Օրվա լրահոսը

Բաքուն ու Երևանը առաջընթաց են գրանցել բանակցություններում. Բայրամով

Նա նշել է, որ «այս վճռական պահին» միջազգային հանրության համար, ինչպես երբեք կարևոր է «մերժել Հայաստանի կողմից ձեռնարկվող շահարկումները և համոզել Երևանին, ի վերջո, դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները, զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց և դրա փոխարեն բարեխղճորեն մասնակցել պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման բանակցություններին»:

Դեսպան Սկվեչինսկին նշեց` գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ՝ օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկուն։ Բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը շնորհակալություն հայտնեց նրան այցի համար։ Դեսպանն իր հերթին նշեց, որ գիտակցում են Սյունիքի կարևոր դերն ու նշանակությունը Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում։ Պյոտր Սկվեչինսկին հետաքրքրվեց Սյունիքի սահմաններին տիրող վիճակով,

«Գագիկ Ծառուկյանի գավաթ» միջազգային մրցաշարով Երեւանում տրվում է սամբո մարզաձեւի օլիմպիական մեկնարկը

«Հայաստանում կազմակերպվող հերթական մրցաշարը մեծ իրադարձություն է սամբոյի աշխարհում: Երեւանում հավաքվել են աշխարհի բոլոր ուժեղագույն սամբիստները, որոնց համար սահմանված է մրցանակային լուրջ հիմնադրամ: Եվ մենք հույս ունենք, որ առաջին անգամ անցկացվող այս մրցաշարը կդառնա ամենամյա»,-ասաց Ալեքսանդր Կորսիկը:

«Կռիվը ԱՕԿՍ-ի շենքի համար է գնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող»․ Նաիրա Զոհրաբյանը՝ Սմբատյանների կալանավորման մասին

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իր համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը թույլ չի տալու հումանիտար բեռի անցումը։

«Այս երկու ոլորտներում ես չեմ կարող ասել, որ մենք շատ մեծ փոփոխություններ ենք բերել: Եթե հապաղենք, շատ մեծ պրոբլեմներ կունենանք». Փաշինյան

«Սևանի ջրերի մաքրման խնդիրը լրջորեն պետք է լուծվի, կոյուղային ցանցի ջրերի մաքրման հարցերը պետք լուծվեն: Մենք մինչև հիմա տարիներով աշխատում ենք արդեն գլխացավանք դարձած Արեացիայի ծրագրով, այդպես էլ լուծումներ չենք կարողանում գտնել: Այստեղ լուրջ պրոբլեմներ ունենք»

«ԾԻԳ-ը ջանասիրաբար պաշտպանում է միայն կառուցապատողի շահերը, սա ծայրից ծայր կոռուպցիա է»․ 33-րդ թաղամասի բնակիչները շարունակում են պայքարել

Մենք 2008 թվականից պայմանագիր ենք կնքել, այդ ընկերությունը մեզ խաբել է։ Դուք չեք բավարարվում, որ այդ ընկերությունը խաբել է թաղամասի 7 ընտանիքի, ստիպում եք, որ 110 սեփականատիրոջն էլ խաբի։

Պատանիների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար

Տարբեր օրերի, պատանիները առաքիչների նկատմամբ դանակի սպառնալիքով պահանջել և առանց վճարելու ստացել են Օնլայն հավելվածի միջոցով պատվիրված տարբեր արժողության ապրանքներ, իսկ առանձին դեպքերում իրենց հանցավոր մտադրությունն ավարտին չեն հասցրել, քանի որ միջամտել են դեպքին ականատես բնակիչներ կամ առաքիչը ցուցաբերել է զգոնություն:

Գանձախուզության դեպք՝ հուշարձանի տարածքում

Օգոստոսի 2-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ահազանգ էր ստացել Օշականում` 2.113 պետ. ցուցիչով հուշարձանի տարածքում գանձախուզության դեպքի մասին: Ահազանգը ստանալուց հետո Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր, ուսումնասիրել միջադեպը: Տեղում ծանոթանալով իրավիճակին` ՊՄՊ աշխատակիցները տեղեկացրել են լիազոր մարմնին և դիմել ոստիկանություն կատարվածին իրավական գնահատական տալու համար։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի

«Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն»․ Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնի հայտարարությունը

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ «Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի

Վարչական դատարանն անվավեր է ճանաչել փաստաբան Տիգրան Աթանեսյանի արտոնագրի գործունեությունը դադարեցնելու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը. «Ա1+»

Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր հրապարակային հարթակներում վիրավորական գրառումներ (արտահայտություններ)  եւ հայհոյանքներ կատարելու, ինչպես նաեւ կատարված հայհոյանքները եւ վիրավորական գրառումները կամ արտահայտություններն արդարացնելու եւ հրապարակային հարթակում նույն վարքագիծը շարունակելու վարքագիծը ստուգելու նպատակով:

«Զուտ ձայնագրությամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահման փաստ չի եղել». Վահագն Հովակիմյանը՝ Գեւորգ Պապոյանի «օգնականի» մասնակցությամբ ձայնագրության մասին

«Այո, կարող եմ: Մինչեւ ՔՊ անդամ լինելը՝ ես եղել եմ լրագրող եւ երկար տարիներ իմ գործունեությունը նվիրված է եղել ազատ, թափանցիկ, մրցակցային ու արդար ընտրություններ ունենալուն: Կուսակցական լինելը չի ենթադրում լինել հանցագործ, որովհետեւ ԿԸՀ նախագահի կողմից արդար, ազատ ու թափանցիկ ընտրությունների ապահովման համար իր պարտավորությունների չկատարումը կլինի հանցագործություն: Ես կարող եմ եւ ապահովելու եմ, որ

Դատավորներին կոչ ենք անում՝ անտեսել սպառնալիքները և փակ քվեարկությամբ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և խղճով. Դատավորների միություն

Հարգելի՛ դատավորներ, Դատավորների ինքնակառավարման միակ և օրենքով ամրագրված մարմինը` դատավորների ընդհանուր ժողովը, 2023 թվականի հուլիսի 19-ին, ներկա գտնվող դատավորների բացարձակ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, բացառիկ կամք դրսևորեց դեմ արտահայտվելով ՀՀ Սահմանադրությանը հակադրվող` դատավորների անկախության սկզբունքից չբխող և դրսից հրամցվող օրակարգին` հստակ արձանագրելով մի քանի կարևոր հանգամանքներ. Որպես դատավորների ինքնակառավարման միակ և լեգիտիմ մարմին` դատավորների ընդհանուր ժողովն

Քրեական հետապնդումներ են հարուցվել Կարճաղբյուրի դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ․ նախաքննությունը, տնօրենի մասով, ավարտվել է

Դպրոցին պատճառված վնասից 1մլն. դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Գեղամ Մանուկյան. Այսօր Հայաստանում կատարվել է թերեւս ամենազավեշտալի կադրային նշանակումը

Սա է, որ ընդդիմությունը բարձրաձայնում է՝ այս իշխանությանն ամուր անվտանգային համակարգ պետք չէ, ուժեղ բանակ պետք չէ

Ավելի քան 600 երիտասարդ՝ 50-ից ավելի երկրներից. ավարտվել է Ազգային երիտասարդական համաժողովի 2-րդ օրը

Երևանում շարունակում է ընթանալ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են 600-ից ավելի երիտասարդներ 50-ից ավելի երկրներից: Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը: Որպես օրվա գլխավոր բանախոս՝ «Ստեղծիր իրականությունը. Հայաստանը՝ որպես նորարարության հանգույց» թեմայով հանդես է եկել Picsart-ի ուսուցման

«Դավիթ Տոնոյանը՝ որպես ՊՆ նախկին նախարար, որպես գործիչ, որպես հայ և որպես տղամարդ քննիչ հանձնաժողովի իր մենախոսությամբ գործեց ինքնասպանություն»․ Նաիրա Զոհրաբյան

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ չկա ՀՀ որևէ քաղաքացի, որը վստահ չլինի՝ այն, ինչ այսօր Արմեն Աշոտյանի հանդեպ է կատարվում, քաղաքական հետապնդում է։

Հունվար-հուլիս հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 210.2 մլրդ դրամ, 63%-ով ավելի՝ նախորդ տարվա հահմեմատ

2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի ցուցանիշում պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարված պետական տուրքի գումարները չներառելու պարագայում՝ 2023

«Որպեսզի առավոտյան հերթով ստանան իրենց հասանելիք 2 հացը». հույսի թերթիկներ

Հույսի թերթիկները․ Արցախ՝ հացի հերթ Արամը ցերեկով ցուցակ է կազմում և մարդկանց տրամադրում է փոքրիկ համարակալված թղթեր, որպեսզի առավոտյան՝ ժամը 04:00-ին, քաղաքացիները հերթով ստանան իրենց հասանելիք երկու հացը, գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ «Մոռացա ավելացնեմ՝ Արամն ասաց. -Ախպեր, նկարի, միգուցե մեկը հասկանա էս գործի կարևորությունը ու հետը մի տուփ ծխախոտ բերի», – լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։

Շուրջ 86,2 մլն դրամի տուգանք. «Ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»

Զեղչերն իրական են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց

Երեւանում ընտրողների թիվը նվազել է. Վահագն Հովակիմյան

Սեպտեմբերի 17-ին նախատեսված Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն նորամուծություններ է արել

Հոծ բազմության մեջ նկատեցի երեխային, որն ուշագնաց էր եղել: Սա է այսօրվա Արցախը, իսկ «քաղաքակիրթ» աշխարհը նիրհում է խորը քնի մեջ. Արմեն Բաղդասարյան

Փաստաբան Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Շուրջ մեկ ժամ հացի հերթում կանգնելուց հետո հացի փուռի մուտքի դիմաց իրարանցում նկատեցի, բոլորը փորձում էին ինչ-որ մեկին փրկել։ Հոծ բազմության մեջ նկատեցի այս երեխային, որն ուշագնաց էր եղել, և սա արդեն որերորդ միջադեպն է Ստեփանակերտի հերթերում։ Շենքի բնակիչները հաշված վայրկյանների ընթացքում, մեկը քաղցր թեյով բաժակը, մյուսը հաց ու պանիրը,

«Այս ժողովուրդը պետք է արթնանա իր լեթարգիկ քնից եւ հասկանա, որ աստիճանաբար իրեն վերածում են «փորս կուշտ, հետույքս ապահով» մի բիոզանգվածի»․ Սերժ Սրապիոնյան

Սա պարզապես մեր ոչնչացման վերջն է, ընթացքն իրենք ապահովել են, մենք մոտենում ենք վերջին։ Հարկավոր է ոտքի կանգնել, մեր միակ փրկությունը խունտային իշխանական լծակներից հեռացնելն է։ Այլ ճանապարհ չկա, որովհետեւ ծառի որդը մեզնից է, կացնի պոչը մեզնից է, եւ ինքն է մեզ կտրում եւ ոչնչացնում»,- հավելեց նա։

20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝ կալանավորված անձին բերված սառնարանում

Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը: Զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB

Հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ. տեղի է ունեցել ՔՊ դրամահավաք-երեկոն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի ֆեյսբուքյան գրառումը Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն: 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ:

Անահիտ Ավանեսյան․ «Որքան շրջափակումն երկարում է, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցող եւ առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներին»

Նախարարը վստահեցնում է՝ բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում են միջազգային գործընկերներին, նկարագրում իրավիճակը, պահանջներ են դնում միջազգային կառույցների առաջ՝ իրենց մանդատի շրջանակներում Արցախում առկա իրավիճակին օր առաջ լուծում տալու համար

«Առաջարկում ենք Արցախի ժողովրդի ներուժը կենտրոնացնել օդանավակայանի վրա»․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց՝ օգոստոսի 17-ին Ազատության հրապարակում մտնում են վճռական նոր փուլ։

Արարատ Միրզոյանի հետ զրույցում վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը. Ջոզեֆ Բորել

«Կարևոր հեռախոսազրույց ունեցա Արարատ Միրզոյանի հետ Ղարաբաղի հայությանն առնչվող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը Լաչինի միջանցքի անհապաղ բացմանը՝ հումանիտար օգնության մատակարարումն ապահովելու համար։ Կարևոր է վերադառնալ բարխիղճ երկխոսությանը, այդ թվում՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև», «X»-ի (նախկինում՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը:

«Ես եւ Արցախի փաստաբանների պալատի նախագահը հայց ենք ներկայացրել ընդդեմ Փաշինյանի». Արա Զոհրաբյան

Երկրորդ պահանջն է՝ դատարանով արգելել ստորագրելու Արցախի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ

Վարդգես Գասպարի․ «Ես չեմ կարող հանդուրժել Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը, եթե հանդուրժեմ, նույնն է հանդուրժեմ, թե նախկիններն ինչպես են թքել ինձ վրա»

Վարդգես Գասպարին բողոքի ցույց է անում, ասում է՝ երկրի երկրորդ դեմքը քրեական հանցագործի վարքագիծ է ցուցաբերում

Իրավունքները զիջելը չի կարող լուծում լինել. Սուրեն Սահակյան

Ասում էին, թե մենք ենք մեղավոր, պետք է բարիշենք էդ մարդկանց հետ․ ստիպված ենք։ Մեր ամեն նահանջին Ալիևը էլ ավելի պահանջներ ներկայացրեց։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031