Օրվա լրահոսը

«Այո, ընթացքում արձանագրվել են ոստիկանության կողմից առերեւույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր»․ Անահիտ Մանասյան

«Ամենակարեւոր հանգամանքը հետեւյալն է՝ խնդիրները ոչ թե օգտագործել, այլ փորձել խնդիրների համար գտնել լուծումներ»։

Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Եվ այսպես Սագունտոն դարձավ Իսպանիայի 41-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քիչ առաջ, քաղխորհրդի նիստի ժամանակ, քաղաքային ավագանու բոլոր վեց` Սոցիալիստական (PSOE), Ժողովրդական (PP), Ինիցիատիվա Պորտենյա (Iniciativa Porteña), ՎՈՔՍ (VOX), Կոմպրոմիս (Compromis) և Ձախ միություն (Izquierda Unida) կուսակցությունները միաձայն ընդունեցին «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա կազմված Ինստիտուցիոնալ հայտարարությունը, որը ներկայացրեց Սոցիալիստական կուսակցության խոսնակ

Քննադատողներին քննադատելու իրավունքով

 Կրկնակի զարմանալի է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին քննադատող պատգամավոր տիկնոջ վարքագիծը: Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ պետք է լիներ ցեղասպանության ենթարկված, բռնի տեղահանված Արցախի թեմի առաջնորդը, եթե ո´չ Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի թիկունքին կանգնած:

Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս

Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով: Ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, նույն ժամանակ որոշ ուղեգծերում փոփոխություններ կիրականացվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով: Կարևորվում է, որ ուղևորը ավտոբուս բարձրանա 100 դրամանոց մետաղադրամով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

«Խոսում եք սահմանապահների մասին, ձեր ղեկավարը սահմանապահների փոխարեն ասում է՝ ծառ տնկեք»․ Սեյրան Օհանյան

«Այն ոստիկանական խմբերին, որոնց դուք հագեցրել եք համապատասխան հանդերձանքով, տարեք սահմանում կանգնելու»։

«Կիրանցի` կադաստրի քարտեզը և ապագա սահմանը»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամում կիսվել է լրագրող Դավիթ Գալստյանի գրառմամբ. Կիրանցի կադաստրի քարտեզը և ապագա սահմանը: Էս մանուշակագույնով սահմանն է կառավարության կողմից կոորդինատներով ներկայացվել Կիրանցի բնակիչներին (ըստ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի): Թվերով նշված բոլոր կտորները ինչ-որ մեկի սեփականությունն են, ինչը հաստատում է Կադաստրը իր պաշտոնական քարտեզով։ Մի երկու նշում եմ ավելացրել, որ պարզ լինի տարածքը։ N.B.

«Տվյալներից անդին» խորագրով ցուցահանդեսն ամփոփվեց 11 նկարիչների գործերի աճուրդով

Մարտի 28-ից մինչեւ ապրիլի 28-ը այցելուները ՆՓԱԿ-ում վայելեցին բացառիկ ցուցահանդեսը Ուղիղ մեկ ամիս՝ մարտի 28-ից մինչեւ ապրիլի 28-ը ՆՓԱԿ-ում ներկայացված էր ՀԲԸՄ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի՝ «Տվյալներից անդին» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի ստեղծարար արդյունաբերությանը: Ցուցահանդեսը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն էր, որը ուղղված էր Հայաստանի ստեղծարար եւ մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:

Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժ/պ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 3-ի ցերեկը, 4-8-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 3-ի երեկոյան ժամերին, 4-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ,

«Օղակ-2» հիշեցնող օպերացիան, ոստիկանական գվարդիան եւ Էնթոնի Բլինկենը

«Օղակ-2» հիշեցնող օպերացիային զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հավանություն է տալիս ոստիկանական գվարդիայի ստեղծմանը, պնդելով, որ «ոստիկանությունը ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ – Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը ինչի՞ մասին էր, ի՞նչ ուղերձ էր հղում՝ խորհուրդ տալով Կիրանցի բնակիչներին ծառեր տնկել, որպեսզի ադրբեջանցիները չերեւան եւ հանգիստ

«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցներին մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառման  շրջանակում  զերծ մնալ դրամահավաքից: Գրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ուսումնական տարվա ավարտով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունում «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս անհրաժեշտ է բացառել

«Դուք լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը», «Ստում ես»․ վիճաբանություն ԱԺ նիստում

ՔՊ-ականները, փորձելով իրենց վրայից պատասխանատվությունը գցել, իրենց ելույթներում շարունակում են հայտարարել, թե ընդդիմությունն է Արցախը լուծարել։

Հնդկաստանի 2 քաղաքացի կալանավորվել է համաքաղաքացու սպանության վարույթով

Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Մեկ հոգին մեր երկրի բոլոր դռները բացել է թշնամու առաջ: Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան

Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ,  ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։ Հարցը Հայաստանի, մեր

«Ձեր մեղքը ձեր վիզը, ոստիկանությո′ւն»․ ոստիկանները Բագրատ Սրբազանին կրկին թույլ չտվեցին մուտք գործել Կիրանց գյուղ

Այս պահին բազմաթիվ ոստիկաններ են կուտակված գյուղի մուտքի մոտ։ Ժամանեցին նաև տասնյակ սև բերետավորներ։

Հայ­րե­նի­քին վրայ սպառ­նա­ցող ներ­քին եւ ար­տա­քին վտանգ­նե­րուն դէմ մեր պայ­քա­րը ա­ւե­լի հիմ­նա­ւո­րո­ւած եւ կուռ շար­քե­րով ամ­րապն­դե­լու հրա­մա­յա­կա­նին առ­ջեւ կը գտնո­ւինք. «Ազատ օր»

Անց­նող Ապ­րի­լին, հա­յաշ­խար­հի ամ­բողջ տա­րած­քին ի­րա­գոր­ծո­ւած ­­Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թեան ո­գե­կո­չա­կան ե­լոյթ­ներն ու հա­ւաք­նե­րը, ո՛չ միայն ­­Թուր­քիան ու Ատր­պէյ­ճա­նը պա­տաս­խա­նա­տո­ւու­թեան կան­չե­լու հա­յու­թեան միա­հա­մուռ կամ­քի դրսե­ւո­րում­ներ հան­դի­սա­ցան, այ­լեւ հա­ւա­քա­կան ու միա­տեղ ձայ­նով՝ հայ­րե­նի իշ­խա­նա­ւոր խմբա­կի ա­պազ­գա­յին մտա­ծում­նե­րուն եւ ա­րարք­նե­րուն դէմ ամ­բող­ջա­կան մեր­ժու­մի յստակ կե­ցո­ւածք բնո­րո­շե­ցին։ Ար­դէն, ­­Տա­ւու­շի մէջ ծայր ա­ռած, ատր­պէյ­ճա­նա­կան կող­մին հետ սա­կար­կու­թեան գա­լու եւ նախ­քան ո­րե­ւէ

«Հայերը նաեւ օրինակ են հանդիսացել». Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում հանդիսաւոր կերպով նշուեց Հայկական ժառանգութեան ամիսը. «Ասպարեզ»

Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդում Ապրիլի 26ին հանդիսաւոր կերպով նշուեց Հայկական ժառանգութեան ամիսը (Armenian Heritage Month), որը պաշտօնապէս ճանաչուած է Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից: Այս տարի եւս, հանդիսաւոր արարողութիւնը տեղի ունեցաւ Փօլ Գրիգորեանի առաջնորդութեամբ, ով ներկայում քաղխորհրդի նախագահն է: Գրիգորեանն իր ելոյթում  անդրադարձաւ Միացեալ Նահանգներում հայերի բազմատեսակ ներդրումներին՝ առողջապահութեան, արուեստի, ճարտարապետութեան, գիտութեան եւ նորագոյն արհեստագիտութիւնների, շարժապատկերի

Թալինի քաղաքապետը 49.9 հազար ԱՄՆ դոլար է նվեր ստացել՝ նշված է հայտարարագրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը իր հայտարարագրի «նվերներ» բաժնում գրել է, որ 2023 թվականի ընթացքում Twins Buick Gmc ֆիրմայից ստացել է 49.9 հազար ԱՄՆ դոլար։ Նվիրատուն, ըստ երեւույթին, գործունեություն է ծավալում Ավստրալիայում։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Իրավունք ունե՞ն ոստիկանները մի ողջ գյուղ փակել. «Հրապարակ»

Երեկ ոստիկանությունը ծեծուջարդով բացել է Կիրանցի միջպետական ճանապարհը՝ տասնյակ ցուցարարների բերման ենթարկել, ապա ոստիկանները պատ են կազմել՝ փակելով գյուղի մուտքը եւ թույլ տալով, որ միայն կիրանցիները մտնեն։ Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք, թե երբ եւ ինչ նպատակով կարող է ոստիկանությունը մի ողջ բնակավայր փակել։ «Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հատուկ միջոցառումներ իրականացնելիս իրավունք

«Այս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին ՄԻՊ-ին, որ ասեր՝ Տավուշում ոստիկանների կողմից բռնություն չի եղել»․ Էլինար Վարդանյան

«Քանի դեռ իշխանություն ես, շատ հեշտ է խաղալ մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ, բայց մի օր գալիս է պատասխան տալու ժամանակը, հաստատ գալու է»։

Freedom House-ն արձանագրել է, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով. «Ժողովուրդ»

ԲԴԽ նախագահ, ՔՊ-ական Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը հայտնվել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում: Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարումն ուղեկցվել է մի քանի դատավորների նշանակման ու ազատման վիճահարույց որոշումներով։ Freedom House-ը մասնավորապես մտահոգիչ է համարել այն, որ կարգապահական խիստ միջոցներ են կիրառվում այն դատավորների նկատմամբ, որոնք կասկածի

Փոխան զէնքի՝ սիւնք իւրեանց․ «Հայրենիք»

«Սահմանք քաջաց՝ զէնն իւրեանց»: (Քաջերու սահմանները իրենց զէնքի ուժին մէջ են): Այս պատմական խօսքին հեղինակը մեր պատմահայր Մովսէս Խորենացին (410-480) է, որ վստահաբար ապշահար՝ ափ ի բերան պիտի մնար ի տես Հայաստանի այս օրերու ողբերգական իրադարձութիւններուն: Քաջերը ամէն գնով հեռու կը պահուին սահմաններէն. իր պաշտպանական կարողութիւնը յատկապէս Տաւուշի մէջ փաստած բանակը կը հեռացուի սահմանէն, իսկ

Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը ստեղծումից հետո կարող է դառնալ սահմանադրական մարմին։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել իրավաբանների համար, որոնք չափազանց ուշագրավ հնարավորություն են տեսնում այդ տրիբունալի մեջ։ Հիշեցնենք՝ «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարում Արշակ Կարապետյանն առաջարկեց ստեղծել Հայոց ազգային

«Երեկ Անահիտ Մանասյանը ասպատակեց թիվ մեկ ամբիոնում, շտապախոսեց հայերենով, բայց անհասկանալի»․ Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանը նաեւ հարցրեց Անահիտ Մանասյանին․ «Ճշտեցի՞ք՝ հայրենիքի հանձնման դեմ դուրս եկած Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժի իրավունքն ինչո՞ւ էր սահմանափակվել»։

Iranian diplomacy. Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ձախողումը չի բխում Իրանի շահերից. «Ազգ»

Դատելով իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանի՝ «iranian diplomacy» կայքում  «Հուսեյնականների շարժումն ու հայ եկեղեցին՝ Հարավային Կովկասում իրանամետ երկու թեւեր» վերտառությամբ հրապարակած հոդվածից,  Իրանում համոզմունք կա, որ հայաստանյան իրադարձությունները կարող են ազդել Իրանի թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական կյանքի վրա: Հեղինակի համոզմամբ, Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ձախողումը չի բխում Իրանի շահերից: Ելնելով այդ համոզմունիքից, հոդվածագիրն Իրանի

Հայաստանում լրագրողները հաճախ ենթարկվում են բռնությունների, ԶԼՄ-ները՝ ճնշումների. «Լրագրողներ առանց սահմանների»

Չնայած խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում բացարձակ առաջատարն է մնում։

«Ոստիկանին ուզում եք պարեկ կոչեք, կարող եք հրեշտակ կոչել, բայց այդ մարդկանց մեծամասնությունն էությամբ սովետական միլիցա է»․ Արթուր Խաչատրյան

Խաչատրյանը հավելեց․ «Մի պահ դադար տվեք, նայեք իրականությանը եւ վերագնահատեք՝ արդյոք Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե՞ ազատ անկման մեջ է՝ դեպի բռնակալություն»։

Հուսահատությունը ժողովրդին մղում է համախմբվել Հայ եկեղեցու շուրջը. «Ազգ»

Իշխող կազմակերպության եւ առաջին հերթին՝ նրա պարագլխի շինծու ամբաստանությունը եղել է այն, որ Եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, մինչդեռ նրա պարտականությունը պետք է լինի հոգեւոր ծառայությունը… Այսպիսով, իշխող վարչակազմը եւս մեկ անգամ մոռանում է Մայր օրենքի՝ Սահմանադրության բնորոշումը Հայ Առաքելական եկեղեցու մասին՝ որպես ազգային բացառիկ նշանակություն ունեցող կառույցի: Երկրորդ՝ մոռանում, ավելի շուտ՝ փորձում է մոռացնել տալ,

Փաշինյանը Տավուշում տեղի ունեցողը ներկայացնում է որպես խաղաղության հաստատման գործընթացի դրվագ, մինչդեռ իրականում դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի՛ դրվագ է. «ՉԻ»

Դիմադրելու դեպքում հաջողության շանսեր կունենայինք, թե ոչ՝ մասնագիտական քննարկման թեմա է, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խաբում է սեփական ժողովրդին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930