Օրվա լրահոսը

2022 թվականի հունվարից մինչ օրս Երեւան քաղաքում գծանշումների համար ծախսվել է շուրջ 607,337,063 ՀՀ դրամ. «Ժողովուրդ»

Լավագույն դեպքում՝ շաբաթներ անց, վատագույն դեպքում օրեր անց նույն փողոցներով անցնելիս կարելի է նկատել գծանշումներ թարմացնող անձանց, քաղաքապետարանի կողմից էլ՝ հերթական տեղեկությունը։ Փաստորեն, «ամե՞ն օր» գծանշում են թարմացնում:

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ողջ գործընթացը տեղավորվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի ներքո․ Արա Զոհրաբյան

Հայաստանը պետք է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հայց ներկայացներ ընդդեմ Ադրբեջանի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի շրջանակում, ինչն առնվազն կազդեր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության վրա:

Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. Արման Թաթոյանի ուղերձը

Միջազգային առանցքային արժեքների նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը հասել են հնարավոր ամենաբարձր մակարդակին։ Նրանք արդեն նույնիսկ քաղաքացիական բուժառուի (պացիենտի) են առևանգում ԿԽՄԿ-ի կազմակերպած տեղափոխության ժամանակ, ինչին ադրբեջանական կողմը տվել էր իր նախնական համաձայնությունն ու հաստատումը:

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում

Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձայն զինադադարի մասին պայմանագրի դրույթների:

«Չնայած բոլոր խոչընդոտներին` կազմակերպչական աշխատանքները շարունակվում են»․ Արցախում պատրաստվում են դեպի Հակարի կամուրջ երթին

Ըստ Արթուր Օսիպյանի՝ խաղաղապահներով, թե առանց նրանց, ժողովուրդը պետք է պատրաստվի դեպի Հակարի խաղաղ երթին, քանի որ այլ առաջարկներ չկան:

Երևանը օր օրի հեռանում է մարդուց, անվտանգ ու ապահով լինելուց․ Մեսրոպ Առաքելյան

Գիշերը կրակոցներ են եղել Երևանում, կա զոհ։ Վիճակագրությունն է փաստում, որ հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևանին։

«Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս եւ դրանով կազմաքանդի այս գործընթացը»,- Նարեկ Այվազյան

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը արցախցիների միջոցով Արցախում պարենի բացակայության մասին փաստեր է հավաքագրում ու ներկայացնում ՄԱԿ-ին։

ՌԴ–ում Հայաստանի դեսպանը ՌԴ–ում Հնդկաստանի դեսպանին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել  բնակչության՝ սննդամթերքի, կենսական անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի հասանելիության բացակայության փաստի վրա։ Այս համատեքստում Դեսպանը նշել է Լաչինի միջանցքի հնարավորինս արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար․ ՀՀ ԱԱՏՄ

Հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը,

Արամ Ա–ն Վատիկանի եպիսկոպոսի հետ խոսել է Արցախի մասին․ «Մեր ազգին ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակէ զանազան կարպերով իր զօրակցութիւնը արտայայտել»

Պորճիա եպիսկոպոսը մօտէն տեղեակ ըլլալով Արցախի հարցին, խոստացաւ Վեհափառ Հայրապետին մտածումներն ու սպասումները շուտով փախանցել Վատիկանին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Իրանին պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտելի նկատեց նաև օրերս Ղուրանի այրման միջադեպը։

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է «Եռաբլուր»

Այսօր առավոտյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարգանքի տուրք մատուցեց «Եռաբլուր» պանթեոնում․ տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։

Ռուբեն Վարդանյան․ «Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել»

Հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին, ու երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում:

Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով,

Սևանա լճի մակարդակը հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

Իրանական կայքում մեկնարկել է ստորագրահավաք, որը դատապարտում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը

Անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի, որը կպարտավորեցնի Բաքվի հանրապետությանը վերացնել Լաչինի անցակետի արգելափակումը՝ ապահովելով Արցախի բնակիչների անվտանգությունը։

Ծնվել է 44-օրյա պատերազմում 2 որդիներին կորցրած Ղազարյանների տղան

Առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» ծրագրի փոխնակ մոր ծառայության շնորհիվ

Նաիրա Մելիքյան․ «Ողբերգությունն այն է, որ մեր ոսկե սերունդն է մորթվել ամեն անգամ, իսկ աղբը միշտ գոյատեւել է»

Մի մասը մեր այս ողբերգության, ցավի, այսքան զոհերի, տարածքային կորուստների, Արցախում ստեղծված իրավիճակի, սովամահության ֆոնին քեֆ է անում, մյուս մասին էլ, թվում է, թե դուր է գալիս այս դժոխքը։ Այսինքն, արդեն հինգերորդ տարին մենք ազգովի հանդուրժում են այս ամենը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին ապահովել մարդասիրական հասանելիություն երեխաներին և նրանց ընտանիքներին առաջին անհրաժեշտության իրերի բաշխման համար

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում երեխաների անվտանգությունն ու գոյատևումը վեր դասել բոլոր նկատառումներից

Այս տարվա հուլիսին ՀՀ է այցելել 256 հազար զբոսաշրջիկ. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր telegram սոցիալական էջում տեղեկատվություն է հրապարակել 2023 թ. հուլիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2023թ. հուլիսին Հայաստան է այցելել շուրջ 256 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ (2022թ. շուրջ 189 հազար, 2019 թ․ 202 հազար զբոսաշրջիկ): Զբոսաշրջային այցելությունների թիվը 2023 թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում կազմել

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին. «Արցախպրես»

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին՝ տեղեկանում ենք «Արցախպրեսից»:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը օգոստոսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ հատկապես կարևորելով երկկողմ համագործակցությունը իրավապահ բնագավառում։ ՆԳ նախարարը անդրադարձել է երկու երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջոցով իրականացվող արդյունավետ համագործակցությանը: Վահե Ղազարյանը ներկայացրել է նաև

Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի ելույթը ԱԺ արտահերթ նստաշրջանում.«Արցախի պետությունը կերտվել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի արդյունքում: Այդ ուղղությամբ վերջին 35 տարիներին մեր ժողովրդի զավակները չեն խնայել ոչ մի բան»

Հրաշքների չսպասեք, մեր իրականությունը այնպիսին է, որ առանց մեր մասնակցության հրաշքներ չեն կարող լինել: Միայն հրաշքներ կատարելու ձգտումը մեզ կարող է դուրս բերել այս իրավիճակից: Ուրեմն հրաշքներ գործելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ յուրաքանչյուրս լծվենք մեր գործին:

Թռնել ՀՀ ղեկավարության գլխի վրայով եւ պաշտպանել Արցախը. Քաղաքացիները Ֆրանսիային խնդրում են միջամտել, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնել Արցախ

Ըստ Լեւոն Հայրիյանի, նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրածները դեւի երեք գլուխներն են, որոնք հայ ազգի թշնամի են. «Այս ամեն ինչի վերջը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Ղարաբաղի ղեկավարները Ադրբեջանում կոնցլագերի պոլիցիա են աշխատելու»:

Նոր դասագրքեր՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում

Հանրակրթական պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը: 2023 թվականին ՀՀ բոլոր դպորցներում փուլային եղանակով ներդրվելու է հանրակրթական պետական նոր չափորոշիչը, ինչը ենթադրում էր նաև դասագրքերի փոփոխություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ուսումնասիրելով տեղական և միջազգային փորձը՝ որոշվել է դասագրքերի ստեղծման

Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից. Դավիթ Իշխանյան

«Ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում». Դավիթ Իշխանյան

«Այլեւս հույս չկապելով Հայաստանից աջակցություն ստանալու հետ՝ Արցախի իշխանությունը փորձում է մեծացնել ՀՅԴ եւ Սփյուռքի կառույցների դերը»․ Արմեն Բաղդասարյան

«Եթե Հայաստանը՝ որպես պետություն, փաստացի մի կողմ է քաշվում եւ Արցախին միայնակ են թողնում Ադրբեջանի դեմ, ապա այլ բան չի մնում, քան օգտագործել Սփյուռքի եւ մասնավորապես Դաշնակցության, Հայ դատի, լոբբիստական կազմակերպությունների կարողությունները»։

Ինձ ներկայացված մեղադրանքն անհիմն է․ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գեներալ-մայորն արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է։

Ծանրամարտի և ըմբշամարտի առաջնություններում Արարատի մարզի մարզիկները էական հաջողություններ են գրանցել

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, ինչպես նաև Ստամբուլում կայացած ըմբշամարտի առաջնությունում Արարատի մարզի մարզիկները գրանցել են էական հաջողություններ: Ծանրամարտի առաջնությունում հայ մարզիկները ունեցել են հետևյալ նվաճումները. 1.109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը նվաճել է երիտասարդական ԵԱ-ի արծաթե մեդալը՝ երկամարտում գրանցելով 370 կգ (163+207) արդյունք։ Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին Պետրոսյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031