Օրվա լրահոսը

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը

Մեծահասակաների 70 մետր մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյան

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է վեկտորի չփոփոխության մասին եւ չի արձագանքում Լավրովին»․ Արթուր Սաքունց

Ըստ Արթուր Սաքունցի՝ Հայաստանի իշխանությունը պետք է արձագանքեր Լավրովի այս հայտարարությանը, որովհետեւ խոսքը վերաբերում է ՀՀ մեջ գործող հասարակական միավորներին։

Հայաստանն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել, դարձնում և դարձնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը. Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու

Ավանեսյանը Լիտվայի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածների բուժման ընթացքը

Լիտվայի Հանրապետության բարձրաստիճան պատվիրակության Հայաստան այցին ընդառաջ` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է դեսպան Անդրիուս Պուլոկասին: Դեսպանը նշել է, որ այցը նշանակալի է և ժամանակին` ցույց տալու Լիտվայի աջակցությունը Հայաստանի համար մարտահրավերներով լի շրջանում: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել հայ-լիտվական քաղաքական երկխոսության և առկա համագործակցության մակարդակը: Նախարարը լիտվական կողմին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայի

Հայ երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի հանգստավայրում մասնակցելու տարբեր ծրագրերի, այդ համագործակցությունը շարունակական. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության կողմից իրականացվեց «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագիրը, որի արդյունքում 11 երեխա հյուրընկալվեց Սլովենիայի Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոնում

Խաշած մսի ոսկորի միջից հայտնաբերվել է 14 փաթեթ՝ տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է անզիջում պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ: Պայքարի շրջանակներում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից կանխվել է մեծ քանակությամբ թմրամիջոցներին նմանվող զանգվածների ներթափանցումը հիմնարկ: Այսպիսով՝ հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, նախապես ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացի Գ.Մ.-ի կողմից կալանավորված

«Բնության մարտահրավերները սահմաններ չեն ճանաչում. դրանք ազդում են բոլորիս վրա՝ անկախ ազգությունից կամ դավանանքից». համաժողով Հայաստանում

«Այսօրվա ԲՄՊՊ համաժողովը մեր ապագայի ընդհանուր տեսլականի մարմնավորումն է. ապագա, որտեղ բնությունն ու մարդը ներդաշնակորեն գոյակցում են, և որտեղ բնությունը հարգված, պաշտպանված և փայփայված է գալիք սերունդների համար»,- իր բացման խոսքն այսպես է սկսել ԲՊՄՄ փոխնախագահ Հիլդա Իգրմոնթը՝ ելույթ ունենալով Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպմանը, որը հոկտեմբերի 16-18-ը

Դունյա Միյատովիչի պատվիրակության անդամները հետաքրքրվել են ԼՂ-ից բռնի տեղահանության ընթացքով, ծավալներով

✅ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին: 🔷Պատվիրակության անդամները հետաքրքրվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով: 🔶Ա. Ղազարյանը ներկայացրեց բռնի տեղահանված անձանց հաշվառման

«Ես մարտական գործողությունների չեմ մասնակցել»․ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

«Ճանաչել եմ այնտեղ ապրող ադրբեջանցիներին, մենք մտերիմ էինք»,-հայտարարել է նա:

«Վատ լուր ունեմ, պարոն Լավրով, մենք պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարելու, որովհետեւ Հայաստանը սուվերեն երկիր է»․ Նինա Կարապետյանց

Իրավապաշտպանը նշեց, որ ռուսաստանյան հասարակական կազմակերպություններից շատերը տեղափոխվել են Հայաստան, եւ բոլոր ժամանակներում Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հազարապատիկ ավելի ազատ է եղել։

Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենին և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահին մեղադրանք է ներկայացվել կոռուպցիոն չարաշահումների գործով

ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած 8 տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Ի՞նչ կապ ունի Հենրիկ Նավասարդյանը Արթուր Չախոյանի նկատմամբ մահափորձ իրականացրած Կուչուկյանի հետ

Ի վերջո, Արթուր Չախոյանն իր գործունեության ընթացքում էնպիսի արարքներ կամ բացահայտումներ չի արել, որի համար անձին կարելի էր սպանել, թող վերջացնի էս խոսակցությունները. Սոս Քյարամյան

Բաքուն հայտարարել է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորությունների մասին

Բայրամովը Բերբոքին ասել է, որ «Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության վերականգնումից հետո» Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ կան, և որ «Բաքուն հուսով է` այդ հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։

Պետական բյուջեից հատուկ սխեմայի միջոցով ԱԱՀ-ի գումարներ հափշտակելու դեպք է բացահայտվել

Հաստատվել են նախկինում ստացված օպերատիվ տեղեկություններն առ այն, որ արտահանվող ապրանքը չի հանդիսանում հակակոռոզիոն պատրաստուկ, այլ իրենից ներկայացնում է շահագործված շարժիչային յուղ։

«Լեռնային Ղարաբաղի դեպքում գործել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ դավադրությունն ընդդեմ Հայաստանի»

Հայաստանը վաղուց պետք է արևմտյան քաղաքականության, քաղաքակրթության ճանապարհ դուրս գար։ Մենք ուշացել ենք 30 տարի

Վագիֆ Խաչատրյանին Բաքվի դատարանում հայերեն բացատրել են իր իրավունքները

Խաչատրյանի գործող պաշտպան Նաթիգ Բեյբալաևը հրաժարվել է նրա պաշտպանությունից՝ առողջական խնդիրների պատճառով։ Խաչատրյանը հայտարարել է, որ դեմ չէ նոր փաստաբան նշանակելուն։

Ֆրանսիական արվեստանոցը` ԵԹԿՊԻ-ում 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկեց ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի հերթական ուսումնական շրջանը: Մի խումբ երիտասարդներ ոլորտի փորձառու մասնագետների օգնությամբ կաշխատեն իրենց դերասանական հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Երկլեզու արվեստանոցի նախագծի հեղինակը ֆրանսահայ ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է: ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը ողջունել է արվեստանոցի մասնակից երիտասարդներին` նրանց մաղթելով հաջողություններ։ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ

Տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը. Ռուստամ Բաքոյան

Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել այսօր Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր

Լառա Պետրոսյանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ: ՀՀ արդարադատության նախարարություն

Ունակ կը լինի՞ ժողովուրդը պայքարը շարունակելու մինչեւ նպատակի իրագործումը, այլընտրանքը Հայաստանի կործանումն է. «Դրօշակ»

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջնորդի մենաշնորհին յաւակնող Ռուսաստանը յանուն Արցախի կամ Հայաստանի որեւէ ցանկութիւն չի դրսեւորում յարաբերութիւնները փչացնելու Ազրպէյճանի, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ, երբ վերջիններիս հետ շաղկապուած է ճանապարհային, գումակային, տնտեսական, ի հարկէ` քաղաքական զանազան կարեւոր գործօններով: Սրանով հանդերձ, օրեր անց եղաւ տեղեկատուական արտահոսք` փաստող, որ շահագրգիռ դաշնակից երկու տէրութիւնները ձեռքերը լուացած եւ մի կողմ

Զարուհի Հովհաննիսյան. Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է. «Հրապարակ»

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթեւիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթեւ Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթեւ Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա

Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք, մենք բոյկոտին չմասնակցելով՝ դա ենք կանխել. Արտակ Գալստյան. «Իրավունք»

100 հազար փախստականների առկայության դեպքում՝ պետությունը նոր ընտրությունների տանելը հարված է ՀՀ-ին թիկունքից

Երդմնակալության նիստն իրավազոր չէր, Ավինյանի ստորագրած որոշումները կարող են վիճարկվել եւ համարվել ապօրինի. «Հրապարակ»

Երեւանի ավագանին ունի 65 անդամ, ինչը նշանակում է, որ առնվազն 33 անդամ պետք է ինաուգուրացիայի օրը գրանցվեր եւ մասնակցեր հատուկ նիստին, որպեսզի հրավիրված նիստը համարվեր իրավազոր։

Ով է բարձրացնում ատելության դրոշը

Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումն, իհարկե, ցավալի իրադարձություն է: Բայց դա Փաշինյանի եւ նրա թիմի 5 տարվա քաղաքականության տրամաբանական հանգրվանն է (ցավոք, չեմ կարող ասել՝ ավարտը): Վիրտուալ առումով այդ դրոշը բարձրացել էր դեռեւս Պրահայում՝ 2022 թվականի հոկտեմբերին, եւ բարձրացնողը Հայաստանի վարչապետն էր, որը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ: Փաշինյանի՝ դրան նախորդող ու հաջորդող քայլերը,

Ձեռք, ոտք, բերան հիվանդություն․ ինչ պետք է իմանան ծնողներն այս վարակիչ հիվանդության մասին

Վիրուսների ակտիվացման այս շրջանում այս հիվանդությունը ծնողներից շատերին կարող է անակնկալի բերել՝ տարակուսանք առաջացնելով տարօրինակ ցանի առաջացման պատճառների վերաբերյալ․ խոսքը ձեռք, ոտք, բերան խիստ վարակիչ հիվանդության մասին է, որը բնորոշվում է ջերմության բարձրացմամբ և ձեռքերի ափերին, ոտքերի ներբաններին ու բերանի շրջանում հանդիպող տիպիկ ցանով։ Ձեռք, ոտք, բերան հիվանդությամբ ավելի հաճախ վարակվում են մինչև 10 տարեկան

Տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ աղանդ է գործում, որտեղ մարդիկ ուղղակի կրկնում են իրենց սեկտայի ղեկավարի խոսքերը՝ առանց հասկանալու, թե ինչ են ասում. Արթուր Խաչիկյան․ «Փաստ»

Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհն անտարբեր նայում է, թե ինչպես են հայերին շարունակում քարտեզից ջնջել: Բայց, իհարկե, աշխարհին մեղադրելուց առաջ պետք է ինքներս մեզ հարցնենք, թե ինչպե՞ս ենք սա հանդուրժում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս խումբը շարունակում է տանել մեզ դեպի նոր ողբերգություններ. ամեն օր նոր ողբերգություն է, և մենք սա հանդուրժում ենք

Արցախի թեմի Տեր Ներսես քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար

Պատերազմ, շրջափակում, հարազատ մարդկանց կորուստ, հազար ու մի փորձություն է Տեր Ներսեսն անցել ընտանիքի և համայնքի հետ։ Սեպտեմբերի 30-ին է Ստեփանակերտից հարկադրաբար դուրս եկել, երբ թշնամին արդեն քաղաքի մատույցներում էր։ Արցախցի քահանան վստահեցնում է՝ իրենք պատրաստ էին դիմանալ սովին ու կարիքին, միայն թե Արցախը հայկական մնար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սնուփ Դոգը հոնորար ստացել է ամբողջությամբ, բայց պատրաստ է գալ, երգել` երբ ազատ օրեր ունենա. «Հրապարակ»

«Երբ լարվածությունը Հայաստանում ու Հայաստանի շուրջ թեթևանա, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր Սնուփ Դոգը կգա, հետաձգված համերգը կտա ու կգնա», ասաց «Դոպինգ սփեյս» ընկերության համահիմնադիր Մակար Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկի որդին)։ Ըստ նրա՝ մեգաաստղը կարող էր ընդհանրապես հրաժարվել ելույթից ու ասեր՝ փողը տվել եք, հետո ասել՝ մի արի, ես էլ չեմ եկել։ Բայց չէ, ինքը չի հրաժարվում․

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031