Օրվա լրահոսը
«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ
Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որը տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում։ Խնդրում ենք ձեռնպահ մնալ դրանց արձագանքելուց։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլի համալսարաններից մեկում «գիտական» գործունեությամբ է զբաղվել․ «Մեր ձևով»
«Մեր ձևով» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել «Փոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին» մեկնաբանությամբ: Տեսանյութում «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը փաստեր է ներկայացնում ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Ըստ Ալեքսան
Վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին․ Տավուշի թեմ
Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։ Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ
Որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ Ռումանիոյ հայոց թեմի քահանայից դասի հայտարարությունը
Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։ Արժ․ Տ․ Թորգոմ քահանա ՄԱՆԴԱԼՅԱՆ
Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է. հայտարարություն
Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։ Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։ Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ պետական մակարդակով հարձակում մեր ազգային ինքնության և հոգևոր սյունի վրա․ Արմեն Խաչատրյան
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արդեն իսկ դուրս են եկել օրենքի և սահմանադրականության դաշտից: Նա բացահայտորեն միջամտում է եկեղեցու ներքին գործերին, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, կազմակերպում է «բարեփոխումների» խորհուրդներ և հրապարակայնորեն վարկաբեկում է հոգևոր առաջնորդներին՝ առանց որևէ իրավական հիմքի: Սա ոչ թե բարեփոխում է, այլ
Ինչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ. Էդմոն Մարուքյան
Նույն տրամաբանությամբ վաղը ինչ-որ մեկը կարող է ասել, որ չի ընդունում Հայաստանի ՆԳՆ որևէ հրաման, քանի որ գտնում է, որ Ներքին գործերի նախարարին նշանակել է ոչ լեգիտիմ վարչապետը և հետևաբար, հրաժարվում է հաշվի նստել նրա կողմից ընդունված և հաստատված որոշումների հետ։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Տիգրան Ավինյանի հայցը «Փաստինֆո»-ի դեմ
Իհարկե, Տիգրան Ավինյանը դեռ կարող է վիճարկել վերաքննիչ դատարանում, սակայն, իմ գնահատմամբ՝ իրական, ռեալ շանսեր վերաքննության, եթե անգամ դիմեն, դժվար թե ունենան՝ որևէ բան փոխելու»,- նշեց Սոս Հակոբյանը։
Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ. ՆԳՆ կիբեռոստիկանություն
Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։
Հայաստանի և Սփյուռքի 489 քահանաներից եւս 9-նն են միացել Փաշինյանի օրակարգին. այս անգամ մեծ մասը Քյարամյանի թեմից են
Հիշեցնենք, որ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին» հայտարարությանը միացել են 70-ից ավելի հոգեւորականներ:
Ադրբեջանական քարոզչությունը շարունակում է ատելություն սերմանել Հայաստանի խաղաղության ձգտման ֆոնին
Հրապարակվել է «ՈՄԱ» հայկական կամավորական կազմակերպության առաջնորդ Վովա Վարդանովի իբր իրական նամակագրության տեսագրությունը, որտեղ նրանք քննարկում են Ուկրաինայից Հայաստան «գողացված զենք ուղարկելու» հարցը։ Այս ամենը ներկայացվել է որպես ապացույց Վարդանովի ահաբեկչական գործունեության և մեր երկրի «ռազմականացման» շրջանակներում նրա կազմակերպման։ Վարդանովը հրապարակայնորեն հերքել է ֆեյքը իր անձնական էջում Telegram-ում, մատնանշելով ադրբեջանական («կասպից թուրքերի») քարոզչության կոպիտ սխալները։ Մասնավորապես, նա նշել է իր էջից Telegram-ում ոչ հավաստի պատճենը, ներկայացված նամակագրության լուսանկարներն ու կաղապարային հաղորդագրությունները, ինչը խոսում է քարոզիչների ոչ կոմպետենտության և նրանց՝ հերթական հակահայկական «սենսացիան» արագ կեղծելու մասին։
Հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով. Հայր Վաչե Մկրտչյան
Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է պահանջել, թե ինչու է հայ մարզիկը փակել Ադրբեջան անվանումը մարզազգեստի վրա
Հ. Գ. Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք:
Սպասվում է ձյուն. հունվարի 10-15-ի եղանակի կանխատեսում
Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի. Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Իսկ ո՞վ ասաց, որ հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին. Նարեկ Սամսոնյան
Գիտակցված որոշում եմ կայացրել անելու իմ փոքր քայլը և հայտարարել եմ անժամկետ հացադուլ՝ իմ հանդեպ այս բացահայտ ապօրինությունը՝ կալանքը վերացնելու ՆԱԽՆԱԿԱՆ պահանջով։
Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։
Գագիկ Սարգսյան. «Ցանկացած մարզիկ նախ եւ առաջ ՀՀ քաղաքացի է եւ ունի անձնական համոզմունքներ, տարբեր հարցերի շուրջ սեփական դիրքորոշում ունենալու սահմանադրական իրավունք»
Աշոցքի ձմեռային մարզաձեւերի ակադեմիայից, որտեղ մարզվում է Միքայելը, երբ դուրս ես գալիս, ոչ շատ հեռու Եռագույն դրոշներ են երեւում։ Դրանք ծածանվում են կողքի երկրի ագրեսիաների հետեւանքով նահատակված աշոցքցի երիտասարդների թարմ շիրիմների վրա։ Այդ երիտասարդները Միքայելի եւ նրա հասակակիցների մանկության ընկերներն էին, համադասարանցիները, համագյուղացիները, վերջապես, հարազատները։ Նրանք իրար հետ էին մեծացել։
Չեմ կարծում, թե Պուտինին գերեվարելու անհրաժեշտություն լինի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը հայտարարել է, թե չի կարծում, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար ստիպված կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գերեվարելու հրաման տալ։ Ի պատասխան հարցի, թե «Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշեց, որ ողջ աշխարհի հետ միասին ինքն էլ է հետևել, թե ինչպես եք հրամայել գերի վերցնել Նիկոլաս Մադուրոյին։ Զելենսկին ասաց. «Եթե բռնապետերի
Թշնամու օրակարգը մեզ ֆեյսբուքում պահելն է, որպեսզի իրական կյանքում շարունակեն իրենց ավերը: Մեր գործը ֆեյսբուքից դուրս է. Հովել քահանա Օհանյան
Տեր Հովել քահանա Օհանյան. «Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»: Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս: Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է…. մի՛ դավաճանեք: Մնա՛նք մեր կոչման
Տիրադա՞վ, թե՞ ազգադավ․ Գաբրիել քահանա Վարդանյան
Սա հերթական փորձն է մեզ կտրելու մեր արմատներից, պատմությունից և ինքնությունից։ Ինչպես մեզ զրկեցին Արցախից, հաղթանակների բերկրանքից, այդպես էլ ուզում են զրկել քրիստոնեա լինելու բերկրանքից։
ԱՄՆ-ի և Թուրքիայի տարածաշրջանային նպատակները համընկնում են. Ֆիդան
«Ազատություն». «Մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, որն աջակցում է Կովկասում խաղաղությանը, կարևորություն է տալիս Ադրբեջանին և խրախուսում է Հայաստանին՝ խաղաղություն հաստատելու համար», – այս մասին TRT HABER-ի եթերում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Թուրք նախարարն ընդգծել է. «Մեր տարածաշրջանային նպատակները համընկնում են Թրամփի նպատակների հետ՝ Ռուսաստանում, Ադրբեջան-Հայաստանում, Սիրիայում և այլուր»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր
ԱՄՆ-ն աջակցություն է հայտնում Իրանի ժողովրդին. Մարկո Ռուբիո
«ԱՄՆ-ն աջակցում է Իրանի ժողովրդին», – X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մարկո Ռուբիոն: Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցեր ցույցերի ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին ևս մեկ անգամ նախազգուշացրել է. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»: «Ազատություն»-ը հայտնում է. «Իրանում անջատվել է ինտերնետը:
Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին. Արամ քահանա Բաղումյան
Ես՝ Տեր Արամ քահանա Բաղումյանս, որդիական անվերապահ հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ՝ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Կտրականապես դեմ եմ Եկեղեցին և մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին։ Տեր Արամ քահանա Բաղումյան
Երկխոսության միջոցով որևէ բանի հասնելու հնարավորություն չկա: Սիրիայի քրդերը այն գործոններից են, որոնք դիրքորոշում փոխում են միայն ուժի կիրառման դեպքում. Հաքան Ֆիդան
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում մենք խաղաղությանը մոտ ենք ավելի քան երբևէ։ Եթե խաղաղության համաձայնագիր կնքվի, Թուրքիան կստանձնի Սև ծովի անվտանգության պատասխանատվությունը։
Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է Գեղարքունիքի մարզը, Սևանա լիճը. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «Արևմտյան Ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։ Դուք ինչպե՞ս եք հավատում
Արմավիրի մարզի գյուղերից մեկում 11-ամյա տղան «Տիր»-ի հրացանով կրակել է հորեղբոր որդու ճակատին․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին, ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում երեխաների հետ խաղալիս, պատահաբար ճակատին հարված ստանալու հետևանքով «ճակատի պատռած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ ծնողի կողմից «Արմավիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ երեխան Արմավիրի մարզի
Եթե իսկապես ցանկանում ենք բարեփոխումներ Եկեղեցում, ապա դրանք պետք է լինեն կանոնականորեն անթերի, ներեկեղեցական երկխոսության միջոցով եւ ուղղված բուժման, ոչ թե պառակտման. Տիրատուր քահանա Սարդարյան
Դրա համար անհրաժեշտ է՝
• թողնել քաղաքական խաղերը,
• հրաժարվել փոխադարձ անբարոյական մեղադրանքներից,
• լուրջ ընդունել երկու կողմերի քննադատությունը,
• հնարավոր դարձնել իսկական երկխոսությունը՝ առանց ուլտիմատումների։
Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները
Հունվարի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սելեստ Մալոյի հետ։Քննարկվեցին Հայաստանի և Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, նորարարությունը և մարդկանց միջև շփումները։ Կողմերն ընդգծեցին նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Ցանկացած փորձ՝ խարխլելու նրա միասնականությունը, վտանգ է ոչ միայն Եկեղեցու, այլև ամբողջ ազգի հոգևոր ու ազգային գոյությանը. Վարդ քահանա Գյոզալյան
Ես՝ Տեր Վարդ քահանա Գյոզալյանս, որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որդի և սպասավոր, վերահաստատում եմ իմ անսասան որդիական հավատարմությունն ու լիակատար նվիրվածությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ինչպես նաև նրա գահակալ, ազգընտիր և աստվածընծա Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Միևնույն ժամանակ, խոր ցավով և մտահոգությամբ եմ արձանագրում այն պառակտող, Եկեղեցին ներսից բաժանող և մեր սրբազան կառույցը կործանման


















































