Օրվա լրահոսը
Ստեփանակերտի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից
Հարգելի՛ հայրենակիցներ, Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից: Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում: Արցախի տեղեկատվական շտաբ
Ադրբեջանական զինուժը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցներով հարվածներ է հասցրել բնակելի շինությունների, մանկապարտեզների, դպրոցների, վնասվել են նաև ավտոմեքենաներ
Կապի և տրանսպորտի բացակայության, ինչպես նաև Ստեփանակերտը շրջաններին կապող ճանապարհների արգելափակմամբ պայմանավորված՝ առայժմ հնարավոր չէ ամբողջությամբ ճշտել վնասի չափը։
Լաչինի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի հսկողության ներքո. Հայ Կառուցողական կուսակցություն
Հայ Կառուցողական կուսակցության գլխավոր խորհրդի հայտարարությունը Հայրենակիցներ,ի պատասխան 1988թ-ից հայերի դեմ Ադրբեջանում զանգվածային և համակարգված հարձակումների, որոնք բերել են բազմաթիվ զոհերի և մարդու իրավունքների համատարած կոպիտ խախտումների, Արցախի հայերը դիմել են զինված ինքնապաշտպանության։ Ընդհուպ մինչև այս պահը, Արցախի պաշտպանության բանակը հանդիսանում է հայերի անվտանգության միակ իրական երաշխավորը։ Ադրբեջանի պահանջը՝ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը և
ՄԱԿ-ից մեկնաբանել են ԼՂ խաղաղապահ առաքելություն ուղարկելու Միրզոյանի կոչը
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ խաղաղապահ առաքելություն կարող է ուղարկվել միայն ՄԱԿ ԱԽ որոշմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: «Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշում կայացնում է ՄԱԿ ԱԽ-ն»,- ասել է Դյուժարիկը: Հիշեցնենք, երեք ՄԱԿ ԱԽ նիստում նման կոչ էր արել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Ռեժիսորի համար կարեւորը զարմացնելու զգացումն է»․ Սուրեն Քարտաշյան
Ես փորձում եմ ամբողջությամբ զգալ նկարահանման հրապարակում առկա ամեն մի զգացողություն եւ փոխանցել տեսախցիկի միջոցով
Ընտանիքի անհետ կորած անդամներին կամ հարազատներին գտնելու 600 ահազանգ է ստացվել. Արցախի ՄԻՊ
Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և այլ պատկան պետական մարմինները ստացել են ավելի քան 600 ահազանգ և հարցում՝ գտնելու իրենց ընտանիքի անհայտ կորած անդամներին, հարազատներին, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
«Եթե շենք մտնելով այդ հարցը լուծվելու է, ես առաջինը շենք կմտնեմ». Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանի՝ ընդդիմադիրների վրա կրակելու զգուշացմանը
«Գլուխները պատին են տալիս, մենք գալիս ենք Հայաստանի սահմանները պաշտպանելու, ինքնիշխանությունը բարձրացնելու: ՀՀ ինքնիշխանությունից խոսում են մարդիկ, ովքեր այդ ինքնիշխանության հերն անիծել են»
Արցախի ՊԲ-ն սկսել է հանձնել զենք-զինամթերքը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան
«Մեկ հայ՝ փողոցում, մեկ կյանք՝ Արցախում»․ քաղաքացիները փակել են Ֆրանսիայի հրապարակի մուտքերը
Զուգահեռաբար քաղաքացիների մեկ այլ խումբ փակել է Կենտրոնից Ավան եւ Նոր Նորք տանող ճանապարհը։
Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը
Սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։ Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան
«Աշխարհը նայում է այս հրապարակին, ուզում է հասկանալ՝ հայ ժողովուրդը կարո՞ղ է փոխել իրավիճակը եւ չցեղասպանվել 21-րդ դարում»․ Անդրանիկ Թեւանյան
«Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման համար կարեւոր նախապայման է Հայաստանի իշխանափոխությունը»։
Հավաքի մասնակիցը ձերբակալվել է՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:30-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության շենքի մոտ, հավաքված քաղաքացիներից մեկը ձեռքին եղած շիշը նետել է ծառայություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նշված անձը, ով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ է, գտնվել է և տեղափոխվել ոստիկանության բաժին: Դեպքի առթիվ
«Եթե Արցախում չլինի միջազգային խաղաղապահ առաքելություն, Ադրբեջանն Արցախի մեր ժողովրդին պատանդ պահելով՝ Հայաստանին կստիպի հանձնել Սյունիքը»․ Ավետիք Չալաբյան
«Այսօր մեզ փորձում են համոզել, որ հայոց պատմության վերջին էջը շրջվել է, եւ Արցախը կորսված է։ Դա այդպես չէ»։
Հաջողվել է վիրավորներին Մարտունուց տեղափոխել Ստեփանակերտ. ԱՀ առողջապահության նախարար
Այսօր հաջողվել է վիրավորներին Մարտունուց տեղափոխել Ստեփանակերտ, կարծում եմ, որ վաղը կկարողանանք վիրավորներ տեղափոխել Մարտակերտից, հայտարարել է ԱՀ առողջապահության նախարարը:
«Նույնիսկ զոհվածների դիակները Արցախի տարբեր հատվածներից հավաքելը՝ մեծագույն խնդիր է դարձել». Արտակ Զաքարյան
Արցախում նույնիսկ խմելու ջուրն է խնդիր
Մեսրոպ Առաքելյանը դիմել է ԱԱԾ տնօրենին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քաղաքական գործիչները, առաջին հերթին պետական պաշտոնյաները, պետք է պատասխանատու լինեն իրենց արարքների և խոսքերի համար։ Հայաստանի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ վերջին ամիսներին պարբերաբար, իսկ վերջին օրերին ավելի ակտիվությամբ իրենց հարցազրույցներում, ելույթներում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառումներում նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում կան օտարերկրյա գործակալներ,
«Ես ամաչում եմ, որ ադրբեջանական լրատվականները չարախնդում են, ասելով՝ Երեւանում ոստիկանները ծեծել են շուշեցի կնոջ»
Նարե Սիմոնյանն ասաց, որ Արցախում այսօր դարձյալ մարդիկ հույսով հայացքներն ուղղել են մայր Հայաստանին, սպասում են մեր բոլորի հայրենիքի փրկությանը։
«Կոչ ենք անում Հայաստանի ԱԺ-ին վավերացնել Հռոմի ստատուտը առանց վերապահումների կամ սահմանափակումների»
Քաղաքացիական համերաշխության հարթակի հայտարարության մեջ ասվում է՝ – Քաղաքացիական համերաշխության հարթակն իր աջակցությունն է հայտնում Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) միանալու Հայաստանի Հանրապետության որոշմանը։ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կամրապնդի ինչպես միջազգային անվտանգության համակարգը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ազգային դատական համակարգը։ Միևնույն ժամանակ, մեզ մտահոգում են Հայաստանի Հանրապետության որոշ պաշտոնյաների կողմից նախկինում արված հայտարարությունները՝ Հռոմի
«Տուժողի տատիկն ասաց, որ թոռն իրեն պատմել է, որ հրամանատարն իր հին վերքը փորփրել է և նստել վիրավորի տեղը ու փախել»․ նոր զարգացումներ՝ Իշխան Վահանյանի գործով
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ այս փուլում կշարունակվեն հարցաքննությունները։
Անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված էթնիկ զտումները․
Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամների հայտարարությունը
«Երեկ ու այսօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել, քննարկում են նաեւ պարետային ժամ հաստատելու հարցը»․ Իշխան Սաղաթելյան
«Մենք մեր քայլերով եւ գործողություններով պետք է կարճ ժամանակում հասնենք այն օրվան, որպեսզի ոստիկանությունը չկարողանա միջանցք բացել Նիկոլի համար»։
Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ամբիոնից պիտի հրաժարական տա՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո. Նաիրա Զոհրաբյան
«Մի վերցրեք դավաճանության եւ այդքան արյան պատասխանատվությունը». Նաիրա Զոհրաբյանը՝ ՔՊ-ին եւ կառավարությանը
«Ես չեմ հասկանում՝ ով եւ ինչու է ընդունել նման որոշում, թող մնա իրենց խղճին». Ռուբեն Վարդանյան
Սա Ռուսական ազդեցության վե՞րջն է Հարավային Կովկասում՝ հարցրեց հաղորդավարը: «Հարցի հասցեատերը ես չեմ, ես քաղաքագետ չեմ, փորձագետ չեմ, ես չգիտեմ: Միայն գիտեմ, որ Ռուսաստանը սիրում է խնդիրներ ստեղծել, հետո տղամարդավարի դրանք լուծել: Ես չեմ հասկանում՝ ով եւ ինչու է ընդունել նման որոշում, թող մնա իրենց խղճին»,-ասաց Ռուբեն Վարդանյանը հարցազրույցի վերջում:
ԽԿԿ-ն իր մանդատի շրջանակներում ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին
ՆԳ նախարարն ընդունել է ԽԿԿ պատվիրակությանը․ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ԽԿԿ այցի արդյունքներին Սեպտեմբերի 22-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը՝ Թերեսե Մարիա Րիտտերի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը արձանագրել է, որ հանդիպումը տեղի է
«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել
Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ: 2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022թ. հունվարին ծնված երեխային հարվածելու և իր որդու հասցեին
«Մի լռեք, լռելն այսօր ոճրագործություն է». Դավիթ Հարությունյան
«Ո՞վ ենք, մենք, որպես հայ մարդ, ի՞նչ արժեհամակարգ ունենք, եթե մենակ թողեցինք մեր հայրենակիցներին»
ԵՄ-ն ԼՂ-ի մասին հռչակագիր չի ընդունել Հունգարիայի և այլ երկրների պատճառով. Պետեր Սիյարտո
Եկել է Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին վերջ տալու ժամանակը
Զառա Ամատունի․ «Այսօր Կարմիր խաչի ուժերով 9 վիրավոր տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց»
Կարմիր խաչը Ստեփանակերտի հիվանդանոցին է փոխանցել բուժպարագաներ
Աշոտյանին կալանքի տակ պահելու դեմ վերաքննիչ բողոքների բանավոր քննության դատական նիստը հետաձգվել է. Աթանեսյան
Քննիչը և դատախազը չէին ներկայացել
«Եթե Փաշինյանը մնա՝ պատերազմ է լինելու, անխուսափելիորեն եւ այդ պատերազմի ելքը հայտնի է». Հայկ Մամիջանյան
Ընդդիմադիր գործիչը ցավում է, որ հասարակությունն ականջալուր չեղավ Արմեն Աշոտյանի եւ մյուս ընդդիմադիր գործիչների զգուշացումներին


















































