Օրվա լրահոսը

«Կենացդ, ընկերս». Նաիրա Զոհրաբյանն՝ Արմեն Աշոտյանին

«Արմեն Աշոտյանը հաղթեց քո ողջ համակարգին»

2023թ․ հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ

2023թ․ հունվար–հունիսը 2022թ․ հունվար–հունիսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 11.4% Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 1.0%–ով Ծառայությունների ծավալն աճել է 16.8%–ով Առևտրի շրջանառությունն աճել է  23.6%–ով Շինարարության ծավալն աճել է  17.0%–ով Գյուղատնտեսության ծավալն աճել է 2.0%–ով Արտահանման  ծավալն աճել է 72.8%–ով Ներմուծման  ծավալն աճել է 73.0%–ով։ 2023թ․ հունիսը 2022թ․ հունիսի համեմատությամբ Տնտեսական ակտիվության ցուցանիշը 

«Դուք կարող եք 20 րոպեում Ալիեւին սարքել կուռկուռի ձագ». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սերժ Սարգսյանի ուղերձի, Նիկոլ Փաշինյանի ասուլիսի, Զանգեզուրի միջանցքի եւ Իլհամ Ալիեւի այլ հայտարարությունների մասին

Միգրացիայի կառավարման ոլորտը լուրջ առաջընթաց է արձանագրել

Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՀՀ միգրացիայի կառավարման ցուցանիշների վերաբերյալ աշխատաժողովին

«ԼՂ պատգամավորի աշխատավարձն ու խոհանոցի պարունակությունն ապահովում է ՀՀ կառավարությունը, վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում,  անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին, ասաց․ «Ազգային ժողովի պատգամավորը, որը հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ եւ հետեւաբար՝ իր խոհանոցի պարունակությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք՝ մենք հրաժարվում ենք այդ միջոցներից, որովհետեւ մեր շահերը լավ չեք պաշտպանում»։ Հիշեցնենք, որ Մետաքսե Հակոբյանը, դիմելով

Անուշ Սեդրակյան․ «Երբ Արցախում այսօր 120 հազար մարդ սովահար է լինում, ՀՀ նախագահը հանդիպել է պարենի գրասենյակի տնօրենին եւ խոսել խաղողի մթերումից»

Երեկ ՀՀ նախագահը հանդիպել է Պարենի գրասենյակի տնօրենի հետ։ Ու խոսել են խաղողի մթերումից։ Պետական մտածողություն ունեցող մարդը ո՞նց կարող է այդպիսի ահագնացող վտանգի դեպքում, իմանալով, որ 120 հազար մարդ, գուցե, ավելի, սովահար է լինում ու դրա համար ակցիաներ են կազմակերպվում, խոսել առօրյա, օրակարգային հարցերից։

«Դա բացարձակ անհեթեթություն է»․ Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Շահնազարյանի բացահայտման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանի բացահայտմանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում։ Շահնազարյանը ասել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու ճանապարհային քարտեզն Ադրբեջանի իշխանությունը փոխանցել է Հայաստանի իշխանությանը: Իսկ Հայաստանի իշխանությունները այն փոխանցել են Արցախի իշխանություններին։ «Դա բացարձակ անհեթեթություն է։ Ես դրա մասին լսել

«Պետք է ուղղակի դիմանալ։ Ընդամենը՝ դիմանալ։ Դուք դա կարո’ղ եք։ Ես հավատո’ւմ եմ ձեզ». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է. «Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ. Պի’նդ եղեք։ Մի’ վախեցեք։ Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։ Ժամանակավոր խնդիրների առաջ մի’ ընկրկեք։ Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։ Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։ Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։ Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։

Ռուսաստանը պատրաստ է մշտապես օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է մշտապես օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում հյուրընկալելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: «Այսօր կցանկանայի ձեզ առաջարկել մտքեր փոխանակել այն մասին, թե որտեղ է այժմ գտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը: Մենք պատրաստ ենք ամեն

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի հետագա խորացման օրակարգային հարցերը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերիի հետ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Ռուսաստանի ԱԳՆ-ն մեջբերում է Լավրովի խոսքը, որում նա նշել է, թե անհրաժեշտ է քննարկել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման հարցը: «Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում հարթակ տրամադրել դրա ստորագրման համար»,- ասել

«Ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»․ Մետաքսե Հակոբյանի հարցը Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը լրագրողի միջոցով հարց ուղղեց Փաշինյանին։ «2018 թվականի իշխանափոխության եւ ձեր վարած քաղաքականության հետեւանքով ահասարսուռ պատերազմ ստացանք, նահատակվեցին հազարավոր հերոսներ, տասնյակ հազարավոր կյանքեր ու ճակատագրեր խեղվեցին, հանձնվեց մեր հայրենիքի մեծ մասը։ Եվ հետո խրոխտ հայտարարեցիք, որ այլեւս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չեք։ Դուք նույնիսկ Հայաստանի անվտանգության

«Արցախում որոշ դեղերի պաշարը՝ 10 օրվա. Հանրապետական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է»

Որոշ հիվանդների բուժումն այլեւս հնարավոր չի լինի կազմակերպել, քանի որ հաշված օրերից կվերջանան նրանց անհրաժեշտ դեղամիջոցները:

«Մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա՞, հա՞…Էդ ի՞նչ է ցուցադրվել, ասենք՝ սեւ խավիա՞ր ա եղել, էկզոտիկ ուտելիքնե՞ր են եղել». Փաշինյանի սուր արձագանքը

«Հասկանում ենք, բենզին ներմուծելու խնդիր կա, 150 մլրդ-ը ո՞նց են օգտագործել, որ պարզվում է ամբողջ Ղարաբաղը տեսավ՝ վարչապետի կինը աջաբսանդալի նկար է դրել, ասեց բա մենք ըտենց բախտի չարժանանայի՞նք: Ոմանք ուրեմն թող գնային բախչեն վարեին, բադրջան ցանեին, թե՞ էդ էլ պիտի Արարատյան դաշտավայրում վարեն, ցանեն, աճեցնեն, ղրկեն: Էս ի՞նչ ձեւ ա ընդհանրապես: Մեկը Շուշիի հերոս ա, մեկը Ավարայրի ճակատամարտի հերոս ա, ում ասում ես՝ հերոս ա, հետո արդեն ադրբեջանցիքի հետ 50-50 գործ էին անում, էդ մենք դավաճանն էինք, իրենք հերո՞ս»:

Պահանջը պետք է լինի միջազգային խաղաղապահների մուտքը հայ-ադրբեջանական շփման գիծ և Երեւանում ազգային նոր քաղաքական գլխի ձևավորումը. ԱԺԲ

Այսօր՝ ժամը 20.00-ին, տեղի են ունենալու միաժամանակյա հավաքներ Ստեփանակերտում եւ Երեւանի Ազատության հրապարակում: Ողջունում ենք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ անտարբեր չգտնվելու եւ Արցախին տեր կանգնելու մեր ժողովրդի մղումը: Հորդորում ենք Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցներին մասնակցել երևանյան հավաքին: Ստեղծված իրավիճակում հավաքի պահանջը պետք է լինի միջազգային խաղաղապահների մուտքը հայ-ադրբեջանական շփման գիծ եւ Երեւանում ազգային նոր քաղաքական

Միշտ զգացել ենք Իտալիայի և իտալական շունչը Հայաստանում. Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սերջիո Մատարելլայի հետ

«Անկախացումից հետո ժողովրդավարությունը մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է»

«Կկարողանան հայտարարագրերը վերբեռնել ԿԸՀ կայք. կարիք չի լինի դրանք գրավոր ներկայացնելու»

Կուսակցությունները հնարավորություն կստանան թեկնածուների հայտարարագրերը վերբեռնել` ազատվելով դրանք կրիչի միջոցով ԿԸՀ ներկայացնելու պարտավորությունից

«Դոժդ» հեռուստաընկերությունը ՌԴ-ում անցանկալի կազմակերպություն է ճանաչել

2021թ.-ին «օտարերկրյա գործակալ» էր ճանաչվել, իսկ 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից հետո, լրատվամիջոցը լքել է երկիրը։

Դավիթ Շահնազարյանի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

Միակը բանը, որը Փաշինյանի իշխանությունը չի խնայել Արցախի և արցախցու համար` ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ է։

«Ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում»․ Փաշինյան

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Արցախի Հանրապետության փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասում։ «Դա էլ է շատ կարեւոր պարզաբանման հարց՝ Արցախ, թե՞ Լեռնային Ղարաբաղ։ Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից։ Եվ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ հստակ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Դրանից հետո, շատ ժամանակ

Հաշվապահն առցանց գործառնությունների խեղաթյուրմամբ 338 մլն. դրամ է հափշտակել բանկերից և պետությունից. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը, ինչպես նաև՝ պատճառված վնասի չափը: Քննությամբ հիմնավորվել

«Մանդատ չունենք այդ հարցը քննարկել, մենք քննարկում ենք այն հարցը, որը վերաբերում է մեզ». Փաշինյանը՝ Միշելին ու Տոյվո Կլաարին չհակադարձելու մասին

Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ նշեցիք, որ բրյուսելյան բանակցություններում Աղդամի ճանապարհի հարցը չի քննարկվել, այդ դեպքում ինչո՞ւ են եվրոպացի պաշտոնյաները դա նշում ու սա չի՞ նշանակում, որ անկախ ձեր ցանկությունից ՝ այդ հարցն օրակարգում է, ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չարձագանքեց այդ հայտարարություններին որեւէ կերպ: Բացի այդ, նույն բրյուսելյան բանակցություններում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, քննարկվել է նաեւ արեւմտյան ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ վերադարձի հարցը:

Պապիկյանը և դեսպան Շարվաշիձեն քննարկել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր

Հուլիսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեն: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքին և ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե՞ դավաճան»․ արցախցու հարցը Նիկոլ Փաշինյանին

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողի միջոցով հարց ուղղեց շուշեցի Միքայել Առաքելյանը։ «Դուք լիազորություն չունենալով՝ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս՝ մեզ ենթարկելով բլոկադայի, հումանիտար ճգնաժամի, որտեղ սովից երեխաներ են մահանում, եւ կա 120 հազարանոց արցախահայության վտանգ։ Դուք ձեզ պատասխանատու չեք զգո՞ւմ, ձեր խիղճը ձեզ չի տանջո՞ւմ, դուք կարո՞ղ եք քաղաքական կամք դրսեւորել եւ հրաժարական տալ,

Հայաստանն առաջին անգամ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի հաղթողների թվում է

«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։ «Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք է վերաբերեն ժառանգությանը

Փաշինյանի շնորհավորանքը՝ Աշոտյանին, Սպարտակի թվի անեկդոտն ու քաղբանտարկյալները

«Էդ որ ասում եք քաղբանտարկյալ, ի՞նչ նկատի ունեք»:
Լրագրողը հուշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վաղուց ձեւակերպել է՝ ինչ է քաղբանտարկյալ, Փաշինյանն արձագանքեց. «Վայ, շնորհակալություն, որ հիշեցրիք, ուրեմն բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ: Բա-ցառ-վում է»:

Մի քանի շաբաթ ձգձգելուց հետո Դիլիջանի համայնքապետարանն ահա այսպիսի տարածք է տրամադրել «Հայաքվե»-ն անցկացնելու համար. Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Դիլիջանի համայնքապետարանը մի քանի շաբաթ ձգձգելուց հետո ահա այսպիսի տարածք է տրամադրել «Հայաքվե»-ն անցկացնելու համար։ Ինչը, այնուամենայնիվ, չի խանգարում, որ մարդիկ գնան ու ստորագրեն, նիկոլական աբիժնիկություններին ի հեճուկս։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031