Օրվա լրահոսը
«Անդրանիկ Թևանյանին կարծես մեղադրանք են առաջադրում․ անհնազանդության գործողությունները շարունակում ենք»․ Իշխան Սաղաթելյան
Նշենք, որ ՀՀ կառավարության շենքի մուտքերի մոտ ՀՀ կառավարության անդամներին սպասող քաղաքացիներին այդպես էլ չհաջողվեց նրանց «բռնացնել»։
Հունգարիան արգելափակել է Ղարաբաղի հարցով ԵՄ 27 երկրների համատեղ հայտարարությունը
Ղարաբաղում տեղի ունեցողի վերաբերյալ Եվրամիության հայտարարությունը ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, բայց Հունգարիան արգելափակել է այն: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը։ Նա նշել է, որ տեղեկությունը ստացել է եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից։ Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի
«Երկրի ղեկավարությունը գտնվում է օտար ագենտների ձեռքում։ Հիմա ի՞նչ ագենտների մասին եք խոսում»․ Վազգեն Մանուկյան
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդից վախենալով, իր որոշումներում փոփոխություններ է մտցնում, սա արդեն ձեռքբերում է։
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ․ Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարեւոր էր զգուշացնել։ Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ։
Կոմիտեի անունից Անդրանիկ Թևանյանի հրապարակած 24/7 գործողությունների պլանը ուժի և ընթացքի մեջ է․ հայտարարություն
Խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Մայր Հայաստան» դաշինքի առաջորդ Անդրանիկ Թևանյանի և տասնյակ ցուցարարների՝ բռնի ուժով բերման ենթարկելու փաստը գնահատում ենք որպես Հայաստանի տապալված ժողովրդավարության վերջնական ապացույց։ Երևանի ավագանու ընտրություններում ժողովրդի զգալի մասի քվեն ստացած և զանգվածային բողոքի գործողությունների հիմնական առաջնորդի ընկալում ունեցող Անդրանիկ Թևանյանին ապօրինի զրկելը ակտիվ գործողությունների հնարավորությունից ժողովրդի արդար ցասումը բռնությամբ լռեցնելու ակտ
Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան
Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան: ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Փաշինյան. «ԼՂ-ի հետ համաձայնեցված դիրքորոշում է. մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ»
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց՝ մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան «Մեր դիրքորոշումը կապված ԼՂ մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ՝ մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա եւ կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների Լեռնային Ղարաբաղում մնալու
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները
Երևանի 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ամփոփել են 78 տեղամասերում իրականացված վերահաշվարկի արդյունքները։ Պատկերն այսպիսին է․ «Հանրային ձայն» կուսակցություն – ավելացել է 16 քվեաթերթիկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- ավելացել է 31 քվեաթերթիկ «Արդար Հայաստան» կուսակցություն-ավելացել է 5 քվեաթերթիկ «Հաղթանակ» կուսակցություն- ավելացել է 1 քվեաթերթիկ «Ուժը հայրենյաց» կուսակցություն- ավելացել է 6 քվեաթերթիկ «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-պակասել է 2 քվեաթերթիկ
Լարված իրավիճակ՝ ՀՀ կառավարության շենքի մուտքերի մոտ․ քաղաքացիները սպասում են Նիկոլ Փաշինյանին ու կառավարության անդամներին
Տեղեկություններ կան, որ ՀՀ կառավարության նիստն ավարտվել է։
«Հանուն արդարության, ոչ ցեղասպանության». ՇՊՀ-ում ևս դասադուլին միացողներ կան
«Անտարբերությունը կկործանի մեզ, պետք է վերջ դնել այս անտարբերությանը»
Երևանի բնակչուհին ձերբակալվել է բռնություն գործադրելու միջոցով ոստիկանության ծառայողի գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում անցկացվող զանգվածային ակցիաների ընթացքում դրա մի խումբ մասնակիցներ ժամը 20:50-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկը։ Փողոցը բացելու և հասարակական կարգը պահպանելու վերաբերյալ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը ակցիայի մասնակիցների կողմից անտեսելու պայմաներում դրա մասնակիցներից մի կին մոտեցել է ոստիկանության
«Հետք» մեդիա-գործարանի լրագրողը տուժող չի ճանաչվել
Անուշ Մկրտչյանը տուժել էր լուսաձայնային նռնակների կիրառումից
«Ոստիկանը հարվածել է ընդամենը հարցնելու համար, թե ուր են տանում բռնվածներին». Կարեն Վրթանեսյան
Ըստ օրենքի՝ ոստիկանը պարտավոր է տեղեկացնել, թե ուր են տանելու
«ԼՂ մեր գործընկերների գնահատականով՝ ԼՂ բնակավայրերի մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»․ Փաշինյան
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ
Մետաքսե Հակոբյան. Շատ են գյուղերը, որոնք չորս կողմից շրջափակված են ադրբեջանցիներով, եւ այս պահին իրենց մոտ մուտքն ու ելքն անհնար է .«Հրապարակ»
Արցախից ահասարսուռ տեղեկություններ են տարածվում այն մասին, որ մինչ Եվլախում բանակցություններ են ընթանում, ադրբեջանցիները ներխուժել են Ստեփանակերտ եւ տարբեր վայրագություններ են իրականացնում։ Մեզ հաջողվեց կապ հաստատել ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, որը չհաստատեց տարածված տեղեկությունների մեծ մասը։ – Տիկին Հակոբյան, ի՞նչ է այս պահին կատարվում Ստեփանակերտում, ահասարսուռ տեղեկություններ են հասնում․․․ – Ստեփանակերտում այս պահին
ՀՀ կառավարության նիստը՝ մեկ ժամ շուտ, քաղաքացիները չկարողացան նախապես արգելափակել շենքի մուտքերը
Երևանի կենտրոնում մայրաքաղաքի մայթերից հեռացնում են նստարանները. հավանաբար այն պատճառով, որ քաղաքացիները չկարողանան դրանցով փողոց փակել։ Ոստիկանները բացում են նաև էլեկտրական ինքնագլորներով փակված փողոցները։
Ադրբեջանցիները հայերի լուսանկարներ են տարածում Telegram ալիքներով՝ բռնաբարության և սպանության սպառնալիքներով
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում և սպառնում բռնաբարել և սպանել նրանց։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Christian Solidarity International կազմակերպությունը։ «Աղջկա լուսանկարի տակ ինչ-որ մեկը 500 դոլար է առաջարկել նրան, ով կարող է գտնել նրան: Նա նախատեսում է այն նվիրել «Մուրադին» ծննդյան օրվա առթիվ։ «Պոռնիկների երեխաները պետք է մաքրեն զուգարանները և կոպեկներով
Հանկարծ դարձան «դյուրահավատ» եւ «միամիտ»
Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այժմ, այս վիճակում հայերը կարող են արժանապատիվ եւ անվտանգ ձեւով ապրեն Արցախում՝ ադրբեջանցիների տիրապետության տակ: Չեմ հավատում, որ նրանք իսկապես այդպես են կարծում: 9 ամիս այդ մարդկանց պահել են շրջափակման մեջ, զրկել են էլեկտրականությունից եւ գազից, եւ հիմա հանկարծ նրանց կսկսեն մարդավարի՞ վերաբերվել: Մի երկրում, որտեղ մանկապարտեզից
Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտները միացան դասադուլին
Երբ լրագրողները փորձեցին աշակերտներին հարցեր տալ, ուսուցիչներից մեկն ասաց․ «Որպես ուսուցիչ իմ նպատակն է այն, որ պրովոկացիա չլինի։ Իհարկե, ամեն մարդ ունի արտահայտվելու իրավունք, աշակերտները ՀՀ քաղաքացիներ են, ունեն իրենց սեփական կարծիքը արտահայտելու իրավունք։ Ուղղակի պետք է, որ ամեն ինչ ճիշտ ներկայացվի»։
Կարո՞ղ եք օրինակ բերել, որ Պուտինը, հանդիպելով Փաշինյանի հետ, նրան մերժել է, նրա հետ սիրալիր չի եղել, ներողամիտ չի եղել.Վիկտոր Կրիվոպուսկով. «Հրապարակ»
Քանի՞ անգամ է Պուտինն ասել, նույնիսկ 20 թվի պատերազմի ժամանակ՝ ճանաչեք Ղարաբաղը։ Ինչպե՞ս կարող է երկիրը, Ռուսաստանը մտնել մի տարածք, տվյալ դեպքում՝ Ղարաբաղ, որի հետ չունի որեւէ հարաբերություն
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին․ Երևանի մի շարք փողոցներ փակ են
Առավոտյան ժամը 07։30-ից Երևանում իրականացվում են բողոքի գործողություններ։ Այս պահին քաղաքացիները փակել են մայրաքաղաքի տասնյակ փողոցներ։ Փակ է Սարյան փողոցը, Մյասնիկյան պողոտան և մի շարք այլ փողոցներ։ ՀՀ կառավարության շենքի դիմաց անընդհատ ոստիկանական ուժեր են բերվում։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Մյասնիկյան պողոտայից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պողոտան ամբողջովին պարալիզացված է։ Կարմիր
Ինչպես օգնել երեխային տագնապային գրոհը հաղթահարելու հարցում
Խուճապային գրոհներն ուժեղ տագնապի ու վախի բռնկումներն են, որոնք կարող են առաջանալ հանկարծակի և անսպասելի՝ մեծ ծանրաբեռնվածություն առաջացնելով մարդու հոգեկան առողջության վրա։ Տագնապի այդ սուր դրսևորումները լինում են նաև երեխաների շրջանում, որոնք շատ ավելի ծանր են տանում խուճապային գրոհները, քանի որ հաճախ չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց հետ։ Խուճապային գրոհների ախտանշանները երեխաների շրջանում
Անդրանիկ Թևանյանն այլ քաղաքացիների հետ բերման է ենթարկվել
Վաղ առավոտվանից Երևանի մի շարք փողոցներ փակ են։
«Գնացեք Նիկոլին ասեք՝ Ղարաբաղը պաշտպանի». «Հրապարակ»
Ասաց. «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ` ղարաբաղցին, վերջ»։
ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվեն և կբավարարվեն քաղաքացիների կարիքները. ԱՍՀՆ
Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար
Ուշագրավ է, որ Արցախում ստեղծված իրադարձությունների ֆոնին, ՀՀ իշխանությունները ստանդարտ նախագծեր են քննարկելու կառավարությունում. «Ժողովուրդ»
Կառավարության այսօրվա նիստում այս պահի դրությամբ ընդգրկված է 32 հարց, սակայն այդ հարցերից միակն մեկն է զեկուցվող, մյուս բոլոր հարցերը չզեկուցվող են և պարզապես տեղադրված են հարթակում, սակայն քննարկման այդպես է չեն ենթարկվի։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, Արցախում ստեղծված իրադարձությունների ֆոնին, ՀՀ իշխանությունները ստանդարտ նախագծեր են քննարկելու։ Այսինքն՝ չկա որևէ նախագիծ, որը հրատապ
Ամերիկացի սենատորները Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծ են ներկայացրել
Սա հստակ ուղերձ. է, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի
Հաղորդագրության մեջ հատուկ շեշտում են «հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերի նախկին բնակիչներից կազմված խմբեր»․ Էլինար Վարդանյանի կոչը ոստիկաններին
Էդ Արցախի նախկին բնակիչները ձեր գուրգուրած իշխանությունների մեղքով են այսօր անտուն մնացել: Էդ Արցախի նախկին բնակիչների ընտանիքի անդամներն են ձեր պաշտպանած իշխանության մեղքով այսօր կյանքի կռիվ տալիս: Էդ Արցախի նախկին բնակիչների հարազատներն են ձեր երկրպագած իշխանության մեղքով դարձել վտարանդի: Էդ Արցախի նախկին ու ներկա բնակիչների հանդեպ անարդարությունը ձեր փայփայած իշխանության խղճի վրա է:
Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում ոճրագործության կանխման հրամայականը․ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ
Երկուստեք ընդգծվել է նաև առկա խնդիրներն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով լուծելու անթույլատրելիությունը:
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով՝ Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո
Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը:


















































