Օրվա լրահոսը
ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերը կօգնեն ուժեղացնել առողջապահական համակարգի պատրաստվածությունը. Ավանեսյանը՝ Մարագոսին
Ուժեղացնել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և մյուս մարզերի առողջապահական ենթակառուցվածքները` գործընկերների հետ համագործակցության միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերով: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները: Նախարարը նշել է, որ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության
Ես մշակույթի մարդ եմ, բայց ասում եմ, որ մեր երկրի ամենակարևոր կառույցը բանակն է. Հրանտ Թադևոսյան
-Ես մշակույթի մարդ եմ, բայց ասում եմ, որ մեր երկրի ամենակարևոր կառույցը բանակն է: Երբեմն բարձրանում եմ տղերքի մոտ: Նրանք էնքան հզոր են սահմանին: Բոլոր տագնապներս թոթափած, թևեր առած հետ եմ գալիս: Վերջում մի միտք կասեմ, թերևս մեր զրույցի ամենակարևոր միտքը. արժանի լինենք դիրքերում կանգնած քաջերին: Ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյան
Կապանում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը
2023թ․ հոկտեմբերի 21-ին (շաբաթ օրը) Կապանի քաղաքային մարզադաշտում կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը, որին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երեւանի եւ Կապանի։ Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը
«Կար հիասթափություն դաշնակիցներից, անտեղ նշված չէր, թե որ դաշնակցի մասին է խոսքը»․ԱԳ փոխնախարար
«Դուք լսել եք Փաշինյանի ելույթը, ՀՀ ու Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում որեւէ սենսացիոն նորություն չկար»։
Սուտ է, որ ամուսինս ԱԺ-ից աշխատավարձ է ստացել. Էմմա Պալյան. News.am
Ես այսօր «Ժողովուրդ» օրաթերթից եմ իմացել, որ ամուսինս Ազգային ժողովից աշխատավարձ է ստացել ու շատ զարմացել եմ. դա սուտ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով լուրերին, թե իր եղբորն ու ամուսնոն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում: «Իմ ամուսինը ԱԺ-ում գրանցված է որպես հասարակական հիմունքներով իմ օգնական: Նա մեկ
Ծառուկյանի փեսայի և այլ անձանց կոռուպցիոն չարաշահումների բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 232 այլ դրվագներով վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։
«Ստացել ենք տեղեկատվություն, թե Համաձայնագրի որ դրույթների վերաբերյալ են գրանցվել խախտումներ». ՀՀ ԲՏԱ նախարարությունը՝ ռուսական ալիքների մասին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը թերի է պատասխանել Aravot.am-ի հարցումներին, մասնավորապես չի պատասխանել՝ 2020 թվականից առայսօր քանի խորհրդակցություն են անցկացրել, եւ վերջին խորհրդակցությունը ե՞րբ է անցկացվել:
Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենն այցելել է Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի գլխավոր գործընկեր Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022 թ․ հաղթող, Adobe-ի նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով հյուրընկալվել էր Վիվա-ՄՏՍ ընկերության գրասենյակում։ Շ․ Նարայենը հատուկ Հայաստան է ժամանել ՀՀ նախագահից իր մրցանակը ստանալու համար։ Մրցանակաբաշխությունը կայանալու
Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը պետությանն է վերադարձել 1 անշարժ և 1 շարժական գույք, շուրջ 29 մլն դրամ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 9-ին սկսվել էր ուսումնասիրություն՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին պատկանող գույքի առնչությամբ: Ուսումնասիրության հիմքը նախաձեռնված քրեական վարույթն էր, որով Արմեն Հարությունյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր
Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմի միջնորդությունը դատարանը մերժեց
Նշենք, որ պաշտպանության կողմը միջնորդել էր փորձաքննություն իրականացնել։
Կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ նոր նախագծերի քննարկմամբ. Փաշինյանը դեսպան Պուլոկասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Վարչապետը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել երկկողմ փոխգործակցության դրական դինամիկան, որն արձանագրվել է վերջին տարիներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լիտվայի հետ տարբեր ուղղություններով ծրագրերի իրականացմամբ ու նոր նախագծերի քննարկմամբ: Վարչապետը շեշտել է նաև Լիտվայի
Ի՞նչ է լինելու Հայաստանի հետ հիմա․ Կանդելակին գրել է Ռուբեն Վարդանյանի եւ Նիկոլ Փաշինյանի մասին
«Փաշինյանը կավարտի իր վրացի գործընկեր Սաակաշվիլիի նման։ Լավագույն դեպքում նրան կմոռանան, վատագույն դեպքում նրան սպասում է մեկուսարան»,-գրել է Կանդելակին։
Հայաստանում ենք՝ արտահայտելու մեր համերաշխությունը: Սա հումանիտար ողբերգություն է. Լուիզ Մուշիկիվաբո. «Արմենպրես»
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որն իր շուրջն
«Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթի առաջ տասը րոպեն իր աթոռի պաշտպանության մասին էր»․ Արծվիկ Մինասյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ սեպտեմբերի 19-20-ի դեպքերով 60 անձի ապօրինի ձերբակալությունից հետո այս պահին շուրջ 37 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում տարբեր ժամկետներով կալանքի ներքո։
Ցուցմունք են տվել գործով «տուժող» ճանաչված անձինք․ Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունը
Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Խաչատրյանը պնդել է, թե Մեշալի գյուղում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղավոր են «Հայաստանից ու արտասահմանից եկածները, որոնք Դաշնակցության անդամ են եղել»։
«Օրեցոր ավելի շատ ենք կորցնում պոտենցիալ մասնագետների». IUCN համաժողովում քննարկվել են երիտասարդությանը հետաքրքրելու խնդիրները
Երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու անհրաժեշտություն կա։ Երիտասարդների մասնակցության և ներգրավման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման 2-րդ օրը՝ հոկտեմբերի 17-ին։ IUCN Կրթության և կապի հանձնաժողովի (CEC) փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքսեյ Զավարցինը խոսել են միջսերունդային փոխհամագործակցության կարևորության մասին, ինչպես նաև՝ CEC իրականացրած քայլերի,
«Առանձնացրել ենք միջազգային փորձի լավագույն մոտեցումները». մեկնարկեց Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը
8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն:
«Ըստ օդում կախված լուրերի՝ բուժհիմնարկների տնօրեններն անձամբ կամ միջնորդավորված զբաղված են բժշկական արտադրատեսակների ներկրմամբ»․ Նարեկ Զեյնալյան
«Այս օրենքը օգնում է մեզ, որպեսզի մի շարք պետական պաշտոնյաներ չխառնվեն՝ զարտուղի ճանապարհներով իրենց հետ փոխկապակցված մարդկանց կազմակերպությունները մրցույթի հաղթող դարձնելու համար»։
Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել ԼՂ-ի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը
Բաց նամակ միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպական միությանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին Լեռնային Ղարաբաղ. հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունը և անվտանգությունը Հաշմանդամության եվրոպական ֆորումը կոչ է անում բոլոր դերակատարներին ապահովել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը: Դերակատարները պետք է հարգեն՝ Հաշմանդամություն ունեցող
Իմ նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված. Դունյա Միյատովիչ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը: Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված
Մեկնարկել է Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 2-րդ միջազգային մրցույթը
Մեր իրականության մեջ առկա խնդիրների խորքային պատճառները հիմնականում արժեքային դաշտում են
«Ամբողջ համացանցում տարածված է, որ Ալիեւը մեր դրոշն է տրորում, բա գնա ականջը ոլորի». Խաչիկ Մանուկյանը՝ Փաշինյանին
Փաստորեն, Քաջ Նազարը միայն հեքիաթ չէ, իրապատում է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 19-ին առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։ Հոկտեմբերի 19-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ։ Հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վրկ:
Ի գիտություն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների. հրապարակվել են ուսումնարանների և քոլեջների ցանկերը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձի
«Մասիս Մելքոնյանը չի կարող լինել և երևալ անաչառ դատարան՝ պայմանավորված իր քաղաքական գործունեությամբ»․ Ալեքսանդր Կոչուբաև
Նաև արդեն իսկ գործընթացը մեկնարկում է իրավունքների խախտմամբ, որովհետև դատական նիստից առաջ խնդրել էինք հետաձգել այն մեկ այլ ժամի, որ ծանոթանանք վարույթի նյութերին, որքան տեղեկացված ենք, պարոն Քոչարյանն էլ չի ծանոթացել, բայց այն մերժվեց։ Նիստը մեկնարկում է արդեն իսկ մեր՝ նյութերին չծանոթացած
Թուրքիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները դատապարտել են «Իսրայելի հարձակումը Ալ-Ահալի հիվանդանոցի վրա»
Արցախի խաղաղ բնակչության, դպրոցների և մանկապարտեզների ռմբակոծմանն աջակցում էին և՛ Թուրքիան, և՛ Իսրայելը։ Արցախի խաղաղ բնակչության պաշտպանության համար չէր աշխատում նաև միջազգային մարդասիրական իրավունքը։
350+ թափուր աշխատատեղ. Երևանում տեղի կունենա Career Fest CreedRoomz-ի կողմից
Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ կան: Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 – 17:00 տեղի կունենա CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա ավելի քան 350 թափուր աշխատատեղ: Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների փաթեթը, առցանց
Եթե չկա ինքնասիրություն, այն չի էլ խոցվում
Մշակութային հիշողության տարբեր տեսակները Պապիկս չէր սիրում պատմել պատերազմի մասին: Խոսքը Մեծ Հայրենական պատերազմի մասին է, որի ճանապարհներով նա հասել էր մինչեւ Բեռլին: Եթե պատմում էր, ապա ինչ-որ աննշան կենցաղային միջադեպերի, ոչ թե կրակի, արյան եւ զոհերի մասին: Հայրս ասում էր, որ նա ոչ թե խնայում էր մեզ՝ երեխաներիս, այլ՝ ընդհանրապես չէր ցանկանում անդրադառնալ այս
Հայաստանի մինչեւ 23 տարեկան ըմբիշները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականները պատրաստվում են մասնակցել Ալբանիայի մայրաքաղաքում հոկտեմբերի 23-ից 29-ը կայանալիք այս տարիքային խմբի աշխարհի առաջնությանը: Հայտնի են այն մարզիկների անունները, որոնք պայքարի մեջ կներգրավվեն Տիրանայի մրցագորգում: Ազատ ոճ. 57 կգ՝ Սամվել Խնձրցյան, 61 կգ՝ Մեժլում Մեժլումյան, 65 կգ՝ Անդրանիկ Ավետիսյան, 70 կգ՝ Տիգրան Ղազարյան, 74 կգ՝
Եթե գրված է, որ շորթում եմ արել, դա արվում է սուսուփուս, ոչ թե որ բոլոր կուսակցությունները ներքաշված լինեն այդ ամենի մեջ. «Սիթի Սայնս» ՍՊԸ տնօրեն
Դուք համարում եք, որ բոլոր կուսակցություններն այնքան անգրագետ եւ այնքան անբան են, որ իմ մի հորդորով միացե՞լ են այդ գործընթացին. Հրանտ Թումանյան


















































