Օրվա լրահոսը
Ենթադրենք հավաքվեց անհրաժեշտ քանակով ձայն, հետո…
Ես հասկանում եմ, որ խեղդվողը փրփուրներից է բռնում եւ այդ իմաստով հասկանալի է նաեւ, որ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպումը մի քանի իմաստով ավելի լավ է, քան դրա չիրականացումը: Եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե փաստացի ջրի երես դուրս կգա այն իրավիճակը, թե մեր ժողովուրդն իրականում ինչ է մտածում Արցախի այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Համաձա՞յն է, արդյոք,
Էժանագին այս հնարքները որևէ առնչություն չունեն Սմբատյանների հետ․ փաստաբան
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը Արմեն և Սերգեյ Սմբատյանների շուրջ շարունակում են տեղի ունենալ անհասկանալի քրեական հետապնդմանը զուգահեռ ոչ պակաս տարօրինակ զարգացումներ։ Երեկվանից տարբեր հասարակական գործիչներ ֆեյսբուք սոցիալական ցանցով երկու տարբեր ֆեյք էջերից ստանում են այս նույնաբովանդակ գրությունը, որով իրենց առաջարկվում է աջակցություն հայտնել Սմբատյաններին` իբր համապատասխան շահագրգռվածության դիմաց։ Հայտարարում ենք, որ էժանագին այս հնարքները
Մեռնելուց չեմ վախենում, կարոտին է, որ չեմ դիմանում. «Եվրանյուզի» ռեպորտաժը քաղցկեղից բուժում ստացող արցախցու հետ
Euronews-ը հարցազրույց է հրապարակել Երևանում քաղցկեղից բուժում ստացող Ստեփանակերտի բնակիչ Վաչիկ Բաբաջանյանի հետ: «Հիվանդության մասին ընդհանրապես չեմ մտածում՝ կբուժվեմ, չեմ բուժվի: Մեռնելուց չեմ վախում նույնիսկ, որովհետև անցած պատերազմների ժամանակ մի քանի անգամ մահացել հետ եմ էկել. Աստված փրկել ա: Ես մենակ կարոտից եմ վախում: Կարոտին չեմ դիմանում»,- հուզված ասում է Բաբաջանյանը: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին
Սկիզբը՝ այստեղ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ Ծառից արցախցու ընկնելը պատահական չէր: Այն նախապես ծրագրված էր: Նախապես մշակված անախորժությունները ինձ հետեւում են Ամերիկայում: Կարծես թե կարեւոր առաքելությամբ եմ եկել այս երկիրը, հին լուսապատկերներ եմ բերել՝ հիշեցնելու նախահայրենիքի մասին: Պետք է տեսնեն իրենց նախնիներին, մտածեն նրանց մասին: Սակայն պարզվում է՝ ինչ-որ բան, շատ կարեւոր բան հաշվի չեմ առել: Շահը,
«ՀայաՔվեի» նախագծին միացել են 58 հազարից ավել քաղաքացիներ․ թևակոխում ենք վճռական ու լարված փուլ»․ Ավետիք Չալաբյան
Ըստ Ավետիք Չալաբյանի՝ սա ուղիղ ժողովրդավարության կարևորագույն օրինակ է։
Ո՞րն է ի վերջո Վարդենիս գյուղատեղին
Արագածոտնի Կարբի գյուղի դիմաց, Քասախ գետի կիրճի ձախ՝ ժայռոտ հրվանդանին, բավական ընդարձակ տարածության վրա սփռված են լքված գյուղատեղիի ավերակները: Նրա հարավային՝ դեպի կիրճի եզրը սահմանափակված մասում, հզոր պարսպաշարերով պատվարված ամրոցն է, որի մուտքը արեւմտյան կողմից է: Դեռեւս խորհրդային տարիներին նկատելի էին գյուղատեղիի հատակագծային հորինվածքը, փողոցներն ու տնամերձ բակերը: Սակայն այն հյուսիսային մասից մեծ չափով ավերվեց
Էդուարդ Շարմազանով․ Բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու՝ կեղծ են
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։
Ամերիկաբնակ Արփինե Տերտերյան․ «Առաջներում էլ շատ լավ բան չէի տեսնում, ինչ կատարվում էր երկրում, բայց ինչ Հայաստանում տեղի է ունենում վերջին հինգ տարիներին, նման բան չեմ տեսել»
Ես դրսի ուժերին չեմ մեղադրում։ Այն, որ ասում են․ մեր բանակը պարտվեց, որովհետեւ պատերազմում էր վեց խոշոր երկրի հետ, որովհետեւ զինված չէր, պատրաստ չէր, զենքերն էին հին, ես դրան չեմ հավատում։ Մեր բանակը կհաղթեր, մեր բանակին զոռով պարտության տարան, ստիպեցին, որ պարտվեր։ Պարտվեց ոչ թե բանակը, այլ պարտվեց մեր իշխանությունը։
Արփինե Հովհաննիսյան․ Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը, Երևանը, բայց ուզում է Արցախից հետո: Սա պատասխան է «Արցախը տանք`հանգիստ ապրենք» քարոզողներին
Ես իրավունք չունեմ առաջարկներ անել կամ խորհուրդներ տալ իրենց սոված երեխաների աչքերին նայող ծնողներին, իր ծնողին ուտելիք կամ դեղ հասցնելու ոչ ունակ որդիներին ու դուստրերին: Ես կարող եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ իրենք կամա կամ ակամա արել են մինչ այս պահը ու լուռ ընդունել ցանկացած որոշում, որ իրենք կընդունեն: Հասկանալով, որ իրենց ընդունած որոշումը ուղիղ ազդելու է ինձ վրա ու բոլորի վրա:
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ
Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հուլիսի 28-ի, հուլիսի 31-ի, օգոստոսի 1-ի, օգոստոսի 2-ի, օգոստոսի 3-ի և օգոստոսի 4-ի հրամաններով
Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց, որ իր «առաքելությունը պատերազմում հաղթելն էր»․ Էդմոն Մարուքյան
Այսօր հնարավորություն կա կանխելու Լեռնային Ղարաբաղի ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի իրավունքը ՝ արժանապատիվ ապրելու հայրենիքում։
Կիսում եմ բարեկամ վրաց ժողովրդի խորը վիշտը․ Մանե Թանդիլյան
Վրաստանի Ռաճայի շրջանում ավերածություններ պատճառած աղետը նաև մարդկային կյանքեր է խլել:
Ռեստորանային համալիրից հափշտակել են մոտ 5 միլիոն դրամ և մի քանի միլիոն դրամի խմիչքներ․ Shamshyan.com
Պարզվել է, որ ժամը 04։00-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք՝ ատրճանակներով զինված, մտել են Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիր, կպչուն ժապավենով կապել Մ․Ս․-ի ձեռքերն ու ոտքերը, ապա զենքի սպառնալիքով սրահից հափշտակել են գանձատուփը և խմիչքները, ապա դիմել փախուստի։
Արեւմուտքի թելադրանքով նա պէտք է դառնայ այն ղեկավարը, որը քաղաքական, իրաւական քայլերով Ռուսաստանին պէտք է դուրս մղի Հարաւային Կովկասից․ «Դրոշակ»
Այսօր արդէն շատերի համար է տեսանելի, որ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնն ուղղուած է երկու հիմնական նպատակների` վերջնականապէս Հայաստանը ձերբազատել Արցախի խնդրից ու արցախցիների ճակատագրից, որից յետոյ ինքնաբերաբար տարածաշրջանից կը հեռանան ռուս խաղաղապահները, իսկ այնուհետեւ Հայաստանի ղեկավարը կը ստորագրի մնացած ողջ ռուսական ռազմական ներուժի, մասնաւորապէս Թուրքիոյ հետ Հայաստանի սահմանը վերահսկող ռուսական սահմանապահ ուժերի հետ եղած պայմանագրային պարտաւորութիւնների չեղարկման մասին փաստաթուղթ:
«Գործ են կարում 3 զինծառայողի վրա»․ Տիգրան Աբրահամյան
Փաստացի իշխանությունը ոչ միայն փորձում է մաքրել սպայի սպանության գործով անցնող իշխանական շայկային, այլ նոր քրեական գործերով փորձում է ճնշել այն սպաներին, ովքեր ոչ միայն փորձել են կանխել փոխգնդապետ Մխիթարյանի սպանությունը, այլ չվախենալով իշխանության ստորություններից, իրենց ցուցմունքներով հաստատել են բոլոր այն անձանց շրջանակը, որոնք տարբեր մասնակցություն են ունեցել ողբերգական միջադեպի օրը:
Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլյացիոն փաստաթուղթ․ «Փաստ»
Որով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի թեմայից՝ այն համարելով Ադրբեջանի ներքին հարց, ու Բաքուն էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն կստանա։
Հիմա է՞լ ենք «ֆորպոստ»
Երբ մոտ 20 տարի առաջ՝ 2004 թվականին, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանի «ֆորպոստն» է (միջնաբերդը) Հարավային Կովկասում, դա խիստ բացասաբար ընկալվեց բոլոր նորմալ մարդկանց կողմից: Բայց խնդիրն այն է, որ մենք չպիտի լինենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ որեւէ այլ երկրի կամ կազմակերպության «ֆորպոստը», որովհետեւ այդ կարգավիճակը ենթադրում է, որ, գտնվելով «աշխարհաքաղաքական
Առանց ձգձգման պէտք է դիմուի ՄԱԿ․-ի Ապահովութեան Խորհուրդ, որպէսզի Արցախահայութեան բնաջնջման առաջքը առնուի․ «Հայրենիք»
Արցախահայութեան դիմագրաւած սովը, որ իրական սպառնալիք մըն է, ոչինչ կը նշանակէ որոշումներու մայրաքաղաքներու եւ հարթակներու համար, որոնց միակ նպատակը իրենց սեփական շահերու հետապնդումն է։
«Արցախը Հայաստան է»․ ֆուտբոլի ռումինացի երկրպագուների պաստառը
Կոնֆերենցիաների լիգայի Ուրարտու-Ֆարուլ հանդիպման ժամանակ ռումինացի ֆուտբոլի երկրպագուները պարզել են կարգախոս՝ «Արցախը Հայաստան է»։ Այս մասին տեղեկացնում է «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժումն իր ֆեյսբուքյան էջում։
Գուրգեն Մելիքյան․ «Ինձ համար ամենամեծ իրադարձությունն այն է, որ այսօր Արցախում ծնունդ ենք ունենում»
Մենք այս վրեժի զգացողությունը միշտ պետք է վառ պահենք, որովհետեւ անկախ նրանից՝ ինչ ազգության, ինչ կուսակցության ներկայացուցիչ է, եթե հայ ժողովրդին դավ ու դառնություն է բերել, պիտի պատժվի։
Եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը․ «Փաստ»
Իսկ դա նշանակում է, որ ամենից առաջ քաղաքական ուժերը աշխատելու մեծ ճակատ ունեն և մեծ ծավալ, եթե իհարկե, մտնեն ընտրապայքարի մեջ: Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է ոչ այնքան իր գրանցած «բարձր» տոկոսը, այլ հիասթափվածների ահռելի տոկոսը, հատկապես՝ չմասնակցողներինը: Հանրահայտ է, որքան քիչ լինեն ընտրությունների մասնակիցները, իշխանության համար այնքան ավելի հեշտ կլինի կեղծել քվեարկության արդյունքները:
«Ռուսներից պահանջում ենք հերքել Ադրբեջանի սուտը եւ ապահովել մեր երթի անվտանգությունը»․ արցախցիները գնացել են ռուս խաղաղապահների տեղակայման վայր
Արթուր Օսիպյանի խոսքով՝ ռուս խաղաղապահները պարտավոր են ուշադրություն դարձնել եւ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի արցախցիների երթը չվերածվի զինված պայքարի կամ թշնամու կողմից ագրեսիայի։
Երևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 27-օգոստոսի 1-ը (2023թ.)
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է սույն թվականի հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում մթնոլորտային օդի որակը: Ըստ այդմ. ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Կենտրոն վարչական շրջանում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 28-ին, հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը, Արաբկիրում՝ հուլիսի 28-ին, 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ գրեթե ամբողջ շաբաթվա
«Սանմաքրում» ընկերությունը գրեթե չի աշխատում. Արցախի Հանրային Հեռուստաընկերություն
Արցախի մայրաքաղաքին պատուհասած մեկ այլ խնդիր կանխատեսելի էր, սակայն դա բոլորովին էլ չօգնեց ելք գտնելու հարցում: Խոսքը՝ աղբահանության մասին է: Շաբաթներ առաջ էր պարզ, որ վառելիքի պաշարները սպառվելու հետ՝ այս ոլորտում անխուսափելի խնդիրներ ենք ունենալու: Ակնհայտ էր, որ շրջափակումը շարունակվելու պարագայում, անհնար է լինելու քաղաքում սանիտարական աշխատանքները բնականոն շարունակել: Մանրամասները՝ տեսանյութում.
Արմեն Գեւորգյան․ «Հայ վրիժառուները կանխել են նոր համամարդկային ոճրագործությունները»
101 տարի առաջ օգոստոսի 4-ին հայ վրիժառու, շուշեցի Հակոբ Մելքումովը Միջին Ասիայում գնդակահարեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Էնվերին։ Հայ մեկ այլ վրիժառու Արտաշես Գեւորգյանի թոռը՝ Արմեն Գեւորգյանը, իր մի խումբ համախոհների հետ հարգանքի արարողություն էր կազմակերպել Երեւանում տեղադրված հայ վրիժառուների ՆԵՄԵՍԻՍ հուշարձանի մոտ։ Հավաքվել էին մտավորականներ, հայրենիքի ներկայով ու ապագայով մտահոգված քաղաքական, հասարակական, ռազմական եւ
Խստացնելով շրջափակումը՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին ընտրության առջեւ է դնում՝ հանձնվել կամ սովամահ լինել. Փոլ Գավան
«Ա1+»․ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ Փոլ Գավանի համոզմամբ՝ այն, ինչի ականատեսն ենք հիմա, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման միտումնավոր փորձ է: Այս մասին Գավանը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Խստացնելով շրջափակումը՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայերին դնում է ընտրության առջեւ՝ հանձնվել կամ սովամահ լինել»:
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 24-31-ը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում հուլիսի 24-31-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▫️ Գյումրում և Արարատում՝ հուլիսի 24-ին և 28-ին, ▫️ Հրազդանում՝ հուլիսի 24-ին և 26-ին, ▫️ Վանաձորում՝ հուլիսի 24-ին, 25-ին և 31-ին, ▫️ Ալավերդիում՝ հուլիսի 27-ին և 31-ին։
Էդգար Հովհաննիսյանն ընտրվեց ԲԴԽ անդամի պաշտոնում
Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Քվեարկությանը մասնակցած դատավորների ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 137 կողմ ձայնով, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ թեկնածուները երեքն էին՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն
Կոմբայնավարի ուղղությամբ կրակոցներից հետո գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 19:21-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին «Toyota Isis» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 110-րդ կմ-ին «Toyota Isis»


















































