Օրվա լրահոսը

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները էական հաջողություններ են գրանցել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Ստամբուլում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ: Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները. 1.109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։ Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԼՂ ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին՝ բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ: Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հակառակ դժվարություններին՝ պոլսահայերն ամուր են պահել ազգային ինքնության գիտակցությունը. Գարեգին Երկրորդն ընդունել է Կ. Պոլսի «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար Հայաստան ժամանած Կոստանդնուպոլսի հայկական «Մարալ» երգի-պարի անսամբլի անդամներին։ Հայրապետական իր օրհնությունը բերելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց պոլսահայերի՝ Մայր Աթոռ այցի առիթով: Հայոց Հայրապետը հաստատեց, որ Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությունը մեծ դերակատարություն է ունեցել ազգային, մշակութային, հոգևոր և

ՀԿԴ-ում նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի եւ մյուսների գործով դատական նիստում պաշտպանական կողմն իր իսկ խոսքով կարեւոր փաստագրում կատարեց

Հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցների հետազոտումը։ Պաշտպանության կողմը շատ կարեւոր եւ մեղադրանքի տեսանկյունից շատ էական նշանակություն ունեցող փաստագրում կատարեց։ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն այդ առիթով Aravot.am-ին

Ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում. ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Որոնք ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ  հիմնադրամին տրամադրել պարկեր, դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով,

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի մոտից, նաև նրա խցից կասկածելի զանգվածներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Կ. Մ.-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ ենթարկել են ամբողջական զննության, ինչի արդյունքում վերջինիս մոտ առկա սպորտային պայուսակից հայտնաբերվել է փաթեթ՝ 1,9 գրամ քաշով, թմրանյութին նմանվող, դեղնականաչավուն զանգվածով: Կ.Մ.-ն բանավոր հայտարարել է, որ հայտնաբերված զանգվածը պատկանում է իրեն: Փաստից ելնելով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության

Անվանի բժիշկները միջնորդում են փոխել Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը. «Միասին մենք կարող ենք վկայել Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անմնացորդ նվիրվածությունը մարդասիրությանը, առողջապահությանը և հատկապես երեխաների բարօրությանը»

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով և միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին են դիմել մի խումբ անվանի բժիշկներ։ Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին Հարգելի՛ գլխավոր դատախազ, Մենք՝ ներքոստորագրյալ բժիշկներս, որ ներկայացնում ենք Հայաստանի տարբեր բուժհաստատություններ, հայտնում ենք մեր խորին

Արմեն Գրիգորյանը և ԻԻՀ ԱԱԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին քննարկել են ՀՀ-Իրան համագործակցության հարցեր

Օգոստոսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ կարևոր պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի: Հեռախոսազանգի ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԻԻՀ տնտեսական

Հաղթանակներ չեն կարող բերել, դրա համար պարտությունները վերածում են տոնի. Խաչիկ Մանուկյանը՝ իշխանությունների մասին

Մենք հայտնվել ենք չարքապատկանների ձեռքին, ումից դրական բան չենք կարող ակնկալել

Եվրախորհրդարանի պատգամավորը ռազմական հանցագործություն է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը

Ժամանակն է, որ միջազգային հանրությունը և ԵՄ-ն ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկեն, օրինակ՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեն

«Արձանագրվեց, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, իրենք պարտավորություն ունեն Բերձորի միջանցքը բաց պահել»․ Գագիկ Ավանեսյան

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանն ասաց․ «Մեզ հետ հանդիպման ժամանակ  ավելի վաղ Լենցովը պարզ ասել է՝ ես զինվորական մարդ եմ, հրաման եմ կատարում, ինչ հրաման լինի, դա էլ կատարելու եմ»։

Չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին. Աշոտյան

Իշխանական շահագրգռվածության 3 պատճառ եմ տեսնում. Երևանի ընտրություններով զբաղեցնել հասարակությանը` Հայաստանի և Արցախի շուրջ սեղմվող կախաղանին զուգահեռ:

Պապիկյանը հորդորել է անհանդուրժող լինել արատավոր բարքերի նկատմամբ, ջանք չխնայել՝ զինված ուժերից դրանք արմատախիլ անելու համար

Անդրադարձել են հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ուղղությամբ իրականացված միջոցառումներին:

Թուրքիայի հարավ-արևմուտքում՝ Մարմարա ծովի ափերին երկրաշարժ է գրանցվել

Ermenihaber. Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարության համաձայն՝ օգոստոսի 7-ին Մարմարա ծովի ափերին, հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա քաղաքում 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի Ստամբուլ, Բուրսա և Քոջաէլի քաղաքներում: Նույն օրը հայտարարությամբ է հանդես եկել նաև Քանդիլլի աստղադիտարանը և երկրաշարժերի գիտահետազոտական ​​ինստիտուտը: Ինստիտուտի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է

«Ակնկալում ենք, որ հետևողական լինեք ձեր դեսպանության հայտարարությանը՝ պատասխանատվության ենթարկելով Ադրբեջանին»․ Նարեկ Այվազյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանության առաջ

Նա նշեց, որ պատրաստ են նաև հանդիպել և քննարկել նշված, ինչպես նաև առևանգված քաղաքացիների վերադարձի հետ կապված հարցեր։

Մալթայի հայ համայնքը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Մալթայի հայ համայնքը անցած շաբաթ ցույց է անցկացրել երկրի ԱԳՆ շենքի դիմաց` Լաչինի միջանցքը բացելու պահանջով: Ցուցարարները Մալթայի կառավարությունից պահանջել են դիվանագիտական խողովակներով և միջազգային ճնշում բանեցնելով հասնել խնդրի լուծմանը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Պարզվում են Մալաթիա-Սեբաստիայում կատարված սպանության հանգամանքները․ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականի օգոստոսի 7-ին` ժամը 01:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ավելի ուշ բժշկական կենտրոնից հայտնել են, որ ժամը 01:03-ին նշված անձը՝ Արսեն Հովսեփյանը, մահացել է: Դեպքի առթիվ 2023 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում,

Կասկածեր կան, որ ռուս խաղաղապահները Ադրբեջանի հետ մեկտեղ են մեզ բլոկադայի են ենթարկել. Արթուր Օսիպյան

Ռուսները, փաստորեն, հրաժարվում են իրենց վրա վերցրած պարտականություններից

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Անդրադարձ է կատարվել նաև սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերաակտիվացմանը, Սև ծովի անվտանգությանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:

Պետությանը պատճառվել է 10 մլն ԱՄՆ դոլարի վնաս. «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից պարտավորությունների չկատարման պայմաններում՝ Պետգույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել

Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տարվա ընթացքում։

Բարբառի հետ կապված լեզվակռիվը շարունակվել է աշխատանքի ավարտից հետո. սպանություն Գյումրիում

2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Նույն օրը նշված բժշկական

Անհրաժեշտ են հստակ քայլեր՝ միջազգային բոլոր կոչերն ու որոշումները կատարելու. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Փոլ Գավանը օգոստոսի 4-ին գրել է․ «Այն, ինչ հիմա տեսնում ենք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտման կանխամտածված փորձ է»

«Սա կոչ է կոչերի ունայնության մասին». ՀԳՄ նախագահ

Աշխարհի գրողներին, հատկապես մանկագիրներին Սա կոչ է կոչերի ունայնության մասին։ Ամբողջ աշխարհի քաղաքակիրթ երկրների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, սենատորներն ու բարձր ներկայացուցիչները, լրագրողները Լաչինի միջանցքի բացման համար կոչեր են կոչում ու գոչում, իսկ մի ինքնավստահ տիրակալ թքած ունի այդ ամենի վրա։ Ո՞նց փրկենք նրանց պատիվը։ Նրա հրամանով Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ, միջազգայնորեն ընդունված, 2020 թվի

Զբոսաշրջային ոլորտը կարգավորվում է․ ոլորտում աշխատելու համար միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման պահանջ է ներդրվում

Ոլորտի մասնագետները վստահեցնում են՝ օրենսդրական փոփոխությունն ապահովելու է սպառողների իրավունքներն ու մրցակցային բարեխիղճ միջավայրը

Ռուս խաղաղապահները մերժել են դեպի Հակարիի կամուրջ ավտոերթը ուղեկցելու դիմումը. «Ազատություն»

Արձագանքելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածվող տեղեկատվությանը, որ օգտելով ավտոերթի պատրվակից՝ ռուսական զորակազմը խաղաղ երթի ժամանակ Հակարիի կամրջի անցակետի մոտ հնարավոր է ուժ կիրառի ադրբեջանական ուժերի նկատմամբ, խաղաղապահ զորակազմից հերքել են դա՝ ընդգծելով՝ բողոքի խաղաղ ակցիաները խաղաղապահ զորակազմի համար հիմք չեն որևէ ռազմական գործողության իրականցման համար։

ԱՍՀՆ-ն և ՄԻՊ-ը ուսումնասիրում են «Ակվատեկ»-ի միջադեպի մանրամասները՝ համարժեք ընթացք ապահովելու նպատակով

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։

«Եթե կառավարության գործողությունները հանդիպումներով ու քննարկումներով չեն սահմանափակվում, ապա հարկ է, որ դրանց մասին ներկայացվեն փաստաթղթեր»

Եկեք պահանջենք կառավարությունից, կառավարական ուժից փոխել կործանարար ընթացքը, որի համար իրենք քվե չեն ստացել, այլ ստացել են քվե Արցախի ինքնորոշման պաշտպանության համար, ՀՀ քաղաքացու անվտանգ երաշխավորման համար, պահանջենք, որ Արցախի շրջափակման անհապաղ վերացման համար դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին համապատասխան ընթացակարգով կատարելու Հաագայի միջազգային դատարանի վճիռը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 10-ից, արաբական թերակղզու շրջաններից Հայաստան է ներթափանցում հզոր ջերմային ալիք, որն իր հետ կբերի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ այսօրվա համեմատ մոտ 4-6 աստիճանով։ Օգոստոսի 10-13-ը ընկած ժամանակահատվածում ամենաբարձր ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-13-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031