Օրվա լրահոսը
ՀՀ իշխանություններից պահանջում ենք հրաժարվել աղետալի դիրքորոշումից. «Արցախ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն
Առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ԳԽ որոշումով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել:
Լաչինի անցակետի գոյությունը քննարկման առարկա չէ. Ադրբեջանի ԱԳՆ
Հայկական կողմը պետք է ի վերջո հասկանա, որ իր ջանքերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը որևէ արդյունք չեն տալիս: Կոչ ենք անում հայկական կողմին դադարեցնել սադրիչ գործողություններն ու հայտարարությունները և հետևել իրենց միջազգային պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Ներքին Գետաշեն բնակավայրում նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բնակչուհին իրենց տան հողաթմբի վրա նկատել է թափառող շների։ Հավաքված շներին հեռացնելու նպատակով քար է նետել նրանց ուղղությամբ և մոտենալով նկատել, որ հողաթմբի վրա դրված է դեղին գույնի պոլիէթիլենային պարկ։ Բացելով պարկը՝ նկատել է, որ դրանում շորով փաթաթված նորածին է։ Զգալով, որ նորածինը ողջ է՝ անմիջապես տարել է տուն և դիմել ոստիկանությանը։
ՀՀ նախագահն ընդգծել է՝ Հայաստանն ունի հստակ դիրքորոշում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իտալիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Արձանագրվել են վտանգված հուշարձանների խնդիրները և կոնստրուկտորական միջամտության անհրաժեշտությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով: Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին ունեցել է կարևորագույն նշանակություն՝ որպես
Երկու երիտասարդ, որպես աղջիկ ներկայանալով, մուտք են գործել բնակարան, բնակչուհուն կողպել սենյակում և հափշտակել թանկարժեք հեռախոս և գումար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձակման դեպքի էական հանգամանքներ։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի սահմաններում, դիմակավորված
2 դատախազի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի ապրիլի 28-ի և հունիսի 26-ի որոշումների հիման վրա՝ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական կայազորների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնում և Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթի ընթացքում պարզվել է, որ դատական գործով դատախազները ոչ
«Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում». Սերժ Թանկյանն ու այլ աշխարհահռչակ մարդիկ բաց նամակ են հղել․ «Արմենպրես»
«Արմենպրես» – «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը,
Այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ երեկոյան հրավիրել էի հրատապ առցանց մամուլի ասուլիս, որին մասնակցել է միջազգային և սփյուռքյան շուրջ 100 լրագրող 35 երկրից, որոնց մեծամասնությունը միջազգային լրագրողներ էին, ներառյալ՝ աշխարհի ամենաառաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Բացման խոսքս ներկայացնում եմ կից տեսանյութով, իսկ տեքստը՝ ստորև. «Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի
Ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը
Հասարակական, քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակների մասնակցությամբ շուրջ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը: Օրերս կայացած հանդիպման ընթացքում մասնակիցները, մեծապես կարևորելով հարթակի ձևավորումը Արցախի համար այս դժվարին փուլում, նշել են, որ հարթակի նպատակն է՝ Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր
Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի նման շրջափակմանը վերջ տալու համար․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը Հարատև խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է, բայց միայն քաղաքակիրթ աշխարհի ակտիվ աջակցությամբ։ Միջազգային հանրությունը պետք է համարձակ քայլեր ձեռնարկի Սարաևոյի նման շրջափակմանը վերջ տալու համար:
«Մեծ առաջընթացը նախևառաջ հավատի թռիչքն է»․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նուբար Աֆեյանին
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ամերիկահայ գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին ծննդյան օրվա առթիվ, մաղթել նրան առողջություն, հաջողություն և ամենայն բարիք: 2021 թ. հոկտեմբերին Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Ապագայի զրույցներ» խորագրով քննարկման ժամանակ Արմեն Սարգսյանը Նուբար Աֆեյանի հետ զրույցում նշել էր, որ նա փայլուն օրինակ է, թե ինչպես կարող է հայկական
Քննարկվել են Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները
Եվրոպական տասներկու երկրներում գործող հայ համայնքների ղեկավար-ներկայացուցիչները հուլիսի 24-ին առցանց հանդիպում են ունեցել և քննարկել Արցախի շահերի պաշտպանության շուրջ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումները։ Մտքեր են փոխանակվել հուլիսի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված որոշումների գործարկման ընթացքի վերաբերյալ ու նախանշել առաջիկա գործողությունները։ Այս առումով վերարժևորվել է Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար «Եվրոպացիները հանուն Արցախի»
Lույս է ընծայվել «Քրդերենի դասագրքի» առաջին հատորը
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Վարդան Ոսկանյանի և դոցենտ Թերեզա Ամրյանի համահեղինակությամբ կազմված «Քրդերենի դասագրքի» առաջին հատորը։ Սա քրդերենի ամենատարածված կուրմանջի բարբառի առաջին բուհական դասագիրքն է հայերենով և «Թալիշերենի դասագրքի» (հեղինակությամբ՝ պրոֆ. Վ. Ոսկայանի և դոցենտ Հ. Ավչյանի) հետ միասին գալիս է լրացնելու ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում պատրաստված՝ մեր
Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է չտեսնելու տալ, որ Արցախում դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են․ Գևորգ Դանիելյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե ըստ որոշ գործիչների՝ տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն, ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին: Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի
Ըստ ԱԳՆ-ի՝ արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները քննարկվել են, բայց Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների մուտքն Արցախ․ «Ազատություն»
Ըստ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են
Ասֆալտապատվել է Պարույր Սևակի տուն-թանգարան տանող ճանապարհահատվածը
Ի ուրախություն մեր բնակիչների, ասֆալտապատվել է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի տուն-թանգարան տանող 430 գծմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Աշխատանքներն իրականացվել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 17 000 000 դրամ։ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ․ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլին․ «Դետք»
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է՝ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։ Քանաանին միևնույն ժամանակ վերահաստատել է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու Թեհրանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է իր երկու հարևանների միջև տարաձայնությունների
Անուշ Սեդրակյան. Գոնե տեղեկատվական աղմուկ բարձրացնելով՝ պետք է այնպես անենք, որ պարենը հասնի Արցախ. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, գրականագետ Անուշ Սեդրակյանն է – Տիկին Սեդրակյան, արդեն մի քանի օր է՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, Ձեր նախաձեռնությամբ, ակցիաներ են իրականացվում` «Կանայք՝ հանուն Արցախի» պայմանական խորագրով: Մեկական օր կանայք հերթափոխով նստում են հացադուլի` ի պաշտպանություն Արցախի: Այսօրվանից մեկնարկել եք Օրիգամի տեղեկատվական ակցիան: Եկեք խոսենք այս նոր ակցիայի մասին: Ի՞նչ ակցիա է դա, ի՞նչ
Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Հուլիսի 16-ից 25-ը Ցյուրիխում (Շվեյցարիա) անցկացվել է Քիմիայի 55-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանի թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ: Հայաստանը ներկայացրել են Քվանտ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Լեոնիդ Ասատրյանն ու Յուրի Պետրոսյանը, Գյումրու Ֆոտոն վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Տիգրան Մխիթարյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի
Երևանի N 34 մանկապարտեզում և «Ձորակ» խնամքի կենտրոնում արձանագրվել են մի շարք խնդիրներ․ հրապարակվել է ՄԻՊ ուսումնասիրությունը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է «Երևանի N 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ կատարված այցերի վերաբերյալ ուսումնասիրությունը։ Մայիսյան այցն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային
Արտակ Զաքարյան․ Կա՛մ նա վերջնական հարված է հասցնելու Հայաստանին ու Արցախին, կա՛մ ստիպված է լինելու հրաժարական տալ․ «Հրապարակ»
Հուլիսի 23-ին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակ հրապարակեց՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներին։ Իր նամակում նա վերջիններիս խնդրել էր գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Թեմայի առնչությամբ զրուցել ենք ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի հետ։ – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչները
Դաժան ճշմարտություն. պատառիկներ զորացրված ավագ լեյտենանտ Տարոն Արշակյանի օրագրից
44-օրյա պատերազմի ժամանակ Տարոն Արշակյանը եղել է Մատաղիսի, Արեգայի եւ Մռավի ճակատներում
Վհատությունը մահացու մեղք է
Երեւանում շարունակվում են սակավամարդ բողոքի ակցիաները, որոնց նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել Արցախի աղետալի վիճակի վրա: Ո՞ւմ ուշադրության մասին է խոսքը: Կարծում եմ, գլխավոր հասցեատերը հենց հայերն են՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Սփյուռքում ապրող: Որքան էլ դա արտառոց թվա՝ մեր տեղեկատվական դարում, մարդկանց մեծ մասը պատկերացում չունի, թե ինչ զրկանքներ են կրում մեր հայրենակիցներն Արցախում:
Մետաքսե Հակոբյան․ «Ինձ նորածին երեխայի մայր էր զանգահարել՝ ասելով, որ երեխան այնպիսի վիճակում է, որ պետք է հրատապ տեղափոխվի Երևան, հակառակ դեպքում չի ապրի»․ «Փաստ»
Ամեն օր մեզ թվում է, որ այն ամենածայրահեղ օրն էր, բայց հաջորդ օրը փաստում ենք, որ ամենածայրահեղը տվյալ օրն է։ Մի քանի կիլոմետր ճանապարհ եմ անցել ոտքով, ծննդատան դիմաց նկատեցի բավականին շատ հղի կանանց, որոնք շատ բարձր ջերմաստիճանի տակ ոտքով, շնչահեղձ լինելով գնում էին հերթական հետազոտմանը։
ՊՆ–ն չի պատասխանել Տիգրան Աբրահամյանի հարցմանը, թե 2018-2020 թ.ին ըստ մոդելի, քանակի և գնի ինչպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել
Այս իշխանության համար կարևորը մեծ քանակի ապատեղեկատվություն դաշտ լցնելն է` ցույց տալու, թե իբր ամեն ինչ արել են երկիրը չհանձնելու համար, բայց չի ստացվել:
Ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում առողջության վրա
Կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխությունները տարբեր ազդեցություններ ունեն մարդկանց առողջության վրա․ դրանք կարող են բարդացնել արդեն եղած խնդիրները, կամ էլ նորերը ստեղծել։ Որոնք են եղանակային փոփոխությունների հետ կապված հիմնական ռիսկերը և ովքեր են առավել խոցելի այդ փոփոխությունների նկատմամբ Ազդեցությունը հանրային առողջության վրա Եղանակային կտրուկ փոփոխությունները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սննդային անվտանգության փոփոխությունները կարող են ֆիզիկական և
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 2021 թվականին երկու բնակարան է գնել եւ մեկ ավտոկայանատեղի․ «Ժողովուրդ»
Նշենք, որ երկու բնակարաններն էլ գնվել են նույն օրը՝ փետրվարի 11-ին, իսկ կայանատեղին գնվել է մի քանի օր անց՝ փետրվարի 15-ին։
Հայկական կոչվող ոստիկանությունը հայ մարդ է բռնում… Արցախի դրոշը ծածանելու համար․ «Փաստ»
Լավ, ի՞նչ անուն տաս նման փառատոններ կազմակերպողներին: Արցախում մեր հայ երեխաները կիսաքաղց են, հղի կանայք թերսնման պատճառով կորցնում են երեխային, ծերունիները սովից ուշաթափվում են, թշնամին ամեն պահի ոչ միայն սպառնում, այլև կրակում է ու կյանքեր խլում…
Դատախազությունը պարզաբանում է՝ կայքից չի հեռացվել Սումգայիթի և Մարաղայի մասին պատմող բաժինը. CivilNet
CivilNet. Լրատվամիջոցներում հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, թե գլխավոր դատախազության կայքից հեռացվել է Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող փաստական նյութեր պարունակող բաժինը։ Տեղեկության սկզբնաղբուրը «Փաստինֆո» լրատվական կայքն է։ Լուրը արտատպել են news.am, analitik.am, yerkir.am, lragir.am, lurer.com, aysor.am, asekose.am, panorama.am և մի շարք այլ լրատվական կայքեր։ Խնդիրը առաջացել էր կայքի նորացման պատճառով․ բաժինն արդեն հասանելի է


















































