Օրվա լրահոսը
«Գևորգ, հերիք է սուտ խոսաս. Նարեկ Կարապետյանը բոլոր նախարարների հետ հանդիպել է ու ամենաքիչը քեզ հետ է հանդիպել»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով դիմում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասելով, թե լավ է արել, որ ուրախացել է Նարեկ Կարապետյանի՝ իր հետ հանդիպումից։ Նա, մասնավորապես, նշել է. «Գևորգ, ոնց որ շատ ես ուրախացել, որ Նարեկ Կարապետյանի հետ հանդիպել ես։ Լավ ես արել, որ ուրախացել
Մի մասին սրտիկներ, մյուս մասին՝ քաղաքական բանտարկություն, ի՞նչ է պատահել քաղաքացիներով հպարտացող իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան
«Մեկը հանդգնել է քաղաքականությամբ զբաղվել, մեկը՝ մեղավոր է, որ հեղինակություն ունի, մյուսը իշխանությանը ոչ հաճո տեսանյութեր է հրապարակում, մեկը մերժել է դավաճանությունն ու ուրացումը, մյուսը՝ պարզապես չի տեղավորվում իշխանության ընտրական հաշվարկներում»
Ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել բանկերում․ ԿԲ
Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում:
«Կասկածն այն է, որ սա կլինի այն քայլը, որ հետո Ադրբեջանն ու Հայաստանն ունենան մեկ ընդհանուր էներգետիկ համակարգ ու նոր կախվածություն»․ Արթուր Խաչատրյան
Հայաստանը Ադրբեջանին տալիս է անցում, ճանապարհ, երկաթուղի, գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, կապի մալուխ, իսկ Հայաստանն ի՞նչ է ստանում։ Սրանով ինչպե՞ս է ճեղքվում Հայաստանի շրջափակումը։ Թղթերում որեւէ ակնարկ չկա, որ Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է անխոչընդոտ անցում։ Ինչ որ անորոշ փոխադարձ առավելությունների մասին է խոսքը
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Ֆինլանդիայի հաջողված փորձը մի շարք ոլորտներում, մասնավորապես հանրակրթության բնագավառում
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբիի հետ։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իր ֆինլանդացի պաշտոնակցին՝ տարիների ընթացքում Հայաստանին և տարածաշրջանում խաղաղության գործընթացին ցուցաբերված հետևողական աջակցության համար։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրողություններին և ընթացիկ զարգացումներին առնչվող հարցեր՝ կարևորելով կայունության, խաղաղության և համագործակցության ամրապնդմանն
Արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 65 տոկոսով կրճատվել է. Սուրեն Կարայան
Հայ-թուրքական սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց պետք է ուշադիր լինենք, որ չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը 100 տոկոսով. Նարեկ Կարապետյան
Չնայած Դատարանն անվավեր էր ճանաչել գնման մրցույթի արդյունքները, Կառավարությունն ամիսներ անց մեկ անձից գնման պայմանագիր է կնքել նույն սեփականատիրոջ հետ․ «Փաստերի ստուգման հարթակ»
2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2026 թվականի աշնանը հյուրընկալելու է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Կարճ ժամանակ անց՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց համաժողովի կազմակերպման և անցկացման կոմիտե, հաստատվեց դրա կազմը։ Արդեն 2025 թվականի հունիսի 11-ին Կառավարությունը հայտարարեց բաց մրցույթ COP17-ի կազմակերպման շրջանակում բրենդավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել «Դոպինգ» գործակալությունը,
Առաջարկությունը մերժել եմ՝ հաստատելով, որ եկեղեցու կարգ ու կանոնին հնազանդ եմ. Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովվին չեն կարողացել համոզել միանալ նախկին առաջնորդին
Պատրաստ եմ նորից կրկնել, վերահաստատել, որ մենք եկեղեցու ծառայողներ ենք եւ մեզ համար առաջին տեղում եկեղեցու կարգն ու կանոնը պահելն է: Մենք հնազանդ ենք եկեղեցու կարգ ու կանոնին եւ հնազանդ ենք լինելու
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև քաղաքական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կապերի խորացման և գործնական փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային
Դիմում ենք ՀՀ քաղաքացիներին. ուշադրություն դարձրեք գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության վերաբերյալ քաղաքական ուժերի ծրագրային դրույթներին. «Գիտուժ»
Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական զարգացումն անհնար է պատկերացնել առանց հզոր գիտատեխնոլոգիական էկոհամակարգի։ Օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այս ոլորտին վերաբերող դրույթները հիմնվեն պետության իրական կարիքներից բխող ռազմավարական լուծումների վրա, որոնք կապահովեն, որ մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների (ՀևՄ, R&D) ծախսերը հասնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ի, որից 1%-ը՝ պետական ծախսեր։ Հարկ է նշել, որ նույնիսկ այս ցուցանիշը ցածր է ԵՄ անդամ երկրների համար սահմանված 3% թիրախից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգրկվել է միջազգային հեղինակավոր Apolitical հարթակի կողմից կազմված «Government AI 100» 2026 թվականի ցանկում
Apolitical-ի գնահատմամբ` Մխիթար Հայրապետյանն առանցքային դեր ունի Հայաստանի տեխնոլոգիական և նորարարական օրակարգի ձևավորման գործում։ Ընդգծվում է, որ ԲՏԱ նախարարի համակարգմամբ իրականացվում են արհեստական բանականության ոլորտում ռազմավարական նախաձեռնություններ, այդ թվում՝ Հայաստանում լայնամասշտաբ ԱԲ տվյալների կենտրոնի ստեղծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև մի շարք այլ ԱԲ ծրագրերի իրականացում։
Ձեզ հետ խոսելու եմ Հոգևոր Հայաստանի` իմ պատկերացումների մասին. Բագրատ արք. Գալստանյան
Նկատի ունենալով, որ առաջիկայում մեր երկրի կյանքում վճռական ժամանակներ են` հուսալից եմ, որ դրանք որպես դրույթներ օգտակար կլինեն բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մեր կյանքի ազատագրության համար…
Աբու Դաբի ուղևորության տոմս, iPhone և այլ նվերներ. Telcell-ի մեծ խաղարկության հաղթողները ստացան իրենց մրցանակները
Հավելվածի հաջողակ օգտատերերից Լիանա Պետրոսյանը, երբ տեղեկացել է Աբու Դաբի ուղևորության 2 տոմս շահելու մասին, մի պահ անգամ չի հավատացել:
Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է. Նիկոլ Փաշինյան
Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։
Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա՝ Նիկոլին հանելո՞ւ ենք, թե՞ չէ. քաղաքացին՝ Նարեկ Կարապետյանին
Թռչնամսի արտադրությունը 80-ականներին այնքան շատ էր, որ Կարեն Դեմիրճյանը վագոնով ուղարկում էր Հեյդար Ալիեւին, Բաքվից այդ վագոնները գնում էին Մոսկվա, նման բաներ էլ են եղել. քաղաքացի
Մասիսում Փաշինյանի մասնակցությամբ «պատարագին» Վեդիի կոմունալի աշխատակցին հիվանդանոցից բերելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել
«Փաստինֆո». Մասիսում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին քաղաքացիներին հարկադրաբար բերելու դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել, իրավապահները գտել են՝ առկա չէ Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխան գործողություն։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Փաշինյանը կեղծ պատարագները վերածում է հավաքների, դա այլևս պարզ է վաղուց, ընդ որում, հավաքներին մասնակցությունն ապահովելու համար գործի է դրվում նաև վարչական ռեսուրսը՝ ոչ միայն ՔՊ-ական
Ադրբեջանը մոլորեցրե՞լ է փորձագետներին՝ դրդելով նրանց մասնակցել Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին
«Լրագրողական էթիկայի հիմնարար սկզբունքն է թափանցիկությունը՝ հստակ ասել, ինչ նպատակ ունի նյութը և ինչպես է օգտագործվելու տեղեկատվությունը»
«Չեք կարող մատնանշել որեւէ փաստ, որ Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող որեւէ հուշարձան կամ սրբավայր օտարվել է». Տեր Եսայի քահանա Արթենյան
Սոնա Ղազարյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե տարիներ շարունակ Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգեւոր երաժշտության փառատոն անցկացնել: Aravot.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ մերժում չի եղել։ Տարիներ առաջ նման դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագա ընթացք չի եղել:
Ալեն Սիմոնյանը Բուլղարիայի նորանշանակ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիկոլա Նիկոլովին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին: Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է
Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 4 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը և արդարադատության իրականացմանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով: Քրեական վարույթը Ա.Ա.-ի, Կ.Ղ.-ի (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական
Կոնյակի հումքը արտահանեն ՀՀ-ից Ադրբեջան, որ ադրբեջանցիները Աղդամում կոնյակ լցնե՞ն. Նարեկ Կարապետյան
Մեր երկրում 3 միլիոն վարչապետ կա, մենք երեք միլիոն վարչապետ ունենք, բայց միայն մեկն է այսօր պարգեւավճար ստանում. Կարապետյան
Փոքր պետություն լինելը դատավճիռ չէ, այն ճիշտ քաղաքականություն է պահանջում. Դավիթ Անանյան
«Հայաստանը չի կարող մրցել ծավալներով, բայց կարող է մրցել խելքով, արագությամբ և ճշգրտությամբ։ «Փոքր պետության» հայեցակարգը մեզ համար նշանակում է՝ ոչ թե հաշտվել սահմանափակումների հետ, այլ դրանք վերածել զարգացման ռազմավարության հիմքի։ «Միասնության թևեր»-ի տնտեսական քաղաքականությունը սկսվում է հենց այս կետից․ մենք չենք կառուցում տնտեսություն «մեծ պետություն խաղալու» համար, մենք կառուցում ենք ինքնուրույն, մրցունակ և փոքր
«Wizz Air» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի դեպի Հունաստան՝ Հռոդոս կղզի
«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Երևան- Հռոդոս-Երևան երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ
Գագիկ Սարգսյանը վայր է դնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները
«Դահուկային սպորտը ինքն իրեն չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն», – ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է նա՝ նշելով, թե գուցե իր անձն է պատճառներից մեկը, որ պետական այրերը չեն ցանկանում զարգացնել այդ սպորտաձևը։
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
Պետությունն ունի պարտականություն պաշտպանելու նաեւ այն քաղաքացիներին, որոնք մեդիագրագետ չեն. պատասխան Փաշինյանին
«Թե ինչ մեխանիզմներով եւ երբ է լինելու քաղաքացիների գումարների վերադարձը, ես համաձայն չեմ լսել առանձին սենյակներում, գաղտնի, քաղաքացիներից հեռու». Մհեր Կարագոզյան
«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ հունվարի 27-ը մեր նահատակների հիշատակի օր սահմանելու հետ
Օրն անմիջապես նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան, իսկ վերջին տարիներին այդ օրը պետական միջոցառումների բացակայության պայմաններում նման մոտեցումը կարծես միտում ունի ստվերելու Բանակի օրը։
Թուրքիայի ՊՆ․ Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին
«Ազատություն». «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ «Մեկ ազգ երկու պետություն» կարգախոսի ներքո», – այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում տեղի ունեցած իրադարձությունների նվիրված հատուկ ուղերձում։ «Մենք կիսում ենք մեր ադրբեջանցի եղբայրների ցավը», – հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Որպես ընդհանուր կանոն սահմանվում է, որ վարչական դատավարությունում վերաքննիչ բողոքները կքննվեն գրավոր ընթացակարգով. Տիգրան Դադունց
Նրա խոսքով մյուս կարեւոր փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ այն դեպքերում, երբ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ վճիռ է կայացվել Վարչական դատարանում, եւ այդ վճիռը վերաբերում է երեք հարյուր հազար դրամը չգերազանցող տուգանքներին, վարչական մարմինն այլեւս չկարողանա վերաքննության կարգով բողոքարկել առաջին ատյանի համապատասխան որոշումները:
Փետրվարի 12-ին «Մեր ձեւովը» կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը
Ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մոտեցում, եթե տեսնում է, որ իր անցնելու շեմը փոքր է, չպետք է մտնի գործընթացի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորեն. Նարեկ Կարապետյան

















































