Օրվա լրահոսը
Հայաստան կժամանի Կատրին Կոլոննան և կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գրառումն X սոցիալական ցանցում Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Կատրին Կոլոննան և կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը։
Երբեք չեմ համակերպվելու Արցախի կորստյան հետ․ Տեր Ներսես
Տեր Ներսես Գարեգին Ասրյանի ֆեյսբուքյան գրառումը Հարկադրված հայրենազրկվող արցախցիների վերջին մեծ խմբերի հետ ես նույնպես դուրս եկա Արցախից: Ինչքան էլ որ փորձում էի անընդհատ հետաձգել խիստ ցավոտ այս քայլը, բայց համառելս արդեն 10 և 5 տարեկան երեխաներիս հոգեկան և ֆիզիկական առողջության վրա ծանր հետևանքներ էին սկսում թողնել. գրեթե ոչինչ չէին ուտում, մեծն անընդհատ սրտխառնոց ուներ,
Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ինձ համար պարզ է, որ Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ-ն, այլև հենց Արևմուտքը: Այսօր ՄԱԿ-ի առաքելություն է մտել Լեռնային Ղարաբաղ, չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային
Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են նաև աղոթք բարձրացնել․ խումբը դեռ կմնա Արցախում
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ասել դժվար աշխատանք են կատարում, նշանակում է չասել ոչինչ։ Հաշված օրեր առաջ մեզ բաժին հասավ մի նոր փորձություն։ Իսկ նրանք ամեն օր հաղթահարում են բազում դժվարություններ՝ կատարելով ամենահարգի ու նվիրական առաքելությունը` անհետ կորածների որոնումները։ Աշխատանքին զուգահեռ, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղարը կարևորել են ՀՀ տարածքային ամբողջականությունը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 1-ին Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետություն Ազգային անվտանգության Գերագույն խոհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ: ԱԽ քարտուղարը հանգամանալից ներկայացրել է վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման մանրամասները՝ որի հետևանքով տեղի է ունենում ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանում: Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը
Արցախի նախագահն ու մի խումբ պատասխանատուներ կմնան Ստեփանակերտում մինչև չավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները
Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել ցանկացող այն քաղաքացիների
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար․ «Բռնի տեղահանվածներից արդեն վերջին մարդիկ են գալիս, եւ գործընթացը մոտենում է տրամաբանական ավարտին»
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության Հումանիտար կենտրոնում այսօր ամփոփելով բռնագաղթի գործընթացը՝ նշեց, որ ինտենսիվությունը զգալիորեն նվազել է եւ արդեն վերջին մարդիկ են տեղափոխվում Հայաստան։ «Գործընթացը մոտենում է տրամաբանական ավարտի այս փուլում»,-տեղեկացրեց նա։ Շարունակելով ներկայացնել ծավալվող ողբերգական գործընթացների թվային պատկերները՝ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ Հայաստան բռնագաղթած մեր հայրենակիցների ընդհանուր
Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել Արման Թաթոյանին
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի իշխանության Baku TV-ին ատելությամբ ու վիրավորանքներով լի մի ամբողջ տեսանյութ է նվիրել ինձ` կապված Հայաստանի դեմ ուղղված իրենց կեղծ քաղաքականության հետ և իբր մեղադրել հայ հասարակությանը մոլորեցնելու մեջ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգին,
Առաջին միտքը, որ առաջանում է՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը ընտրի հայ լինելը. ու այստեղ սկսում ես ճանաչել Ռուբենին․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը «Armenian by choice» Չէի լսել նման բան ու չգիտեի՝ դա ինչ է մինչև 2021թ.-ին Ռուբեն Վարդանյանի հետ ծանոթանալը։ Ով ճանաչում է Ռուբեն Վարդանյանին, գիտի, որ նա հաճախ է խոսում դրա՝ ընտրությամբ հայ լինելու մասին. ոչ թե որովհետև «յան» ազգանուն ես կրում, ինչպես մենք, ոչ թե որովհետև ծնվել
Որտեղ էլ լինենք, ձոներ կերգվեն Արցախի մասին, թեպետ անունը ջնջած լինեն աշխարհի քարտեզից․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Մարտակերտի շրջանի բնակչությունը տարհանված է, հայկական Մարտակերտը Աղդերե է դարձել՝ ադրբեջանական դրոշով։ Երեւի «թափոր» բառի գործածությունն ավելի ճիշտ կլինի, որ գրեմ, թե «սգավորների թափորը» դեպի որտեղ էր շարժվում կեսգիշերին։ Տարհանված մարտակերտցիներ, որոնք շարժվում են դեպի Հակարիի կամուրջ՝ անցնելու ադրբեջանական անցակետով դեպի Գորիս, որտեղ կհաշվառվեն, թե որտեղ տեղավորվեն։ Ժամեր հետո մենք էլ կբռնենք
Օրվա կադրը. Ցողամարգում հանգրվանած ընտանիքը տան պատուհանին Արցախից իր հետ բերած դրոշն է խփել
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Ցողամարգ բնակավայրի բնակիչ Գրիշա Հովսեփյանը, որն իր ընտանիքին պատկանող տունը արցախցի երկու ընտանիքների է տրամադրել՝ բնակության, մի հուզիչ, խոսուն լուսանկար է հրապարակել՝ գրելով․ «Մեր գյուղի տան նոր բնակիչներն են, մեր հայրենակիցները, ովքեր երկար ճանապարհից հետո հանգրվանեցին Ցողամարգում։ Պատուհանին Արցախի դրոշն է, որ բերել են իրենց հետ»։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով. Գեղամ Ստեփանյան
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով: Նվիրյալ մարդկանց մի փոքրիկ թիմ հարյուրավոր ահազանգերի հետևից գնացել է հասցե առ հասցե, դուռ առ դուռ՝ անօգնական մարդկանց տարհանելու համար: Հ.Գ. Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, կամ էլ
Փաշինյան երեւույթը եւ ժողովրդավարական արժեքներ հասկացությունը անհամատեղելի են․ «Հայացք Երևանից»
Մինչ Հանրապետության հրապարակը մեկ շաբաթից ավելի թնդում էր Արցախը թշնամուն հանձնած ու մեր տարածքներն աճուրդի հանած թիվ մեկ դավաճանին պաշտոնազրկելու եւ անհապաղ կալանավորելու կոչերից, վերջինս սեպտեմբերի 24-ին, ասես ոչինչ տեղի չի ունեցել, հանդես է գալիս ուղերձով եւ հայտարարում ՀՀ անկախությանը սպառնացող վտանգի մասին, ապա պատրաստակամություն հայտնում նախաձեռնելու անկախության պաշտպանության շարժում եւ, որպես վարչապետ, առաջնորդելու այն:
Գնել Սանոսյան․ «Եթե հիմա նորից Արցախից մարդկանց տարհանելու անհրաժեշտություն լինի, որեւէ խնդիր չկա, պատրաստ ենք ավտոբուսներ ուղարկել»
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության Հումանիտար կենտրոնում տեղեկացրեց, որ ժամը 15։00-ի դրությամբ 47 322 մարդ տեղակայվել է Հայաստանի տասը մարզերում, եւ այդ թիվն անընդհատ աճելու միտում ունի։ Տեղակայման վայրերը հիմնականում մարզային հյուրանոցներն են, հյուրատները, այլ հարմարեցված շենքեր, շինություններ, ճամբարներ կամ առանձնատներ ու վարձով տներ։ «Այսինքն, փորձում ենք
Թուրքիայում ահաբեկչություն իրականացնելու փորձ է եղել․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Հոկտեմբերի 1-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա թաղամասում գտնվող «Kızıl ay» առևտրի կենտրոնի մոտ պայթյունի և կրակոցների ձայներ են լսվել։ Թուրքական մեդիան հայտնում է, որ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տանում է դեպի Թուրքիայի խորհրդարանի շենք։ Թուրքիայի ներքին գործերի նախարար (ՆԳՆ) Ալի Յերլիքայայի տարածած հաղորդագրության համաձայն՝ ահաբեկչություն իրականացնելու փորձ է եղել։ Մասնավորապես առավոտյան
Ինչո՞ւ մարեց համաժողովրդական շարժումը․ «Հայացք Երևանից»
Երբ երկիրը բախվում է համակարգային փոփոխություններ պահանջող խնդիրների, եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կուսակցություններն ի վիճակի չեն ազդել իրավիճակի վրա, իսկ ընտրությունների միջոցով հնարավոր չէ առանցքային փոփոխություններ կատարել, առաջ է գալիս համաժողովրդական պայքարի անհրաժեշտություն, որին կարող են մասնակցել արդեն անհատ քաղաքացիներ, հանրության տարբեր լայն շերտեր՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, համոզմունքներից եւ աշխարհայացքից: Այժմ ՀՀ-ում
Թեհրանը չի հանդուրժում որևէ ագրեսիա Հայաստանի դեմ
Ֆարզադ Ռամեզանի Բունեշը irdiplomacy.ir մասնագիտացված կայքում գրել է․ «Թեև Իրանը դեմ չէ երկաթուղային միջանցքի կամ ավտոմայրուղու ստեղծմանը, սակայն դեմ է սահմանների և աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության կովկասյան տարածաշրջանում: Իհարկե, եթե Անկարան և Բաքուն զգան, որ Թեհրանն ի վիճակի չէ պահպանել իր ներկայությունը Հարավային Կովկասում, նրանք կներխուժեն Հայաստան և կգրավեն Սյունիքի մարզը։ Այս իրավիճակում Իրանը շատ կոշտ
Մենք դատապարտում ենք Ռուսաստանից եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքները Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության հանդեպ․ հայտարարություն
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հրավիրել էր ժողովրդավարական հասարակական եւ քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ։ Ֆորումը տեղի ունեցավ Անի Գրանդ հյուրանոցի Պանորամիկ սրահում։ Ֆորումի նպատակն էր միասնաբար հանդես գալ և հնչեցնել ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի ձայնը՝ Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների վերաբերյալ, որոնց մասին
Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հուսով եմ, որ կողմերի միջև բանակցությունները միջազգային հանրության աջակցությամբ կհանգեցնեն տևական համաձայնագրի, որը վերջ կդնի հումանիտար ճգնաժամին: Աղոթում եմ Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի զոհերի
«Կամ չես ապրելու, կամ կալանավորվելու ես»․ տարօրինակ դեպք՝ Գյումրիում
Գյումրու շենքերից մեկում տարօրինակ դեպք է գրանցվել․ ոստիկանության կառավարման կենտրոն է ահազանգել 37-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ իր տան դուռը թակում են ոստիկանության համազգեստով անձինք և թաքնվում։ Վերջինս իր բնակարան մեկնած օպերատիվ խմբին պատմել է, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14.00-ի սահմաններում, լսել է դռան թակոց, մոտենալով դռանը՝ դիտանցքից նկատել է ոստիկանության համազգեստով անձի, որը թակոցից
Վերջին պատարագը՝ Ստեփանակերտի Մայր տաճարում
Ստեփանակերտի Մայր տաճարում Հրայր Սարկավագի կողմից վերջին պատարագն է մատուցվել։
Կառավարությունը Արցախից բռնի տեղահանվածներին դրամական աջակցության ծրագրեր է առաջարկում
Փոխվարչապետ, Հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող Տիգրան Խաչատրյանը եւ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը այսօր կեսօրին պատմեցին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի մասին։ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ շուրջ 105 000 արցախցի է հատել Հակարիի կամուրջը, 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվել է 84 408 անձ։ Պետության առաջարկած ժամանակավոր կեցավայրերից օգտվել
Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին․ Գարեգին Բ
Մեր խոսքը հանուն Արցախի համազգային աղոթքի առթիվ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային
Ի ցավ բոլորիս, համազգային աղոթքը չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում․ Արմեն Սարգսյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում այսօր հնչում է համազգային աղոթք առ Աստված: Ի ցավ բոլորիս, այն չի հնչում հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում…. Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին: Խաղաղություն, ուժ ու զորություն բոլորիս, տոկունություն ու կորով հատկապես արցախցի մեր հայրենակիցներին… Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 4-ին առանձին
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից․ Գարիկ Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Գարիկ Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Ուզում եմ հասկանալ` այդ ինչպե՞ս է ստացվում, որ քաղաքացիների հարկերով սնվող Հանրային հեռուստաընկերությունը ոչ մի անդրադարձ չի կատարում երեկվա խաղաղ երթից, գերիների ազատ արձակման թեման այդքան ցավո՞տ է.. Ժամանակին Հայկ Բաբուխանյանի հակապետական ու միութենական պետության քարոզը լայվով գնում էր, իսկ այս խաղաղ երթը ինչո՞ւ չգնաց… Հիմա ո՞վ է միութենականի
Լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը․ ընտանիքը նրան սպասել էր 19 տարի
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի առաջնեկը՝ գեղեցկուհի Ադելը: Փոքրիկին ընտանիքը սպասել է շուրջ 19 տարի: Ընտանիքը Հայաստան է տեղափոխվել 2 օր առաջ՝ 4 օր անցկացնելով ճանապարհներին: Ընտանիքն այս ողջ ընթացքում եղել է շրջափակման մեջ: Մայրը մասնագիտությամբ բուժաշխատող է, մասնակցել է քառօրյա պատերազմին, եղել է զինվորական հոսպիտալի վերակենդանացման եւ վիրահատական
Մայր Աթոռից առաջին անգամ Գյումրի է բերվել Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը (Ֆոտոշարք)
Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արցախի համար համազգային աղոթքի օր է: Եկեղեցիներում մատուցվում է պատարագ, Մայր Աթոռից սուրբ մասունքներ են դուրս բերվել ու տարվել տարբեր թեմեր։ Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասում՝ Անիում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցու անունը կրող եկեղեցում առաջին անգամ բերվել է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի մասունքակիր աջը, որն էլ անչափ ոգևորել էր հավատացյալներին։
Ռուբեն Վարդանյանն այս բարոյալքված, հուսահատված ժողովրդի և նրա նեխած վերնախավերից ազատվելու համար առաջին հերթին գաղափար է․ Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ի հարձակումը Ադրբեջանը ներկայացրեց որպես «հակաահաբեկչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների հանցագործ թողտվությամբ՝ այդ ձևակերպումը մտավ միջազգային օրակարգ։ Ռուբեն Վարդանյանին էլ առաջադրվել է ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանք։ 30-ամյա հակամարտության ընթացքում երբևէ չի եղել «ահաբեկչություն» ձևակերպումը։ 26 տարի ԵԱՀԿ շրջանակներում, Մինսկի խմբի բանակցություններում երբևէ չի եղել տող «ահաբեկչական խնդրի» մասին։ Սա հակամարտություն է, ինքնորոշման պայքար, որտեղ ահաբեկիչ չի
Ես արդեն Երևանում եմ՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում: Անցյալի ու


















































