Օրվա լրահոսը

Հրաչյա Ղազարյանը ոչ միայն մեծ բեմադրիչ էր, այլև փայլուն դերասան

Այս անգամ տխուր տեքստերի փոխարեն ուզում եմ պատմել բեմադրիչ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բազմավաստակ դասախոս, դոցենտ Հրաչյա Ղազարյանի հզոր արվեստագետ տեսակի մասին։ Նա իր ձեռքերով շենքի նկուղային հարկում փորել և ստեղծել է «Փոսի» թատրոնը։ 1978 թ. հունիսի 3-ին ստեղծվեց Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնը։ Այդ թատրոնի մասին մինչև այսօր խոսում են և խոսելու են

ԱՀ նախագահը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին․ «Մեզ ուղղված ցանկացած առաջարկություն պետք է լինի մեր արժանապատվության շրջանակներում»

Ի՞նչ է Ստեփանակերտին առաջարկում արեւմտյան հարթակը եւ ի՞նչ է առաջակում Ռուսաստանի Դաշնության հարթակը․ ի պատասխան այս հարցին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ առաջին փուլում որեւէ առաջարկություն չեն անում, փորձում են ձեւավորել այդ երկխոսությունը եւ թողնել թեմաները հանդիպման ընթացքում․ «Իհարկե, այստեղ Ադրբեջանը հաստատ ունի իր օրակարգը, պահանջները, մենք էլ ունենք

Գոռ Բունիաթյանը՝ արծաթե մեդալակիր

Օգոստոսի 6-ին Ստամբուլում Գոռ Բունիաթյանը (հունահռոմեական ոճ՝ խմբ․) կպայքարի Աշխարհի առաջնության ոսկե մեդալի համար։ Լուսանկարում Գոռի հույզերն են՝ կիսաեզրափակչում թուրք մրցակցին 4:3 հաշվով հաղթելուց հետո։ Հ.Գ. Եռագույնը՝ ամեն բանից վեր։ Եզրափակիչներին կարող եք հետևել Երևանի ժամանակով 19:00-ից սկսած՝ այս հղմամբ։ Ավելի ուշ Wrestling – Armenia ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ պատանեկան աշխարհի առաջնությանը Գոռ Բունիաթյանը՝ արծաթե

Տիգրան Մանսուրյանը՝ Արցախի շրջափակման մասին

ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքը Արցախի շրջափակման մասին։

Մեր կոչումն է, ժողովուրդ ջան, ուրիշի ձեռքերում չի, սարերից այն կողմ չի, ծովերից այն կողմ չի, ձեր ձեռքերում է․ Բագրատ Սրբազան

Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից «Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է։ Մեր Տերը ցույց է տալիս ճանապարհը․ կրակով պիտի սրբեք ձեր շրթունքներն ու կյանքը և այդպես գնաք Իմ առջևից, և Ես կլինեմ ձեր Աստվածը, և ձեր երկիրը կլինի շեն և ոչ լքված ու ավերակ։ Եվ ասում է պատասխանատվության մասին, երբ հարցնում

«Երբ միջազգային դերակատարները մեզ դրդում են Բաքվի հետ երկխոսության, պետք է ստեղծեն այդ պայմանները, հետո հորդորեն երկխոսել»․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահն ասում է՝ կարծես լուռ համաձայնություն կա, որ Արցախին թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ, Արցախը շարունակելու է միջազգային հանրությանը պնդել՝ հարգել Արցախի ժողովրդի իրավունքները

Անահիտ Մանասյանի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արձագանքը հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը «Ջրաշխարհ» խոչընդոտելու առնչությամբ «Այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պաշտպանն աշխատակազմին անմիջապես հանձնարարել է զբաղվել վերոնշյալ խնդրով: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար: Մարդու

Արայիկ Հարությունյան․ «Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից ու շարունակել պատերազմը»

Արցախի Հանրապետության նախագահը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝  Արցախն այսօր մի մեծ համակենտրոնացման ճամբար է

Հանրահավաք Թեհրանում ի պաշտպանություն արցախահայության

Իրանահայ մի խումբ միությունների նախաձեռնությամբ Թեհրանի հայոց «Րաֆֆի» համալիրի «Մասիս» դահլիճում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն յոթամսյա շրջափակման ենթակա արցախահայության։ Իրանահայերի «Հայազդ» լրատվականի հաղորդման համաձայն հավաքը կազմակերպել էին «Միասնության Դաշինք» անունով հայտնի Իրանի Ազգային Մարզական և Մշակութային Միությունը, Հայ մարզա-մշակութային Րաֆֆի միությունը, «Սուրբ Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնը, Հայ Մշակութային Հասարակական ֆորումը, Աշխարհատեսների Հայկական Կենտրոնը

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը․ Մեսրոպ Առաքելյան

Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։ Իհարկե, ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։ Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։ 2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն

Բախվել են 4 ավտոմեքենաներ, կողաշրջվել

Իրենց համար նյութականն էր կարեւոր, իրենց տղայի թողած արյան գինն էր կարեւոր՝ ասում է Վահան Տոնոյանի կինը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Դերձակյան» դպրոցների աշակերտներին

Օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Դերձակյան» դպրոցների ավարտական դասարանների աշակերտներին: Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու սերը փոխանցելով Արգենտինայից ժամանած հայորդիներին, գոհունակությամբ արձանագրեց, որ արգենտինահայ գաղութն աչքի է ընկում առանձնահատուկ կազմակերպվածությամբ, հայ կյանքի և ազգային արժեքների նախանձախնդիր

Համահայկական 8-րդ ամառային խաղերին Երևանի պատվիրակությունը մասնակցում է 425 մարզիկներով

Համահայկական ամառային խաղերն արդեն 25 տարի է, ինչ միավորում են Հայաստանի ու սփյուռքի երիտասարդներին: Գյումրիում մեկնարկած 8-րդ խոշոր ստուգատեսն այս տարի հայրենիք է բերել 41 պետության 181 քաղաքի ավելի քան 7000 պատվիրակի: Խաղերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,

Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ

Վերջին օրը, որ էդ տնից դուրս է եկել, տղայիս նկարը՝ շրջանակով, ջարդել է, գնացել. 44 օրյա պատերազմի հերոսի հայրը մանրամասներ է պատմում

Եթե միջազգային միջնորդները ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ, նրանք պետք է ձեռնպահ մնան Աղդամի ճանապարհի քարոզչությունից․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի թվիթերյան գրառումը «Եթե միջազգային միջնորդներն իսկապես ցանկանում են Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններ միջազգային մեխանիզմների շրջանակներում, նրանք պետք է ձեռնպահ մնան այսպես կոչված Աղդամի ճանապարհի քարոզչությունից, քանի դեռ Լաչինի միջանցքը լիովին բացված չէ և զերծ չէ անցակետերից, որոնք կարող են հանգեցնել հայերի պատանդ վերցնելուն»։  

Փոքրիկ Կարենը՝ ապրելու նոր իմաստ

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Ավագյանի եղբայրը։ ՀՀ ՊՆ

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝

«Նիկոլ Փաշինյանը փոքրացնում է իմ հայրենիքը, դրա համար եմ «Դավաճան» ցուցապաստառը պարզել»․ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետքերով

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30 -ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Գոռ Մուրադյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Oգոստոսի 6-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Oգոստոսի 6-ի ցերեկը, 8-11-ը սպասվում

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը: «142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների

Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում, չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Որքան էլ բարդ լինի` Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել` դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ: Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել: Ես չեմ ուզում ասել,

Ո՞վ է Գյումրիում Նիկոլ Փաշինյանի տրիբունայի դիմաց «Դավաճան» ցուցապաստառը պարզած անձը

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մի երիտասարդ «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Ի դեպ,  դա սպորտային շքերթի ամենահուզիչ պահն էր, մասնակիցներից շատերի համար անակնկալ էր․ հանդիսատեսը բուռն ծափահարություններ սկսեց՝

Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն

Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։ 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն

Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել. բացե՛ք Լաչինի միջանցքը․ Արթուր Աբրահամ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կոչ է անում բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական

Մի բան հստակ է, գիտակցել, որ պատերազմն ավարտված չէ, պետք է չհանձնվել և պայքարել հանուն խաղաղության. Արման Թաթոյան

Վերջերս Երևանում տեղի ունեցավ արցախյան պատերազմից տուժած երեխաների մասին պատմող «ԱՍՔ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ» (The Tales of The Blue Sky ) վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում Վրույր Թադևոսյանը ներկայացնում է արցախյան 44-օրյա պատերազմին ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։ Ցուցադրությանը հրավիրված էր նաև Արման Թաթոյանը, որը ներկաներին հղեց իր խոսքը․ «Ֆիլմը

Ադրբեջանի հեռուստաընկերությունը ցուցադրել է «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք․ Անի Բադալյան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում ՀՀ ամբողջ սուվերեն տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջանի տարածք: Ինչպես երևում է, Հայաստանն «անհետանում է» քարտեզից. սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք: Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են

«Այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Գյումրիում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը կարճ ելույթ ունեցավ ՝ նախ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին երեկոյի հրաշալի մթնոլորտն ապահովելու համար։ «Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը՝ հաղթահարելու և

Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Համահայկական խաղերին Արցախի պատվիրակությունը մասնակցում է շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած փոքրաթիվ քանակի մարզիկներով, որոնց հրավերով ներկա եմ խաղերի բացման արարողությանը։ Մարզադաշտում գտնվող աշխարհասփյուռ հայությունը իր բացառիկ միասնական աջակցությունը ցուցաբերեց արցախցի մարզիկներին։ Մենք միշտ ձեր կողքին ենք, սիրելի արցախցիներ։

Միասնության ջահը վառեց Արթուր Ալեքսանյանը

Համահայկական ամառային 8-րդ խաղերին քիչ առաջ վառվեց համայն հայության միասնությունն ու համախմբումը խորհրդանշող ջահը։ Այն վառեց Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը։ Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին

Լողափնյա վոլեյբոլի կանանց թիմի գերազանց ելույթները Արևելյան Եվրոպական երկրների առաջնությունում: Թբիլիսի քաղաքում անցկացվող Արևելյան եվրոպական երկրների լողափնյա վոլեյբոլի առաջնությունում մեր հավաքական թիմի աղջիկները՝ Սվետլանա Մարգարյանը և Նելլի Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով՝ Վրաստանի հավաքական թիմի դեմ՝ 2:0, երկրորդ խաղում պարտվել են Լիտվայի թիմին 0:2 հաշվով, իսկ այսօր մեր աղջիկները պարզապես ոչ մի հնարավորություն չտվեցին Ադրբեջանի թիմին՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031