Օրվա լրահոսը
«ՀՀ-ն 29.743 քկմ է, ՀՅԴ-ի անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր ՀՀ-ի». Մարիա Կարապետյան
«Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի: Այս պահին ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ՀՀ պետական սահմանների վերարտադրություն: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել»:
Զինված ուժերում նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումները շարունակվել են. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ խոշտանգումներին եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքին կամ պատժին ու այլ նույնատիպ չարաշահումներին։ 2022թ.-ից խոշտանգումների դեպքերի գերակշիռ մասի նախաքննության պատասխանատվությունը վերապահված է քննչական կոմիտեին, սակայն իրավապաշտպան-փաստաբանների դիտարկմամբ՝ կոմիտեի քննիչները չունեն նմանօրինակ գործեր քննելու փորձառություն։ Քննչական
«Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը՝ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել». Արթուր Խաչատրյան
«Փաստացի այնտեղ սյուներ են դրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով է դա եղել: Հանձնաժողովը, որը ստեղծվել է՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության, զուտ խորհրդատվական բնույթի մարմին է: Ո՞ւմ է տվել այդ խորհուրդը: Այս հայտարարության մեջ կա եւս մի սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է՝ ինչպես ժանտախտից»:
Հայաստանն ինքնիշխանությունը կորցրել է դեռևս 1998թ.-ի փետրվարի 3-ին, ու դրանից հետո ինչ տեղի է ունեցել՝ տերերի փնտրտուքի տրամաբանության մեջ է եղել. «ՉԻ»
Ինքնիշխանության փաստացի կորստից (1998-ից) հետո Հայաստանի համար իրական ընտրությունը լինելու է ոչ թե Արևմուտքի ու Ռուսաստանի, այլ «թուրքական վիլայեթ» կամ «ռուսական գուբերնիա» դառնալու հեռանկարների միջև, ու այդ դեպքում հայ ժողովուրդը համարյա հարյուր տոկոսով ընտրելու է «ռուսական գուբերնիան»
ԱՄՆ Պետդեպ. «Մինչ լիազորությունների դադարեցումը Թագուհի Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ ԱԺ-ում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում». «Ժողովուրդ»
ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների եւ սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների եւ իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից:
Նախապայմաններ Երեւանին` Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո
Ալիեւը գոհ է, թե ինչպես է ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգային հարցեր լուծում, իսկ Պուտինը ռուս խաղաղապահների` ԼՂ-ից հեռանալու ֆոնին, գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հոր հասցեին Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բանակցություններից 10 օր անց Երեւանում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնեց, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար, անգամ վստահեցրեց, որ Երեւանն ու Աստանան պայմանավորվել են
Մովսես Հակոբյան. «Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու». «Հրապարակ»
Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, այո, իրենք հանցանք են կատարել
Ոստիկանության վայրագությունները «ժողովրդավարության միջնաբերդում»
2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում «կարմիր բերետավորները», կատարելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը, վայրագ ձեւով հարձակվեցին ցուցարարների վրա: Քաղաքացիները պահանջում էին վստահության հանրաքվե անցկացնել: Այդպիսի կետ կար դրանից մեկ տարի առաջ ընդունված ՍԴ որոշման մեջ. բարձր դատարանն առաջարկում էր վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ տարի անց պարզել՝ արդյոք Հայաստանի քաղաքացիները վստահո՞ւմ են պաշտոնական արդյունքներով
Բժիշկ-ներզատաբան Լիանա Խաչատրյան. «Նախադիաբետից դիաբետ զարգանալու հավանականությունը մեծամասամբ տվյալ մարդու «ձեռքերում է գտնվում»
Շաքարային դիաբետը, հատկապես երկրորդ տիպի դիաբետը 21-րդ դարի համաճարակ է համարվում։ Սպասվում է, որ 2025 թ․-ին աշխարհում մոտ 380 միլիոն մարդու մոտ դիաբետ է ախտորոշվելու։ Սա մեծագույն խնդիր է առողջապահական տեսանկյունից, քանի որ, ինչպես հայտնի է, դիաբետը նաև շատ այլ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է համարվում։ Սակայն շատերի մոտ մինչ երկրորդ տիպի դիաբետի զարգացումը առաջանում
Եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու. «Փաստ»
Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։
«Բաքվի ռեժիմը սպանել է իրանցի գեներալի համախոհին»
Բաքվից TolishMedia-ի թղթակցի փոխանցմամբ՝ ապրիլին ադրբեջանական բանտում մահացել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ընկերներից մեկը՝ Թալե Յուսիֆովը, որի մականունն էր «Հաջի Թագի»։ (Ղասեմ Սոլեյմանին ընդլայնում էր Իրանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ ղեկավարելով բազմաթիվ իրանամետ շիա աշխարհազորայիններ, մասնավորապես՝ Հաշդ ալ-Չաաբին Իրաքում և Հեզբոլլահը Լիբանանում: Սիրիայում նա մասնակցել է Ազգային պաշտպանության ուժերի վարժանքներին և ղեկավարել օտարերկրյա շիա աշխարհազորայիններին,
Ներկայացվել է Տիգրանակերտը, որի հողի տակից հայտնաբերված պարիսպներն ու ամրաշինական այլ կառույցներ, վաղ միջնադարյան եկեղեցիները, բացի գիտական արժեք ունենալուց նաև դարձել էին զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոն
Արցախի Տիգրանակերտ քաղաքի կայքի շնորհանդեսը կայացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում 2024թ․ ապրիլի 29-ին։ Նախատեսած է նաև մինչև հունիսի վերջը գիրք հրատարակել։ Բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան, հնագետ, մշակութաբան, պատմական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2012) Համլետ Պետրոսյանը։ Պատմաբանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ի՝ Արցախի հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Արցախի տարբեր վայրերում՝ Շուշիում, Հանդաբերդում։ Առավել մեծ աշխատանքներ է
«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը հրապարակեց բոլոր պատգամավորների անունները եւ հիշեցրեց անձնական պատասխանատվության մասին
«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները` գլխավորապես երիտասարդներ, ԱԺ պատգամավորներից պահանջելով չեղարկել վարչակազմի զիջողական քաղաքականությունը` ամենօրյա ակցիաների շարք է նախաձեռնել ԱԺ շենքի դիմաց։ Նախաձեռնության անդամ, ոսկեպարցի Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ հանրության մեջ այս օրերին Տավուշում իրականում տեղի ունեցողի մասին անտեղյակության մթնոլորտ է տիրում։ Եվ բերեց իշխանության մանիպուլյացիաների, ժողովրդին մոլորեցնելու, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացում ՀՀ սահմանադրության, օրենքների, ինչպես
«Մուսաբեկովը հայտնի է իր հայատյաց ու անզիջում ելույթներով… Նա Ալիևի կարկառուն խոսնակն է, ոչինչ չի ասի առանց հրահանգի։ Այս տեղեկատվական «կուտը» հրամցրել են, որ մեզ մոտ էլ Փաշինյանի աջակիցները ասեն՝ տեսեք Արծվաշենը հետ կտան». Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Հայկական տեղեկատվական տիրույթում մի տեսանյութ է հայտնվել, որտեղ նշվում է, թե իբրև ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը խոսում է Արծվաշենը Հայաստանին վերադարձնելու մասին։ Նախ, տեսանյութում, նա բառացի խոսում է փոխզիջումների մասին, նաև դեպի անկլավներ, այսինքն՝ ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող ճանապարհների ստրատեգիական կետեր, ՀՀ-ով անցնելիք ճանապարհների մասին։ Քիչ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում»
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել: Դահլիճում են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ: Սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է: Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության: «Տավուշը հանուն հայրենիքի»
Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ. ՀՀ կառավարություն
Կառավարությունում կայացել է հանդիպում Կիրանցի բնակիչների հետ
«Մեր բոլոր մտահոգությունները հաստատվել են, Կիրանց գյուղը բաժանվում է երկու մասի»․ Գառնիկ Դանիելյան
«Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ իրենց հետագա ապրելու, ապահովության հետ կապված։ Որեւէ հարցի պատասխան չի տրվել»։
Նախկին քաղաքապետը համայնքի անվամբ գրանցված բնակարանը թոշակառու կնոջը տրամադրելու անվան տակ հափշտակե՞լ է
Իրավապահներին հասած տեղեկությունների համաձայն՝ մոտ 5.000.000 դրամ շուկայական արժեքով տվյալ անշարժ գույքն առուվաճառքի պայմանագրով ընդամենը 20.000 դրամ գումարով օտարել է Մ.Մ-ին եւ վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր 4.980.000 դրամ արժողությամբ գույքը
«Մենք թույլ չենք տալու, ինչ արել եք, դրա պատասխանը պետք է տաք, անպատասխան չեն մնալու ձեր գործերը»․ Բագրատ Սրբազան
«Մենք հայրենիք չունենք որեւէ մեկին տալու, մենք արդեն ծանր հարվածներ ստացել ենք մեր Արցախի կորստով, մեր սահմանների կորստով»։
«Ե′վ Ադրբեջանը, և′ ՀՀ-ն գտնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեռած է, բայց թաղված չէ»․ Արա Այվազյան
«Իրենք ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթա՞ցը»․ Արա Այվազյանը՝ միջազգային դերակատարների մասին
Արման Թաթոյան. «Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ»
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել՝ կապված սահմանազատման ու սահմանային անվտանգությանն առնչվող հանձնաժողովի իրավական հիմքերի ու գործունեության հետ` անհաջող փորձ անելով «հիմնավորել» ու իրավունքով կոծկել Կառավարության ու դրա ղեկավարի քաղաքական անթույլատրելի որոշումները: Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող այդ հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ
Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով. Անահիտ Մանասյան
Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց: Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ
«3 հատ սպեցնազի բրիգադ է ձևավորել իր աթոռը պահելու համար՝ սահմանային մեր բնակիչներին ասելով՝ թքած ունեմ ձեզ վրա»․ Սեյրան Օհանյան
Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ Արցախի հարցը փակ չէ։
«Ասաց՝ սահմանապահը կկանգնի, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»․ կիրանցեցիները Փաշինյանի հետ հանդիպումից հուզված ու բարկացած դուրս եկան
Գեղամ Նազարյանը նշեց, որ մարդիկ շատ վատ վիճակում են, շոկի մեջ են։
Երևանն ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Սահմանային սևքարցի Մարգարիտան՝ իր բիզնեսի և հաջողության մասին
Ըստ ՀՀ Տավուշի մարզի սահմանային Սև քար համայնքի բնակիչ Մարգարիտա Եգանյանի՝ ԵՄ LEADER մեթոդաբանությունն արդյունավետ գործիք է համայնքային զարգացման համար։
Համբիկ Սասունյանը Տավուշում միացել է տարածքների հանձնման դեմ պայքարին
Նրան դիմավորել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«ՀՀ-ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման»
Հայաստանի արդի մարտահրավերները եւ դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող, ինչպես նաև օրըստօրե ահագնացող գոյութենական և անվտանգային նոր մարտահրավերներն արդյունք են օրվա իշխանությունների վարած հակապետական և ապազգային քաղաքականության։ Ներկայիս վարչախմբի որդեգրած պարտվողական և արկածախնդիր ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում։ Նման պայմաններում, երբ արտաքին գործոններն են առավելապես պայմանավորում Հայաստանի
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ. ՀԿ-ներ
Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել
«Պատահական չէ, որ այդ թվերը տասը-տասը, քսան-քսան արդեն կամաց-կամաց պակասում են»․ Աշոտ Ղուլյանը՝ ՀՀ տարածքի և ՀՀ իշխանությունների մտածելակերպի մասին
Ըստ Աշոտ Ղուլյանի՝ այնպես չէ, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ ամբողջ կազմի կամ կիսատ մնալը մեզ շատ կարևոր բան էր հաղորդում։


















































