Օրվա լրահոսը

Շվեդիա-Հայաստան բարեկամական խումբը միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

«Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի այսօրվա հայտարարությունը Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման դատապարտման վերաբերյալ, որով կոչ է արվում միջազգային հանրությանը կոշտ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։ Հռիփսիմե Գրիգորյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր

Բայց ամբողջ գործընթացը լինելու է քաղաքական, ամեն պահի Ռուսաստանը կարող է մեջ ընկնել, ասելով՝ ես այնտեղ զորք ունեմ, ու զորքը պատասխանատու է. Արա Ղազարյան. «Հրապարակ»

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակներից Փաշինյանին հորդորում են՝ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշման կատարման հարցով դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով՝ թեպետ ՄԱԿ-ի ԱԽ-ն ինստիտուցիոնալ առումով վճիռների կատարման նկատմամբ վերահսկող մարմին չէ, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիմի։ «Օրինակ, եվրոպական գոտում կա այդպիսի՝ վճիռների կատարման

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը. Ռուսաստանի ԱԳՆ

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների հաղթահարման վրա։

Հունվար-հունիս պետբյուջե վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 874 միլիարդ 522 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 668

Հաշվարկը տգետների վրա է

Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանի որեւէ ղեկավար՝ Փաշինյանից առաջ, հրապարակավ հայտարարի, որ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ լսել: Եվ ոչ միայն ես: Նման բան չէին լսել նաեւ Եվրամիության ու Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարները: «Առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս»,- այս տարվա հունիսի

Հերիքնազ Տիգրանյանը 2019 թվականին բնակարան եւ ավտոկայանատեղի է գնել։ Երկուսն էլ գնվել են նույն օրում․ «Ժողովուրդ»

Նկատենք, որ մեկ տարվա ընթացքում պատգամավորը վաստակել է 10 մլն դրամից ավելի գումար, որից 90 հազարը «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից է ստացել, 24 հազարը՝ «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից, իսկ մնացածն էլ նրա աշխատավարձն է։ Թե ինչի դիմաց է դրամաշնորհներով աշխատող այդ կազմակերպություններից գումար ստացել Տիգրանյանը, հայտարարագրում չի երեւում:

Ինչ են «պատմում» ոտքերն առողջության մասին

Ոտքերն, իրենց վրա կրելով օրգանիզմի ողջ ծանրությունը, երբեմն սկսում են «բողոքել»՝ հիշեցնելով, որ հանգստի ժամանակն է, և մի փոքր դադար առնելուց հետո իրենք կրկին պատրաստ են «գրավել աշխարհը»։ Սակայն որոշ դեպքերում ոտքերում ցավը, տարօրինակ զգացողությունները ոչ միայն սոսկ հոգնածության արդյունք են, այլև առողջական որոշ խնդիրների մասին հուշող ազդակներ, որոնք անուշադրության չմատնելը կօգնի վաղ ախտորոշել և

Խուսափելով ուղիղ պատասխանից՝ ապացուցեց, որ Աշոտյանի կալանքն իր քաղաքական որոշումն է․ Տիգրան Աթանեսյան

Նա հնչեցրեց մի մեղադրանք, որը չկա քրեական վարույթում՝ Արմենը ոչ մի գույք ԵՊԲՀ հաշվին ձեռք չի բերել, այդ գույքը մինչ օրս պատկանում է ԲՈՒՀ-ին, այսինքն՝ հերթական սուտ և կեղծիք քաղաքական հետապնդումը հիմնավորելու համար:

Մանե Թանդիլյանը դիմել է «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահին

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Արցախում ստեղծված և օր օրի ավելի աղետալի դարձող իրավիճակի մասին այսօր պաշտոնական նամակով դիմել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին, ում հետ առիթ եմ ունեցել համագործակցելու որպես WPL հայաստանյան ներկայացուցիչ։ Նամակում ներկայացրել եմ

Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները

Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։

Արցախի պետնախարարը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Արցախի  պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հակադարձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արած հայտարարություններին։ Այսօր Փաշինյանը պատասխանելով արցախցիներից մեկի դիտարկմանը, թե Արցախում մարդիկ քաղցած են, իսկ վարչապետի կինը իր այգու բերքի նկարներն է հրապարակում, ասել է, որ ՀՀ-ն Արցախին 150 միլիարդ դրամի աջակցություն է տվել․ «150 միլիարդ դրամ ենք տվել, գոնե

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Բաղրամյան 31-59 շենքերի և անհատական տնատիրությունների, Բաղրամյան 2-րդ նրբանցքի շենքերի և անհատական տնատիրությունների, Սունդուկյան 1-64 շենքերի և անհատական տնատիրությունների, Վաղարշյան 1-15 շենքերի և անհատական տնատիրությունների, Ջ. Բրայսի, Սոսեի, Խնկո Ապոր, Լեռ

Ի՞նչ է սպասվելու, եթե մի օր Ձեր ֆիզիկական գոյությունը չլինի, Ձեզ ինչպե՞ս են հիշելու, ո՞վ է սգալու. Փաշինյանի պատասխանը՝ Aravot.am-ի հարցերին

Փաշինյանն ասել էր, որ Ղարաբաղում էլ թող բադրջան աճեցնեն ու ուտեն, բայց մոռացել էր կարեւոր նրբություն: Նկատեցինք՝ կառավարական ամառանոցում չեն կրակում, Արցախում կրակում են, եւ հետո, ի սեր Աստծո, կերեք ինչ ուզում եք, հարցը նկարելու եւ ցույց տալու մեջ է, ի՞նչ ուղերձ է հղում վարչապետի կինը դրանով, դուք ընդհանրապես ապրումակցում ունե՞ք, թե՞ չունեք: Ի պատասխան՝ Փաշինյանը հորդորեց այդ դժգոհ քաղաքացուն հավատարմագրել հաջորդ ասուլիսին, թող գա, իր հարցերը տա, իսկ ապրումակցման մասին պատասխան չկար:

Արայիկ Հարությունյանը պետք է ասի, որ սա քաղաքական հարց է եւ խոսի հասցեական. Իշխան Սաղաթելյան

«Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը»

«Այսօր դուք մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա այդ թվում հայկական օրակարգի մաս եւ քննարկման առարկա». Փաշինյանը՝ լրագրողին

Լրագրողը հիշեցրեց, որ «անջատում՝ հանուն փրկության սկզբունքը», Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այս ընթացքում դարձան ԼՂ բնակիչների իրավունքների եւ անվտանգության ապահովում՝ Ադրբեջանի կազմում, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախի դեօկուպացիան վերափոխվեցին Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հրատապությամբ, սահմանազատման հարցով բանակցություն սկսելու զորքերի հետքաշման պայմանն ի չիք դարձավ, իրավական հիմքով անկլավների հարցի չգոյությունից հասանք քաղաքական մակարդակում անկլավների գոյության ընդունմանը:

Արցախի պետնախարար․ «Անընդհատ թիկունքից հարվածներ ենք ստանում, շարունակվում է իշխանատենչությունը, անձնական եւ քաղաքական շահախնդրությունը»

Գուրգեն Ներսիսյանն այսօր հրավիրված հանրահավաքում հայտարարեց՝ Արցախն ու Արցախի ժողովուրդը երբեք չեն կարող լինել Ադրբեջանի կազմում, սա քմահաճույք չէ, սա Արցախի ժողովրդի գոյության անբացարկելի նախապայմանն է

«Ո՞ւր են մեր քաղաքական մտքերը, մեր քաղաքագիտական մտքերը, մեր գիտական մտքերը». Դավիթ Հակոբյան

«Բա մի էշի չափ էլ չկա՞նք: Ինչի՞ ենք նստել սպասում, որ ինչ որ մեկը գա մեզ փրկի»

«Շշուկներ կան, որ եթե շրջափակումը վերացվի, որոշները կհեռանան Արցախից․ ուշքի եկեք, ո՞ւմ եք թողնում հայրենիքն այս դժվարին ժամանակ»․ Քաջիկ Հարությունյան

Վերածննդի հրապարակում հանրահավաքի ժամանակ ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը կոչ արեց թողնել բոլոր ներկուսակցական եւ քաղաքական տարաձայնություններն ու միավորվել

Հայերը չպետք է վանեն օտարներին և միաժամանակ բողոքեն, որ «ոչ ոք չի մտահոգվում մեր մասին»

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Որպես թերթի հրատարակիչ, ես հաճախ եմ ստանում ենթադրյալ փաստացի «լուրեր», սակայն որոշակի ստուգումներից հետո պարզում եմ, որ դրանց մեծ մասը բամբասանք է: Բամբասանքի տարածման վառ օրինակ եղավ անցյալ շաբաթ, երբ իսրայելցի ճանապարհորդ բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը եկավ Լոս Անջելես: Նրա այցը որոշ հայերի կողմից բամբասանքների և ատելության խոսքի տեղիք տվեց։ Նրանց համար, որոնք ծանոթ չեն Լապշինին. նա մի

«Ո՞ւր են մեր ազգի խելոքները, ինչո՞ւ մեկը չի ասում՝ սա անենք, նա անենք». Համլետ Պետրոսյան

«Սատանայից իմաստուն եղեք, սատանայի հետ պայմանագիր կնքեք. մեզ պետք է հաց եւ անվտանգություն, մնացած գաղափարները՝ դրանից հետո»

«Պաշարման մեջ գտնվող ու օգնության հույսի սպասող մարդկանց մեղադրելը, նրանց վրա մուննաթ գալն ու «տեղները ցույց տալը» ոչ միայն անազնիվ է,  այլև կործանարար բոլորիս համար». Աննա Դավթյան-Գևորգյան

Հետազոտող, արևելագետ, անվտանգային հարցերով փորձագետ Աննա Դավթյան-Գևորգյանը գրում է. «Արցախի իշխանությունների՝ պատասխանատվություն ստանձնել-չստանձնելու ստատուս-քվոն տարիներ շարունակ  Հայաստանի իշխանությունների թելադրմամբ է եղել, նրանց իմացությամբ ու նրանց սրտով։ Էդ նույն մարտավարությունը որդեգրվել է նաև 2018-ից հետո․ փոխվել են միայն դերակատարները, բայց ոչ ընդունված ձևը հարաբերվելու։ Ու այսօր էս բոլորի մեջ հասարակություններին մեղադրելը, առավելևս պաշարման մեջ գտնվող ու

«Անցյալին Արցախը մեր եղած է, այսօր Արցախը մերն է եւ հավատացեք, որ Արցախը միշտ պիտի մնա Արցախի ժողովրդին». Արամ Ա

Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում այսօր ցուցադրվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տեսաուղերձը: Նա հայրապետական օրհնություն հղեց հանրահավաքի մասնակիցներին, արցախցիներին՝ վստահեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությամբ՝ իր բոլոր կառույցներով, նաեւ Սփյուռքը, արցախցիների հետ է: Իր գնահատմամբ, Արցախը իր պատմության ճակատագրական փուլում է եւ այս իրավիճակում առավել պետք է մեկտեղենք հայության ներուժը, մեր տեսլականը պայծառ պահենք:

Ադրբեջանը կոչ է արել չօգտագործել ԿԽՄԿ-ն քաղաքական նպատակներով

Անհրաժեշտ է հետևել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական մանդատին և չօգտագործել այն քաղաքական նպատակներով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Ինչպես հայտնի է, «Լաչին» անցակետի վրա կրակոցներն այս տարվա հունիսի 15-ին, ինչպես նաև հուլիսին հայ վարորդների փորձերը մաքսանենգ ճանապարհով, ԿԽՄԿ-ին պատկանող ավտոմեքենաներով մթերք մտցնել Ադրբեջան, գնահատվել են որպես հայկական կողմի հերթական հակաիրավական գործողություն

Կառավարությունում տեղի է ունեցել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի նիստ

Ս.թ. հուլիսի 25-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ  տեղի է ունեցել ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծված՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է 2022թ. դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Աշխատանքային խումբն արձանագրել է, որ   հունիսի 15-ից ի վեր անհնար է

Հուսանք, որ համաշխարհային մրցակիցները կընկալեն անկայունության սերմանման ներկայիս գործընթացի անարդյունավետությունը և առավել մեծ վնասը․ ԱԳ նախկին նախարար

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակին: Հոդվածն ամբողջությամբ ստորև՝ Ոչ իրազեկ տեղեկատվական սպառողի համար Ադրբեջանի իրավասության ներքո Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխիքները կարող են միանգամայն նորմալ հնչել։ Լիակատար շրջափակման յոթերորդ ամսվա և Արցախում վատթարացող մարդասիրական ճգնաժամի լույսի ներքո Ադրբեջանի տարածքով Ակնայի /Աղդամի/ ճանապարհն օգտագործելու

«Արցախը ենթակա չէ վաճառքի». Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյան

«Որքան էլ խաղաղության սին հույսերի գինով հարբենք ու փորձենք մենք մեզ խաբել՝ դրանից իրականությունը չի փոխվի»

ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը. Գեղամ Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրում է. «Մենք ողջունում ենք ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։ Բացի

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է. Արցախի ԱԳՆ

Հայտարարություն քաղաքական նպատակներին հասնելու համար շրջափակումն ու սովն օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Կրկին շեշտում ենք, որ  պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով,  տառապանքներ և զրկանքներ պատճառելուն

Համաժամանակյա հանրահավաքներ Երեւանում ու Ստեփանակերտում

Վերածննդի հրապարակում հնչեց ՀՀ օրհներգը, իսկ Ազատության հրապարակում՝ Արցախի օրհներգը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031