Օրվա լրահոսը
Կարեն Վրթանեսյանը բերման ենթարկվեց
Լրագրողները կարմիր բերետավորներին հարցնում էին՝ ի՞նչ հիմքով եք ուղղակի քայլող քաղաքացիներին բերման ենթարկում, նրանք պատասխանեցին․ «Մի խոչընդոտեք»։
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ, ուսումնասիրվում են բերման ենթարկելու հիմքերը․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը բերման ենթարկվեց
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի տեղեկացմամբ՝ նա գտնվում է ոստիկանության Էրեբունու բաժանմունքում։
Ինչո՞ւ են որոշ մարդիկ զուրկ էմպաթիայից՝ ապրումակցման ունակությունից
Էմպաթիան (ապրումակցում) սոցիալական ամուր և հուսալի կապերի ստեղծման առանցքային գործոններից մեկն է, ուրիշի հոգեվիճակը, նրա զգացմունքները, պահանջմունքներն ու մտածելակերպը հասկանալու, նրան կարեկցելու ընդունակությունը, որը երբեմն կարող է ուղեկցվել կոնկրետ գործողություններով, օրինակ՝ օգնության ձեռք մեկնելով։ Ուրիշին ապրումակցելու՝ նրա հույզերն ու մտահոգությունները հասկանալու ճանապարհով հնարավոր է ոչ միայն վստահելի փոխհարաբերություններ ստեղծել, այլև սեփական զգացմունքները կառավարել, և ընդհակառակը՝
Էմանուել Մակրոնն ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, և Թուրքիա, որը միշտ աջակցել է այդ ձգտումները», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Երևանում փակ են մի շարք փողոցներ․ Միկա Բադալյանը բերման ենթարկվեց
Քաղաքացիները մեքենաների ազդանշաններով միանում են անհնազանդության գործողություններին։
Արկերից մեկը մեքենային շատ մոտ էր պայթել, բոլոր ուղևորները, այդ թվում՝ անչափահաս երեխաներ, վիրավորվել էին
Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով ռումբերի պայթյունի տակ Մարտակերտից Ստեփանակերտ շտապող ավտոմեքենան վթարի է ենթարկվել։
Լեւոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ ըստ փաստաբանի՝ «արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է»:
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
2100 հաշվառվածներից մոտ 1000 անձ մեկնել է իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցության վայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։
ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1510 անձ
Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ։ Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Աջակցության կարիքների նպատակով
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
Նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա մեր տղային։ Նա անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա 3-րդ Հանրապետության վերջին վարչապետը․ «Արդար Հայաստան»
Հարգելի՛ բարեկամներ Միայն մտավոր սերունդն ու վերնախավը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից։ Պատմությունը սիրում է սթափներին: Մենք այլևս երկար խորհելու ժամանակ չունենք։ Նվաստացված ու պարտված ժողովուրդը չի կարող արժանապատիվ ու արդյունավետ պետություն ստեղծել, եթե իր վաղվա օրվա վերաբերյալ չունի ռազմավարական հայեցակարգ։ Հայաստանում ստեղծվել է պայթունավտանգ իրավիճակ: Ներկա ու նախկին իշխանությունների միջև սաստկացող առճակատումը
Կատարյալ կեղծիք, բացարձակ սուտ․ Արայիկ Հարությունյանը «ֆեյքազերծում» է
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումները ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ․ 24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ Քանի որ ֆեյքերը ակտիվացել են, հրապարակեմ այս պահի ֆեյքերի ցանկը: Խնդրում եմ, լայնորեն տարածել, որ մեր հասարակությունը չապակողմնորոշվի: Վարչապետի ամբողջ ընտանիքը լքել է Հայաստանը: Կատարյալ կեղծիք: Վարչապետի ընտանիքից որդին գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս
Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանն ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար
Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի մանկավարժներ, ԼՂ մեր հայրենակիցներից շատերը, որոնց թվում նաև մեծ թվով երեխաներ, անմարդկային տառապանքի ու փորձությունների միջով անցնելով՝ այսօր արդեն եկել են ու առաջիկա օրերին կգան Հայաստան։ Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում ու մեր հոգատարությամբ ու ջերմությամբ, մեր հոգածությամբ կփորձենք հնարավորինս դրական ու աջակցող միջավայր
Մեկ առ մեկ հիշողություն դարձող գույներ
Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան այս ծանր պահերին նույնպես շարունակում է լինել փոքրիկների կողքին։ Ստուդիայի հիմնադիր, տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանը շրջում է Ստեփանակերտով մեկ և ներկայացումներ ցուցադրում, հեքիաթներ կարդում տեղահանված փոքրիկների համար։ Ներկայացնում ենք «Ծիլի»՝ Արցախում գործունեություն ծավալելու ցավոտ հետհաշվարկը՝ գրառումներով․․․․ *** Հեքիաթներում բարին հաղթում է չարին… Հեքիաթներում գույներ կան… Կյանք կա… Ապրող ու ապրեցնող երազանքներ կան…
ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ չհայտարարված այցի ընթացքում հանդիպել են Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց, այդ թվում՝ երկու անչափահասի հետ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները: ՄԻՊ ներկայացուցիչներն այցերի արդյունքում արձանագրված խնդիրները քննարկել
Արցախի ՄԻՊ-ը շարունակում է ապացույցների հավաքագրումը
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գրառումն X-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ապացույցների հավաքագրումը։ Ասկերանի շրջանի Բերքաձորում գտնվող այս բնակելի տները 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորվել և ավերվել են հարձակման ժամանակ։
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում
Ընդդիմության՝ սեպտեմբերի 24-ի հանրահավաքի մասնակիցների քանակն՝ ըստ ԻՔՄ-ի
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ժամը 18:00-ից ընդդիմությունը հրավիրել էր հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:38-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 6300 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը
Ադրբեջանի՝ հայատյացության այս վտանգավոր քաղաքականությունը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում․ Անահիտ Մանասյան
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն զուգահեռ՝ ադրբեջանական մեդիա տիրույթում և սոցիալական հարթակներում ակտիվորեն տարածվում են հայերի նկատմամբ թշնամանք և ատելություն պարունակող հին և նոր տեսանյութեր, լուսանկարներ և այլ հրապարակումներ: Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում է ադրբեջանական հասարակության կողմից հակահայկական և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններով, գովաբանվում են ադրբեջանական զինված ուժերի՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց
Միջազգային կառույցների արձագանքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիային
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, օտարերկրյա խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ սոցիալական ցանցերում, առաջատար լրատվամիջոցներում եւ տարբեր հարթակներում կատարել են գրառումներ՝ անդրադառնալով իրավիճակին եւ խստորեն դատապարտել ագրեսիան: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Ռուսական խաղաղապահների թվաքանակը և սպառազինությունը պետք է համալրվի՝ նրանց վերապահված նոր դերակատարմանը համապատասխան. Խոսրով Հարությունյան
Արդյո՞ք պետք է հաշտվել այն մտքին, որ փակում ենք Արցախի պատմության վերջին էջը Առանց որեւէ վերապահումների կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արցախն այլևս հայտնվել է իր գոյությունը դադարեցնելու պարտադրանքի առջև։ Ընդ որում ոչ միայն որպես ինքնուրույն պետական կազմավորում, այլև որպես հայերի հազարամյա բնօրրան։ Եվ զավեշտալին այն է, որ այդ ողբերգությունը փաստացի պատմական իրողություն
Վաղն առավոտյան ժամը 8-11-ն անցկացնել անհնազանդության բողոքի ցույցեր. Իշխան Սաղաթելյան
Կենտրոնում. վաղը պիտի հավաքվենք՝ կրկեսի դիմաց, Երիտասարդական մետրոյի մոտ, Բրյուսովի անվան համալսարանի դիմաց, Հանրապետության հրապարակ։ Այս 4 տեղերում հավաքվում եք, այդ տեղերում լինելու են մեր ներկայացուցիչները, կազմակերպիչները և ձեզ հետ սկսելու են անհնազանդության բողոքի ակցիաներ։
«Միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս չկա». Մարիա Կարապետյանը` Սերգեյ Լավրովին
«Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարը ասում է․ «Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Եվրոպական Միության հովանու ներքո ստորագրել են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991թ. սահմաններով ճանաչելու փաստաթուղթ, ինչը նշանակում է, որ Ղարաբաղը պարզապես Ադրբեջան է, վերջ։ Իմիջիայլոց նրանք ստորագրել են այդ փաստաթուղթը Եվրոպական Միության հովանու ներքո և մոռացել են այնտեղ գրել, որ իհարկե անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները
Ի՞նչ է կատարվել համազգային դասադուլի օրը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում․ միջադեպի հետքերով
Երկու օր է՝ համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում նկարահանված մի տեսանյութ, որտեղ դասադուլ հայտարարելու ու հանրահավաքին միանալու կոչ անող իրազեկման ցույցի մասնակից Նաիրա Գրիգորյանի ու ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի միջև լեզվակռիվ է ծագում։ Համացանցում մասնավորապես քննարկվում է այն հարցը, որ 2018 թվականին՝ հեղափոխության օրերին ուսանողներին դասադուլի
Խորհրդարանական դիվանագիտական աշխատանքը՝ միջազգային տարբեր հարթակներում
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները գործուն խորհրդարանական դիվանագիտական աշխատանք են ծավալել, ակտիվ կապի մեջ են եղել տարբեր երկրների գործընկերների հետ՝ ներկայացնելով վերջին ինն ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիան: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Բայց ի՞նչ նպատակ են հետապնդում ցույցերի կազմակերպիչներն ու ի՞նչ աղերս ունի դա մեր բոլորիս անհանգստությունների հետ. Սոնա Ղազարյան
«Սիրելի ժողովուրդ, Վերջերս հաճախ եմ նկատում, որ որոշ մարդիկ զուգահեռներ են անցկացնում այսօր փողոցում (և ոչ միայն) տեղի ունեցողն 2018թ. Թավշյա ոչ բռնի հեղափոխության հետ: Այս համեմատությունն ոչ միայն անտեղին է, այլ աղերս չունի իրականության հետ: Նախևառաջ 2018թ. հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, քանի որ տասնամյակներ ԶՐԿՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՒԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԵՆՑ
Նիկոլը 100 տոկոսով գնալու է. Վազգեն Մանուկյան
Միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը, համերաշխ պետք է լինենք, որ միասնական ջարդենք այս դևին, որ գնա..․ ախր դև էլ չի, էհ, տարական՝ մի հատ, մի հատ մարդ մի երկիր կործանեց ու կանգնած խոսում է անկախության մասին: Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, ու ինքը հիմա մե՞զ է ասում, ի՞նչ է հասկանում ինքը անկախությունից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել նախարարության հետ համագործակցությամբ
«ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հանդիպում եմ ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող շուրջ 3 տասնյակ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության միջոցառումներն իրականացնել


















































