Օրվա լրահոսը
«Ոմանք տպավորություն են ստեղծում, թե ես քնում-արթնանում, մտածում եմ, թե ո՞նց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ»․ Փաշինյան
Այսօրվա ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ իրավունքով են ինքն ու իր թիմը որոշում հազարամյա Արցախի ճակատագիրը, այն դեպքում, երբ այլ թեզերով են եկել իշխանության։ Հարցին, թե ինչո՞ւ հանրաքվե չեն իրականացնում՝ պարզելու, թե արդյոք ժողովուրդը համաձայն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ի՞նչ վերաբերում է ժողովրդի հետ քննարկելուն, բա հիմա
Աննա Արծրունի. «Միջազգային կառույցները այլեւս պետք է դադարեն հայտնի կերպարի պես լռել, չտեսնել, չլսել»
Սա մեր կամքի դրսեւորումն է ու չի կանգնելու, լինելու ու շարունակվելու է այնքան, քանի դեռ Արցախի ավելի քան 30 հազար երեխաները անոթի են ու այս տոտալ շրջափակումը, որ տեւում է արդեն գրեթե 230 օր, շարունակվում է»,-ասաց Աննան:
Դիտարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի նշանակման հարցը. ՔՀԿ-ների դիմումը՝ Գուտերեշին
ՔՀԿ-ների դիմումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ անհապաղ միջամտության մասին Ս․թ հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ պահանջելով շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների
«Արեւմուտքին դուրս չենք թողել, արեւմտյան հարթակներում ավելի շատ ենք բանակցություններ ունեցել»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, որ Արեւմուտքը կարծես դուրս է մնացել բանակցություններից։ «Բայց, կներեք, մենք այս տարի ավելի շատ արեւմտյան հարթակներում ենք բանակցություններ ունեցել, ո՞նց եղավ, որ Արեւմուտքին դուրս ենք թողնում»,- ասաց նա։ Փաշինյանն անդրադարձավ օրերս իր արած հայտարարությանը՝ նշելով․ «Մեր ու բոլորի ընկալումն այն է, որ մենք ապրում ենք Արեւմուտքի ու
«Ոչ մի ուղիով ի վիճակի չենք օգնություն հասցնել Արցախ». ԿԽՄԿ-ն կոչ է անում թույլ տալ վերսկսել մարդասիրական գործողությունները
Վերջին անգամ ԿԽՄԿ-ին թույլատրվել է բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ բերել տարածաշրջան մի քանի շաբաթ առաջ:
«Անգամ մեկ օրով հացադուլին միանալով՝ մենք կիսում ենք արցախցիների ցավը»
«Մենք անտարբեր չենք այս ամենին: Չգիտեմ, թե սա որքանով կօգնի, բայց այս ակցիային միանալը նաեւ մեզ է ուժ տալիս՝ զգալու, կիսելու այդ ցավը, հավաքվելու, չհանձնվելու եւ պայքարելու»:
«Չեմ ցանկանում նման սցենար քննարկել»․ Փաշինյանի պատասխանը՝ «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին
Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ գործողություններ կանի Հայաստանը, ռազմական միջամտություն կլինի՞։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի ցանկանում նման սցենար քննարկել։ «Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- ասաց Փաշինյանը։ Նա անդրադարձավ
Փորձել է հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն
Կինը հայտնել է, որ նախկին ամուսինը բենզինը լցրել է տան վրա, որպեսզի հրկիզի իրենց, այնուհետև քարով խփել է իր գլխին:
«Վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները ձեր դատավճիռն են կարդալու». Լրագրողը՝ վարչապետին
Ըստ Փաշինյանի, ՀՀ-ում դեռեւս կան դատավորներ, որոնք ոչ մի սահմանափակում չունեն, ինչ ասես, կարող են որոշեն, որը ո՛չ օրենսդրության, ո՛չ բարոյականության, ոչ մի բանի հետ կարող է կապ չունենալ. «Այդ մարդիկ չեն կարող լինել դատավոր: Բա 5 տարի է` մարդիկ մեզ ասում են՝ վեթինգ էիք խոստացել, բա ի՞նչ եղավ վեթինգը»:
Բենիկ Գալստյան. Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը, այդ թվում՝ 2 ամսով կալանավորումը, ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ
Վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են։
«Իսկ ո՞վ է ասում, որ էդքան թուքումուր ուտելը ըտենց հեշտ ու հաճելի գործընթաց է, նույնիսկ եթե կաբինետում ես աշխատում, որը համարվում է թիվ մեկ աշխատասենյակ». Փաշինյան
«Մե՛կ մեղադրում են հողեր հանձնելու, մե՛կ մեղադրում են հողեր չհանձնելու մեջ ու մեկը մյուսին չեզոքացնում է: Դրա համար եմ ես մինչեւ հիմա ՀՀ վարչապետ, որովհետեւ այդ նույն սուբյեկտների կողմից մղվող մեղադրանքները մեկը մյուսին չեզոքացնում են: Հա՛մ ասում են՝ տվիր, հա՛մ ասում են՝ չտվիր: Մի մասն ասում է՝ դավաճա՛ն, տվիր, մի մասն ասում է՝ դավաճա՛ն, պիտի տայիր: Բարդ է այս թեման եւ պարզ լուծումների գնալու գայթակղությունը ուղիղ ճանապարհ է՝ դեպի պետականության անկում»:
ՀՀ ՄԻՊ ինստիտուտի իրականացրած աշխատանքները ներկայացվել են Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին
Նինա Փիրումյանը թիրախային անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրականացրած աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում փաստահավաք աշխատանքների շարունակականությունը, դրանցով արձանագրված՝ մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերն ու Մարդու իրավունքների պաշտպանի՝ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները:
«30 տարվա անկախ պետություն եք, մինչեւ ե՞րբ եք զանգելու, մինչեւ ե՞րբ ենք մենք էդ ժանրի մեջ ապրելու՝ նամակ ռուսաց թագավորին». Փաշինյանը՝ ՌԴ ուղերձի մասին
Փաշինյանն հիշեցրեց 2020-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի ասուլիսում մի հատված, որտեղ Պուտինն ասել էր, որ այդ տարածքները Ադրբեջանինն են ու ԼՂ-ն էլ միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջան է. «Սա հայտարարել է ՌԴ նախագահը: Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկի՞ր է եղել, որը Ղարաբաղը չի ճանաչել՝ որպես Ադրբեջանի մաս: Չի եղել այդպիսի երկիր»:
«Ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է»․ զոհված զինծառայողի ծնողի հարցը Փաշինյանին
Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հայրը՝ Աշոտ Զաքարյանը։ «Ե՞րբ, ո՞ր պահին, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է։ Եվ ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսի 5-ին հայտարարում, որ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Մեր տղաները Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»,- հարցրել էր զոհված զինծառայողի ծնողը։ Նիկոլ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
🌦 ՀՈՒԼԻՍԻ 25-30 🟦 Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 26-ի գիշերը սպասվում է, 26-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 🟦 Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 26-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 26-ի և 30-ի
«Մենք 2020-ի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը, մենք էլ հարվածի տակ ենք դրել, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ լավ նպատակներով». Փաշինյան
«Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում, նշանակում է ՀՀ ինքնիշխանությունը, պետությունը, անկախությունը դատապարտել չգոյության, ես դրանում համոզված եմ»:
«Անձ մը, որ կտագնապի մեր ժողովուրդի, մեր հայրենիքի բարօրությամբ եւ ապագայով». Արամ Ա-ն դեռ այս կարծիքի՞ն է Փաշինյանի մասին
Aravot.am-ը հարցում է ուղարկել Կիլիկիո կաթողիկոսարան
Թուրքիայում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Խուճապի հետևանքով այդ շրջանի երկու բնակիչ է վերևից ցած նետվել
«Շատ լավ, Արցախը աղետի գոտի կարելի է հայտարարել, իսկ ճգնաժամը հաղթահարելու հարցում ԼՂ իշխանությունները արդյոք ունե՞ն որեւէ անելիք. ես կարծում եմ՝ ունեն». Փաշինյան
Խոսելով ՌԴ-ի ստանձնած պարտավորությունների մասին՝ վարչապետն ասաց. «Մենք ակնկալում ենք, որ այդ երկրները կլուծեն ինչ-որ խնդիր ԼՂ-ում, բայց այդ երկրները իրենք իրենց ունեցած խնդիրը չեն կարողանում լուծել: Իրենք ո՞ւմ մեղադրեն հիմա»:
Սահմանամերձ Սարիգյուղում կամավորները վերանորոգել են մանկապարտեզը
Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ բնակավայրում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կամավորները վերանորոգել են մանկապարտեզը
Երբ պահանջում են հայտարարություն, որը հակասում է մեր պետական շահին, Փաշինյանը մտածում է՝ ունի մանդատ, իսկ երբ պետք է պաշտպանել մեր շահը, որոշում է, որ մանդատ չունի. Տաթևիկ Հայրապետյան
Գլխավոր խնդիրը եղել ու մնում է բանակցողի մեջ: Հայկական կողմը ներկայացնող անձը որևէ բառ չի ասել այս վտանգավոր ձևակերպման դեմ, լուռ նստել է ու նայել, թե Ալիևն ու Միշելը ինչ են խոսում
«ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ՝ բնակչության սպանդը կանխելու համար»․ Փաշինյան
Հարցին, թե ՌԴ հեռանալու դեպքում հայկական կողմն ինչպե՞ս է ապահովվելու Արցախի հայերի անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դուրս գալ՝ անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ առնվազն չկա։
«Կարող ենք մի ժամում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, բայց խնդիրն այն է՝ որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, կամ ի՞նչ որոշում կընդունվի». Փաշինյան
Լրագրողներից մեկը հարցրեց՝ քննարկե՞լ եք Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, կա՞ն հաշվարկներ, թե ֆինանսական իմաստով ՀՀ-ի վրա որքան կնստի, եթե Ադրբեջանը բռնի տեղահանի արցախցիներին:
Ստացվում է՝ Ալիևը Միշելի հետ հարցը քննարկել է, իսկ ՀՀ վարչապետը պարզապես հետևել՝ պնդելով, որ քննարկելու ոչինչ չունի. Տիգրան Գրիգորյան
Փաստորեն, ճիշտ էի գրել, որ Հայաստանի շահերը բանակցություններում ներկայացնող պարզապես չկա։
Փաշինյանը Արցախի ղեկավարներին հորդորում է այսուհետ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձեւաչափով հարցեր տալ ու կրել քաղաքական պատասխանատվություն
Խոսելով ՌԴ-Թուրքիա հարաբերությունների լարվածության մասին, հարցին՝թե կարո՞ղ է դա դրական ազդեցություն ունենալ մեզ համար՝ նա պատասխանեց, որ որեւէ լարվածություն դրական ազդեցություն չի կարող ունենալ. «Լարվածություն ասածը չնայած չի կարող գերագնահատվել, որովհետեւ մենք տեսնում ենք, որ չնայած տարաձայնություններին, ՌԴ-ն ու Թուրքիան ակտիվ համագործակցում են»:
Իրացվել են որպես պանիր, սակայն պարունակել են բուսական յուղ. ՄՊՀ-ն տուգանել է տնտեսավարողին
Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք։
«Ես այդ հարցը չեմ քննարկել Բրյուսելում, որովհետեւ նման մանդատ չունեմ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ակնայով Արցախին օգնություն տալու առաջարկի մասին
Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որով ողջունվել էր Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Ակնայով (Աղդամ) Արցախին հումանիտար մատակարարումներ անելու մասին։ Հարցին, թե ինքը նման հարց քննարկե՞լ է Բրյուսելում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․«Ոչ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետեւ չեմ կարծում, որ նման հարց քննարկելու որեւէ մանդատ
Արցախի հարցի հետ կապված 3 պնդում, 3 ցավալի փաստ և լուծման 3 տարբերակ. Արա Զոհրաբյան
Պատերազմն անխուսափելի է:
Լուսինե Ավանեսյանը մանրամասնել է՝ որոնք են Արայիկ Հարությունյանի ակնարկած հաջորդ քայլերը
ԱՐՑԱԽՊՐԵՍ. Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: «Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի,
Արայիկ Հարությունյան․ Ռուս խաղաղապահները նույնպես օգտվում են մեր խղճուկ պարենային պաշարներից
«Որևէ երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշումից: Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին առավել ճշգրիտ լինել իր հայտարարություններում: Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք այսօր»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ անկախ որևէ հայտարարություններից՝ Լեռնային Ղարաբաղը «կշարունակի ինքնորոշման պայքարը»: Հարությունյանը նաև նշել


















































