Օրվա լրահոսը

Տոնոյանը խոսեց որպես «պետության մարդ»

Դավիթ Տոնոյանը, լինելով 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար, բնականաբար, պատասխանատվություն է կրում պարտության համար: Ավելին՝ նա պատասխանատու է «նոր պատերազմ, նոր տարածքներ» հոխորտանքի համար, որը հնչեցնում էր պատերազմից առաջ: Չնայած՝ հանուն արդարության պետք է նշել, որ այդ հոխորտանքը տեղավորվում էր վարչապետի տղայական, անպատասխանատու կեցվածքի շրջանակներում: Տոնոյանի դեմ առաջ քաշած քրեական մեղադրանքներին ես, ճիշտն ասած, չեմ

Չուկչայական հեքիաթ

Դեպքից դեպք, երբ դուրս գալը պարտադիր էր լինում՝ պալատականները հանձնարարում էին նախապես, որ փողոցը մաքրեն մարդկանցից։ Հազար մետրի վրա մարդ չէիր տեսնի։ Քշում էին անգամ թափառական կատուներին ու շներին։ Անցնելիք ճանապարհի երկայնքով պաշտպանիչ ցանցեր էին դնում ու դիպուկահարներ շարում։ Իսկ առջեւից գնում էին մունետիկներն ու սարսափազդու ձայնում․

– Դուրս չգա՛լ։ Չշարժվե՛լ։ Մնացե՛ք ձեր տեղերում։ Թագավորն է անցնում։

ՔՊ-ն ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը

Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստի մասնակիցներին է ներկայացվել Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը։ Քննարկվել են ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։

Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիսի» գումարը. նա ժամանակ է խնդրել. «Հետք»

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատերը չի կատարել պետության առաջ ստանձնած պարտավորությունը։ Հանրությանը 2018 թ.-ից հետո հայտնի դարձած գործարարի՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը տարաժամկետ վճարման պայմանով էր ձեռք բերել հյուրանոցը։ «Հետքը» պարզել է, որ հյուրանոցի գնման երկրորդ վճարումը, որ պիտի կատարվեր այս տարվա հուլիսի 1-ին, չի արվել։ Ըստ ժամանակացույցի՝ գնորդը մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ը պետությանը

Մոսկվայում Շավարշ Կարապետյանին մեդալ են հանձնել

Օգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է  ունեցել անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանին ՀՀ պետական ​​պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի հանձնման արարողությունը։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Շավարշ Կարապետյանն անձնուրացության, խիզախության և ուրիշի դժբախտությանը կարեկից

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ անող կանանցից մեկը վատացել էր. «Քանի որ սնունդ չէր ընդունել, վատ էր, վիճակը ծանր էր»

«Այս մեր քայլերը նրա համար են, որ միջազգային կառույցները վերլուծեն, չկարծեն, թե հաշտվել ենք ու չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին: Սա բարձրաձայնելու միջոցներից մեկն է»:

Մեսրոպ Առաքելյան. «Երեւանի բյուջեի եկամուտներն ավելացել են անշարժ գույքի հարկի բարձրացման արդյունքում»

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. Իշխանությունները գլուխ են գովում, որ Երևանի բյուջեի սեփական եկամուտները աճել են։ Ուղղակի երևանցիները սկսել են ավելի շատ անշարժ գույքի հարկ (գույքահարկ) վճարել, քանի որ 2022թ. անշարժ գույքի հարկը բարձրացել է 20%-ով։ Այս տարի այն կբարձրանա ևս 17%-ով։ Եվ այսպես ևս մի քանի տարի։ 2026թ. վճարելու ենք 4

Ձյուդոիստ Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերի հաղթող

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Ձյուդոյի երիտասարդական թիմի կազմում ընդգրկված են նաև Մեսրոպ Նիկոյանը և Գոռ Կարապետյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ արժանանալով բրոնզե մեդալի: Հիշեցնենք՝ ավելի վաղ ազատ

«ՄԱԿ-ի աշխատակիցը մոտեցել է ու ասել՝ մենք ձեզ հետ ենք, բայց այս պահին ոչ մի բան անել  չենք կարող». Լարա Սեւումյան

«Չգիտեմ՝ մեր ակցիան ի՞նչ արդյունք կտա, ե՞րբ կտա, բայց հույս ունեմ, որ գոնե ինչ-որ արդյունքի կգանք: Հացադուլը հայտարարված էր մեկօրյա, բայց երկու շաբաթ շարունակվում է, տարբեր մասնագիտության տեր կանայք, նույնիսկ կրծքով կերակրող մայրիկներ են այստեղ  լինում երեխաների հետ՝ ի զորակցություն մեր հայրենակիցների: Արցախում մանկահասակ երեխաները, հղիները թերսնուցում ունեն, լուրջ խնդիրներ առջեւ են կանգնած, ընդհուպ՝ մինչեւ ուշաթափություններ, մահացությունների քանակն է ավելացել: Իսկ ՄԱԿ-ն ունի գործիքակազմ՝ դա կանխելու»:

ՀՀ ԱԳ փոխնախարարի ելույթը ՄԱԿ-ում. «Անգործության գինը չափազանց բարձր է, և սովի միջոցով իրականացվող զանգվածային այս վայրագությունը անհրաժե՛շտ է և հնարավո՛ր է կանխել և դադարեցնել»

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի և հակամարտության հետևանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկմանը: Բաց քննարկումը նախագահում էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իսկ զեկույցով հանդես է եղել ՄԱԿ Սովի կանխարգելման և

ՄԱԿ-ի ԱԽ նիստում անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի արգելափակմանը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ծավալված քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, անդրադառնալով հակամարտությունների պատճառով աշխարհում պարենային ճգնաժամի խնդրին, խոսել է նաեւ Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման մասին, նկատելով, որ երբեմն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում իրականացնել իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի արգելափակման պարագայում, եւ կոչ է արել ներկաներին քայլեր ձեռնարկել, որպեսզի պարենի մատակարարումներն իրականացվեն առանց խոչընդոտների։

Զրույց օպերայի տնօրենի պաշտոնի հավակնորդ Լիլիթ Պետրոսյանի հետ (տեսանյութ). «Ա1+»

Վաղը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի թետավորման փուլը։ «A1+»-ը զրուցել է օպերայի տնօրենի պաշտոնի հավակնորդ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Մանրամասն՝ տեսանյութում.

«Գիշատիչների խնջույքը». առաջնախաղին ընդառաջ. Արցախի հանրային հեռուստաընկերություն

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այս օրերին հերթական ներկայացմանն է նախապատրաստվում: Արցախյան բեմ է վերադառնալու «Գիշատիչների խնջույքը»: Ընտրությունը պատահական չէ: Ստեղծագործությունը պատմում է 2-րդ աշխարհամարտի տարիներին օկուպացված Փարիզում ապրող ընկերների ու դժվար իրավիճակում՝ մարդկային որակները պահելու դժվարությունների մասին:

Գուրգեն Ներսիսյան. «Ի հեճուկս բոլոր տեսակի խնդիրների, շարունակում ենք քայլել Արցախի և Արցախի ժողովրդի պահպանության ընտրված ճանապարհով»

Արցախի պետական նախարարի ֆեյսբուքյան գրառումը. Ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում օր օրի ավելացող խնդիրներն ու դրանց հետևանքները որոշակիորեն մեղմելու համար պետության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները: Առկա են նաև իրավիճակներ, որոնք հաղթահարելու համար այլևս բացակայում են անհրաժեշտ միջոցներն ու հնարավորությունները: Կանգնելով սոցիալական լրջագույն խնդիրների առաջ, մտահոգված լինելով մանկահասակ երեխաների, հիվանդների, տարեցների առողջությամբ, քաղաքացիները բավականին

Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին. Թաներ Աքչամ

Թուրք պատմաբան, սոցիոլոգ, ցեղասպանագետ, ԱՄՆ-ի Քլարկ համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը, «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանն ի պատասխան, գնահատել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա «դասական էթնիկ զտման» քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնը ստորև ներկայացնում է Թաներ Աքչամի մեկնաբանությունն ամբողջությամբ․ «Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել՝ տեղեկություններ տրամադրելու համար

Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչն իր ՖԲ էջում տեղեկացնում է. ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պարգեւատրել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Օգոստոսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումներին ցուցաբերած աջակցության, Եվրամիության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելու, ինչպես և ծրագրային նոր ուղղություններ որդեգրելու ուղղությամբ

Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր մի տարածքային կենտրոնից կանցնեն մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք

Համայքների խոշորացման գործընթացով պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից սպասարկվող մի շարք բնակավայրեր անցել են մի տարածքային կենտրոնից մեկ այլ կենտրոնի սպասարկման տարածք: Ըստ այդմ՝ • Արարատի մարզի՝ Ավշար, Արարատ, Արմաշ, Երասխ, Զանգակատուն, Պարույր Սևակ, Ուրցալանջ, Լանջառ, Նոյակերտ, Սուրենավան, Տիգրանաշեն, Վարդաշատ գյուղերի բնակիչներին Վեդու տարածքային կենտրոնի փոխարեն կսպասարկի ՄՍԾ Արարատի տարածքային կենտրոնը (հասցե՝ Շահումյան 34), •

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսների հայտարարությունը.«Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման կամ նրա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքների ոտնահարման»

Խորապես մտահոգված Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։

Բայրամովը Լյուիս Բոնոյի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը 

Բայրամովը նաև ասել է, որ անթույլատրելի է Հայաստանի միջամտությունը «հայ բնակչության վերաինտեգրման» գործում:

Հրաչյա Ռոստոմյան. «Գագիկ  Ծառուկյանը հայտ ներկայացրեց, որ մեզ մոտ անցկացվի  սամբոյի բարձրակարգ միջազգային մրցաշար՝ ամենաուժեղ մարզիկների ներգրավվածությամբ, ամենամեծ մրցանակային հիմնադրամով»

Վաղը «Միկա» մարզահամալիրում մեկնարկող «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրեց, որ անցած տարի Երեւանում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ FIAS-ի նախագահ Վասիլի Շեստակովի միջեւ հանդիպման ժամանակ առաջացել է Հայաստանում սամբոյի խոշորագույն մրցաշար կազմակերպելու միտքը: «Երբ սամբոն դարձավ օլիմպիական մարզաձեւ, ՀԱՕԿ-ը

Երթևեկության փոփոխություն՝  Գայի պողոտա – Թոթովենց – Նանսեն  փողոցներում

Օգոստոսի 5-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գայի պողոտա – Թոթովենց – Նանսեն փողոցների խաչմերուկում` կից ներկայացվող երթևեկության կազմակերպման սխեմայի համաձայն: Միաժամանակ նշված ճանապարհահատվածը կկահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: Երեւանի քաղաքապետարան

Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրիչ է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Ադրբեջանի ԱԳՆ-ից նշել են, որ Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ պնդումները «որևէ հիմք չունեն», և որ Բաքուն բազմիցս հայտարարել է իր տարածքում առանց իր թույլտվության բեռների տեղափոխման անթույլատրելիության մասին:

Շրջափակման հետևանքով հետևանքով հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ ​▫️2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից ամբողջական պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-հուլիս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։ Մասնավորապես,

Գյումրիում «Հայաքվեին» մասնակցած մի խումբ մանկավարժներ «փոշմանել», ջնջել են իրենց ստորագրությունը և այս ամենը նկարել են տվել

Ենթադրում եմ, որ ճնշում է եղել մանկավարժների վրա՝ հավանաբար աշխատանքից հեռացնելու, մարդկանց ահաբեկելու։ Ի դեպ, նկարել տվեցին այդ պրոցեսը։ Իրենց անվան դիմաց դրած ստորագրությունը հեռացնել տալով՝ երևի ոմանց համար հաստատեցին, որ եկել, փոշմանել ու ջնջել են իրենց ստորագրությունները։

Արցախում հովհարային անջատումների գրաֆիկը կարող է խստացվել

Էներգամատակարարման համակարգում խնդիրները լրջացել են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031