Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին

Մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան` տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 23-ին այց է իրականացրել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին տեսակցելու նպատակով: Առանձնազրույցի ընթացքում, ի թիվս այլնի, վերջինս Պաշտպանին ներկայացրել է իր մտահոգությունները քրեական վարույթին, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ: Պաշտպանին ուղեկցել են աշխատակազմի ներկայացուցիչները: 

ՀԿԴ-ում Սուրիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը կկայանա մայիսի 13-ին

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր կայացավ Սուրիկ Խաչատրյանի եւ մնացած պատասխանողների գործով հերթական դատական նիստը։ Հայցվորը պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ։ Պաշտպանական կողմը դատավարության այս փուլում ներկայացրեց իր առարկությունները հայցի հիմքի եւ առարկայի վերաբերյալ։ Մասնավորապես, իրավասու մարմնի վերլուծությունների, կիրառված մեթոդաբանության’ հաշվարկներ, ծախսեր, որոնք վերագրվում են Սուրիկ Խաչատրյանին, դրանք

Ձերբակալել են Սուրեն Պետրոսյանին

Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, նրան տանում են Նոյեմբերյանի բաժին:   Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ

«Ես իմ ձեռքերը կկտրեմ եւ Տավուշից ոչինչ չեմ տա, այս պահին Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս»․ ՔՊ-ական պատգամավոր

Հարցին, որ Տավուշում մարդիկ դեմ են այս գործընթացներին, Խանդանյանը պատասխանեց․ «2021 թվականին Հայաստանում տեղի են ունեցել արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ, որը ձեւավորել է կառավարություն»։

Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով. Իշխան Սաղաթելյան

Առանց հանրաքվեի եւ ժողովրդի կամքի արտահայտման, նոր տարածքներ թշնամուն հանձնելը պետական դավաճանություն է. Սաղաթելյան

Կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով գործող «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, քաղաքացու ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել Իջևան քաղաքում գործող «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտում։ Ստուգմամբ պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով, մասնավորապես՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքն ու սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, աշխատանքային մակերևույթները չեն պահվել մաքուր

Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը

Ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ բախում տեղի ունեցավ, ոստիկանները բիրտ ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Նախարարի տեղակալը ֆրանսիացի գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության հետ

«Ի վերջո մեկնարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բուն սահմանազատման գործընթացը, ես կառավարությանը հորդորում եմ շարունակել»․ Սարգիս Խանդանյան

«Նպատակը Հայաստանի գոյություն ունեցող սահմանը համապատասխան քարտեզներով գետնի վրա վերարտադրելն է եւ պետական սահման ունենալն է»։

Ծաղկազարդ պատշգամբներով շենք՝ զբոսաշրջային Գյումրիում

Գյումրու  քաղաքային իշխանությունները շենքերից մեկի պատշգամբները զարդարել են ծաղիկներով՝ գարնանային շունչ, գույներ ու տրամադրություն հաղորդելով զբոսաշրջային քաղաքին։ Գարեգին Նժդեհ հրապարակում գտնվող 4 բ հասցեի շենքը բնականաբար պատահական ընտրված չէ, այն Գյումրու մուտքից հեռու չէ,  հյուրերը Գյումրի  այցելելու համար պարտադիր անցնելու են հենց այդ շենքի մոտով, քաղաքային իշխանությունը դիազայներական նման լուծմամբ փորձել է գրավիչ դարձնել քաղաքը։

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփել է 2023 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Սույն թվականի ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը մեկնարկեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում բացված «Գիտություն» ցուցահանդեսով, որին ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր ԲՈՒՀ-երը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու ԳԱԱ գործընկերները: Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա

«Եթե Ադրբեջանն ասի՝ դուք ընդունում եք, որ այդ տարածքներն օկուպացրել եք, հիմա ռեպարացիա պետք է տաք, այդ տարածքներում կռվածներին գերի պետք է տաք, ի՞նչ եք անելու, տալո՞ւ եք»

«Ո՞վ է որոշում՝ որն է Հայաստանը, որը՝ չէ, դուք ՔՊ վարչությունով հավաքվում է, որոշում է սա Հայաստան է, սա չէ՞։ Ո՞վ է ձեզ այդ լիազորությունը տվել»։

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ սա ֆիքսել է «Ազատության» տեսախցիկը Սյունիքի մարզում։ Երեկ երեկոյան Լեռնային Ղարաբաղից դուրս եկող ռուս խաղաղապահների մեքենաների շարասյունը Հայաստանի ռազմական ոստիկանության ուղեկցությամբ հատել էր Լաչինի միջանցքը, շարժվել դեպի Գորիս, ինչին հաջորդեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պարզաբանումը։ Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ

«Դպրոցում ես սովորել եմ, որ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է»․ Արփի Դավոյան

ՔՊ պատգամավորը դիմեց ընդդիմությանը․ «Կապիտուլյացիայի ուղիղ, իդեալական, կատարյալ օրինակ 2023 թվականի Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթն է»։

Ոստիկանությունը Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը փակած քաղաքացիներին զգուշացրեց՝ թույլ չենք տալու մայրուղի փակվի

Տավուշցիները որոշել են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Այս պահին Այրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկաններ են հավաքված։ «Զգուշացնում եմ, չենք թողնելու այստեղ ճանապարհ փակեք, եթե բախման եք տանելու․․․»,-ոստիկանության ծառայողը դիմեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Սրբազանը փորձեց հստակեցնել, թե ինչ հիմքերով թույլ չեն տալու ճանապարհը փակել, ոստիկանն ասաց՝ ես զգուշացնում եմ, ես ասացի, ճանապարհ,

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

«7 ամիս առաջ Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել 120 հազար արցախցու, ասում է՝ պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջան է»․ Լեւոն Քոչարյան

«Փորձ է արվում ներկայացնել, որ սա լավ բան է Հայաստանի համար, չէ, սա լավ բան չէ։ Չեք տեսնո՞ւմ այն վտանգը, որ Ադրբեջանն այս պահին ստանալու է իր ուզածը եւ ավելի ուժեղ դիրքերից է մեզ հետ խոսելու»։

Դիվանագետների համահայկական խորհուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանության շահարկման և նվաստացման ցանկացած փորձ

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ   Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ

«Տավուշի համայնքապետերը չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել»․ Վահե Ղալումյան

Դիտարկմանը, որ մարդիկ դեմ են, որպեսզի իրենց տունը տան թշնամուն, Ղալումյանը պատասխանեց․ «Մենք իրենց տունը չենք տալիս թշնամուն»։

Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության համաձայն՝ Տավուշի մարզում հավաքի ժամանակ ավտոմեքենան փորձել է մխրճվել բազմության մեջ, ինչի հետևանքով բնակիչներից մեկը վնասվածք է ստացել։ Վերոնշյալի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ: Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է դեպքի առնչությամբ մամուլում տարածված հրապարակումների մշտադիտարկում: Համապատասխան գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին՝ նշված դեպքի հանգամանքները

«Միակողմանի զիջումներով դուք Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու, նրանք հայկական ինքնության ու հայկական գործոնի վերացումն են ուզում»․ Ռուստամյան

«Ձեզ է թվում, թե Ադրբեջանն Ալմա-Աթան ընդունում է։ Ալմա-Աթան հաստատում է այն ժամանակ, երբ մեզնից պետք է ինչ-որ բան ստանա»։

«Մի կուճիր Արցախ» Հայաստանում. մի բրենդի պատմություն. «Ա1+»

«Ա1+». Ամալյա Գասպարյանը չորս տղաների մայր է՝ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում է ծնվել։ Նկարել սկսել 5 տարեկանից։ Սիրում էր տիկնիկներ նկարել՝ տարատեսակ հագուստներով։ Ավարտել է Շուշիի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի հագուստի մոդելավորում բաժինը։ Դիպլոմային աշխատանքին ներկայացրել է Արցախյան տարազը՝ համադրելով այն նորաոճ հագուստի հետ։ «Ինստիտուտն ավարտելուց հետո ամուսնացա, ունեցա բալիկներ և նկարչությունը որոշ ժամանակ որպես

«Ո՞վ է այդ իրավունքը տվել՝ միանձնյա գնալ ու կամայականորեն սյուն տնկել ինչ-որ տեղ»․ ԱԺ հանձնաժողովը մերժեց ընդդիմության նախագիծը

«Վերցրեք կարդացեք, թե կապիտուլյացիա ինչ է նշանակում՝ հանձնվում ենք, որ ավելի վատ չլինի։ Սա սահմանազատում գեղեցիկ բառի անվան տակ միակողմանի կապիտուլյացիա է»։

Վարչապետն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ

Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16,3 տոկոս

Կիրանցի գյուղապետը բորբոքված է Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Կիրանցի համայնքապետը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից մանրամասներ չի պատմում, վրդովված է, լրագրողներին դուրս հրավիրեց գյուղապետարանից, ասաց՝ վատ վիճակում եմ

Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է». Ermenihaber

Ermenihaber–ը ներկայացնում է թուրք լրագրող–գրող, վերլուծաբան Նևզաթ Օնարանի՝ թուրքերեն և քրդերեն լույս տեսնող երկլեզու «Dilop» գեղարվեստական ամսագրում հրապարակված «Համիդիեից ապրիլի 24» խորագրով հոդվածի հայերեն թարգմանությունը։ Օնարանը հոդվածում կարճ և ամփոփ անդրադարձ է կատարել թուրք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի ժամանակաշրջանից մինչև 1915թ․ Հայոց ցեղասպանության ընթացքում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական քաղաքականությանը և գործողություններին։ Նևզաթ Օնարանն ավարտել է

Նշված հողերի հանձնումը Հայաստանին հասցնելու է ծանրագույն հարված. «Հայկական նախագիծ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայկական նախագիծ» կազմակերպությունը Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական հերթական ճգնաժամի վերաբերյալ հայտարարում է․ 1․ Տավուշի արևելքում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, Տավուշի և Լոռու մարզերի միջև գտնվող անտառային գոտում թշնամի Ադրբեջանին հողեր հանձնելու ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քայլերը նպաստում են Հայաստանի (Հայկական լեռնաշխարհի) տարածքում հայ-թուրքական դարավոր հակամարտության մեջ թուրքական

Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, Արցախի էթնիկ զտումը, բռնազավթումը. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբի հայտարարությունը

Հայ դատի Միջին Արևելքի հանձնախմբի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա անպատժելիության և անհատույց մնալու փաստը շարունակում է իր բացասական անդրադարձն ունենալ համայն մարդկության վրա։ Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ

Դեսպան Քվինը և ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Ցեղասպանության թանգարանի հաղորդագրությունից, հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930