Օրվա լրահոսը
«Կաթողիկոսի հրահանգով են հրապարակվել Արշակ սրբազանին վերաբերող նյութերը»․ Գեւորգ սրբազան
«Ով մեզ ասում է՝ տիրադավ, նա հայրենավաճառ է, հայրենադավ է»
Թրամփին Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակներ են ներկայացվել. ամերիկյան ԶԼՄ-ներ
«ԱՄՆ-ն պատրաստ է օգնել». Թրամփը կրկին անդրադարձել է Իրանում ցույցերին
«Եկել եմ ծառայելու՝ առանց ինտրիգների, պառակտումների, ատելության եւ բանսարկությունների»․ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ իր ընտրության մասին
Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին՝ ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։ Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։ Երեկ Իրանի բանակը հայտարարել էր,
Վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում
Հունվարի 9-ին Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանում դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշնչի հանձնման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառման ընթացքում դեսպան Նարեկ Մկրտչյանը և Աստվածաշնչի թանգարանի գլխավոր տնօրեն, դոկտոր Կառլոս Կամպոն ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետի կողմից թանգարանին նվիրաբերված Աստվածաշունչն իր ուրույն տեղը կգտնի թանգարանում և 2026 թվականի ընթացքում
Իրանի բանակը ընդգծել է, որ «կպաշտպանի երկրի ազգային շահերը, ռազմավարական ենթակառուցվածքները, հանրային գույքն ու կպայքարի ցանկացած դավադրության դեմ»
Իրավիճակն այս պահին 📍Ինտերնետը շարունակում է անջատված լինել։ Այդ պատճառով ինֆորմացիան կրկին քիչ է։ Կան ընդամենը մի քանի տեսանյութեր Թեհրանում ակցիաներից։ 📍Իրանական գրեթե բոլոր կայքերը շարունակում են հասանելի չլինել։ Բացառություն է ԻՀՊԿ-ին պատկանող Tasnim-ի կայքը, որն այսօր գործել է։ Գործում են նաև ԻՀՊԿ-ին հարող մի քանի այլ թելեգրամյան ռեսուրսներ, ինչպես նաև պետական ռադիոհեռուստատեսության թելեգրամյան ալիքը։
Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկա է Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագին
Մասիսի Սուրբ Թադեւոս եկեղեցում էլ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցում՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, պաշտոնազուրկ Գեւորգ Սարոյանի հետ
«Օգոստոսի 8-ը պետք է թղթից տեղափոխել իրականություն՝ արագ գործարկում, ինստիտուցիոնալ ամրացում, ու միևնույն ժամանակ պաշտպանունակության որակի կտրուկ թռիչք». Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է. «Իրանում լայնածավալ բողոքները չեն դադարում, կան հաղորդումներ հարյուրավոր ցուցարարների սպանության մասին։ Սիրիայում՝ Հալեպի շուրջ, բախումներն ու զանգվածային տեղահանությունները շարունակվում են։ Այսօր առավոտյան ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործընկերների հետ համատեղ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին։ Տարածաշրջանը թևակոխում է ավելի
«Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է». Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ ծանր կարգապահական հիմքերով։ Սա Եկեղեցու կանոնական իրավազորության հարց է։ Սակայն դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ փորձեց այդ որոշումը «չեղարկել»՝ փաստացի հռչակելով, որ Հայրապետական տնօրինությունն ուժ
Նոշաթելի Սուրբ Խաչ եկեղեցական Ծուխը Լուծարելու եւ գործունէութիւնը դադրեցնելու նախաձեռնութիւնը անհիմն է եւ անօրինական
Ի պատասխան Զուիցերիոյ թեմի Առաջնորդական տեղապահ Ծ. Վարդապետ Գուսան Ալճանեանի յայտարարութեան՝ իր կողմէ Նոշաթելի ՍՈւՐԲ ԽԱՉ եկեղեցական Ծուխի լուծարման եւ գործունէութեան դադարեցման մասին։ Ծ. Վարդապետ Գուսան Ալճանեան դուք կը պատճառաբանէք, որ տեւական ժամանակ Սուրբ Պատարագ չենք հրաւիրած։ Այո, ճիշտ էք, տեւական ժամանակ, որովհետեւ արդէն նկատած էինք ձեր տարօրինակ վարքագիծը, որ բացայայտեցիք վերջերս եւ հաստատեցիք նաեւ
Եկեղեցին ներսից պառակեցիր, հիմա անցե՞լ ես հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելու. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայոց Եկեղեցին ու Հայրապետը խոնարհվում են ոչ թե «կեսարների» , այլ միայն Աստծո առաջ։ Նիկոլ Փաշինյան, բա մեկ օր առաջ ասում էիր,որ չես հայտարարի պատարագ գնալուդ վայրը։ Հիմա ի՞նչ փոխվեց։ Ինչու՞ ես նախապես հայտարարում վաղը Մասիսում պատարագին մասնակցելու մասին։ 9-11 են զանգե՞լ ու կանչել
Պայքարը չի կարող լինել մեկուսի։ Պայքարը պահանջում է համախմբում. AntiFake.am
«Դադարեցնել դիտորդի դիրքը և հստակ արձանագրել, որ այս հացադուլը ոչ թե անհատական բողոք է, այլ քաղաքական բռնաճնշումների հետևանքով առաջացած ծայրահեղ իրավիճակ, որի հնարավոր ծանր հետևանքների պատասխանատվությունը կրում է գործող ռեժիմը»։
Ռուբեն Վարդանյանի կատարած ներդրումները վաղուց արդեն Հայաստանինն են և հայ ժողովրդինն են՝ հիմնված ոչ թե շահույթի, այլ հայրենասիրության և պատասխանատվության վրա. Մանե Թանդիլյան
«700 միլիոն դոլարի ներդրումը ավելին է, քան վերջին 35 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները միասին վերցրած»։
Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. «Որդիների Կանչ»
«Որդիների Կանչ» ՀԿ -ն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգի Վեհափառ Հայրապետին։ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին: Կոչ ենք անում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դադարեցնել խախտել ՀՀ սահմանադրության հոդվածները և մնալ բացառապես ՀՀ սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։
Կը մերժենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հաւատարիմ մնալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական կարգին․ Զուիցերիահայոց թեմ
Ատենագրութիւն Զուիցերիոյ Թեմական Խորհուրդի Յունուար 9-ի նիստին, 2026: Զուիցերիոյ Թեմական Խորհուրդը լրիւ կազմով նիստ մը գումարեց հեռակայ zoom-ի դրութեամբ, Ուրբաթ Յունուար 9 2026-ի երեկոյեան ժամը 7։30-ին: Օրակարգ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Ժողովս հանգամանօրէն քննեց նախորդ օրը բոլորին ղրկուած հաղորդագրութեան սեւագիրը, բովանդակութիւնը քննարկելէ ետք միաձայնութեամբ հաստատուեցաւ, ստորեւ: ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՄԱՅՆ ԶՈՒԻՑԵՐԻԱՀԱՅՈՒԹԵԱՆ 5 Յունուարի Խթման երեկոյին, երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիներէն
Նիկոլի պարը. «Հայացք Երեւանից»
Համացանցում դեկտեմբերի 28-ին տարածվել էր մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է վարչապետի աթոռը զբաղեցնող անձը թմբուկ խփում եւ «տժժում» թիմակիցների հետ: Պարզվում է՝ նախօրեին տեղի էր ունեցել ՔՊ վերնախավի տարեվերջյան ժողովը, իսկ երեկոյան Հայաստանի ոչ խերով-բարով իշխանավորները խնջույքի էին հավաքվել՝ նշելու անցնող տարվա՝ 2025 թվականի այն «ձեռքբերումները», որ միայն իրենց են հայտնի: ՔՊ-ական
Որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին
Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա փոսի մեջ
Հունվարի 10-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի
Խաչանով/Ռուբլյով երկյակը Հոնկոնգում մտել է եզրափակիչ
2026 թվականին «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, նախապատրասվող ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ընկերակցելով Ռուսաստանի հավաքականի կազմում իր թիմակից Անդրեյ Ռուբլյովին՝ զուգախաղերում մտել է Հոնկոնգում անցկացվող ներկայացուցշական խոշոր մրցաշարի եզրափակիչ։ Նախավերջին փուլում Կարենն ու Անդրեյը 1 ժամ 31 րոպեում 7։5, 3։6, 10։8 հաշվով հաղթել են Վասիլ Կիրկով/Բարթ Սթիվենս (ԱՄՆ/Նիդերլանդներ) զույգին։ Եզրափակչում Խաչանով/Ռուբլյով
«Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ». Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններ
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հայտարարությունը Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ… Ինչպես
ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում. Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում։ Մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին»։
«Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ». Աստղիկ Մաթեւոսյան
AmtiFake.am-ի թիմն այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, ինչպես նաեւ Նարեկ Սամսոնյանի հայտարարած կալանավայրում անժամկետ հացադուլ հայտարարելու առիթով։ AntiFake.am լրատվականի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը, նշելով ԵՄ եւ եվրոպական ժողովրդավարական ու իրավապաշտպան կառույցների լռությունն ու անտարբերությունը իր իսկ ձեւակերպմամբ «Հայաստանում տեղի ունեցող
«Իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ». Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է. ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․ 3.
Նալբանդյան փողոցում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ին․ shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Գ. Մ․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 27-ամյա Ա. Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է 35-ամյա Լ.Ղ․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota RAV4»
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը հրդեհվել է
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ձեռքի ուղեբեռը հրդեհվել է: Նախնական տեղեկություններով, բռնկվել է պայուսակում գտնվող power bank-ը։ Հրդեհն արագ մարվել է, ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Երևանում, հայտնում է SHOT տելեգրամ ալիքը։
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
«Ազատություն». Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում: Դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան – Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ, երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացան: Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին: Իրանում հակակառավարական ցույցերի
Կլիմայական կանխատեսում․ վիճակագրությունն ավելի հուսալի է, քան սուպերհամակարգիչը․ Լևոն Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Կլիմայական կանխատեսում․ ինչու է վիճակագրությունն ավելի ճշգրիտ լինում, քան սուպերհամակարգիչը Երկարաժամկետ՝ սեզոնային եղանակային կանխատեսում կազմելիս գիտնականները ոչ այնքան նայում են արբանյակային քարտեզներին, որքան հետ են նայում դիտարկումների պատմությանը։ Երկարաժամկետ կանխատեսումների հիմքում ընկած է կլիմայական նորման՝ «ոսկե ստանդարտ», որի հետ համեմատվում են անգամ ամենահզոր սուպերհամակարգիչների հաշվարկները։
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է
Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար: Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի,


















































