Օրվա լրահոսը
Անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում․ Արարատ Միրզոյանի ամբողջական ելույթը ՄԱԿ Անվտանգության խորհրդում
Սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում առկա են բազմաթիվ կոչեր՝ գտնել անհայտ կորած երեխաներին և կանանց՝ նրանց բռնաբարելու, մասնատելու և շներին կերակրելու նպատակով։ Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղից հայ կանանց օգտահաշիվները՝ խաղադրույք կատարելով, թե ով է հնարավորություն ունենալու նրանց բռնաբարել, երբ նրանք հայտնվեն ադրբեջանական վերահսկողության տակ:
Ադրբեջանցիներն երեկ ապամոնտաժել են Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին դրված հայտնի հաղթական տանկը
Ադրբեջանցիներն երեկ ապամոնտաժել են հայտնի հաղթական տանկը, որ դրված էր Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին և խորհրդանշում էր մեր հաղթանակը․ այս մասին իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Մենք դատապարտում ենք Բաքվի ռազմական հարձակումը եւ կոչ անում դադարեցնել իր ռազմական գործողությունները»․ Գերմանիայի նախարար
«Ես ցանկանում եմ ընդգծել՝ որեւէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակն օգտագործի՝ Հայաստանի ժողովրդավարությունը ապակայունացնելու նպատակով»։
Բայրամովի ելույթի ժամանակ Արարատ Միրզոյանը ցուցադրաբար լքեց ՄԱԿ-ի նիստերի դահլիճը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր ելույթում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր չկան։
«Պետք է ճանապարհային քարտեզ մշակենք՝ ԼՂ բնակչությանը Ադրբեջանին ինտեգրելու համար, Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»․ ՌԴ ներկայացուցիչ
«ԼՂ ամենավտանգավոր շրջաններից մոտ 5000 քաղաքացիներ են տարհանվել, այդ թվում՝ մոտ 1000 երեխաներ»։
«Այս պահին ԼՂ-ում իրավիճակը մնում է ծանր, մենք տեղեկություններ ենք ստանում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին»․ ԱՄՆ ներկայացուցիչ
ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով։
«Միացյալ Թագավորությունն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ուժի գործադրումը եւ վերադառնալ երկխոսության»
ՄԹ-ն ողջունում է երեկ հայտարարված հրադադարը եւ կոչ է անում կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնությանը եւ երկխոսություն ծավալել։
«Մալթան մտահոգված է ռազմական սրացմամբ՝ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ եւ կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները»
Մալթայի նախարարի խոսքով՝ իրենք կողմերին կոչ են անում վերադառնալ երկխոսության եւ դիվանագիտության, որպեսզի ապահովվի այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է: Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ: Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել
«Եթե Ադրբեջանն իսկապես ուզում է խաղաղ լուծման հասնել, պարտավոր է հիմա եւ հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ»․ Ֆրանսիայի ներկայացուցիչ
«Պետք է զգոն մնալ, եթե փորձեր արվեն Հայաստանը ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ եւ դա օգտագործել որպես պատրվակ՝ հարցականի տակ դնելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
Դուք էիք, որ վարձկաններ օգտագործեցիք
Արցախում, ինչպես Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պալատում, Ադրբեջանը հարձակվում է և ստում: Բայց ոչ ոք չի խաբվում: Մինչ Ադրբեջանը այս երեքշաբթի՝ սեպտեմբերի 19-ին, սկսեց իր «հակաահաբեկչական գործողությունը» Արցախում, Ժնևում ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ներկայացրեց իրենց Հայաստան այցի զեկույցը Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում Դրա թեման՝ վարձկանների օգտագործումը որպես մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդի ինքնորոշման
Թագուհի Թովմասյան․ «Նիկոլ Փաշինյանը Արցախը համարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայրենիքը եւ ատում է Արցախը»
«1915 թվականի ցեղասպանության կրկնողությունն է, ուղղակի ժամանակակից մեթոդներով՝ ԱԹՍ-ներով, հրթիռներով, ավիացիայով ու այլ տեսակի ռմբակոծություններով։ Ադրբեջանի զինյալները Արցախի շրջափակված, կիսասոված քաղաքացիներին, որոնք ոչ փախչելու տեղ ունեն, ոչ ձեւ, բառացիորեն կոտորում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր ԱԺ-ի մոտ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հրավիրած հանրահավաքին ներկա ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որի այդ ժամի տեղեկություններով ադրբեջանցի ագրեսորները կռիվ են
«Այս իշխանությունները ուղղակի թալանեցին մեզնից մեր հաղթանակները, մեր արժանապատվությունը, մեր ամեն ինչը». Լեւոն Քոչարյան
«Ես կարծում եմ, որ հաջողության հասնելու բանալին առաջին հերթին մարդկանց վճռականությունն ու կամքն է: Եթե դա լինի, հաջողություն էլ կլինի: Ես անում եմ այն, ինչով կարող եմ օգտակար լինել»:
Արթուր Խաչիկյան. «Ես ամեն ինչ ասել եմ, ամեն ինչ զգուշացրել եմ»
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ոչ մի կերպ չի հասկանում հանրության մի ստվար հատվածի անտարբերությունը Արցախում իրականացվող ցեղասպանության եւ Հայաստանին սպառնացող վտանգների նկատմամբ։ Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց․ «Ես չգիտեմ, թե իմ խոսքն այլեւս ինչ կարեւորություն, ինչ ազդեցություն ունի։ Ես ամեն ինչ ասել եմ, ամեն ինչ զգուշացրել եմ։ Լսող չկա։ Այնպիսի տպավորություն է, որ
«Կազմակերպիչը գիտենք ով ա, պատասխան ա տալու՝ հայ ազգին խառնելու համար». Բղավեց ոստիկանապետը՝ բախումների ժամանակ
Ցուցարարները ի պատասխան բղավում էին՝ կազմակերպիչը այս ամեն ինչի ներսում, այս շենքի գլխում է»:
ՌԴ դեսպանատան մոտ ցույցի մասնակիցը պատռել է իր ռուսական անձնագիրը
Ռուսաստանի քաղաքացին դիմել է իրավապահներին․բերման ենթարկվելիս մարմնական վնասվածքներ է ստացել
Փաշինյանն ու Մակրոնն անդրադարձել են ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
Շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը. Արտակ Բեգլարյան
Զինադադարից հետո՝ 32 ժամ, Ադրբեջանը թույլ չի տալիս արցախյան կողմին նրանց վերահսկողության տակից դուրս բերել մեր բազմաթիվ զինվորների և խաղաղ բնակիչների դիերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, շատ վիրավորներ կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները տային այդ հնարավորությունը։ Սա նրանց «մարդասիրական» մոտեցման օրինակ է», – նշել է
Հաջորդ քայլը՝ ռուսների կողմից լիակատար վերահսկողությունն է Մեղրիի ճանապարհի վրա․ Բորիս Նավասարդյան («Ա1+»)
«Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը Հարավային Կովկասի վերաբերյալ ունեն պայմանավորվածություն, որ գոնե ժամանակավոր ՌԴ-ն պետք է ավելացնի իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Եվ ինչ-որ քայլեր ունեն պլանավորված»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի նկատմամբ հաջորդ քայլը կարող է լինել ռուսական զորքերի տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։
Ո՞ւր է գնում Ռուսաստանը Կովկասից
Այսօր բոլորը բարկացած են Ռուսաստանի դավաճանության վրա եւ զարմացած են նրա «կարճամտությունից», քանի որ համարում են, թե Հարավային Կովկասը Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակության տարածաշրջան է եւ այն կորցնելով Մոսկվան ոչ միայն պրեստիժ է կորցնում՝ հեռու գնացող իր հետեւանքներով, այլեւ ռազմական ու քաղաքական առումով խիստ թուլանում է։ Հիշենք, սակայն, որ Ռուսաստանն այժմ Ուկրաինայում ներգրավված է կատաղի
Իրավիճակի վատթարացման դեպքում ԵՄ-ն պատրաստ է դիմել գործողությունների. քաղաքացիների բռնի տեղահանումը կարժանանա խիստ արձագանքի. ԵՄ
«Ա1+». Եվրամիությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս սրման հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։ Մենք ի գիտություն ենք ընդունել համապատասխան հայտարարությունները, որ ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և
«Երեւան քաղաքը կոլապսի ենք ենթարկելու». առավոտյան 7:30-ին անհնազանդության գործողությունները վերսկսելու են
Այսօր 21:30-ին Երեւանում ավատվեցին անհնազանդության գործողությունները: Ցուցարարները վաղն առավոտյան 7:30-ից վերսկսելու են դրանք՝ հայտարարելով. «Վաղը լինելու է համահայկական դասադուլ եւ գործադուլ, կոչ ենք անում ուսանողներին ինքնակազմակերպվել: Ձեր կուրսերով միացեք դասադուլին ու գնացեք ձեր ամենամոտ, ամենացանկալի փողոցը փակեք: Երեւան քաղաքը կոլապսի ենք ենթարկելու»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 21-ին բողոքի ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ, ժամը 16,25-ի սահմաններում, փակել են Երևան քաղաքի Ամիրյան–Մաշտոց փողոցների խաչմերուկը: Վերջիններս, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են դիմադրել իրավապահներին, որի ժամանակ հավաքի մասնակիցներից մեկը հարվածել է ոստիկաններից մեկի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի
«Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե դուք հանկարծ խոչընդոտեք ձեր աշխատակիցների գործադուլին, այս ողջ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ»․ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը, խոշոր գործարարների անունները տալով, զգուշացրեց, որ եթե խոչընդոտեն իրենց աշխատակիցներին գործադուլ անել, ամբողջ ժողովրդով պաշտպանելու են նրանց շահերը։
Այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ստեղծված իրադրությանը Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ: Այսօր Հայաստանի Անկախության օրն է, և այդ առիթին ես արդեն անդրադարձել եմ ուղերձով: Այս պահին ուզում եմ ձեզ հետ որոշակի տեղեկություններ կիսել, ինչո՞ւ, որովհետև տեսնում եմ, որ լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում ինֆորմացիայի խառնիճաղանջությունն բավականին մեծ է, այսինքն` մարդիկ ամենատարբեր տեղեկություններ են փորձում
«Մի՛ խփեք, արա՛». մեկ տասնյակից ավելի ոստիկաններով բռունցքներով հարվածում են ցուցարարի գլխին. Ցուցարարները փորձում են վառել Ավինյանի նկարը
Որոշեցին Մյասնիկյան պողոտայով քայլել դեպի կենդանաբանական այգի: Երբ քայլերթի ժամանակ ցուցարարները հայտարարեցին՝ «թուրք Նիկոլին սիգնալ տուր», նրանց ազդանշաններով միացան բազմաթիվ վարորդներ: Մի ընտանիք, մեքենան փողոցում կանգնացնելով, մանկահասակ երեխայի հետ միացավ շարժմանը:
Մեկ անձ ձերբակալվել է՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ պատգամավորի նկատմամբ Ֆիզիկական ներգործություն կատարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պատգամավորի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քաղաքացիների և ԱԺ պատգամավորներ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ
Հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել
Ռազմական գործողությունների դադարեցմից ի վեր հրադադարի խախտման հինգ դեպք է գրանցվել. 2-ը Շուշիի շրջանում և 5-ը Մարտակերտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Նիկոլ Փաշինյան․ «Մենք կարծում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ լինում են։ Նա նաև անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե Արցախի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ այս ուղղությամբ ինչ հանձնարարականներ է տվել փոխավարչապետին։ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ստորև՝ Այս պահին ուզում
Քաղաքացիները պարալիզացնում են Երևանի երթևեկությունը՝ Հանրապետության հրապարակից հինգ ուղղություններով շարժվելով, փակելով փողոցներ
Վաղն առավոտյան ժամը 07․30-ից քաղաքացիները փողոցներ կփակեն, ժամը 10։00-ին կլինեն կառավարության շենքի մոտ՝ շրջափակելու այն։


















































