Օրվա լրահոսը

Լուրերը, թե ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորվել է դասագիրք, որի կազմի վրա ադրբեջանական դրոշի գույներն են, ապատեղեկատվություն են. պարզաբանում

Նշված դասագրքի կազմը` այլ գունային պատկերով, երբևէ չի երաշխավորվել դպրոցներում օգտագործելու համար: Դասագրքի կազմը երաշխավորվել է հայկական եռագույնի պատկերով

Մոսկվան հանդես կգա հայտարարությամբ. Զախարովան զգուշացնում է Հայաստանի ղեկավարությանը

Նա նշել է, որ նման վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հայտարարությունների շղթան իրականությանը չի համապատասխանում և հակասում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, և Մոսկվայում, անկասկած, նկատել են դա:

Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ կոնկրետ քայլեր կատարելու ժամանակն է

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել պսակադրություն

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել պսակադրություն։    

Հրամանատարը կալանավորվել է՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Պարզվել են զինծառայողների նկատմամբ վերադասի կողմից բռնություն գործադրելու, ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել է, որ կոչումով լեյտենանտ զինծառայողը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային վաշտի հրամանատար, պատասխանատու լինելով վաշտի անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար,

«Երկկուսակցական օրինագիծ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերին պաշտպանելու ու մարդասիրական աջակցություն տրամադրելու»

Նշվում է նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին

ԱՄՆ-ն հայ ժողովրդի կողքին է. սենատոր Գերի Փիթերսը՝ Ալեն Սիմոնյանին

Հ ԱԺ նախագահը շեշտել է՝ անչափ կարեւոր է միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

ԵՊՀ-ում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր` Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները։ Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու

Համատեղ քննարկել անկախության պաշտպանությանն ուղղված իրական քայլերը. հայտարարություն

Պահպանողական կուսակցությունը` անվտանգային ու արտաքին հայեցակարգերը վերանայելու օրակարգ ունեցող ուժերին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցում»

Օրերս «Յուքոմ ՓԲԸ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն առաջնորդության վերաբերյալ հատուկ դասախոսությամբ է հանդես եկել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար: Դրանով է մեկնարկել «Առաջնորդության դպրոցի» սաների 2023-2024թթ. ուսումնական տարին: Պարոն Յիրիկյանը ներկայացրել է գործարար ոլորտում առաջնորդության և կառավարման հիմնական սկզբունքները՝ հիմնվելով հեռահաղորդակցության ոլորտում 25 տարվա իր փորձի վրա, խոսել է առաջնորդի՝ հատկապես պատասխանատու իրավիճակներում որոշումներ կայացնելու օրինակներից,

Արցախում ծնվել եմ, Արցախում էլ մնալու եմ. Վիտալի Բալասանյան. 24News

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել իր ծննդավայրը։ Այս մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։ «Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»։ Մերի ՄԱՆՈՒԿՅԱՆ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Թաթոյան» հիմնադրամի խումբը մեկնել է Գորիս՝ արցախահայերի բռնի տեղահանումների հետ կապված փաստահավաք աշխատանքների նպատակով

Այսօր` վաղ առավոտյան Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով: «Թաթոյան» հիմնադրամ    

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին, 29-ի երեկոյան ժամերին, 30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ին, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։

«ԱՄՆ-ն ու Արեւմուտքը պետք է դիտորդական առաքելություն ուղարկեն Արցախ՝ արցախցիների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»․ Լեւոն Հայրյան

«Եթե Փաշինյանն ասում է՝ պետք է պայքարենք մեր ինքնիշխանության համար, նշանակում է պատրաստում է Հայաստանն արժանացնել Ստեփանակերտի ճակատագրին»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ժամանեցին Հայաստան

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերն ու ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմը ժամանել են Հայաստան: Նրանց օդանավակայանում դիմավորել է ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։  

Մոսկվան համաձայն չէ կատարվածի պատասխանատվությունն իր վրա բարդելու փորձերի հետ. Պեսկով

«Մոսկվան հույս ունի, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում Էրդողանի հետ, կօգնեն ապահովել անվտանգություն և կարգավորել կյանքը Ղարաբաղում»,- ասել է Պեսկովը:

«Հավանաբար դեռեւս մայիս ամսին որոշում է կայացվել լուծարել Արցախի Հանրապետությունը, եւ դա համաձայնեցված է եւ Արցախի, եւ Հայաստանի ղեկավարության հետ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը – Պարոն Ղուկասյան, Արցախում ստեղծված իրավիճակը ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ պետք է անել։ – Այն իրադարձությունները, որոնք կատարվում են, նախապես մշակված, պլանավորված գործողությունների արդյունք են։ Այդ գործողությունները համաձայնեցված են եւ Արցախի, եւ Հայաստանի ղեկավարության հետ։ Հավանաբար դեռեւս մայիս ամսին որոշում է կայացվել լուծարել Արցախի Հանրապետությունը։ Ես կարծում եմ,

Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները․ Մարուքյան

Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում

Արցախից բռնի տեղահանված 4850 անձ է ՀՀ մուտք գործել ժամը 12:00-ի դրությամբ

Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին վերածել են սևագործ բանվորի. Զաքարեիշվիլի. JAMnews

JAMnews. «Որտեղ Ռուսաստան, այնտեղ դավաճանություն». վրացի փորձագետները՝ ԼՂ-ի դեպքերի մասին Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացները, ի՞նչ է դա նշանակում Վրաստանի և ամբողջ Կովկասի համար։ JAMnews-ն այս հարցն ուղղել է վրացի փորձագետներին։ Պաատա Զաքարեիշվիլի, կոնֆլիկտաբան. «Տեղի ունեցածը միանգամայն սպասելի արդյունք էր։ Մարկեսն ունի հայտնի «Հայտարարված մահվան տարեգրություն» վեպը, և դա հենց այն է, ինչ

«Քաղաքացիներն ինձ զանգել, ասում են՝ պինդ եղեք, մենք ՀՀ պետականության և ինքնիշխանության կողքին ենք»․ Գևորգ Պապոյան

Հարցին՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում կարո՞ղ է այնպիսի փաստաթուղթ ստորագրվել, որ Զանգեզուրի միջանցքը տրվի, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց՝ չէ։

«Պրծա՜վ: Էլ Նազարը կռիվ գնացողը չի՜։ Ոնց կուզեք, արեք…»

«Նազարը» 100 տարեկան է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության (ղեկավար՝ Սուսաննա Թադեւոսյան) ներառական մանկապատանեկան թատերախումբը օրերս Երեւանի պետական կամերային թատրոնում ներկայացրեց Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» թատերախաղը։ Հանդիսատեսի շարքերում էին Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Էն Թոֆթ Սորենսենը,  «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական կազմակերպության տնօրեն Բեթինա Կոլանդեր Ենսենը, իհարկե՝ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ, ծնողներ։ «Արդեն 27 տարի է՝

«Փոքր երեխաներին վերցրած քանի անգամ փախել ենք արդեն». պատերազմում որդիներ կորցրած կինը թոռների հետ գաղթական է դարձել

Նրա ուզածը մեծ բան չէ. առանց պայթյունների ձայն լսելու ապրել են ուզում։

«Ո՞ր իշխանության քաղաքականության։ Ովքե՞ր էին որոշումներ կայացնում վերջին իրադարձությունների ժամանակ»․ Ռուստամ Բադասյանն իրեն մեղավոր չի ճանաչում Արցախում կատարվողի համար

Ռուստամ Բադասյան․ «Բոլոր այն մեր հայրենակիցները, որոնք տեղափոխման ցանկություն կհայտնեն և կտեղափոխվեն, մենք ապահովելու ենք իրենց պատշաճ տեղափոխվելը ՀՀ, և բոլոր պայմաններով ապահովվելու են։ Այդ գործընթացն արդեն մեկնարկել է»։

«Արցախից բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով. սահմանված ժամկետներ չկան»

Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովվի ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։

Պահնորդական կազմակերպության աշխատակիցներն իրենց վերջնահաշվարկի գումարները չեն ստացել

2022թ. նոյեմբերի 10-ին «Պահապան 1» պահնորդական ընկերությունից զանգում են հանրապետության կարեւորագույն օբյեկտների պահպանությունն իրականացնող իրենց աշխատակիցներին, ասում՝ «գրքերը հավաքեք, պոստերից դուրս եկեք, թողեք գնացեք տուն»: Եվ դա ասվում է բանավոր: Մինչ օրս որեւէ գրավոր հրաման, իրենց վերաբերվող փաստաթղթեր այս աշխատակիցները չունեն: Ամեն բան ասվել է բանավոր: Այդ օրվանից նրանք ազատվել են աշխատանքից… «Պահապան 1»-ը հարկ չի համարել ստանալ իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031