Օրվա լրահոսը
Էդգար Ղազարյան. «Այսօր Արցախում մարդկանց զանգվածաբար հանձնում են հողին ու հողը հանձնում թշնամուն»
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով այս օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ պատմության մեջ Արցախը երբեք ամբողջությամբ չի հայաթափվել: «Որ հաղթական հայոց բանակի փառահեղ մարտական զենքն առանց մարտի ամբողջությամբ տանեն, դնեն թշնամու ոտքերի տակ ե՞րբ է եղել: Ցեղասպանության ժամանակ մենք պետություն չենք եղել, հայերը եղել են փոքրամասնություն Օսմանյան կայսրությունում,
Քննարկվել է 2024թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2024թ. պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, պետբյուջեի նախագիծը քննարկվել է բոլոր գերատեսչությունների հետ: Նշվել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Պետբյուջեի ներկայացված նախագծի առնչությամբ ծավալվել
Ոստիկանությունը երեկ եւ այսօր
Այն որ, Հայաստանի անկախությունից ի վեր, ոստիկանությունը մշտապես եղել է ոչ այնքան հասարակական կարգի պահապան, քրեական հանցագործությունները կանխարգելող և բացահայտող կառույց, որքան օրվա իշխանության թիվ մեկ հենարանը՝ փաստ է։ Այժմ չէի ցանկանա, մանրամասն նկարագրել, թե ինչպիսին են եղել ոստիկանական գործողությունները նախորդ երեք նախագահների ժամանակ։ Բայց հաստատակամորեն կարող եմ պնդել, որ նման վայրենություններ, ինչ կատարվում է
Սևանա լճի մակարդակն իջել է ևս 2սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը․ սեպտեմբերի 18-24-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.32մ (24.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4սմ-ով։ ☑️ Սեպտեմբերի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր
Արցախից մեծ հոսքով պայմանավորված՝ Երեւանում բնակարանների վարձակալության գներն աճել են
«Օրինակ՝ տուն, որը հանձնում էին 150 հազար դրամով, դարձավ 210 000 դրամ, հետո 270 000 դրամ։ Հենց հիմա թեկուզ Նոր Նորքում 2 սենյականոց բնակարանը 250-300 հազար դրամով չենք կարողանում գտնել»։
Բղավել են, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը. ԵՊՀ-ում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել. ՔԿ
2023թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան ԵՊՀ-ից Ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ մի խումբ անձինք մուտք են գործել ԵՊՀ շենք և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ սկսել են բղավել, հարվածել ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի դռանը՝ այդ կերպ խաթարելով համալսարանի բնականոն աշխատանքը: Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանների կողմից դեպքի վայրից Ոստիկանություն են տեղափոխվել Երևան քաղաքի 38-ամյա բնակիչ
Այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին․ Սամանթա Փաուեր
Եվ ուղիղ խոսելու ԼՂ հումանիտար ճգնաժամի հետևանքով տուժած անձանց հետ
Ադրբեջանի հնչեցրած թեզն առ այն, որ հնարավոր է խաղաղ գոյակցություն , իրականության հետ աղերս չունի. Թագուհի Թովմասյանը՝ Գերի Փիթերսին
Իմ գործընկերներ Սեյրան Օհանյանի, Աննա Գրիգորյանի և Լիլիթ Գալստյանի հետ ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալել ենք ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկել ենք սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու դաժան հետևանքները: Պարոն Փիթերսին ներկայացրել եմ Արցախում ինը ամսից ավելի շրջափակման մեջ հայտնված, կենսական պայմաններից զուրկ, թշնամու անմիջական թիրախում գտնվող, ամեն րոպե
Ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
Սեպտեմբերի 25-ին ժամը 17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ: Նրանցից 5580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Սարգսյանը, փաստացի, ձերբակալվեց. Արսեն Բաբայան
Օրենքով նախատեսված ժամկետի (6 ժամ) խախտմամբ մեզ հանձնեցին ձերբակալման որոշում:
«Ալբերտ Բազեյանին առաջադրված մեղադրանքում կա «Նիկոլ Փաշինյանի ֆիզիկապես ոչնչացում» ձեւակերպումը»․ Փաստաբան
Փաստաբանի խոսքով՝ Ալբերտ Բազեյանը մեղադրանքը չի ընդունել, բայց ցուցմունք տվել է։
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանն այցելել է Սյունիք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններ
Դիտորդները պատվիրակությանը ուղեկցել են Կապանի օդանավակայան և Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններ
Դեսպան Սոբհանին ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշումը
Տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն. Փաշինյան
Բերման ենթարկվածներին թույլ չեն տալիս զանգել, չեն ներկայացնում հիմքերը. ՄԻՊ գլխավոր քարտուղար
Քաղաքացիները հաճախ նշում են, որ ձերբակալման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու իրավախախտման հիմքով, մինչդեռ նման օրինական պահանջ որպես այդպիսին չի էլ ներկայացվում:
Բոլորը շատ լավ գիտեին սպասվող զարգացումների մասին, բայց բոլորը կամա թե ակամա Ալիևի թելն էին թելում․ Տաթև Հայրապետյան
Էթնիկ զտումը տեղի է ունենում ոչ միայն ՌԴ-ի օգնությամբ, այլև հենց Արևմուտքի՝ մեղմ ասած՝ անգործությամբ:
Ուսանողները որպես կամավորներ կներգրավվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրերում
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը: Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ըստ այդմ, ուսանողները կարող
Ինգա Զարաֆյանը՝ ադրբեջանական ՀԿ-ի հետ հայտարարության մասին․ «Միջազգային ցանց է, որը հայտարարությունը մի քանի ամիս առաջ է տարածել ու խնդրել առաջարկություն ներկայացնել ՎԶԵԲ-ին»
«Էկոլուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է՝ «CEE Bankwatch Network» միջազգային հեղինակավոր ցանց է, որի միջոցով պահանջներ են ուղղվում նաեւ նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությանը
Դեսպանը նշել է՝ Ֆրանսիայում գործում է հանրային կարգի պաշտպանության դոկտրին, որի վերաբերյալ ուրախ կլինեն կազմակերպել փորձի փոխանակում
Քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու այդ ուղղությամբ հնարավոր համագործակցությունը: Քննարկվել է նաև Հայաստանում արբիտրաժային կենտրոնի ստեղծման գործընթացն ու այս համատեքստում փորձի փոխանակման հնարավորությունը:
Համոզված ենք, դուք կլինեք կարևորագույն դերակատարություն ունեցող ազգային բարերարներ. Վահագն Չախալյան
Արցախին սպառնում է հայաթափում, որի վտանգի դեմ հարկավոր է անհապաղ գործել, գործել այս պահից, ինչի համար էլ դիմում ենք Ձեզ, հայցելով Ձեր ֆինանսական աջակցությունը։
Հայաստանում ծիլեր է տալիս ժողովրդական շարժում, որն անծրագիր մի հայտարարությամբ ՀՀ վարչապետը փորձում է շեղել. «Բացում»
ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունն արձանագրում է, որ Հայաստանում ծիլեր է տալիս ինքնորոշված անկախության, ազատության, ինքնիշխանության, արժանապատվության արժեքների հիմքով ժողովրդական շարժում, որն այսօր անծրագիր մի հայտարարությամբ ՀՀ Վարչապետը փորձում է շեղել իր նախընտրած ուղղությամբ: Այս պրակտիկան գործի է դրվել դեռեւս 2018 թվականից, երբ գործող կառավարող վարչակազմը ուղղորդման տակ վերցրեց հանրային դժգոհության ալիքը, ժողովրդահաճո խոսույթով մսխեց հեղափոխական արժեքները,
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին: Շնորհավորելով հյուրին Եվրոպական միության առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ խոսնակը համոզմունք է հայտնել ջանքերի մեկտեղմամբ արդյունավետ համագործակցության հարցում: Հանդիպմանը դատապարտվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան եւ զանգվածային ոճրագործությունը: «Տարածաշրջանի համար շատ բարդ իրավիճակ է,
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը ս․թ սեպտեմբերի 25-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով: Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
25 սեպտեմբերի, 2023, Երևան․ Team Telecom Armenia-ն անվճար ինտերնետ և հեռախոսակապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին։ Արցախցիները կարող են պահպանել իրենց հեռախոսահամարը և միանալով Team-ի ցանցին անվճար օգտվել ինտերնետից և զանգեր կատարել դեպի Արցախ և ՀՀ բոլոր ցանցեր։ Նոր հեռախոսահամար ցանկացողներին Team-ը կտրամադրի «Բիֆրի 2900» սակագնային փաթեթը 6 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ։ SIM քարտը կարելի է վերցնել
«Մեր սահմաններին կանգնած է «գորշ գայլերի» մի ոհմակ, որը պատրաստ է դաժանությամբ մխրճվել Հայաստանի տարածք». Դավիթ Սահակյանց
Նրանց հետ կոմպրոմիսի գնացող գործընթացներն իրականացնողը ներկայիս իշխանությունն է
Համաժողովրդական ցասումը վարկաբեկելու հնարքը. Դերենիկ Մելիքեան
Համաժողովրդական ցասումը վարկաբեկելու ազգադաւների հնարքը… Նիկոլ Փաշինեանի իշխանութեան անվտանգային համակարգի աղբիւրներն յայտնել են այն մասին, թէ իբր կանխել են իրենց իշխանութեան դէմ կազմակերպւած յեղաշրջման փորձը… Տրագիկոմեդիական ժանրի այսպիսի յայտարարութիւնները, ցաւօք, հաւատացողներ էլ ունեն։ Աւելին՝ նմանատիպ քարոզչական հնարքները դեռեւս 2018 թւականից առաջ են մոլորեցրել, խաբել ու հաւատացրել միամիտ խաւերին։ Արդէն փաստ է ու հազարաւոր օրինակներով ապացուցւած,
«Անհետ կորածների մասին լուր չկա, հավանաբար ադրբեջանցիները նրանց հուղարկավորում են եւ տրակտորներով հարթեցնում այդ տարածքները»․ Մարգարիտա Քարամյան
«Արցախում մեծահասակները չեն ցանկանալու լքել իրենց տները։ Դրա համար մենք պետք է եւ խնդրենք, եւ պահանջենք, որպեսզի միջազգային հանրությունը Արցախ դիտորդական առաքելություններ ուղարկի»։
Սամվել Բաբայանը Հակարիի կամրջով ժամանել է Հայաստան. «Բոլորի նման եկել ենք»․ «Ա1+»
Արդյոք ադրբեջանցի ծառայողներն իրեն չեն ճանաչել, կամ իր տվյալները նրանց համակարգիչներում չե՞ն եղել։ Չէ որ նա արցախյան առաջին պատերազմը հաղթող առաջնորդներից է եղել։ Եվ չի բացառվում, որ ճանաչելու դեպքում նրան կարող էին առևանգել կամ առնվազն թույլ չտալ անցնել։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության հետ
Կարեւորում ենք հանդիպումը հատկապես այս ժամանակահատվածում, երբ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրադրությունը բավականին բարդ է, երբ ներքին եւ արտաքին մարտահրավերներն ազդում են այսօրվա անվտանգային միջավայրի վրա, ինչը մեր պետականության, անվտանգության, հայ ժողովրդի միասնականության հիմքերն է սասանում. այս մասին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակության անդամների հետ
«Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են»
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված և անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։ Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել և տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2


















































