են դարձրել»․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին հրահանգ տալու մասին
Ըստ Բագրատ Սրբազանի՝ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, այսպես կարելի է բնութագրել․ «Տեռոր, ահաբեկություն սեփական ժողովրդի նկատմամբ»։
46-ամյա տղամարդը կալանավորվել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում սպանության գործով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության
Աստիճանաբար աշխարհագրությունը նեղանում է, փոխվում է հանձնվող գյուղերի անունները, ուրիշ ոչինչ. Սամվել Նիկոյան
Առաջ խոսում էինք Արցախի մասին, Արցախի գյուղերի կորստի մասին, հիմա խոսում ենք Տավուշի մասին, խոսում ենք Սյունիքի մասին:
«Ստեղծել ենք համակարգ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս». նախատեսվում է կրճատել հարկման ընդհանուր համակարգում առկա հարկային բեռի և շրջանառության հարկի համակարգի հարկային բեռի միջև տարբերությունը
Եվ մեզ թվացել է, որ արտոնյալ պայմաններ ստեղծելով՝ մենք պետք է մարդկանց համար տրամպլին ստեղծեինք, որպեսզի նրանք աճեն, և տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն ԱԱՀ-ով հարկվելու դաշտ
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել է նաև Թուրքիան
Ermenihaber. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թիրախավորել է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները շրջանցելու փորձերը։ Պատժամիջոցների նոր ցանկում ներառված են որոշ ընկերություններ Թուրքիայում, Բելգիայում և Չինաստանում։ Նոր պատժամիջոցների համաձայն՝ 3-րդ երկրների ընկերությունները և անհատները, որոնք մատակարարում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության հիմնական նյութերը, ինչպես նաև քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերը, թիրախավորվում են Ռուսաստանի պաշտպանական արտադրության հետ


















































