Օրվա լրահոսը
Անհրաժեշտ են հրատապ գործողություններ. ԼՂ-ում մարդիկ ամեն օր կորցնում են գիտակցությունը թերսնման պատճառով․ Էդմոն Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Ժոզեպ Բորելին։ Լեռնային Ղարաբաղում ամեն օր մարդիկ թերսնման պատճառով կորցնում են գիտակցությունը։ Ադրբեջանի ղեկավարությունը դրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում, և միջազգային հանրությունը կիսում է այդ պատասխանատվությունը՝ ոչինչ չանելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Անհրաժեշտ են
Համահայկական խաղերին մասնակցում է նաև Արցախը
Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցում է նաև Ստեփանակերտի թիմը։ Գյումրիում տեղի ունեցող մարզական շքերթին առանձնահատուկ ծափահարություններով դիմավորեցին նրանց։ Հանդիսավոր բացման միջոցառումը վարող ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ եռամիասնության ջահերից մեկը երեկ վառվել է Ստեփանակերտում։ Նրանք կմասնակցեն 6 սպորտաձևերում։ Արցախի ջահակիրը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Էրիկ Առուսամյանն էր։ «Այս դժվարին իրավիճակում ողջ հայությունը ձեզ հետ է»,-
Այսպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Ահա թե ինչպիսին է երեխայի ծննդյան օրը Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում: 30 հազար երեխա տառապում է թերսնուցումից, քանի որ դադարեցվել է Լեռնային Ղարաբաղ սննդի մատակարարումը նույնիսկ ԿԽՄԿ-ի միջոցով։ Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունն արդեն 11 օր է՝ արգելափակված է Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Գյումրին Համահայկական խաղերին մասնակցում է ռեկորդային թվով
Գյումրիում մեծ շուքով ազդարարվեց Համահայկական 8-րդ ամառային խաղերի մեկնարկը։ Սպորտային շքերթը բացեցին գյումրեցի մարզիկները։ Սպորտային մայրաքաղաքը խաղերին մասնակցում է ռեկորդային թվով` 262 մարզիկով։ Մրցումներ կլինեն 19 մարզաձևերից, գյումրեցիները կմրցեն 15 մարզաձևերում։ Շիրակի մարզից կմասնակցեն 451 մարզիկներ։ Այս պահին ներկայացնում են թիմերին։ Կանադայից մասնակցում են 57 մարզիկներ։ 282 հոգանոց թիմ ժամանել է ԱՄն-ից, ՌԴ-ից հսկայական պատվիրակություն
Վարույթ չի ընդունվել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը․ «Ա1+»
Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վարույթ չի ընդունել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայցադիմումը։ Պատգամավորը պահանջում էր վերականգնել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները։ Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ
Մենք հաշիվ փակողն ենք լինելու այն դեպքում, երբ անգամ սեղանի շուրջ չենք էլ նստել․ Տաթև Հայրապետյան
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Արցախում ստեղծված իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Հույս ունենալ, թե մի բան կփոխվի այն իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը փաստացի ոչինչ չի անում, մեղմ ասած՝ միամտություն է: Այդ անգործության բարոյական կողմը դեռ մի կողմ թողնենք: Կարևոր է հասկանալ դրա քաղաքական կողմը: ՀՀ–ն իրեն դուրս է
Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում քննարկվել են Հրվ․ Կովկասի զարգացումների և այդ շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի, սևծովյան հացահատիկային նախաձեռնության վերաակտիվացման, Սև ծովի անվտանգության և ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ կապված հարցեր։ Թարգմանությունը՝ Region Monitor տելեգրամյան ալիքի
Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել
Օգոստոսի 5-ին, ժամը 14:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։ Ջրափրկարարները «Քյալալի» կոչվող հատվածում գտնվող փոքր լճակից դուրս են
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» և Արցախի քաղաքական 3 ուժեր կնքել են համագործակցության հուշագիր
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման Խորհուրդն այսօր գումարել է նիստ, որի օրակարգում` 2023թ․ հուլիսին Շարժման կատարած աշխատանքների ամփոփումն էր, ԱՀ խորհրդարանական երեք ուժերի (ԱԺԿ, Արդարություն, ՀՅԴ) հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի քննարկումը: Ամենամսյա նիստին առաջին անգամ հեռակապով միացել էին նաև Ճակատի տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները եւ ՀՀ-ում վերջերս ձևավորված հարթակի
Գյումրին` համահայկական խաղերի բացմանն ընդառաջ (Ֆոտոշարք)
Գյումրու քաղաքային մարզադաշտում քիչ հետո կմեկնարկի Համահայկական 8-րդ ամառային խաղերի պաշտոնական բացման արարողությունը։ Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սպորտային թիմերն ու հյուրերն արդեն իսկ իրենց երկրների ցուցանակները պարզած` սպասում են հանդիսավոր միջոցառմանը։ Շիրակի ֆուտբոլային ակումբի բակում կայանած է շտապօգնության մեքենան, մեծ թվով ոստիկաններ տարածքում հսկողություն են իրականացնում։ Սիդնեյի բասկետբոլային թիմի անդամներից մեկը` 19-ամյա Արիսը, որն առաջին
Վերստին ստանձնել Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունը․ մտավորականների պահանջը Նիկոլ Փաշինյանից
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության և մտավորականության պահանջները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից Պարոն վարչապետ, Արցախի չճանաչված Հանրապետությանն ու արցախահայությանը, բուն Հայաստանի Հանրապետությանը սպառնացող ներկա գոյութենական վտանգն առաջացել է ՀՀ կառավարության և անձամբ Ձեր անպատասխանատու, անխոհեմ գործողությունների և անգործության հետևանքով։ Մասնավորապես, Ձեր՝ որպես երկրի վարչապետի հակասահմանադրական, ՀՀ 1990թ․ օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրի տառին ու ոգուն, համայն հայության
«Եթե Դավիթ Տոնոյանից ահագին ցածր օղակներ արդեն պատերազմի մասին խոսում էին, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, որ նման բաներ են արտահայտում»․ Մարտին Եսայան
Մարտին Եսայանը պնդեց՝ պատերազմի մասին բոլորն էլ տեղյակ են եղել, անխտիր բոլորը տեղյակ են եղել՝ թե′ ԱԱԾ-ն, թե′ հայոց ազգային բանակը, թե′ ԱԱԾ բոլոր այլ ծառայությունները։
Լաչինի միջանցքով պետք է ապահովվի սկզբունքային և անարգել հումանիտար հասանելիություն․ Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը Ավելի քան 30,000 երեխաներ և նրանց ընտանիքները Լեռնային Ղարաբաղում արդեն 8 ամիս է՝ գտնվում են շրջափակման և ավերակների մեջ։ Փակված լինելով իրենց հայենիքում՝ նրանք գտնում են սովի և հումանիտար ճգնաժամի շեմին՝ զրկված լինելով կենսական դեղորայքի, ուտելիքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունից։ Սովամահ լինող մարդկանց սրտաճմլիկ իրականությունն աղետ է, որն անհապաղ
Հայաստանում Չեխիայի դեսպանն այցելել է արգելափակված Լաչինի միջանցք
Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկի թվիթերյան գրառումը Լաչինի միջանցքում եմ: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, եւ որի մասին այդքան խոսում եւ գրում են։
Պահանջում ենք դադարեցնել զինծառայողների հանդեպ իրականացվող էժանագին հետապնդումները և անհապաղ բացահայտել փոխգնդապետ Արա Մխիթարյանի սպանության մեջ մասնակցող բոլոր մասնակիցներին․ հայտարարություն
ՀՀ քննչական կոմիտեի 04.08.2023 թ. պաշտոնական հայտարարությունից զինված ուժերի սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով ակնհայտ երևում է, որ օրվա իշխանության համար Հայոց բանակը և սպայակազմը որևէ արժեք չեն ներկայացնում, վերոնշյալը ապացուցվում է զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի, արդեն իսկ, սպանության հանգամանքների կոծկմամբ: Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հուղարկավորումից գրեթե մեկ շաբաթ անց Քննչական կոմիտեն
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյի թվիթերյան գրառումը Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքի երկու ուղղություններով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժն ու գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը բնակչությանը։
Որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը
Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 53-ամյա Վարդան Շահինյանը: Նա հուլիսի 2-ին դուրս է եկել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խնձորի այգիների տարածքից և մինչ օրս նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չկա: Վարդան Շահինյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նաիրիի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Խնապատի 40-ամյա բնակչի ուղղությամբ
Օգոստոսի 4-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15:00-ի սահմաններում, Ներքին Սզնեք գյուղի վարչական տարածքի «Դրավուն աղբյուր» կոչվող տեղամասի հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակել են Խնապատ համայնքի 40-ամյա բնակիչ Կ. Մ.-ի ուղղությամբ, որը կոմբայնով հունձ էր կատարում ցորենի դաշտում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու պատճառով դադարեցվել
«Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարում Հայաստանի սամբիստները նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ
Մայրաքաղաքի «Միկա» մարզահամալիրում ավարտվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են 21 երկրների մարզիկ-մարզուհիներ։ Սա մարզաձեւի պատմության առաջին ու միակ միջազգային մրցաշարն է, որտեղ խաղարկվում են Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի մրցանակները։ Եզրափակիչ գոտեմարտերից հետո որոշվել են ըստ քաշային կարգերի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք արժանացել են Գագիկ Ծառուկյանի սահմանած խոշոր դրամական
Հաստատակամորեն կոչ ենք անում միջազգային դերակատարներին խոսքից անցնել գործի․ Արցախի ԱԳՆ
Հայտարարություն Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների անհրաժեշտության մասին Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի և այլ հեղինակավոր միջազգային դերակատարների կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող կոչերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ նման կոչերը որևէ ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի ղեկավարության վրա, որը,
Քրեակատարողական ծառայության պետն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 5-ին ստորագրված որոշման համաձայն Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
120 հազար իրական մարդկային պատմություններ, և յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, իր սիրելիից զրկվելու ցավից․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի թվիթերյան գրառումը Լաչինի միջանցքի ապօրինի փակումը և Լեռնային Ղարաբաղի հակամարդկային շրջափակումը Ադրբեջանի կողմից անդառնալի վնաս է հասցնում ԼՂ ժողովրդին, իսկ դրա հետևում 120 հազար իրական մարդկային պատմություններ կան, որոնցից յուրաքանչյուրը տառապում է հայրենիքից, ընտանիքից, իր սիրելիից զրկվելու ցավից։
Պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները․ Լևոն Հովհաննիսյան
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Oգոստոսի 5-ի ցերեկը, 6-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 5-6-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 5-10-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Օգոստոսի 5-ի կեսօրից
Անվանի մարզիկներն ակնկալում են ՀՀ գլխավոր դատախազի միջամտությունը Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կիրառված կալանավորման՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարցում
Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչներ հայտարարություն են տարածել՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Անվանի մարզիկներն ակնկալում են, որ հաշվի առնելով Մաեստրո Սերգեյ Սմբատյանի անգնահատելի ներդրումը Հայաստանի ստեղծագործական և մշակութային կյանքում՝ կփոխվի որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառված կալանավորումը։ Անվանի մարզիկների հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին Հարգելի գլխավոր դատախազ, Մենք,
ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը
ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին հետևել իր պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը: Հայտարարության մեջ ասվում է. «Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի ֆոնին ACT Alliance-ը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու համար, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը: Վերջին
Ըստ ՍԴ դատավորի՝ «ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ ընդունված որոշման բովանդակությունից»
Բայց այդ Հատուկ կարծիքը ո՞վ է բանի տեղ դնելու Այս գործի նյութերում բացակայել է ՍԴ դատավորի հատուկ կարծիքի համաձայն որեւէ ստորագրություն, առկա չէր ՍԴ աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթը, որով հաստատվեր, որ առկա է էլեկտրոնային ստորագրություն, որ այն իսկությանը համապատասխան է, որ այն ստորագրված է իրավասու անձի կողմից: Դատավորի համար «անհասկանալի է, թե ինչպես է սույն
«Եթե սեպտեմբերին նախագիծը մտնի ԱԺ, հոկտեմբեր- նոյեմբերին տեղի կունենա ԱԺ-ում քննարկումների փուլը»․ Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյանն ահազանգեց՝ ՀՀ մոտ 600 հազար քաղաքացիներ, որոնք գրանցված չեն ՀՀ տարածքում, բայց ՀՀ քաղաքացիներ են և օգտվում են ընտրական իրավունքից, «ՀայաՔվեի» առաջին փուլում փաստացի զրկված են եղել այդ իրավունքի իրացումից։
Գովազդային շուկայի խոշոր խաղացող «Մեդիա Հաուս Արմենիա»-ի տնօրենն Արայիկ Հարությունյանի եղբայրն է․ ՍիվիլՆեթ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, 2020-ից «Մեդիա Հաուս Արմենիա» ընկերության ֆինանսական տնօրենն է։ «Մեդիա Հաուս Արմենիա»-ի 50 տոկոսի սեփականատերը պետությունն է՝ հանձին Հանրային հեռուստաընկերության, մյուս 50 տոկոսը պատկանում է քաղաքացի Վարդան Գրիգորյանին։ Այս ընկերությունը ներկայում հայաստանյան հեռուստատեսային գովազդի վաճառքի խոշոր խաղացողներից է։ «Մեդիա Հաուս Արմենիան» հեռուստատեսային գովազդի վաճառքի միասնական կենտրոն է, որը
Ենթադրենք հավաքվեց անհրաժեշտ քանակով ձայն, հետո…
Ես հասկանում եմ, որ խեղդվողը փրփուրներից է բռնում եւ այդ իմաստով հասկանալի է նաեւ, որ «Հայաքվե» նախաձեռնության կազմակերպումը մի քանի իմաստով ավելի լավ է, քան դրա չիրականացումը: Եթե ուրիշ ոչ մի բան, ապա գոնե փաստացի ջրի երես դուրս կգա այն իրավիճակը, թե մեր ժողովուրդն իրականում ինչ է մտածում Արցախի այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Համաձա՞յն է, արդյոք,


















































