Օրվա լրահոսը
Ետուրարտական «թագավորության» փայլն ու թշվառությունը
Կարո՞ղ էր, արդյոք նորընտիր քաղաքապետին թագադրելու այդ հույժ կարևոր արարողությունը հետաձգվել մի որոշ ժամանակով։ Կարծում եմ, որ կարող էր։ Կարո՞ղ էր այն տեղի ունենալ, բայց, ասենք, լինել զուսպ, չթատերականացվել։ Կարող էր, միանշանակ։ Կնվազե՞ր այդ պարագայում Երևանի նորընտիր քաղաքապետի լեգիտիմությունը կամ պարտականություններին լծվելու նրա եռանդը։ Համարձակվում եմ կարծել, որ՝ ոչ։ Սակայն, այդ պարագայում, ինչպես արդեն նշեցի, «թագավորությունը» կզրկվեր փայլից։
«Ադրբեջանը կյանք վերադարձրեց ազատագրված Ֆիզուլիին». Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի գրառումը
«Ադրբեջանը կյանք վերադարձրեց ազատագրված Ֆիզուլիին»։ Այսպիսի գրառում է կատարել Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։ «Այսօր Ֆիզուլի քաղաքի օրն է։ Ադրբեջանը կարճ ժամանակում կյանք վերադարձրեց օկուպացիայից ազատագրված քաղաքին։ Կառուցվում են ենթակառուցվածքներ և սոցիալական օբյեկտներ։ Սա տեղի բնակչությանը հնարավորություն է տալիս վերադառնալ։ Ես հավատում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը կկարողանա վերադառնալ օկուպացիայից ազատագրված տարածքներ»,- գրել է նա։
«Սիտի Սայնս» ՍՊԸ-ն փորձել է խաբե՞լ ավագանու ընտրություններին մասնակից կուսակցություններին եւ առանձնապես խոշոր չափերի գումարնե՞ր ստանալ
Aravot.am-ի տեղեկություններով՝ «Սիտի Սայնս» ՍՊԸ-ն առանց արտաքին գովազդային վահանակներ ամրացնելու, Երևանի քաղաքապետի համապատասխան թույլտվության պայմանավորվածություններ է ձեռք բերել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ` փորձելով խաբեությամբ և նրանց վստահությունը չարաշահելու միջոցով ստանալ առանձնապես խոշոր չափերի գումարներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Կատարվածի մասով Ոստիկանությունում ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում, կատարվում է
ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն պարտավոր է վճարել 30 հազարական եվրո Հովհաննիսյանը և Կարապետյանը ընդդեմ Հայաստանի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է 30 հազարական եվրո վճարել Մ․ Հովհաննիսյանին և Ս․ Կարապետյանին՝ նրանց որդիների կյանքի իրավունքի խախտման համար։ Հովհաննիսյանի որդին՝ Ռ․Հովհաննիսյանը և Կարապետյանի որդին՝ Ա․Սարգսյանը անցել են պարտադիր զինվորական ծառայության համապատասխանաբար 2009 և 2008 թթ․։ Երկուսն էլ ծառայել են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի 36534 զորամասում։ 2010 թվականի հուլիսի 28-ին,
«Գիշերը քնել եք, առավոտ որոշել՝ լուծարել»․ ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Ախուրյանում
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում բավական լարված իրավիճակ է ստեղծվել Ախուրյանի համալիր մարզադպրոցը, գրադարանը և « Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու և «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին ավագանու՝ օգոստոսի 29-ին կայացրած որոշումից հետո։ Նման առաջարկով հանդես է եկել համայնքապետ Զավեն Մանուկյանը, կողմ են քվեարկել ավագանու 17 անդամներ, 2-ը եղել են դեմ, 4-ը՝ ձեռնպահ։
Արտակ Զաքարյան. «Սա կոչվում է խաղաղության դարաշրջան, որը բերելու է նոր բախումներ, ագրեսիաներ ու տարածքային կորուստներ»
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկիրը ձախողման հասցրած ազգակործան պատուհասն այսօր Ստրասբուրգում հայտարարել է, որ «…պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջшնցիների անցման անվտանգությունը ՀՀ տարածքով»: Ու նրա ընտրազանգվածը չի հարցնում, բա ու՞ր է 2021թ. հունիսին քո խոստացած և ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված` Արցախն ու նրա
Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 1։3 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային
Եվրո 2024-ի որակավորման փուլի վերջին երկու հանդիպումներին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Ստրումիցա քաղաքում ընկերական խաղ անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ եւ պարտվեց 1։3 հաշվով։ Մեր թիմից հեղինակության գոլը լրացուցիչ ժամանակում խփեց Էդուարդ Սպերցյանը։ Եվրո 2024-ի որակավորման նախավերջին խաղում մեր հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Ուելսին, իսկ խմբային մրցաշարը կավարտի նոյեմբերի 21-ին՝
Ձյունիկ Աղաջանյան․ «Գազայում տեղի ունեցածը ես դիտարկում եմ որպես շատ լավ նախապատրաստված գործողություն, ինչը նաեւ Արցախում տեղի ունեցած դեպքերի եւ էթնիկ զտման փորձնական դրսեւորման՝ Գազայում իրականացվող հաջորդ էտապն է»
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում վերլուծելով Արցախում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները՝ այսօրվա աշխարհը համեմատեց եռացող կաթսայի հետ։ «Այն ամենը, ինչ սկսել է Արեւմուտքը իր աշխարհաքաղաքական վերաձեւումներն անելու սեփական գերակայությունը եւ ռազմական քաղաքական թելադրողի դիրքերը պահպանելու առումով, դեռ շարունակվելու է։ Նրանք այդ նպատակով տասնամյակներ տարբեր երկրներում ներդրումներ են իրականացրել,
Էրդողանը ներկայացրել է առաջիկա 5 տարվա ճանապարհային քարտեզը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում հրապարակում է կատարել, որտեղ նշվում է․ «Մենք մեր աշխատանքն իրականացնում ենք 2053-ի տեսլականով և կազմել ենք 12-րդ զարգացման ծրագիրը, որը սահմանում է Թուրքիայի առաջիկա 5 տարվա ճանապարհային քարտեզը»։ Էրդողանը մասնավորապես նշել է.«Թուրքիայի խորհրդարանում կներկայացնենք զարգացման 12-րդ ծրագիրը, որը պատրաստել ենք ողջամտությամբ և մեր հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ու բիզնես
Անահիտ Մանասյանը և Դունյա Մյատովիչը համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։ Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։
«Նույնիսկ թոշակները, որ Արցախի կառավարությունից էինք ստանում, հարցականի տակ են այսօր». արցախցիները Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել՝ պատասխան են պահանջում
Հարցին՝ թոշակները, աշխատավարձերը բյուջեով նախատեսված ծախսեր են, ի՞նչ է եղել Արցախի բյուջեն, արդյոք այն չի՞ տնօրինում ՀՀ կառավարությունը ու չպե՞տք է դա վճարի ՀՀ կառավարությունը՝ Արցախի բյուջեի միջոցներից՝ նա պատասխանեց. «Տրամաբանությունը հուշում է, որ պիտի այդպես լինի, բայց մեզ ոչ մի բան չեն ասում՝ ուր է բյուջեն»:
Փախստականների համար կարճաժամկետ ծրագրերի իրականացման հետ մեկտեղ անհրաժեշտ է վերջիններիս համար կայուն կենսապայմանների ապահովումը
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ Եվրոպայի հարցերով տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ֆիլիպ Լըկլերկին
«Աշխարհի պատմության մեջ չի եղել, որ երկրի մայրաքաղաքը հանձնեն թշնամուն՝ նախագահականի վարագույրները կախած, գորգերը փռած, ծաղիկները ջրած»․ Էդգար Ղազարյան
«Անցած տարի հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում կյանք կար, Հայաստան-Արցախ ճանապարհը շահագործվում էր: Դեկտեմբերի 12-ից են Շուշիի մատույցներում ճանապարհը փակել «բնապահպան» կոչվածները: Անցած տարի այս օրը Արցախում մարդիկ դեռ ապրում էին, գնում էին աշխատանքի, դասի, զինվորականները եւ ոստիկանները՝ ծառայության», ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում: «Հիմա բոլորը փախստական են ու նշանակություն չունի նրանց
ՀՀ ԱԳ նախարարը իրանցի գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի շուրջ
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազանգը
Սերժ Սարգսյանի դատավարությունը մոտեցել է ավարտական փուլին. կողմերը հանդես են գալիս լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդություններով
Պաշտպան Ամրամ Մակինյանն արձանագրեց, որ ստացված տվյալները ցույց են տալիս, որ «Մաքսհուր» ընկերությունը չէր կարող նման ծավալի մատակարարումներ իրականացնել։ 2013թ ընթացքում «Մաքսհուր» ընկերությունը «Ֆլեշ» և «Սի Բի Էս» ընկերություններից ձեռք է բերել, ընդհանուր առմամբ 2մլրդ 53 մլն 745 հազար 794 դրամի ապրանքներ, և, եթե ընկերությունն ի վիճակի լիներ նման մատակարարումներ իրականացնելու, ապա ապրանք ձեռք չէր բերի ընկերություններից։
«Գնում, լուռումունջ ցույց եք անում Ադրբեջանի դեսպանության առաջ, գալիս եք՝ ՀՀ-ի դեսպանության դիմաց ձեր տղամարդկությունը բռնո՞ւմ է»․ Կանադայում ՀՀ դեսպանը՝ ցույց անող դաշնակցական երիտասարդներին
Դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեզ հետ զրույցում կատարվածի առիթով ասաց․ «Հարց ունեմ բոլոր այդպիսի պնդում անողներին՝ ի՞նչ են ակնկալում, որ Արցախի հանձնումը, երկրի տարածքային նոր զիջումները պիտի առանց ցույցերի, դժգոհության ալիքի՞ ուղեկցվեն, պիտի ծափողջույններո՞վ դիմավորեն այդ քաղաքականության վերջնարդյունքի համար պատասխանատուներին՝ այդ թվում նաև դեսպանություններին»։
Պաշտպանը միջնորդեց, որ դատաբժշկական փորձագետի եզրակացությունը հետազոտվի դռնփակ դատական նիստում
Շարունակվում է 2021թ Կոռնիձորում սպանված զինծառայողների գործով դատաքննությունը
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են բուհերի ցանկերը
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի
Սերժ Սարգսյան․ «Այո հնարավորություն տեսնում եմ, որ Արցախը մի օր հայկական կլինի»
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն Արցախի լուծարման համար Սամվել Շահրամանյանին մեղադրողներին ասում է՝ վերջին խորհրդարանով ընտրված նախագահն ի՞նչ պետք է աներ, փոքր բանակով Արցախը չէր կարող դիմակայել Ադրբեջանին
Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 39 ուսանող և աշակերտ այս տարի արժանացել են ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների
Այս տարի Հայաստանի բնագիտական և տեխնիկական բարձրագույն ուսումնական հաստատությունների 30 ուսանող և ավագ ու միջնակարգ դպրոցների 9 աշակերտ արժանացել են Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ամենամյա կրթական պարգևների։ Պարգևների հանձնումը տեղի ունեցավ «Սիլիկոնային սարեր» համաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ արարողության ժամանակ։ Պարգևները հանձնեցին ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում
Արցախցիների բնակեցման ազգային ծրագիրն այլընտրանք չունի
Օգտվելով առիթից՝ մեկ անգամ ևս առաջարկում եմ այս գոյաբանական խնդրով և ֆորսմաժորային իրավիճակով պայմանավորված՝ դադարեցնել եկամտային հարկի վերադարձով բնակարանի ձեռք բերման խնդրահարույց ծրագիրն ու խնայել, իմ գնահատմամբ, մոտ 3 մլրդ դոլար՝ այն ծառայեցնելով ներկայիս մեր անվտանգային մարտահրավերներին՝ պաշտպանությանն ու արցախցիների վերաբնակեցմանը։
Արցախցիները բորբոքված են, պետնախարարը խնդրել է 3 օր տալ. «30 տարի այնտեղ շինել ենք, շենացրել ենք, ընկել ենք ստեղ բոմժի նման, բոմժի կարգավիճակում»
Մի հատ փոքր ցուցակ ենք տվել՝ մարդաքանակ 200 հոգու, ովքեր այս պահին տան կարիք ունեն: Իրենք 3 օր ժամանակ են խնդրել, խոստացել են, որ 3 օրվա ընթացքում այդ մարդիկ տեղավորված են լինելու: Բայց այսպես է պայմանը՝ մարդկանց կենցաղային պայմաններ լինի, չտանեն ասեն՝ էս գարաժը վերցրեք: 3 օրից հետո արդեն գնալու ենք նայենք՝ եթե ուրջ մարդկային պայմաններ են տվել, կփորձենք շարունակել մեր պահանջները»:
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների իրացման և ստացված 1 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման երկու դեպք է բացահայտվել
Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ անձանց
Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Նրանց թվում են եղել` Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլք: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից
Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 2022 թ. ցուցանիշը գերազանցվել է 14.5%-ով. Պապոյան
«10․10.2023 թ․ դրությամբ` ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը – կազմել են 1645.4 միլիարդ դրամ, – նույն ժամանակահատվածի 2022 թվականի ցուցանիշը գերազանցել է 14.5%-ով կամ 209 մլրդ դրամով, 2021թ․ ցուցանիշը գերազանցել է 41.8%-ով կամ 484.7 մլրդ դրամով, 2020 թվականինը` 58.8%-ով կամ 609.3 մլրդ դրամով, 2019 թվականինը՝ 48.7%-ով կամ 539.2 մլրդ դրամով և 2018
Փաշինյանը և Պեյչինովիչ Բուրիչը քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով մեր հայրենակիցների բռնի տեղահանությամբ պայմանավորված հումանիտար իրավիճակը
Ստրասբուրգում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը
2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։ 2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձանագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: 2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի
Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ է գնացել երեք դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ
Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ է գնացել երեք դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ:
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման համակարգմանն ուղղված քննարկում միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված քննարկում։ Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 անձանց բռնի տեղահանման արդյունքում ձևավորված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային, միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն
Արաքսիա Սվաջյան. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակում թափուր հաստիքներ են առկա գրեթե բոլոր առարկաներից
ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ըստ քայլերի հաջորդականության ներկայացված է, թե ուսուցիչները ինչպես պետք է ՀՀ մարզեր


















































