Օրվա լրահոսը
Փոփոխության արդյունքում անվճար դեղեր կստանան նաև 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին
Պատրաստակամ ենք միջազգային ատյաններում ներկայացնել քայլերը, որոնք կկատարեք. Եվրոպայի հայկական միությունների ֆորումը՝ Սամվել Շահրամանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին Ձերդ գերազանցություն պարոն Սամվել Շահրամանյան, Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Շնորհավորում ենք Ձեզ այդ կարևորագույն պաշտոնն ընդունելու կապակցությամբ։ Եվրոպայի հայկական միությունների ֆորումը հայտնում է իր լայն աջակցությունը Ձեր բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Արցախի անկախության հաստատմանը, տնտեսական զարգացմանն ու հզորացմանը, ինչպես նաև մայր հայրենիքի հետ կապերի ընդլայնմանը։ Հայտնում ենք մեր պատրաստակամությունը
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի և երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման գործընթացները կհստակեցվեն. Դավիթ Խաչատրյան
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի եւ հրատապ օգնության վճարման հարաբերություններին առնչվող կարգավորումներն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման եւ վճարման գործընթացները հստակեցնելու եւ լավարկելու անհրաժեշտությամբ: ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ
Կարևոր է, որ շահառուն մեկ տարի առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ լինի գործատուի հետ. վարչության պետ
Կարևոր պայմանն այն է, որ շահառուն մեկ տարի առնվազն աշխատանքային հարաբերությունների մեջ լինի գործատուի հետ։ Այնպես չլինի, մասնագիտական ուսուցումը կատարվի, գումար ծախսվի, հետո գործատուն ասի՝ չեմ կնքում պայմանագիր։ Ծրագրի պահանջներից մեկը հենց դա է։ Աշխատանքի ընդունելուց հետո գործատուին պետությունը միայնակ չի թողնում, մեկ տարվա ընթացքում կվճարվի աշխատողի պետական հարկերը:
Ռուսական կողմը արցախյան ուղղությամբ իր նպատակներին փորձում է հասնել՝ զիջումներ կատարելով թույլ կողմի հաշվին. Սերգեյ Մելքոնյան
Լաչինի միջանցքի արգելափակված լինելուն զուգահեռ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի փաստացի գործարկումը վկայում է, որ առաջին ճանապարհի բացման շուրջ հնարավոր չի եղել պայմանավորվածության հասնել, իսկ երկրորդի գործարկման հարցը Ռուսաստանը հաջողությամբ մտցրել է օրակարգ։
«Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ». Մամիջանյան
Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, մեր եղբայրներին եւ քույրերին մի որոշ ժամանակ սպասել, խոսքը ժամերի մասին է եւ վստահ եմ, որ բոլորը կհասկանան, թե ինչ գործընթաց է գնում եւ ինչ արդյունքներ գրանցեց Արցախի նորընտիր ղեկավարությունը:
Աթաթուրքի արձանի վրա ներկ լցնելու համար Թուրքիայում 16 տարեկան երեխա է ձերբակալվել
Ermenihaber. Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Քեմփալաշայի շրջանում կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին վնաս է հասցվել: Մասնավորապես նշվում է, որ 16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա ներկով վիրավորական արտահայտություններ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար: Երեխան նախ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է
«ՔՊ»-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել
Ուլիխանյանը մեղադրվում է՝ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու մեջ:
«Սկսենք քարոզարշավը, որ գոնե իմաստ ունենա այսքան թրջվելը»․ Տիգրան Ավինյանն Արաբկիրում շարունակում է քարոզարշավը
Արաբկիր վարչական շրջանի բնակիչները բարձրաձայնեցին ոռոգման ջրի, բակերի բարեկարգման եւ այլ հարցեր։
Կալանք է դրվել նախկին պատգամավորի դստերը պատկանող հողատարածքի վրա
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը բավարարվել է
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն
Նախագծով սահմանվում է, որ երբ մարդն առցանց գնում կատարի և լրացնի սուրհանդակային կապի հարթակներում, այդ տեղեկատվությունը գա մաքսայինին
«Դուք էլ կունենաք ծանոթներ, երբ պարզվել է, որ մաքսայինն իրենց ապրանքը պահել է առանց հիմնավորման․ պատճառը պատշաճ փաստաթղթային հիմնավորումներ չլինելն է»․ ՊԵԿ նախագահի տեղակալ
Ակնա-Ասկերան ճանապարհը Բաքվի «օգնության» համար շարունակում է փակ մնալ
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Կարմիր մահիկի բեռնատարներով Արցախի ժողովրդին ուղարկված «հումանիտար» բեռի մուտքն Արցախ արգելելու համար Ակնա-Ասկերան ճանապարհը շարունակվում է փակ մնալ արցախցիների կողմից։ Ակցիայի մասնակիցները «Արցախպրես»-ի հետ զրույցում հավաստել են, որ դիմադրությունը շարունակվում է: Նրանք պայքարում են, որ Ադրբեջանի կողմից ուղարկված ոչ մի մարդասիրական օգնություն չմտնի Արցախ: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 934 – Ա ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ծովինար Սողոմոնյանին 2023 թվականի սեպտեմբերի 15-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Խաչատուր Քոքոբելյանի՝ բջջային հեռախոսին հաղորդագրությունները դրանից մի քանի րոպե առաջ՝ նույն բովանդակությամբ և նույն տեքստով՝ ելք են արվել եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից
Նոր բացահայտումներ Քոքոբելյանների հոր առեւանգման դատավարությունում
Մասիս Մայիլյան. Թողնում եմ ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը
Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօրվանից թողնում եմ Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի-հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի իմ գործընկերներին։ Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների
Այն, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը, բացառապես ՌԴ թերացումն է՝ համեմված Փաշինյանի ստեղծած ալիբիով. Տաթևիկ Հայրապետյան
Ե՛վ ՌԴ, և՛ ՀՀ ղեկավարությունն իրենց հայտարարություններով՝ մաքրել են Ալիևին ագրեսորի պիտակից
«Ձեր հանրահավաքը պրծավ, պիտի քանդեիք պուրակը, որ մյուս քաղաքական ուժերը չանեն։ Ինչո՞ւ նախընտրական շրջանում արեցիք։ Նախընտրական փուլ է, պետք է ձեզ ցույց տաք»․ Անի Խաչատրյան
Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հայտարարեց՝ «Ես դեմ եմ, որ դուք ինչ-որ բաներ ցույց տալու համար, նորմալ վիճակում այգիները քանդում եք, չգիտեմ ՝ այդտեղ ֆինանսական շահ կա, թե ձեւական շահ կա»։
Տվյալների վերլուծությունը վեր է հանել հաշվառումների տենդենցների անոմալիաներ. «Ականատես»
Առաջանում են հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն ՀՀ պետական մարմինների կողմից
Այսօր էլ ցեղասպանություն շարունակում է տեղի ունենալ աշխարհի տարբեր մասերում: Սա վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղին. բաց նամակ Եվրոպայի ռաբբիական կենտրոնին
Արցախում իրավիճակը «քաղաքական տարաձայնություն» չէ: Հուսով ենք՝ Եվրոպայի ռաբբիական կենտրոնը ի վիճակի է ըմբռնելու, որ ցեղասպանության երևույթը եզակի չէ որևէ խմբի, ազգի, կրոնի կամ էթնիկ պատկանելության համար
«Ո՞վ է կանգնած «Մայր Հայաստան» դաշինքի թիկունքին». Ռուբեն Հակոբյանը ուշագրավ մանրամասներ ներկայացրեց
«Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետի հավաստմամբ՝ դաշինքի վարկանիշը բարձրացել է, իրենց մոտեցումները հանրային ընկալում են ստացել
Արցախի քաղաքացիները «Ղարաբաղն Ադրբեջան է» բովանդակությամբ հաղորդագրություններ են ստացել. ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում նման հաղորդագրություններ ստանալու դեպքում չպատասխանել և խուճապի չմատնվել։
Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է Ազնավուրի հրապարակում
Ավելի վաղ մտադրություն կար Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում, սակայն այսօր ավագանին որոշեց փոխել հուշարձանի տեղը, քանի որ Ֆրանսիայի հրապարակում այն հարմար չէ, հուշարձանի համար նոր մրցույթ է լինելու
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության նշաններ ունի․ Մենենդես
Աղդամի ճանապարհը բացելը Լաչինի միջանցքը բացելու այլընտրանք չէ
«Հայաստանն այսօր ունի մեկ խնդիր՝ կանխել ցեղասպանությունն Արցախում եւ փրկել Հայաստանի ինքնիշխանությունը». Նարինե Դիլբարյան
Հայաստանի եւ Արցախի ճակատագիրը խեղել է «խնդրում եմ չքաղաքականացնել» ձեւակերպումը
«Մի օր էլ ասելու են՝ մտցնենք աներ-զոքանչին էլ, որ այդ տարիքով մարդիկ ծանր իրերը չտեղափոխեն»․ Գեղամ Նազարյանը՝ պաշտոնատար անձանց ընտանիքների՝ օդանավակայանում առանձնացված սրահով անցնելու առաջարկի մասին
Մարիա Կարապետյանն էլ նշեց, որ սա պաշտոնյայի անձնական ընտրության հարց է, եթե ցանկանում են գնալ ընդհանուր սրահով, ապա ազատ է դա անել։
Երթևեկության կանոնները խախտող մեքենան հայտնաբերվել է. այն հաշվառված է ՀՀ-ում Իսրայելի հյուպատոսության հաշվեկշռում. Shamshyan.com
Պարեկները բարձրախոսով հրահանգում են՝ կանգնել, սակայն նա դիմում է փախուստի՝ ավտոմեքենան վարելով երբեմն հանդիպակաց, չկանգնելով նույնիսկ կարմիրի տակ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։ Սեպտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի
«Արցախի ղեկավարությունը, Արցախի ժողովուրդը պետք է անպայման իր բռունցքը խփի սեղանին եւ իր շահերն առաջ տանի». Սեյրան Օհանյան
Ըստ նրա, Ակնայով Արցախ մտած մեքենան հնարավորություն է տալու նվազեցնել Արցախում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը՝ մանավանդ, որ այդ մեքենայի շարժը, հնարավորություն է տալու, ըստ պայմանավորվածության, Լաչինի միջանցքը բացել:
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին` ժամը 11։25-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ


















































