Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 22-28-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.33 մ (28.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 5սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 16սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով

Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չի եկել և արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը։ Մանասյանը մեկնարկում 4:0 հաշվով առավելության էր հասել Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում հաղթել էր մոլդովացի Անդրեյ Զապլիտնիին: Կիսաեզրափակչում արդեն հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող կուբացի

«ԵԽ-ն նշել է, որ ՀՀ-ում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը». առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ: Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների

Թեդրոս Գեբրեյեսուսը ողջունել է Հայաստանի հանձնառությունը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ուղղությամբ

ԱՀԿ գլխավոր տնօրենը և նախարար Մկրտչյանը քննարկել են  հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի վերաբերյալ ՀՀ-ում համատեղ միջոցառում անցկացնելու հնարավորությունը

4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է՝ մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը. ԱՆ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների և Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում, որոնցից ամենատարածվածներին ցանկանում ենք ստորև անդրադառնալ իրավական տեսանկյունից․ Թեզ 1. Իշխանության կողմից ՀՀ տարածքի փոփոխություն է իրականացվում։ «Տավուշի մարզից տարածքներ են հանձնվում Ադրբեջանին»,

Կողբացի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց ՀՀ-ին

Կառավարությանը ներկայացվել էր կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին տրամադրված հողամասից առանձնացված՝ 300 քմ մակերես

Էդգար Ղազարյան. «Զանգերը ղողանջում են արդեն երկար ժամանակ»

Եկեղեցին ինչի՞ է հիմա ոտքի ելել: Որովհետեւ եկեղեցականները գիտեն՝ Աստվածային ամենամեծ արարչագործությունը Հայաստանի Հանրապետությունն է: Վազգեն Առաջինի պատգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը, Անկախ Հայաստանը Աստծո ստեղծած ամենամեծ նվիրական բարիքն է: Եվ հիմա եթե վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, այլեւս չի կարող լինել հայ ժողովուրդ, եթե չկա հայ ժողովուրդ, չի կարող լինել հայ եկեղեցի:

Սա միայն Տավուշի հարցը չէ, սա Հայաստանի և հայ ժողովրդի հարցն է։ Պայքարը դարձնել համահայկական. ՀՅԴ ՀԵՄ

Այդ տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը։

Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝

«Դուք լավ կլիներ այ սենց թիմով հավաքվեիք fundraise անեիք, մեր արցախցի երեխեքին օգնեիք». Ցուցարարները հանդիպեցին ԵՊՀ ռեկտորին

Հովհաննիսյանն ասաց, որ եկել են ոչ քաղաքական հաստատություն, իսկ երբ խոսք եղավ Արցախի մասին՝ նա ասաց. «Մենք արցախցի երեխեքին от и до օգնում ենք»: Թեւանյանն արձագանքեց. «Լավ կլիներ, որ կորուստ չունենայինք ու դուք էլ չօգնեիք»:

Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում. հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել. Արթուր Խաչատրյան

Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ:

Երևանի 19-ամյա բնակիչը կալանավորվել է թմրանյութերի գովազդով զբաղվելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Երևանի 19-ամյա բնակչի կողմից թմրամիջոցներ գովազդելու, զգալի չափերով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024 թվականի հունվարի 26-ին թմրամիջոց պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով հիշյալ երիտասարդը ձերբակալվել էր, իսկ վերջինիս անձնական խուզարկությամբ

«Հողեր տալ, ծնկի գալ, էդ արտահայտությունները ցիվիլ չեն, էլի, ես ծնկի եկած չեմ… ձե՞զ ինչ որտեղ եմ պահում իմ դիրքորոշումը, ինչի՞ եք իմ տուն մտնում». Դումանյանը վիճեց

Անդրանիկ Թեւանյանը հարցրեց՝ ձեր դիրքորոշումը ո՞րն է: Դումանյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում ձեր հետ կիսվեմ իմ դիրքորոշմամբ: Լրագրո՞ղ եք»: Թեւանյանը զարմացավ. «Ինչի՞, պահում եք ձեր համա՞ր, ձեր տա՞նը»:
Դումանյանի պատասխանը հեգնական էր. «Ո՞նց: Գամ ձե՞ր տանը պահեմ, ձե՞զ ինչ որտեղ եմ պահում, ինչի՞ եք իմ տուն մտնում, իմ տան ներսի կառուցվածքի մեջ խորանում»:

Կայացավ Գեղանիստում կառուցվելիք Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը

Երևման Սուրբ Խաչի տոնի օրը՝ ապրիլի 28-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում կառուցվելիք Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու հիմնօրհնեքի արարողությունը։ Սրբազան Հայրն իր խոսքում շնորհակալություն հայտնեց եկեղեցու կառուցման աջակիցներին և շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ եկեղեցու կառուցման աշխատանքները մեկնարկելու առիթով։ Արարողությանը մասնակցում էին Մասիսի տարածաշրջանի քահանա հայրերը, վարչական ղեկավարներ, հյուրեր

«Շարժման դեմ նկատվում է ընդգծված թշնամական վերաբերմունք․ թիրախում Բագրատ Սրբազանն է»․ Աբրահամ Գասպարյան

«Կտրականապես հերքում ենք Բագրատ Սրբազանի՝ այսպես կոչված կապերը օտարերկրյա գործակալական ցանցերի եւ միլիոնավոր դոլարների գործարքների գնալու վերաբերյալ»։

ԵԹԿՊԻ-ում օրը նշանավորվեց պարային ֆլեշմոբով

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշում են Պարի միջազգային օրը: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տոնը նշանավորվեց պարային ֆլեշմոբով: Նախաձեռնությունը Խորեոգրաֆիայի ամբիոնինն է: Պարային ֆլեշմոբը նվիրված էր ԵԹԿՊԻ-ի դասախոս, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին: Ուսանողներին միացան նաև պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները՝ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր

Շնորհիվ այդ կրթյալ հասարակության՝ կարողացել ենք դիմագրավել այն բոլոր փորձություններին, որոնք մեզ բաժին են հասել մեր պատմական ժամանակաշրջանում. Հայր Ասողիկ

Մայր Աթոռը հայագիտական հրատարակությունների առումով ՀՀ հնագույն կենտրոններից է. Կարեն Մաթեւոսյան

«Մենք առաջարկում ենք հումանիտար միջանցք տրամադրել ու հնարավորություն տալ, որ ՔՊ-ն լքի Հայաստանի իշխանական համակարգը». Անդրանիկ Թեւանյան

«Շատ կարեւոր է, որ դուք ձեր դասախոսներից պահանջեք, որ հստակ դիրքորոշում արտահայտեն տեղի ունեցող զիջումների կապակցությամբ: Չպետք է չեզոք մարդ մնա: Սա ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, հանուն հայրենիքի մղվող պայքար է: Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանը բերեց հազարավոր զոհեր, զոհերի մեծամասնությունը երիտասարդներ էին»:

Ղազախստանը միայն հարթակ է տրամադրում բանակցությունների համար, միջնորդության մասին խոսք չկա. Այբեկ Սմադիարով

Region Monitor. Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովն առաջիկա Հայաստան-Ադրբեջան հանդիպման մանրամասների մասին իր հայտարարության մեջ ասել է, որ բանակցությունները, որոնք տեղի կունենան Ալմաթիում, կանցկացվեն բացառապես Ադրբեջանի և Հայաստանի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Նա նշել է, որ Ղազախստանը միայն բարի կամքի ծառայություններ է մատուցում, այսինքն՝ հարթակ է տրամադրում բանակցությունների համար, իսկ

Արամ Ա-ի եւ պապական նուիրակին խօսակցութեան առանցքը դարձաւ Լիբանանի կացութիւնը

Ուրբաթ, 26 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ պապական նուիրակ Փաուլօ Պորճիա եպիսկոպոսը եւ Նորին Սրբութիւնը Ֆրանսիս Պապին կողմէ նամակ մը յանձնեց Հայրապետին։ Վեհափառ Հայրապետին եւ պապական նուիրակին խօսակցութեան առանցքը դարձաւ ընդհանրապէս Լիբանանի կացութիւնը եւ յատկապէս նախագահական ընտրութիւնը։ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Ադրբեջանի պատկան մարմինները հրաժարվում են հայտնել Ղարաբաղում մնացած հայերի թիվը

«Ազատություն». Ադրբեջանի պատկան մարմինները չեն հայտնում, թե քանի հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո։ «Թուրան» գործակալությունը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ հայ է մնացել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ պայմաններում են ապրում, ո՞ր երկրի քաղաքացիներ են։ Պատասխան նամակը միայն հաստատում է, որ մարտի 28-ին օմբուդսմենը հանդիպել է նրանց։

«Վերջերս մեկ տոննա կոկաինը որ մտել էր Հայաստան, ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ այդ կոկաինի հետ». Լիլիթ Մինասյանը գլխավոր դատախազին

«Վերջերս մեկ տոննա կոկաինը որ մտել էր Հայաստան. ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ այդ կոկաինի հետ»,- ԱԺ պետաիրավական նիստի ժամանակ դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հայտարարելով ահագնացող աճ է գրանցվել թմրանյութերի շրջանառության մասով. 123, 7 տոկոս աճ է գրանցվել, մինչդեռ 10,5 տոկոս բացահայտելիություն ունենք: Լիլիթ Մինասյանի դիտարկմամբ՝ նաեւ հիմնական թմրանյութերը ներմուծվող են, այսինքն,

Դեսպան Աթաբէկեանի հետ Արամ Ա-ի զրոյցը կեդրոնացաւ Հայաստանի դիմագրաւած մարտահրաւէրներուն

Յունաստանի դեսպանուհին եկած էր իր զօրակցութիւնը յայտնելու հայ ժողովուրդին՝ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ ամեակին առիթով

Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի տեսանյութում հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանական քարոզչական ալիքներից մեկի այս տեսանյութում, որտեղ արտացոլվում իրենց պետական քաղաքականությունը, հստակ խոսվում է այն մասին, որ Սահմանադրության փոփոխության պարտադրանքը գալիս է Բաքվից։ Բաքուն ոչ հանիրավի վախենում է, որ իրենց շահերին ծառայող Փաշինյանը վաղը թե ուշ այլևս չի լինի վարչապետ, դրա համար

«Մարտի 1»-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու. Աննա Վարդապետյան

«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության գործը վերաբացվել է, բայց դատախազը հրապարակելու նորություններ չունի

Էդմոն Մարուքյան. Եզրահանգումն այն է, որ իմ դեմ կազմակերպված և հստակ ուղղորդված արշավ էր իրականացվում

«Արևմտամետի» անվան տակ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից

«Ոսկեպարցիները զանգեցին, ասացին՝ ադրբեջանցիներն արդեն եկել են, հասել են եկեղեցու մոտ, ես գնացի Ոսկեպար… Սա մի հատ մղձավանջ է». Գառնիկ Դանիելյան

«Այս թուրքի ծառաներին, այս թուրքի ստրուկներին հեռացնենք, հետո ընտրություն կլինի, ով ում ուզում է՝ թող ընտրի: Եթե Հայաստանը չլինի, մեր ազգը դառնալու է գնչուների նման թափառական ազգ մի խումբ խեղկատակների պատճառով: Անգամ ադրբեջանցիները ցույցեր են անում, Փաշինյան են գովում, ասում են Նիկոլ, ինչ լավ տղա ես, մեր հերոսն ես դու: Բա ամոթ չի՞, արա»:

Պետության քաղաքականության առանցքում շարունակում են լինել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ծառայությունների լավարկմանն ուղղված աշխատանքները. Նարեկ Մկրտչյան

Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշպանության քաղաքականության ապահովում» խորագրով երկօրյա տարածաշրջանային համաժողովը. այն կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն էր ապահովել տարածաշրջանային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների

Ի՞նչ է ձեռնարկում դատախազությունը, երբ ՀՀ տարածքն անօրինական կերպով նվիրաբերվում է Ադրբեջանին. Արծվիկ Մինասյանն՝ Աննա Վարդապետյանին

Արծվիկ Մինասյանը մտահոգություն հայտնեց նաեւ, որ դատախազության 2023 թվականի հաղորդման մեջ որեւէ խոսք չկա Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների մասին

«Պարից պետք է ազգային պարի համուհոտ գա», Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր

Ազգային պարից շեղումները չեն ապրում, ժամանակը դրանք դուրս է գցում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930