Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու

Համազգային աղոթք՝ Արցախի համար

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։ Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական

Առաջարկում եմ գրել ձեր ադրբեջանցի գործընկերոջը և պահանջել ազատ արձակել գեներալին և Լեռնային Ղարաբաղի նշված բնակիչներին․ Սլովակիայի նախկին վարչապետ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը տրամադրել է Սլովակիայի նախկին վարչապետ, արդարադատության նախարար Յան Չարնագորսկու հայտարարությունը՝ ուղղված Սլովակիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին և Սլովակիայի գլխավոր շտաբի պետին։  Հարգելի պարոն նախարար, ԶԼՄ-ներում մենք հետևում ենք ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը. վերջին տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ

Ռուբեն Վարդանյանը կորով ունեցող տղամարդ է, որը շատերի համար հայի արժանապատվության վերականգնման խորհրդանիշ կդառնա․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Անտանելի ցավով տեղեկացա Ալիեւի վարչակարգի կողմից Ռուբեն Վարդանյանին և մեր գեներալներին առեւանգելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մասին: Ռուբենը պարկեշտ մարդ է, հայ ժողովրդի նվիրյալ զավակ եւ բացառիկ հայրենասեր: Պատահական չէ, որ հենց նրան է թիրախավորել Ալիեւը՝ չներելով այն պայքարը, որը Ռուբենը ծավալեց Արցախում պետնախարարի պաշտոնում եւ այն թողնելուց

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ

Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Պիեռ Վատինի գրառումն X-ում «Ֆրանսիա-Ադրբեջան խորհրդարանական բարեկամության խումբը, որը գլխավորում եմ ես Ազգային ժողովում, դադարեցնում է իր գործունեությունը և հարաբերությունները Ադրբեջանի խորհրդարանի Ադրբեջան-Ֆրանսիա բարեկամության խմբի հետ»։  

Այս հայուհին ավելի մեծ է, քան տարածաշրջանի բոլոր սահմանները․ Ջոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտի ֆեյսբուքյան գրառումը Հաջորդ անգամ, երբ լրագրողը ցանկանա խոսել «անջատողականների» մասին, ես կհրավիրեմ նրան նայելու այս լուսանկարն այն Ղարաբաղի հայուհու, որը ծնվել է 1920 թվականին, և ավելի մեծ է, քան տարածաշրջանի բոլոր սահմանները։ Լուսանկարը՝ Scout Tufankjian-ի

Բարի լուր Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնից․ լույս աշխարհ է եկել փոքրիկ Ավետը

Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին` Ավետ Կարապետյանը: Փոքրիկ Ավետը ծնվել է 3 կգ քաշով, 50 սմ հասակով: Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, մաղթում խաղաղ ու

674 երեխա ընդգրկվել է հայաստանյան տարբեր կրթական հաստատություններում. Նազելի Բաղդասարյանը ներկայացնում է «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքների ընթացքը

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են գործող ծրագրի շահառու․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառումը Արդեն 3 տարի է՝ Արցախի տեղահանված բնակիչների համար գործում է աջակցության ծրագիր՝ ամսական 40.000 դրամի չափով։ Այդ ծրագրից օգտվում են նրանք, ովքեր մինչև 2020թ. ապրել են պատերազմի արդյունքում կորցրած տարածքներում։ Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արցախահայության նոր ծրագրի մասին, այնինչ արդյունքում բոլոր արցախցիները դարձել են

Անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերի իրավունքները վերականգնելու և ազատություն շնորհելու խնդրում․ Մատենադարան

Համընդհանուր ողբերգության և մարդասիրական ծայրահեղ ճգնաժամի՝ արցախահայության զանգվածային տեղահանման համատեքստում տեղի են ունենում առանձին իրադարձություններ, որոնք սասանում են մարդասիրական արժեքների, մարդկային արժանապատվության և բարոյական նորմերի համակարգը: Այդպիսին է բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի ապօրինի ձերբակալությունը Ադրբեջանի ուժային կառույցների կողմից: Նկատի առնելով նաև Ռուբեն Վարդանյանի ներդրումը մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանությունների կանխարգելման գաղափարների

Սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր: Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից եւ կգործի առնվազն

«Վաղվանից սկսում ենք կոնսոլիդացիայի ծրագիրը, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա ամեն գնով»․ Վազգեն Մանուկյան

«Չստացվեց, մենք սխալվեցինք, սխալն այն էր, որ մենք գերագնահատեցինք մեր մարդկային եւ կազմակերպական ուժը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

ՊՀԾ-ն պատրաստ է տրամադրել սննդի քարտեր՝ ավելի քան 6000 անհատների աջակցելու նպատակով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 90,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։ Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց

«Էրդողանի ու Ալիեւի մոտ գրատախտակի վրա տող առ տող գրված է, թե ինչ են անելու Հայաստանի հետ, Նիկոլի օրոք այդ ամբողջ ցուցակով գնալու են»․ Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին»,- ասաց Վազգեն Մանուկյան։

Արամ Սարգսյան․ «Գրանադայում պետք է ստորագրվի մի փաստաթուղթ, որը խաղաղության փաստաթուղթը չէ, բայց իր էությամբ խաղաղության փաստաթղթի ճանապարհային քարտեզը կարող է դառնալ»

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած Անկախության ֆորումում, որին, ըստ տարածված հաղորդագրության, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները, մասնակցությունը հաստատել էին տասնյակ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ եւ վեց քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հետաքրքիր մանրամասներ բացահայտեց հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող Ալիեւ-Փաշինյան հանդիպման օրակարգից։ «Գերկարեւոր եմ համարում քննարկման

Սոսե Բալասանյանը գալիս է Հայաստան

Ստեփանակերտում բնակվող Սոսե Բալասանյանի հորաքրոջ գրառումը Սոսեն Հակարի կամուրջը անցա կացալ։ Փառքդ շատ Տեր։ Հիշեցնենք, Սոսե Բալասանյանը հրաժարվել էր լքել Արցախը։

Ովքե՞ր են մեղավորները

Բուռն քննարկումներ են գնում, թե հայ ժողովրդի համար, այս ողբերգության համար, ովքեր են մեղավորները։ Իշխանությանն ընդդիմադիր գործիչները, մեղավոր են համարում իշխող ՔՊ-ականներին՝ իրենց գարշապետի գլխավորությամբ։ Իշխանական և իշխանամերձ շրջանակները, մեղավորներ համարում են նախկիններին, ռուսներին, առավել «անաչառներն» ինչպես ԱԺ խոսնակ, աշխարհի ամենաերջանիկ մարդը, համարում են, որ մեղավոր ենք բոլորս և այս դժվարին ժամանակներում պետք է միասնական

ՀՀ ԶՈւ կողմից կրակ բացելու և Ադրբեջանի ԶՈւ զինծառայող զոհվելու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Նախ իշխանությունը պետք է փոխվի, հետո նոր ընտրության միջոցով վավերացվի նրա լեգիտիմությունը»․ Վազգեն Մանուկյան

Ինչ վերաբերում է ընդդիմության ճանապարհային քարտեզին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ առաջին հերթին պետք է լինի կոնսոլիդացիա։

Սեպտեմբերի 30-ի հանրահավաքի մասնակիցների քանակը՝ ըստ ԻՔՄ-ի

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 17:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:58-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2350 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր

«Ադրբեջանը ձերբակալել է նրանց, ումից վախենում է Նիկոլ Փաշինյանը»․ Ավետիք Չալաբյան

«Արցախում տեղի ունեցած աղետը Ալիեւ-Փաշինյան զույգի ծրագրված գործողության արդյունք էր»,- ասաց Չալաբյանը։

Բադեն-Վյուրթեմբերգ հողի խորհրդարանում բացվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Բադեն-Վյուրթեմբերգ հողի խորհրդարանում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված կարևոր ցուցահանդես։ Նահանգի խորհրդարանի նախագահ Մուհթերեմ Արասի հովանավորությամբ նկարչուհի Լիզա Մ. Սթիբորը ներկայացրեց տպավորիչ գծանկարներ, որոնք ստեղծվել են իրական վայրերում և պատկերում են զոհերի դաժան ճակատագրերը: Բայց այս ցուցահանդեսը շատ ավելին է, քան պարզապես անցյալի տառապանքների գեղարվեստական ​​ներկայացում: Սա հրատապ հիշեցում է

«Արցախի նախագահի հրամանագիրը չի կարող իրավական ուժ ունենալ, քանի որ ստորագրվել է ուժի սպառնալիքով»․ Ավետիք Չալաբյան

«Մենք չպետք է թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը կնքի խաղաղության համաձայնագիր, որում Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում»։

Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզպետները տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանվածների թիվն իրենց մարզերում գնալով աճում է

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը Հումանիտար կենտրոնից  ժամը 16։00-ի ուղիղ միացման ժամանակ տեղեկացրեց, որ ժամը 14։00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 437 անձ է տեղափոխվել Հայաստան, Հակարիի կամուրջը հատել է  21 062 մեքենա եւ տրանսպորտային միջոց։ Հաշվառված քաղաքացիների թիվը 82 827 է։ Նաեւ ներկայացրեց բաշխվածության պատկերը՝ նշելով, որ դա այն մարդկանց թիվն է, որոնք համաձայնել են

ՄԻՊ-ը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, տեղում իրականացրել փաստահավաք աշխատանքներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ: Պաշտպանը տեղում իրականացրել է փաստահավաք աշխատանքներ, հավաքագրվել են մանրամասն տեղեկություններ: Մասնավորապես՝ Վայքում տեղակայված գրանցման կենտրոնում բռնի տեղահանվածների հետ տեղի են ունեցել զրույցներ, ուսումնասիրվել են նրանց գրանցման, սննդի, բուժօգնության, հիգիենայի տրամադրման և կացարանով ապահովման

Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակիցներ

Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 հայրենակից։ Նրանք բռնի տեղահանման նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ ԼՂ-ից։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Այս օրհասական կետում կա զգացողությունը, որ մենք ունենք թիկունք, իրար սատար լինելու հատկություն»․ Մարինե Ալես

Հարցին, թե Ռուբեն Վարդանյանի հետ կապ հաստատե՞լ  են, նա պատասխանեց․ «Բոլոր հարցերի մասին հետո, որովհետեւ սա ընտանիքի կողմից կազմակերպված երթ չէ»։

Ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ․ Հունան Թադևոսյան

Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերին, երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Սա չափազանց բարդ աշխատանք է այն դեպքում, երբ որոնվողի գտնվելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031