Օրվա լրահոսը
Պատահական կրակոց է արձակվել, հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 29-ի ժամը 19.41-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել ռեստորաններից մեկի տնօրենը և հայտնել է, որ կրակոցի ձայն է լսել, հաճախորդներից մեկն էլ վիրավոր է: Ժամը 19.48-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից են հայտնել է, որ մի քանի անձանց ուղեկցությամբ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Թալինի բնակիչ 67-ամյա Ազատ Տ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է,
Ավտոմեքենաները տեխզննելիս՝ ամբողջ տարվա գույքահարկը վճարել չեն պարտադրի
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է տեխզննման պահին կուտակված գույքահարկը վճարել, թեկուզ ընթացիկ տարվա մի քանի ամիսների:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ևս ողջունել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ևս ողջունել է սահմանազատման գործընթացի վերաբերյալ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում
Արթուր Հովհաննիսյանին հարցրին՝ ինչո՞ւ են ՔՊ-ականները լուռ, երբ բռնություն է կիրառվում մյուս լրագրողների նկատմամբ
Լրագրողները նաեւ Արթուր Հովհաննիսյանին հիշեցրին իր ավելի վաղ հնչեցրած սպառնալիքը՝ լեզու եւ ականջ կտրելու մասին։
Լաբորատոր փորձաքննության արդյունքում տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ պահածոների արտադրամասում (Արարատի մարզ, գ. Գեղանիստ) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել արտադրվող տոմատի մածուկից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։ Պարզվել է, որ «Տոմատի մածուկ» արտադրատեսակը B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ և Մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ)
Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը ՀՀ-ին
Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Կարևորվել է
«Մեկ միլիոն ադրբեջանցի է գալու Հայաստան բնակվելու, Հայաստանը դառնալու է հայ-ադրբեջանական պետություն»․ Երվանդ Բոզոյան
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում իրազեկման ցույցեր իրականացրեցին
Դանիել Իոաննիսյան. Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է, որ Ադրբեջանը համաձայնել է 1991 թվականի դրության վիճակին վերադառնալ
Սա էական ձեռքբերում է, որով հեչ երջանիկ չէ Ռուսաստանը, որը ուզում է երկրու երկրներին կառավարել կոնֆլիկտի միջոցով
Քոչարյանին ուղեկցողը սեռական բնույթի հայհոյանք է տվել լրագրողին, ոստիկաններ են եկել ԱԺ
Պատգամավոր Մհեր Սահակյանն էլ ասաց. «Ես մի բան գիտեմ, որ էտ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չուներ։ Արթուրը շատ պարկեշտ, շատ կրթված անձնավորություն է, չգիտեմ դեպքի մանրամասները, բայց միանշանակ ասում եմ՝ լրագրողը, որի հետ կապված ինչ-որ միջադեպ է եղել, ինքը լրագրող կոչվելու իրավունք չունի»։
Ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը քննարկվել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ընտրական գործընթացներում խախտումների պատշաճ արձագանքման, դիմումների և հաղորդումների քննության, քրեական գործերի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից, գլխավոր դատախազությունից, քննչական կոմիտեից, հակակոռուպցիոն կոմիտեից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Քննարկումը վերաբերել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի
«Վախում եք թուրքերի մոտ ծպտաք, դե արե՛ք, սյունը տարեք Ջերմուկում խփեք, բա ինչի՞ չեք անում, չեն թողնում չէ՞ թուրքերը». Արթուր Խաչատրյան
«Եկեք տղամարդավարի խոստովանենք, որ ձեզ պարտադրում են էդ գիծը եւ ձեզ թույլ չեն տալիս եւս մի ձող վերցնել ու գնալ Սեւ լճում խփել»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ի և մայիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում
«Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու, ընդդիմությունը սա գիտի». Արթուր Հովհաննիսյան
«Դուք եք ԼՂ ներկայացուցիչներին Եվլախ ուղարկել՝ միջազգային հովանու ներքո հանդիպման փոխարեն: Ուղարկել եք Եվլախ, մեն-մենակ եք թողել ադրբեջանցիների հետ: Մենք ձեզ պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ ՀՀ-ն քանի՞ կմ է, դուք այդ հարցի պատասխանը չունեք, որովհետեւ աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի»:
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է
«Երեւանը պետք է ոտքի կանգնի, որոշիչը Երեւանն է»․ Գառնիկ Դանիելյան
«Պայքարելու են մինչեւ վերջ՝ մենք էլ իրենց հետ միասին։ Սա պետք է համահայկական բնույթ ստանա եւ կարծես այդ մասով լավատեսական ազդակներ կան։ Այս մարդիկ՝ մենք էլ իրենց հետ, մեր անելիքն արել ենք։ Գնդակն, ինչպես ասում են, Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների դաշտում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, որն արդեն
Լևոն Քոչարյանին ամենուր ուղեկցող անձնավորությունն ԱԺ տարածքում հարվածել է լրագրողին. նախկին իշխանությունների սիրած բարքերը փաստորեն շարունակվում են. Հասմիկ Հակոբյան
Սա ձեզ հարազատ բարքերով Հայաստանը չէ, որ լրագրողին տեսախցիկների առաջ հարվածեք…
«Հոգեւորականությունն օգտագործվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք չեն կարողանում իրենց օրակարգն առաջ տանել եւ առաջ են մղում սրբազաններին»
«Տարածքներ չենք հանձնում, այդպես մի ձեւակերպեք հարցը, հանձնում տեղի չի ունենում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը։
Իշխանությունը սպառեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին պետական անվտանգային երաշխիքներ տրամադրելու վերջին հնարավորությունը. հայտարարություն
Այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի:
«ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացրա՜ծ». Ռուբինյանին հուշեցին՝ ձեզնով ավարտած
Ռուբինյանը պատասխանեց. «Չէ, մեզնով ավարտած չի, որովհետեւ մեզնից հետո նոր դաշնակիցներ եք ձեռք բերել, ընենց որ շատ բարդ է իմանալ, թե ես ում էի ակնարկում, ում ասես՝ կարող է ակնարկեի»:
Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար. Տաթևիկ Հայրապետյան
Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։
«Եթե ինչ-որ մեկը համարում է, որ Խեյրեմլին, Բաղանիս Այրումը, Ասկիպարան իր հայրենիքն է, ապա նրանք ՀՀ քաղաքացիներ չեն». Սոնա Ղազարյան
«Պարո՛ն Խաչատրյան, ես իրականում չեմ սիրում ազգային հիմքով մարդկանց վիրավորել, բայց եթե ինչ-որ մեկը այս դահլիճում համարում է, որ Խեյրեմլին, Բաղանիս Այրումը, Ասկիպարան իր հայրենիքն է, ապա նրանք ՀՀ քաղաքացիներ չեն»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սոնա Ղազարյանը: Հիշեցենք, որ նիստում քննարկվում է «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը օրակարգ մտցնելու
Պապիկյանը և Գլյոն քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր
Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Քննարկվել են
«Ես չգիտեի, որ եկեղեցու ներկայացուցիչներն այդպիսի բան էին ասել եւ ապշած եմ, ճիշտն ասած». Ռուբեն Ռուբինյան
Լուսինե Բադալյանն ասաց. «Մենք գիտենք` ինչ ճանապարհով ենք գնում ու գիտենք, որ հաջողելու ենք»:
Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավար Հայաստանը 2020թ.-ից ի վեր ենթարկվում է ծանր փորձությունների՝ մենք հաստատակամ ենք, որ ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը. Մերի Գալստյան
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին: Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցում, որոնք ընդունվել են: Մերի Գալստյանը հանդես է եկել ելույթով. «Քաղաքական հանձնաժողովի հարգելի՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, թույլ տվեք, նախեւառաջ, խորին երախտագիտություն
«Քեզ կոպեկը քցում են, ոսկորդ բերում, տալիս ես տերերիդ». հումորիստը վիրավորում է հողեր հանձնելու մասին պաստառներ պահողներին
Աստված հեռու պահի բոլորից, ովքեր քաղաքականացված են
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի լուսավորության համակարգն արդիականացվել է, նաև մաքրվել են պատերի քարերը
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համատեղ ամբողջությամբ արդիականացվել են մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի արտաքին և ներքին լուսավորության համակարգերը: Զուգահեռաբար մաքրվել են կայարանի պատերի քարերը: Աշխատանքները տևել են մոտ 4 ամիս: Առաջիկայում նախատեսվում է արդիականացնել նաև մյուս կայարանները: Երևանի քաղաքապետարան Լուսանկարը՝ Վիքիպեդիայից
«ՀԺ-ն գրել էր, թե Գեղամ Նազարյանը ստում է, ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Գեղամ Նազարյանը երբեք չի ստում». Գեղամ Նազարյան
Ինչ վերաբերում է ստին, երբ որ հայտնի դարձավ, որ ՔՊ նոր գրասենյակը լինելու է Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, ես գրեցի՝ ոնց որ ՔՊ-ի գործերը լավացել են: Դրան հաջորդեց տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հուզառատ գրառումը այն մասին, որ Գեղամ Նազարյանը ստում է: Մեկ օր հետո այնտեղ ինքը նիստի էր մասնակցում, հետո ներողություն չխնդրեց:
Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այսօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան
Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը դեռ լիարժեք չի ստեղծվել, բայց արդեն ցնցել է գործող իշխանությունների հիմքերը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանական վարչախումբն այնքան է ահաբեկվել այս նոր նախաձեռնությունից, որ ընդհուպ հանձնարարություններ է իջեցրել քննչական կոմիտեին և դատախազությանը՝ նյութեր նախապատրաստել քրեական գործ հարուցելու համար։ Ինչպես և սպասելի էր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը լուրջ
Արտակ Զաքարյան. «Մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ո՞ւմ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին»
Եթե քվեարկել եք Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար, Հայաստանը թուրք-ադրբեջականակ տանդեմի ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար, ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:


















































