Օրվա լրահոսը
Որպես գումարն իրենց հանձնելու երաշխիք վերցրել են մեքենայի բանալիները. շորթում կատարելու վերաբերյալ վարույթից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է
Խոսակցության ընթացքում Վ.Ա.-ն անհիմն մեղադրել է տղամարդուն պարտված գրազը՝ 20.000 ԱՄՆ դոլարը, չտալու մեջ, սպառնացել է նրան և ընտանիքի անդամներին՝ պահանջելով գումարը, իսկ երբ վերջինս հայտնել է, որ ինքը գրազով գումար որևէ մեկին չի պարտվել և իրեն ներկայացված պահանջներն անհիմն են, Վ.Ա.-ն մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին՝ միաժամանակ շարունակելով ապօրինի պահանջել նշված գումարը։
«Մեր Արցախի ժողովուրդը չպետք է միայնակ զգա». Պարգեւ Սրբազանը ԱՄՆ-ում մասնակցում է հանուն Արցախի ցույցի
Հայերը ցույցեր, ավտոերթ եւ նստացույց են իրականացնում
«Շինարարական աշխատանքներն անհապաղ դադարեցնելու» պահանջի համար որևէ հիմք առկա չէ. Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանը պահպանում է միջազգային իրավունքով նախատեսված իր բոլոր իրավունքները:
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են գարնանը ՀՀ սահմանը հատած երկու ադրբեջանցիներին
Երկրորդ զինծառայողը՝ Հուսեյն Ախունդովը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Վերջինս մեղավոր ճանաչվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար:
Արմեն Գրիգորյանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին
քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի հարցեր,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 10-14-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 10-14-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավատանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 8-9-ին,
Մեկ օր ժամանակ եմ տրամադրել բնակչության տարրական կարիքներն ու դիմադրողականությունը պահպանելու նպատակով իրացվող մսամթերքի գները կարգավորելու համար. Գուրգեն Ներսիսյան
Շարունակաբար վերանայում ենք մեր մոտեցումներն ու անդադար պայքար տանում մեր միջավայրում գոյություն ունեցող չարաշահումների ու չարաշահողների դեմ:
«Արդյոք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով». Հայկ Մարության
Արդյոք այսօր մեր երկրում պրոցեսները արդար են ու թափանցիկ, արդյոք մայրաքաղաքի կառավարումն արդյունավետ է եւ ի նպաստ երեւանցու․ Երեւանի նախկին քաղաքապետ
Գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը Դիլիջանի և Պուշկինի թունելներով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի պատրաստման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը մեկ ժամով միակողմանի կփակվի երթևեկությունը նշված երկու թունելներով։ Դիլիջանի թունելով երթևեկությունը միակողմանի կփակվի ժամը 00.00-ից մինչև 01.00, իսկ Պուշկինի թունելով՝ ժամը 02.30-ից մինչև 03.30-ը։ Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և պատճառվող անհարմարության համար հայցում ենք
Միջադեպի պատճառը ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է, այլ՝ ընկերությանը պատկանող «Ակվատեկ» ժամանցի վայրի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելը. ՄԻՊ
Ըստ ներկայացված տվյալների՝ «Ակվատեկ» և «Ջրաշխարհ» ժամանցի վայրերը պատկանում են նույն ընկերությանը։
Արբած վարորդը չուներ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենան էլ հետախուզման մեջ էր. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Իմ Hummer-ը քո Hummer-ին վնաս չէ» անվանումը։ ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Hummer մակնիշի 77 NN 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը,
Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ
Սվետլանա Նավասարդյան, Մարտին Վարդազարյան, Հասմիկ Լեյլոյան, Վարդան Աճեմյանը, Ռուբեն Ասատրյան, Վահագն Պապյան, Վաչե Շարաֆյան… Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդագրին միացել են նաև այլ արվեստագետներ Ի պաշտպանություն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մտավորականների միջնորդագրին իրենց ստորագրությամբ միացել են նաև անվանի այլ
Հայկ Մարությանը գլխավորելու է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին։ Ուրախ ենք տեղեկացնել, որ կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, ցուցակի 2-րդ համարը կլինի կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ «Ազգային առաջընթաց» կուսակցություն
Շրջափակումը շարունակվում է, օղակը՝ սեղմվում, իսկ մենք շարունակում ենք սիրահարված մնալ արժեքներին: Կազմակերպվել է STEM ցուցահանդեսը. Լուսինե Ղարախանյան
ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանի ֆեյսբուքյան գրառումը Շրջափակման ծանր պայմաններում կազմակերպվել է Արցախի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտության, մաթեմատիկա) ցուցահանդեսը։ Սա գիտության և ակտուալ գաղափարների պայքար է, որի վերջնանպատակը սեփական Հայրենիք, տուն, արտադրանք, ապրանքանիշ ունենալն է։ STEM-ով են շտկվելու կրթական և, առհասարակ, բոլոր սխալները։ STEM-ով ենք գալիքը փրկելու։ Մոտս ցուցահանդեսի ամենակրտսեր մասնակիցն է` Արմենը` 6 տարեկան,
Հայկ Մարությանը մասնակցելու է քաղաքապետի առաջիկա սպասվելիք ընտրություններին
Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ անհասկանալի և պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք»,- ասում է նա։
Իրավունք ունե՞մ կասկածելու, որ «աննախադեպ» շինբարեկարգման ընթացքում աննախադեպ յուրացումներ են կատարվում, եթե ինձ՝ ավագանու անդամիս, չի տրամադրվում ծախսերի մասին տեղեկատվություն. Իզաբելլա Աբգարյան
Կամ կարո՞ղ եմ կասկածել, որ արտասահմանյան գործողումների վրա նույնպես աննախադեպ գումարներ են հօդս ցնդել, եթե ինձ չեն տրամադրել ծախսերի մասին տեղեկատվությունը:
Ադրբեջանական կողմը մեկ շաբաթում 3 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՆԳՆ ոստիկանություն
Արցախի ՆԳՆ ոստիկանությունն ամփոփում է անցած շաբաթը. 31.07.2023-07.08.2023թթ 2023 թվականի հուլիսի 31-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 30 հաղորդում, որից 22-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 20-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների
Ովքե՞ր են Դատավորների միությունից դուրս եկած դատավորները, ի՞նչ առնչություն ունեն իշխանությունների հետ. «168 ժամ»
Դատավորների միությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով բոլոր այն դատավորներին, ովքեր իրենց գործունեությունը չեն տեսնում Միության կանոնադրական տիրույթում, լքել իրենց շարքերը: Թե ովքեր են Միությանն իրենց անդամակցությունը դադարեցրել 168.am-ի հարցին ի պատասխան՝ Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը հայտնեց. «ՀՀ դատավորների միությանն իր անդամակցությունը դադարեցրել է մարտ ամսին անդամակցության դիմում ներկայացրած ՀՀ Վճռաբեկ դատարանի
Պետդեպից համոզմունք են հայտնել, որ հայ-ադրբեջանական համաձայնությունը մնում է հասանելիության սահմաններում
Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին:
Երկարատև պայքարից հետո վերականգվել եմ ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում. Ծաղիկ Վարդանյան
Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի:
Իհարկե, կան մտահոգություններ, սակայն դրանցից առավել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցը։ Հենց սա է եղել կայացված որոշման հիմքը. Քրիստինե Վարդանյան. «Ժողովուրդ»
Ինչպես ցանկացած կարևոր հարց, այնպես էլ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի՝ Արցախի ԱԺ նախագահ ընտրվելու հարցը հանգամանորեն քննարկվել է ՀՅԴ-ում, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի կառույցում
Մեկ անգամ ևս կոչ եմ անում զերծ մնալ հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից. Գուրգեն Ներսիսյան
Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաև շրջաններում.
«Քաղաքական բավարար «թիկունքի» բացակայությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ նրա գործունեության վրա». գնահատականներ
Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:
Ես ձեզ հետ եմ լինելու ամեն քայլափոխի. Ադամ Շիֆն աջակցություն է հայտնել Արցախին
Եթե մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ապա պետք է ճանաչենք Արցախի Հանրապետության անկախությունը և ընդդիմանանք էթնիկ զտումներին և ցեղասպանության սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը իր նախնիների հայրենիքում։
Եռաբլուրի միջադեպի գործով 16 ծնողներ տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել. շուտով կլրանա 1 տարին. «Ժողովուրդ»
Կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՄԱԿ փորձագետների հայտարարությունը համարել է կանխակալ և քաղաքականացված
Ադրբեջանական գերատեսչությունն անընդունելի է համարել, որ տվյալ անձիք հայտարարության մեջ օգտագործել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է «Լեռնային Ղարաբաղը», միջամտել են Ադրբեջանի ներքին գործերին և երկակի մոտեցումներ են ցուցաբերել, հարգանք չեն ցուցաբերել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյանի ուղերձը
«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։ Միացի՛ր «Մայր Հայաստանին»։ Միացի՛ր, որ փոխենք։ «Մայր Հայաստան» շարժում
«Արցախի լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են մահվան և հիվանդացության տարբեր ցուցանիշներ»
Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից արձանագրվել է մահացության աճ՝ ավելի քան 2 անգամ
Երեք պատում մտավորականների մասին
Լսեցի մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի խոսքն Արցախի շրջափակման մասին: Իր կառուցվածքով եւ արտահայտած մտքերով, կարծում եմ, շատ ազդեցիկ խոսք էր: Բայց ես գիտեմ, թե ինչպես են այդ խոսքին արձագանքելու քաղաքական պատումներ (նարատիվներ) ձեւավորողները կամ դրանց կողմնակիցները. «բա ինչո՞ւ Լեւոնի (Ռոբերտի, Սերժի) վախտ այս բանն ասացիր կամ այն բանը չասացիր», «բա ինչո՞ւ չես
Արհեստական բազմազանությունը՝ «զանգվածների դարաշրջանի» հատկանիշ
Շուկայական հարաբերությունների արդյունքում հարստանում են զոռբաներն ու խաբեբաները, իսկ «ժողովրդավարության» արդյունքում իշխանության են գալիս պատահական մարդիկ, որոնք քիչ է՝ երկրի գլխին փորձանք են բերում, բայց ոչ մի ժողովրդավարության էլ չեն ձգտում:


















































