Օրվա լրահոսը
«Եթե ԱՄՆ-ն չի տարհանում արցախցիներին, ուրեմն մասնակցում է ցեղասպանությանը, նույնն է անում, ինչ թուրքերն ու ռուսները»
Լեւոն Հայրյանը հիշեցրեց, որ իրենք օրերս դիմել էին ԱՄՆ դեսպանատանը՝ պահանջելով, որպեսզի ամերիկյան կողմը տարհանի Արցախի հայերին, որոնց կյանքին վտանգ է սպառնում։
Համազգային ընդվզման Սուրեն Պետրոսյանի կոչին է միացել Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը
Սեպտեմբերի 21-ին կոչով դիմել ենք ազգի մտավորական, հոգևորական, հանրային, մշակութային առաջնորդներին, սպորտսմեններին, դերասաններին և բոլոր բոլորին միանալու հայտարարված համազգային ընդվզման հացադուլին և իրենց օրինակով կոչ անել ողջ հայությանը անզորությունը փոխարինել պայքարով, դուրս գալ փողոց և միասնական առաջ տանել պայքարի օրակարգը։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև
Պապիկյանը Տոյվո Կլաարի և Մարագոսի հետ քննարկել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր: ՀՀ ՊՆ
Տարհանումն այլընտրանք չունի. Գեղամ Բաղդասարյան
Արցախցի երիտասարդները որտե՞ղ պիտի ծառայեն։ Բնականաբար, ադրբեջանական բանակում։ Պատկերացնու՞մ եք այդ բանակում մեր երիտասարդների վիճակը։ Հիմա մեկ այլ բան պատկերացրեք՝ Ադրբեջանը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ, ու մեր հայազգի զինվորներն էլ պիտի մասնակցեն… Ահա ինչպիսի դժոխային ու հրեշավոր վիճակում ենք հայտնվել։
Գործադուլին է միանում HAYAT Project հայտնի երաժշտական խումբը
HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project Gyumri-ին միանում են գործադուլին: Կեցցե Հայաստան, Արցախ և Սփյուռք միասնությունը:
Վիրավորներին տեղափոխելու համար Կարմիր խաչի 6 մեքենա Ստեփանակերտից Մարտունի է ուղևորվել
Կարմիր խաչի 6 մեքենա Ստեփանակերտից գնացել է Մարտունի վիրավորներին տեղափոխելու համար. տեղեկանում ենք «Ռազմաճակատային լուրեր Դավիթ Թորոսյանից» տելեգրամյան ալիքից:
Ոստիկանները քաշքշեցին լրագրողների, հետո արդարացան՝ թեւից քաշում էինք, որ մեքենայի տակ չընկներ
Հանրապետության հրապարակի ցուցարարներին միացան Ամերիկյան համալսարանի եւ Ֆրանսիական համալսարանի ուսանողները, որոնք դասադուլ են անում: Մինչ այդ դասադուլին միացել էին ԵՊՀ-ի, Բրյուսովի, Մանկավարժականի, Կոնսերվատորիայի, Բժշկական եւ Եվրոպական համալսարանների ուսանողները:
Ավազակային հարձակումից տուժածի պայուսակում եղել է խոշոր չափի գումար և վարչապետի կողմից որպես պարգև տրված ատրճանակ. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում դիմակավորված անհայտ 3 անձինք Անդրանիկի փողոցի 114 շենքի մոտ բռնություն են գործադրել Երևանի բնակիչ, 57-ամյա Արթուր Հ․-ի նկատմամբ, սպառնալիքի տակ նրանից հափշտակել ձեռքին եղած պայուսակը, ապա դիմել փախուստի։ Պայուսակում եղել է մոտ 6000 ԱՄՆ դոլար, անձնական փաստաթղթեր, 3 հատ բջջային հեռախոս և
«Ինձ համար Արցախը Հայաստան է: Ուսանողներին տեղեկացրել եմ՝ դասի չներկայանալու դեպքում կստանաք բացակա»․ «Ազնավուր» քոլեջի տնօրեն
Ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, իսկ Արցախն ինձ համար Հայաստան է։
«Համաչափ ուժ են կիրառում հարկ եղած դեպքում»․ ՀՀ ոստիկանապետը՝ ոստիկանության՝ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու մասին
ՀՀ ոստիկանապետը վստահեցրեց՝ «կնայենք կադրերը, ծառայողական քննություններ կնշանակվեն, պարզաբանումներ կլինեն»։
Ոստիկանության դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը
Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման և դաժան ծեծի հետևանքով գլխի հատվածում վնասվածքներ է ստացել ՀՀԿ ԵԿ անդամ, արցախցի Սլավիկ Աղաբալյանը, ում ընտանիքի անդամները այժմ գտնվում են Արցախում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Հենրիխ Դանիելյանը: «Սլավիկ Աղաբալյանի հայրը հրաժարվել է զենքը վայր դնել և այս պահին Արցախում կռվում է, որ մեր հայրենակիցները չցեղասպանվեն»:
Լեւոն Քոչարյանին շտապօգնության բրիգադը հոսպիտալացրել է, նրան դաժան ծեծի են ենթարկել. Կոչուբաեւ
Լեւոն Քոչարյանին բերման էին ենթարկել ոստիկանները եւ մի քանի հոգով ծեծել ոստիկանական մեքենայում:
Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են
Հայ ժողովրդի և Նիկոլ Փաշինյանի համակեցության ռեսուրսը վերջացել է։ Համատեղ գոյություն այլևս հնարավոր չէ։ Սա է իրավիճակի ճիշտ նկարագրությունը ու նաև ուղերձը՝ տատանվողներին, պետական համակարգին, իրավապահներին և իրավիճակը ճիշտ չպատկերացնողներին։ Ձևավորվում է լավ հրապարակ ու բավականին լավ հարթակ, և կան քայլեր, որոնք այս պահին նրանց համար կարևոր են. 1. Հարթակը և հրապարակը չպետք է խուսափեն
«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա․ դա ելնելով էս օրերի քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների թվի՞ց է ասում»․ Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«ԼՂ բնակչության ուղիղ սպառնալիք չկա․ դա ելնելով էս օրերի քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների քանակի՞ց է ասում»․ Տիրան Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Տիրան Խաչատրյանն ասաց, որ ԱՀ ՊԲ զինված ուժերը եղել են մարտունակ և սպառազինված, ուղղակի իրենց շրջափակվածությունը, հակառակորդի հնարավորությունները, ուժերի հարաբերակցությունն այնպիսին են, որ իրենք ավելին անել չէին էլ կարող։
Չե՞ս կարողանում ասել, որ այս ժողովուրդը, այս տարածքը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել. Օսկանյանը` Արարատ Միրզոյանի ելույթի մասին
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ ԱԽ-ում ինչո՞ւ չասաց, թե այսքանից հետո ինչպե՞ս եք պատկերացնում, որ Արցախի հայ բնակչությունն ապրի ադրբեջանական ռեժիմի տակ, ո՞նց եք պատկերացնում, որ 30 տարի ժողովրդավարությամբ ապրած այս ժողովուրդը գնա ավտորիտար, դիկտատոր ռեժիմի տակ ապրի:
ԵԹԿՊԻ ՈՒԽ-ն ու Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը հայտարարում են դասադուլ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը հայտարարում են դասադուլ։ Մեր պահանջը մեկն է` տրամադրել մարդասիրական միջանցք Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ Հայաստան տեղափոխելու նպատակով։ Մեր դասադուլը ուղղորդված չէ ոչ մի քաղաքական ուժի կողմից։ ԵԹԿՊԻ ՈՒԽ ԵԹԿՊԻ ՈՒԳՍԸ
Խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, որի միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։ Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։ Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ
Լեւոն Քոչարյանին ոստիկանական մեքենայում ծեծում էին
Երեւանի փողոցներում անհնազանդության գործողությունների, բողոքի ցույցի ժամանակ 6 ոստիկանով բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին: Նա փորձում էր ընդդիմանալ, քաշում էին ձեռքերից ու հրելով նստեցնում մեքենան: Ավելի ուշ ոստիկանական մեքենայում մի քանի հոգով սկսեցին ծեծել նրան: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Քննչական կոմիտեում փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Անդրանիկ Թևանյանի հետ
Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին Անդրանիկ Թևանյանը գտնվում է ՀՀ քննչական կոմիտեում/ Մամիկոնյանց 46/5։ Ներկայացել եմ որպես փաստաբան նրա շահերը ներկայացնելու։ Կոմիտեում թույլ չեն տալիս հանդիպել վերջինիս, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտում են իմ մասնագիտական գործունեությունը։ Դեռևս սահմանափակված է տեսակցությունս վստահորդիս Անդրանիկ Թևանյանի հետ։ Զրկված եմ նաև հնարավորությունից վերջինիս դեղորայք փոխանցել, թեև տեղեկացրել
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Մհեր Մելքոնյանին. Ամիրյանում բիրտ ուժ են կիրառում
Բերման ենթարկվածներից մեկը ոստիկանական ավտոբուսի պատուհանից գլուխը հանելով՝ սկսեց բղավել. «Արցախը անկախ պետք է լինի, կեցցե՛ Արցախի անկախությունը, կեցցե՛ն արցախցիները»:
ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում: Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից
Դասադուլներ ՀՀ մի շարք բուհերում․ որոշ ուսանողների սպառնացել են հեռացնել կրթական հաստատությունից
Դասադուլի մասնակիցները խմբերով միանում են անհնազանդության գործողություններ իրականացնող երիտասարդներին։
Այսօր էլ մեր ոստիկանները պաշտպանում են մեր պետության ինքնիշխանությունը, սակայն Երևանի փողոցներում ընդդեմ դրսից կառավարվող ու պետության հիմքերը խարխլել ցանկացող ուժերի․ Արթուր Հովհաննիսյան
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի տելեգրամյան գրառումը Տեսնում եմ, որ հավաքի մասնակիցները վիրավորում, ընդհուպ հայհոյում ու հարվածում են մեր ոստիկաններին՝ մոռանալով կամ տեղ-տեղ ուրանալով, որ հենց նրանք էին նաև իրենց կյանքի գնով 44 օրյային պաշտպանում մեր հայրենիքը ու զոհվում հանուն ԼՂ մեր հայրենակիցների կյանքի իրավունքի ու Հայաստանի ինքնիշխանության։ Այսօր էլ նրանք պաշտպանում են մեր պետության
Կառավարությունն ավելի քան 482 մլն դրամ է հատկացրել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների բարելավման և անհրաժեշտ գույք ձեռք բերելու համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է ուժը կորցրած կճանաչել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հին նմուշի անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի
ՀՀ անձնագրերում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը՝ կլոր կնիք ունենալու պահանջը չեղարկվում է․ գործադիրը հաստատեց նախագիծը
2024-ի հունվարի 1-ից ՀՀ-ից մեկնելու դեպքում անձնագրերում այլեւս կլոր կնիք ունենալու պահանջ չի լինի
Ամեն ինչ փոխվեց, հենց իրավիճակի մեջ ներթափանցեց արևմտյան գաղափարախոսություն. Զախարովա
Դա կարող է «դաս լինել բոլորի համար, ովքեր կշեղվեն դեպի Արևմուտք միջնորդության հարցում»:
Երևանում անցկացված հավաքի մասնակիցներից ձերբակալվել է 2 անձ
ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում իրականացված զանգվածային ակցիաների ընթացքում դրանց մասնակից մի խումբ քաղաքացիներ Ալեք Մանուկյան-Վարդանանց խաչմերուկում, խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել էին ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին։ Նշված դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ,
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխումը կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը․ Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մինչ Կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Իհարկե պետք է արձանագրել, որ իրադրությունը
Հարցերի դեպքում դիմեք. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հեռախոսահամարներ է հրապարակել
Հորդորում է զերծ մնալ խուճապային տեղեկություններ տարածելուց
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ
Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտնագության և կայունության հարցերը: Անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի քաղաքականության անթույլատրելիությունը։


















































