Օրվա լրահոսը
Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց ապահովելու հարցում
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը ու ժողովրդավարությունը անխախտելի սկզբունքներ են. ԱՄՆ ՄԶԳ ղեկավար
Բայց այս պահին որեւէ եզրահանգում այս պահին չեմ ուզում ներկայացնել ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ կապված ապագայի հետ
Երևանի կողմից չենք տեսնում որևէ մեծ շահագրգռվածություն՝ օգնելու լուծել ԼՂ-ում հրատապ խնդիրները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները և նրա քաղաքականությունն Արցախի հարցում: Հայտարարության մեջ ասվում է. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. սեպտեմբերի 24-ի՝ անկախության մասին ուղերձը պարունակում է անընդունելի հարձակումներ Ռուսաստանի դեմ և չի կարող առաջացնել այլ բան, քան մերժում։ Փորձ է ազատվել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝
«Լեռնային Ղարաբաղում պետք է լինեն անկախ աչքեր եւ միջազգային ներկայություն. Սամանթա Փաուեր
Այս տարածաշրջանը խաղաղությունից շատ մեծ ձեռքբերումներ կարող է ունենալ
Ի գիտություն ՀՀ-ում լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա ԶԼՄ-ների
Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2023թ. հուլիսի 27-ի 1943-Ն հրամանով հաստատված «Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչի՝ լրագրողի՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կարգը սահմանելու մասին» դրույթների` Հայաստանի Հանրապետություն այցելող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրագրողի գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան հավատարմագրման առկայության
«Մենք գործարարներին թշնամի չենք հայտարարում, բացի մի երկուսից, մեկը Խաչատուր Սուքիասյանն է, մյուսը՝ Գուրգեն Արսենյանը, դե հիմա կերե՛ք». Թեւանյան
Թեւանյանը վստահեցրեց, որ հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սարսափելի փաստաթուղթ է ստորագրելու ու պետք է համախմբվեն, որ կանխեն:
Վիրավորների և զոհերի հստակ թիվ դեռևս հնարավոր չէ պարզել. Արցախի ՄԻՊ
Տուժածների կյանքը փրկելու համար նրանց օդային ճանապարհով տարհանելու խիստ անհրաժեշտություն կա:
«Լեռնային Ղարաբաղի բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ դրվի, Ադրբեջանը պետք է կատարի խոսումը».Սամանթա Փաուեր
ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության հետ
«Տո ա՛յ ծայրագավառ, դու Թուրքիայի ծայրագավառն ես, ծայրագավառ եղել ես, ծայրագավառ էլ կմնա՛ս». Թեւանյանը ժամկետ նշեց՝ հոկտեմբերի 5
Թեւանյանը պատասխանեց հարցին, թե ինչ են անելու, եթե Փաշինյանի փոխարեն իրենք գան իշխանության. «Անելու ենք ճիշտ հակառակը, ինչ Նիկոլն է անում՝ վերականգնելու ենք մեր դաշնակցային հարաբերությունները Իրանի ու ՌԴ-ի հետ, Արեւմուտքի հետ նորմալ հարաբերություններ ենք հաստատելու, թույլ չենք տալու, որ Հայաստանի անկախության ու ինքնիշխանության հաշվին աշխարհաքաղաքական կռիվներ գնան այստեղ: Այ սա՛ ենք անելու: Չենք պառակտելու մեր հանրությանը, տնտեսություն ենք զարգացնելու ու քո նման ծայրագավառներին այլեւս պետությանը մոտ չենք թողնելու:
Փաշինյանի ուղերձը քաղաքացիների խոսույթից գողություն էր. Նարեկ Այվազյան
Արցախը չենք համարում, որ վերցրել են. Նարեկ Այվազյան
Չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչ ցավալի են եղել վերջին շաբաթվա դեպքերը հայ ժողովրդի համար. Սամանթա Փաուեր
Ես եւ վարչապետ Փաշինյանը խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք օգնել հայ ժողովրդին՝ առաջիկա ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում
Պայթյուն` Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին, բենզինի պահեստում. Կան զոհեր և վիրավորներ
Արցախի ՆԳՆ-ն հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվի ավելի ուշ։
«Էս Նիկոլը կոմիտեի հագով չի, ոնց որ ասում էին՝ մի կուսակցության հագով չի, կոմիտեի հագով էլ չի». Արա Ռոստոմյան
Իմ տղեն երբեք չի ուզեցել դառնալ ծայրագավառական, ինքը կռվել է անկախության համար, Արցախի՛ անկախության համար, իսկ այսօր փորձում են իշխանությունները ժողովրդին բաժանեն անկախականների եւ ծայրագավառականների: Իրանք անկախականներն են, մենք՝ ծայրագավառականները: Ու 5000 տղերքին ուզում են ասեն՝ նրանք ծայրագավառական էին, հա՞:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Ներքին գործերի նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին: Վարչապետը կարևորել է երկու երկրների ՆԳՆ-ների միջև սերտ համագործակցությունն ու հետևողական աշխատանքները հանցավորության դեմ պայքարում և այլ ուղղություններով: Պարոն Կոլոկոլցևն անդրադարձել է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքներին և համատեղ ծրագրերին: ՀՀ կառավարություն
«Արցախում շատ մարդկանց էի ճանաչում, կարողությունների էին հասել, գնացեք տեսեք՝ 10 լիտր բենզինի ճար են անում, որ կարողանանան գցեն իրանց Գորիս». Տարոն Տոնոյան
Տոնոյանը դիմեց մեր քաղաքացիներին՝ ամեն օր մի արթնացեք՝ որպես Նապոլեոն Բոնապարտներ, արթնացեք որպես զինվորներ:
Բայդենը Փաշինյանին փոխանցում է ԱՄՆ-ի և իր վարչակազմի «ուժեղ աջակցությունը»
ԱՄՆ նախագահի նամակը վարչապետ Փաշինյանին
Սլավիկ Գալստյանը օլիմպիական երրորդ ուղեգիրն է բերել Հայաստանի հավաքականին
Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի՝ արծաթե, Մալխաս Ամոյանի՝ բրոնզե մեդալներին եւ օլիմպիական ուղեգրերին ավելացել է եւս մեկ ուղեգիր: Այն նվաճել է 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը թեեւ պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում, սակայն հաղթել էր 2021 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշայի ուղեգրի համար լրացուցիչ գոտեմարտում: Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային
Բայդենն ինձ և իմ պատվիրակությանը գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ-ի խորը նվիրվածությունը Հայաստանի սուվերենության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության հանդեպ. Սամանթա Փաուեր
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը
«Պահանջում եմ ԵՊՀ գիտական խորհրդից գնահատական տալ համալսարանականներին ԵՊՀ-ից բռնությամբ տանելուն». Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանն իր ելույթում խոսեց ոստիկանների գործողությունների մասին. «Օրեցօր կոշտանում է ոստիկանության գործողությունները եւ գնալով թույլատրելի սահմանները հատվում են, բերման են ենթարկվել 200 քաղաքացիներ, ոմանք ձերբակալվել են՝ լրիվ անհիմն, նրանց վրա խուլիգանության հոդվածով շինծու ձեւով գործեր են կարվում: Երկրորդ անգամ ԵՊՀ պատմության մեջ ոստիկանությունը ներխուժում է ԵՊՀ շենքից ներս:
Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ
Հարգելի՛ հայրենակիցներ, Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։ Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում` ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։ Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների,
«Չենք ուզում թշնամին մեզ այսպես տեսնի՝ ուրախանա». Տեղահանված արցախցիներ (Ֆոտոշարք)
Գորիսի թատրոնի շենքում են հաշվառում մի մասին
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի նկատմամբ հետապնդումը. ՀԺՄ
Ի պաշտպանություն Դավիթ Սարգսյանի և ընդդեմ նրա ապօրինի ձերբակալության Քիչ առաջ շուրջ 6 ժամ առանց ձերբակալման որոշման՝ ապօրինաբար պահելով քննչական մարմնում՝ «168 Ժամ»-ի (168.am) լրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Դավիթ Սարգսյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածով: Ընդ որում, ըստ նրա պաշտպանների, Դավիթ Սարգսյանին բերման ենթարկող ոստիկանը մի քանի անգամ փոխել է
Մարիամ Մկրտչյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է
Մեքսիկայում շարունակվող շախմատի մինչեւ 20 տարեկան պատանիների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում խաղացվել է հինգ տուր: Աղջիկների խմբում շարունակում է հաջող հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը, որը 4,0 միավորով բաժանում է 4-ից 10-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ գործակիցներով ընթանում է չորրորդ տեղում: Ասյա Հակոբյանն ունի 2,5 միավոր եւ առայժմ 45-րդն է:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար
ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը, այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։ ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։
Էդգար Ղազարյան. «Այսօր Արցախում մարդկանց զանգվածաբար հանձնում են հողին ու հողը հանձնում թշնամուն»
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ պատմության մեջ Արցախը երբեք ամբողջությամբ չի հայաթափվել: «Որ հաղթական հայոց բանակի փառահեղ մարտական զենքն առանց մարտի ամբողջությամբ տանեն, դնեն թշնամու ոտքերի տակ ե՞րբ է եղել: Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն Օսմանյան կայսրությունում,
Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ: Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել
Ոստիկանությունը երեկ եւ այսօր
Այն որ, Հայաստանի անկախությունից ի վեր, ոստիկանությունը մշտապես եղել է ոչ այնքան հասարակական կարգի պահապան, քրեական հանցագործությունները կանխարգելող և բացահայտող կառույց, որքան օրվա իշխանության թիվ մեկ հենարանը՝ փաստ է։ Այժմ չէի ցանկանա, մանրամասն նկարագրել, թե ինչպիսին են եղել ոստիկանական գործողությունները նախորդ երեք նախագահների ժամանակ։ Բայց հաստատակամորեն կարող եմ պնդել, որ նման վայրենություններ, ինչ կատարվում է
Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը․ սեպտեմբերի 18-24-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (24.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ ☑️ Սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր
Արցախից մեծ հոսքով պայմանավորված՝ Երեւանում բնակարանների վարձակալության գներն աճել են
«Օրինակ՝ տուն, որը հանձնում էին 150 հազար դրամով, դարձավ 210 000 դրամ, հետո 270 000 դրամ։ Հենց հիմա թեկուզ Նոր Նորքում 2 սենյականոց բնակարանը 250-300 հազար դրամով չենք կարողանում գտնել»։
Բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը. ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ
2023թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ


















































