Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը Գուտերեշին է ներկայացրել շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի սպառնալիքները։ Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրողություններին և զարգացումներին։ Զրույցի ընթացքում մտքեր են

Էդգար Ղազարյան․ «Մինչեւ հիմա Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի անուն տված չկան: Նույնը այստեղի հավաքի մասնակիցներն են»

Նրանք դիմում են միջազգային հանրությանը: Գնացել, ցույց են անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Բայց Հայաստանի քաղաքացին ունի պետություն: Ու կառավարության շենքը, Նիկոլ Փաշինյանին թողած, ՄԱԿ-ի աշխատակիցներին են պահանջներ ներկայացվում, ես դա ոչ մի կերպ չեմ հասկանում: Ոչ էլ այլ պետությունների դեսպանատների պահով: Ասենք, գնում, Ֆրանսիայի դեսպանից ի՞նչ են պահանջում:

Կանխե՛ք վերահաս էթնիկ զտումը. Արայիկ Հարությունյանի կոչը ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին

Պատերազմից հետո Արցախի ժողովուրդը հավատացել է Եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը՝ վերադառնալով հայրենի տներ ու ձեռնամուխ լինելով կյանքի վերականգնմանը:

Դատախազությունը կուսումնասիրի Տիգրան Ավինյանի օգտին ընտրողների ցուցակագրման մասին հետաքննական հրապարակումը

Ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ չէին սկսել ուսումնասիրությունը, պարզ չէ։

Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ կդադարեցվի. վառելիքի պաշարները սպառվել են

Հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանում բարձրաձայնվել է Արցախում և ՀՀ սահմանամերձ շրջաններում Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների աղաղակող խախտումների մասին

Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանին 2023թ-ի հունիսի 19-ից հուլիսի 14-ը Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 53-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ինտերակտիվ երկխոսությունները և պանելային քննարկումները կենտրոնանում էին Խորհրդի օրակարգի այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են ցեղասպանությունների կանխարգելումը, կանանց և աղջիկների իրավունքները, խոսքի և հավաքների ազատության հետ կապված հարցերը, ներքին տեղահանված անձանց

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը ողջ ծավալով կվերականգնվի. կկառուցվի նաև երկրորդային ճանապարհ

«Շուրջ 30 տարի «մսի պասաժներով» գործող Մերգելյանի այգին այս տարի վերջապես կստանա այգու տեսք ու կդառնա երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը»

Սերժ Սարգսյանը բացառիկ քայլ է արել. Մարգարիտ Եսայան

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա. Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ

Հուլիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա: Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից ՀՀ բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է

«Մենք ոչնչացրեցինք Մինսկի խումբը. մենք՝ նկատի ունեմ՝ Նիկոլը». Սամվել Նիկոյան

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի նամակը փոխանցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հարավային Կովկասը չպետք է դառնա տերությունների մրցակցության վայր, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը. Ամիր Աբդոլլահիան

«Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը հետամուտ չէ և չի լինելու միջանցքի ստեղծմանն ու Հայաստան-Իրան պատմական հաղորդակցական ուղիների փակմանը:»

Առանձնապես խոշոր չափերով շորթման, դատավորին արատավորող տեղեկություններ հրապարակելու նոր մեղադրանքներ՝ «Հանրային ձայն»-ի նախագահ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Վ․Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանքը, և նրա նկատմամբ իրականացվում է միջազգային հետախուզում։

«Ժողովուրդ, արթնացեք, հացի կտոր չկա Արցախում». երիտասարդներին միացած կինը Հյուսիսային պողոտայում սթափության կոչ արեց

Ժողովուրդ, դուք ի՞նչ եք մտածում, հացի կտոր չկա Արցախում, մարդիկ սովի մեջ են, երեխաները մահանում են սովից։ Արթնացե՛ք։ Ամեն անգամ սեղան նստելուց, ամեն անգամ գազօջախ վառելուց մտածեք՝ արցախցին չունի։

Սևանա լճի մակարդակն իջել է 3սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 17-23-ը.(2023թ․) Սևանա լճի մակարդակը հուլիսի 17-23-ը ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.51մ (23.07.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 23սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հուլիսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 16.572մլն. մ³, իսկ

«Մենք մեր անելիքը կանենք». Հայկ Մամիջանյան

ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի նամակը փոխանցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Այս պահին խաղաղության ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ագրեսիվ և անօրինական գործողություններն են․ Փաշինյանի հարցազրույցը՝ Le Monde-ին

Հայաստանը գործով ապացուցել է, որ կառավարությունը և ժողովրդն ունեն իրական կամք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի կառավարությունը համոզված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կարող է գլոբալ զգալի օգուտներ բերել: Ինչպես հայտնում է 1in.am-ը, ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ

«Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնը հետաձգվում է Արցախում ահագնացող ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված

«Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնի կազմակերպիչների հայտարարությունը «Լեռնային Ղարաբաղում (Արցախում) օրեցօր ահագնացող ծանր հումանիտար իրավիճակով պայմանավորված՝ «Քաղաքացիական հասարակությունը քեզ համար» փառատոնի կազմակերպիչները՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան, «Հանուն հավասար

Չի վճարվել շուրջ 171 մլն. դրամ մաքսավճար ներմուծված սերուցքի և կարագի համար․ ներմուծող ՍՊԸ-ի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են խաբեության դրսևորմամբ առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի հանգամանքները: Նախաձեռնված քրեական վարույթի քննության ընթացքում կատարված բազմածավալ վարութային և այլ ապացուցողական գործողությունների, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ

Հակարիի անցակետում Ադրբեջանը բժշկական անձնակազմ է տեղակայել

Եթերում Գուրգեն Ներսիսյանն ասաց՝ մի կերպ համոզել են, որ գոնե բուժզննման ժամանակ տեսախցիկներ չլինեն։

Կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարների առանձնազրույցը

Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Կայացել է երկու նախարարների առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով: Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ      

«Պատրաստ ենք վերադառնալ Արցախ, բայց Արցախը պետք է հայկական մնա»․ արցախցի կանայք հացադուլ են անում ՄԱԿ-ի մոտ

«Կանայք հանուն Արցախի» խորագրով հացադուլը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ շարունակվում է։ Այսօր հացադուլին միացել են արցախցի կանայք, որոնք 44-օրյա պատերազմի հետեւանքով տեղափոխվել են Հայաստան։ Հացադուլին այսօր մասնակցում են 9 կանայք։ Նրանցից Սրբուհի Գրիգորյանը, որը Շուշիից է տեղահանվել, ասում է, որ արցախցիներն Արցախն Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։ «Մենք ունենք մեծ թվով զոհեր, անհնար է որպես հարեւաններ գոյատեւել

Արցախից 11 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Երևանում աղբահանությանն առնչվող խնդիրը մեղմվել է. ծառայողական քննություն կիրականացվի

Ավինյանը հանձնարարել է սկսել ծառայողական քննություն՝ խորքային պատճառները հասկանալու և խնդրին հիմնարար լուծումներ տալու նպատակով

Պայթյուն Ադրբեջանի ռազմաարդյունաբերական գործարանում. կա զոհ

«Ազատություն». Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

«Տարածվում են կեղծ տեղեկություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում և առնչություն չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է, որ սոցիալական ցանցերի միջոցով տարածվում են հերթական կեղծ տեղեկությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում և որևէ առնչություն չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Team Telecom Armenia-ի IPO-ի քեյսը ներկայացվեց CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին

Երևան․ CaseKey 2023-ի շրջանակում տեղի ունեցավ Team Telecom Armenia-ի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի ներկայացումը: Հայաստանի տարբեր բուհերից շուրջ 200 երիտասարդներ ծանոթացան առաջնային հրապարակային տեղաբաշխման բոլոր մանրամասներին ու թիմերին տրամադրվեց ընկերության զարգացման ռազմավարական խնդիրը։ Լուծումներ առաջարկելու համար թիմերն ունենալու են ընդամենը 72 ժամ։ Հաջողություն մաղթելով մրցույթի մասնակիցներին Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց,

ՊՆ-ում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյան կմեկնի Կիպրոս՝ հանգստանալու

Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի ու մյուսների գործով դատական նիստին հարցաքննվեցին երկու վկաներ

Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում են տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային: Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031