Օրվա լրահոսը
Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ վարորդի կողմից չի հայտարարագրվել 2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ հրավառության պարագա
ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք: Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին ժամանած բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտնաբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։ Մեքենան ուղեկցվել
Անհետ կորածների ծնողներին ընդունել է Ալեն Սիմոնյանը. այս պահին նրանց հետ փակ հանդիպում է ընթանում
Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց դա ու ասաց, որ այս պահին ընթանում է փակ հանդիպումը: Հանդիպման մանրամասները ավելի ուշ կներկայացնենք:
Արարատ Միրզոյանը ցավակցել է վրաց ժողովրդին Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
ՀՀ ԱԳ նախարարը ցավակցել է վրաց ժողովրդին «Շովի» հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. «Խոր վշտով տեղեկացա Ռաչայի շրջանում տեղի ունեցած տարերային աղետի մասին, որը մարդկային կյանքեր է խլել»,- «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) վրացերենով գրել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը աջակցության խոսքեր է հղել Վրաստանի ժողովրդին և կառավարությանը՝ մաղթելով ուժ և համբերություն զոհվածների հարազատներին։
«Ի՞նչ պետք է լինի, որ ես կողմ քվեարկեմ այն բանի շուրջ, ինչին արդեն քվեարկել եմ դեմ». Արման Հովհաննիսյան
«Եթե նույն օրակարգն է, ինձ համար իսկապես անհասկանալի է»
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու գործով 3 անձ սուտ մատնություն է կատարել. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և իրականացվում է քննություն։
«Ինձ հետ Կարեն Անդրեասյանը սպառնալիքի լեզվով երբեւէ չի խոսել». Մխիթար Պապոյան
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի համար զարմանալի եւ շատ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվել նույն օրակարգով, որը մեկ անգամ չէր հաստատվել: Նա հույս ունի, որ հենց սկզբում այդ հարցը կպարզաբանվի. այս մասին Մխիթար Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ: Հիշեցնենք, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը
«ՀՀ իշխանությունները լեգիտիմ իրավունք են սարքում Ադրբեջանի հետ համագործակցության»․ Հենրիխ Դանիելյանը՝ ՀՀ-ի կողմից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու մասին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավարը վստահեցրեց՝ սա Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունն է, բայց իրենք դա թույլ չեն տալու և «տեսանելի ապագայում նրանց քշելու են»։
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր. «Արցախպրես»
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել:
«Հանդիպմանը Փաշինյանն ասաց՝ տունը երեխա չունե՞ք, հետները յոլա գնացեք, իմ պապն էլ է անհայտ կորած եղել, մենք հարմարվել ենք, դուք էլ հարմարվեք». Անհետ կորած զինվորի ծնող
Ծնողներից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ 2018 թվից Նիկոլ Փաշինյանն ինչ ասել է՝ հակառակն է արել:
«Եթե Երեւանի ընտրություններում իշխանության սրտի թեկնածուներից մեկն անցնի, Երեւանը վերածվելու է Բաթումիի»
«Պատահական չէ, որ խաղաղության ֆոնի վրա Նիկոլ Փաշինյանը նաեւ Ալիեւի հետ պայմանավորվում է, որ 400 հազարի չափ ադրբեջանցիներ պետք է գան ու վերաբնակեցվեն Հայաստանում»,- ասաց Արա Ռոստոմյանը։
Մշտադիտարկումներ «Մայրաքաղաք Դվին» արգելոցում, Թղիթ ամրոցում, Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցիում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, փոխտնօրեն Հայկ Դանիելյանը աշխատանքային այցով Արարատի և Կոտայքի մարզերում էին։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցը։ Դվինը բազմաշերտ հուշարձան է, որի ավերակները գտնվում են Հնաբերդ, Վերին Դվին, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան
94,4%-ը ընդունելի չի համարում Արցախի բնակչությանը Ադրբեջանի կազմում ազգային փոքրամասնության կարգավիճակի տրամադրումը . GALLUP International
Միայն հարցվածների 1,1 %-ի համար է դա միանշանակ ընդունելի
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը հաստատվեց
Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների մեծամասնությամբ հաստատվել է. ժողովին մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ է քվեարկել 17-ը։ Այսօր դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։ Սա արդեն երկրորդ ժողովն է նույն օրակարգով։ Նախորդ՝ հուլիսի 19-ին հրավիրված ժողովը տապալվել էր: Այդ նիստում պետք է ԲԴԽ դատավոր անդամ
Պապիկյանը ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ ռազմական կցորդին
43,9%-ը քաղբանտարկյալ է համարում Արմեն Աշոտյանին . GALLUP International association-ի նոր հետազոտությունը
Հարցվածների 47,2 %-ը պնդում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ
Անգելինա Մանուկյան. «Ցերեկները գալիս, հացադուլ եմ անում ՄԱԿ-ի առջեւ, երեկոները գնում եմ Եռաբլուր՝ամուսնուս մոտ»
Ես 44-օրյա պատերազմում զոհված Յակով Սարգսյանի կինն եմ Արցախից: Իմ ամուսինը պատերազմ գնացել է նրա համար, որ իր ընտանիքը՝ ես, իր ծնողները, այսօր ապրենք Արցախում: Նա զոհվել է նոյեմբերի 5-ին, Շուշիի մատույցներում, Սղնախում: Ու փաստորեն իմ ամուսնու ու նրա նման հազարավորների արածը Նիկոլ Փաշինյանը մի ստորագրությամբ, երկու անկապ խոսքով ջուրն է գցում:
«Մենք խաղաղություն չենք մուրում, մեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի, եւ չենք թողնելու, այս հայրենիքը մասնատես ու ծախես»․ զոհվածների ծնողները՝ Նիկոլ Փաշինյանին
«Որդիների կանչ» ՀԿ անդամ Աշոտ Զաքարյանն էլ հարցադրում արեց․ «Ի՞նչ է նշանակում արտահայտությունը, որ մեր տղերքը զոհվել են հանուն խաղաղության։ Ո՞ր խաղաղության, այն խաղաղության, որը պարտադրում է Ալիե՞ւը։ Ոչ, մեր տղերքը զոհվել են հանուն հայրենիքի եւ այն հողի, որ այսօր ուզում ես ծախսել»։
Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում, դա արդեն անհասկանալի է. Անդրանիկ Թևանյան
Մեր խնդիրը հայկական շահերը ռուսական և իրանական շահերի հետ համադրելն է, որպեսզի Արցախը չհայաթափվի, ռուս խաղաղապահները մնան Արցախում, Սյունիքի ողնաշարը չջարդվի և Հայաստանը մնա որպես անվտանգ պետություն:
Փաշինյանի ասածներին չի վստահում 54,4%-ը. GALLUP International association-ի հերթական հետազոտությունը
Պետության առջեւ կանգնած ամենակարեւոր 3 խնդիրները, ըստ հարցվածների, կապված են անվտանգության հետ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Օգոստոսի 4-ի ցերեկը սպասվում է, 5-ին, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 6-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ի ցերեկը և երեկոյան, 5-9-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Oգոստոսի 4-ի ցերեկը շրջանների զգալի, 5-8-ին առանձին շրջաններում մասում սպասվում է կարճատև անձրև
«Դավիթ Տոնոյանի խոսքը կարելի է մեկնաբանել որպես գործարք, ռևերանս այս իշխանություններին»․ Հենրիխ Դանիելյան
ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնում Հրաչյա Սարգսյանի նշանակումը Հենրիխ Դանիելյանը համարում է անարգանք ՀՀ ԶՈՒ-ի, ՊՆ-ի նկատմամբ։
Ալիևի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար. Վահան Կոստանյան
Միջազգային համայնքը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»,- գրել է Կոստանյանը:
«Բերձորի միջանցքը փակ են պահում օրվա իշխանությունները՝ իրենց վարած քաղաքականությամբ ու հայտարարություններով»․ «Որդիների կանչ» ՀԿ անդամ
«Եթե առաջիկա քաղաքապետի ընտրությունները լինեն ոչ քաղաքի համար, այլ լինեն քաղաքական ընտրություններ, իրենց ամբողջ հայտարարությունը լինի իշխանափոխության ու Արցախը պահելու մասին, մենք կմտածենք, կոնսուլտացիաներ կանենք»,- հավելեց նա։
Ucom-ը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ-ն «կանաչ» գործակցություն են մեկնարկել
Այսօր «Յուքոմ» ՓԲԸ-ը գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման ՀԿ հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և տնօրեն Եվա Մարտիրոսյանը համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել են երիտասարդներին թիրախավորող բնապահպանական նախագծերի շարքի մեկնարկի մասին և փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Մտածե՛նք կանաչ, գործե՛նք կանաչ» կարգախոսը կրող գործընկերությունը միտված է ձևավորել բնապահպանորեն իրազեկ, պատասխանատու երիտասարդների շարունակաբար զորեղացվող, գործուն
«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը 39 միլիոն դրամ է հափշտակել Վանաձոր համայնքի բյուջեից. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա:
Գոնչար. Արևմուտքը «կեղտոտ մեթոդներով» շանտաժի է ենթարկում Հայաստանին և Ռուսաստանի դեմ տրամադրում
«Ապավինում ենք մեր հայ բարեկամների խոհեմությանը»
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արսեն Գեղամյանի, Միշա Էլոյանի, Արփինե Շտոյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Կարաքեհյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
Երևանն ու Բաքուն պատրաստ չեն պայմանագիր կնքել ցանկացած պայմաններով, դեռ որոշ բարդ հարցեր կան. Գոնչար
Ըստ Գոնչարի՝ այդ խնդիրներից ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ համընդհանուր ճանաչված իրավունքների և անվտանգության ապահովման հարցն է՝ «Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում»
«Ստեփանակերտում զբոսնում են մտահոգությունն ու որոնումը»
Դեղատներում ամենօրյա ընդունելիք դեղերը տալիս են մեկ ամսվա կտրվածքով, որպեսզի շատերին բաժին հասնի, տանտիրուհիները ամեն ճաշապատրաստումից առաջ ձեթը բաժանում են անթիվ մասերի՝ անորոշ երկար են ձգվում պաշարման օրերը։
Երկաթուղայինի օրը ՀՀ քաղաքացիներն ու հյուրերը մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն կստանան
Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ: Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սևանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների


















































