Օրվա լրահոսը
Մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան մահացել է․ Shamshyan.com
Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը․ «Հայացք Երևանից»
Արցախի հարցում, կարծես թե, եկել է անկեղծության պահը: Դիմակահանդեսն ավարտված է, մի կողմ են դրված դիմակները, եւ խաղը դառնում է բացահայտ: Արեւմուտքը չի թաքցնում իր նպատակը՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից. այս փուլում առայժմ միայն այդտեղից, իսկ Իրանը շրջափակել հյուսիսից՝ նրան կտրելով Մոսկվայից: Ռուսաստանն ու Իրանը արդեն դառնում են ռազմավարական դաշնակիցներ եւ գնում են էլ
Արցախի դրոշ ծածանելու համար մարդ են բերման ենթարկում․ Ռուբեն Մելիքյան (թարմացված)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը Հասել ենք շանտղության այն աստիճանին, որ Արցախի դրոշ ծածանելու համար մարդ են բերման ենթարկում։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Վանաձոր քաղաքում, ժամը 20:30-ի սահմաններում, ինչ-որ հերթական եսիմինչ փառատոնի ընթացքում։ Այս գրառումը կատարելու պահին քաղաքացին դեռ ազատ չէր արձակվել։ Ավելի ուշ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնությունը, որի անդամներից մեկն էլ Վանաձորում կայացած «Ֆեստիվառ»
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է «Սումգայիթ» բաժինը․ «Փաստինֆո»
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է «Սումգայիթ» բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։ Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։ «Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝
Ստեփանակերտում փակ մանկապարտեզներ չկան, սակայն բոլորն էլ փակման շեմին են
Արցախի հանրային հեռուստատեսություն – Ստեփանակերտում փակ մանկապարտեզներ չկան, սակայն բոլորն էլ կանգնած են փակման շեմին: Այս մասին բարձրաձայնում են ոլորտի պատասխանատուները: Սնունդ հայթայթելը դժվարացել է, որոշ մթերքներ արդեն ընդհանրապես հնարավոր չէ գտնել: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվն էլ է կտրուկ կրճատվել՝ տրանսպորտի բացակայության պատճառով: Ստեղծված իրավիճակից ելք առայժմ չի ուվագծվում:
Ռուբեն Վարդանյանը մատնանշել է մի շարք ուղղություններ, որոնցով շարժվելու դեպքում հնարավոր կլինի մեղմել առկա խնդիրները
Շրջափակված Արցախում առավել խոցելի խավերից է 44-օրյայի հետևանքով բռնի տեղահանված Հադրութի բնակչությունը: Առկա խնդիրները կրկնակի դժվարությամբ են ծանրացած նրանց ուսերին: Դրանց հաղթահարման ուղիների առաջարկով և, ընդհանրապես, ստեղծված իրավիճակում միասնական ջանքերով գործելու նախաձեռնությամբ, այսօր «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժման անդամները «Մեր սարերը» կենտրոնում հանդիպում են ունեցել մի խումբ հադրութցիների հետ: Անկեղծ ու անմիջական մթնոլորտում
Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է
Արցախի հանրային հեռուստատեսություն – Ավելի քան մեկ ամիս է՝ բժշկական պարագաների ու դեղամիջոցների տեղափոխում Արցախ չի իրականացվում: Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Նաեւ թերսնման ու սթրեսների հետեւանքով հիվանդանոց դիմողների թիվն ավելանում է, նրանց անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու հիվանդանոցի հնարավորությունները՝ պակասում: Վառելիքի բացակայության պատճառով, հատկապես շրջաններից, շատ երեխաներ հիվանդանոց են բերվում ուշ, երբ հիվանդությունն արդեն բարդացած, խորացած
Շնորհակալություն, որ ապրում եք սահմանին շատ մոտ, չեք լքում ու պայքարում եք հայրենի գյուղի համար. Խնձորեսկի գյուղապետ
Սիրելի՛ համագյուղացիներ, հարգելի՛ խնձորեսկաբնակներ, Ես, լինելով ձեզնից մեկը, իմ պաշտոնավարումը, որպես վարչական ղեկավար, սկսել եմ պետության համար դժվար ժամանակներում, որն ուղեկցվեց ավելի լուրջ իրադարձություններով և բեկում մտցրեց բոլորիս կյանքում: Երեք տարիների ընթացքում արել եմ անհնարինը՝ գյուղի խնդիրները լուծելու, անվտանգությունն ապահովելու և գյուղացու բողոքի ձայնը լսելի դարձնելու ու անպատասխան չթողնելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ինձ ընդունելու
Հացի խնդիրն Արցախում
Արցախի հանրային հեռուստատեսություն – Հացի խնդիրը, հացի արտադրամասերի դիմաց գոյացող հերթերը միայն մայրաքաղաքում չեն, շրջկենտրոններում եւ գյուղերում ապրողները նույնպես ժամերով ստիպված են հացի հերթերում սպասել: Մարտակերտում գործող հացի արտադրամասերից ոչ բոլորն են գործում: Վառելքի բացակայության պատճառով միայն հացի արտադրամասերից է հնարավոր լինում հաց ձեռք բերել, այն էլ՝ սահմանափակ քանակով: Մեր գործընկերներն այս օրերին Մարտակերտում են
Շուշիի ֆորումի մասնակիցներից որեւէ մեկը հարցրել է արդյոք, թե Ալիևն ի՞նչ ապագա է խոստանում 120 հազար հայերին, որոնց այսօր ինքը սովի է մատնել․ Արցախցի լրագրողներ
Արցախի հանրային հեռուստատեսություն – Արցախցի լրագրողների կոչը Շուշիի մեդիաֆորումի մասնակիցներին Շուշիում Ադրբեջանը հերթական շոուն կազմակերպեց՝ այս անգամ այսպես ասած լրագրողների Գլոբալ ֆորումի տեսքով: Մի շարք երկրներից տասնյակ լրագրողներ բերվեցին Շուշի: Այստեղ նրանք առիթ ունեցան եւս մեկ անգամ լսելու հայերի հասցեին Ադրբեջանի նախագահի սպառնալիքները: Սակայն դժվար է ասել, գոնե առանց տեսագրելու, նրանցից որեւէ մեկը հարցրել է արդյոք,
Մեծ Բրիտանիան հույս ունի, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ճանապարհին. Լեո Դոքերթի
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի թվիթերյան գրառումը Մեծ Բրիտանիան հույս ունի, որ կհաջողվի պահպանել դինամիկան Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ճանապարհին: Առավոտյան զրուցեցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հետ, թե ինչպես Մեծ Բրիտանիան կարող է աջակցել տարածաշրջանային բարգավաճմանը և անվտանգությանը։
«Տպավորություն է, որ եվրոպական չինովնիկների մեծ մասը Ադրբեջանի նախագահ Ալիեւի վճարման փաստաթղթի մեջ երեւի գիծ ունեն»․ «Առերեսում»
Ինչ որ առումով՝ մենք շատ իդեալական հակառակորդ ունենք․ ուրիշ դեպքերում դու ստիպված ես գլուխ կոտրել, թե քո դիմացինը՝ «բանակցային գործընկերն» ինչ է ուզում ասել, ինչ նպատակներ ունի։ Իլհամ Ալիեւի պարագայում ամեն ինչ շատ պարզ է։ Մարդը շատ բաց տեքստով ամեն ինչ բացատրում է։ Բազմիցս ասել է՝ այն պահից, երբ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որեւէ խոսք որեւէ մեխանիզմի մասին չի կարող լինել, որովհետեւ դա մեր երկրի ներքին գործն է
Կյանքից հեռացել է Չապլինի դուստրը՝ դերասանուհի Ժոզեֆին Չապլինը
Փարիզում հուլիսի 13-ին 74 տարեկանում մահացել է Չարլի Չապլինի դուստրը՝ դերասանուհի Ժոզեֆին Չապլինը, սակայն նրա ընտանիքն այդ մասին հայտնել է դերասանուհու վախճանից մեկ շաբաթ անց, գրում է The Guardian-ը։ Ժոզեֆին Չապլինը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում 1949 թվականի մարտին։ Նա առաջին անգամ էկրանին է հայտնվել երեք տարեկանում՝ իր հոր «Կիզակետ» ֆիլմում։ 18 տարեկանում նա
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներն Իրանի քաղաքացիներ են
Հուլիսի 22-ին, ժամը 13։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 38-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․ Ա․, ԻԻՀ քաղաքացի): Վարորդը
3 օր շարունակ Տավուշում թևածում է տոնական տրամադրությունը (լուսանկարներ)
Հուլիսի 20-ից արդեն 3 օր է, ինչ տավուշցիներն ապրում են մշակութային հագեցած կյանքով: Իջևան, Աչաջուր և Բերքաբեր համայնքներում թևածում է երգ-երաժշտությունը` ուղեկցվելով նաև բազմաթիվ ցուցահանդեսներով: Իջևան բազմաբնակավայր համայնքում «Մենք ենք մեր սարերը» ծրագրի հայեցակարգային մտահղացմամբ կազմակերպվել է եռօրյա փառատոն, որին մասնակցում են համայնքի բնակիչները։ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա մեծ
Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարերարներ, ավագանու անդամներ և հյուրեր: Խոնարհված եկեղեցու հիմնանորոգումը նախաձեռնել են ծնունդով հովունեցի 14 բարերարներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին: Վերանորոգումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցում վաղը կմատուցվի առաջին պատարագը:
Պաշտպանը կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախի բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների: Մասնավորապես, Արցախը Հայաստանին
Երեխային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս․ Sputnik Արմենիա
Մատուռի մոտ տոպրակով թողնված նորածին տղային գյուղի շները քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս, որտեղ էլ գտել են նրան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Ներքի Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը։ «Դեպքը մոտավորապես 10։30-ին է եղել, բնակչուհին շների ոռնոց է լսել, դուրս է եկել տնից, իր տան բակի հետնամասում հավաքված շատ շներ է
Տեղի է ունեցել Ախուրյան համայնքի նորընտիր ղեկավար Զավեն Մանուկյանի երդման արարողությունը
Այսօր տեղի է ունեցել Ախուրյան համայնքի նորընտիր ղեկավար Զավեն Մանուկյանի երդման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, մարզպետի տեղակալաներ Աննա Մարտիկյանը, Ալբերտ Այվազյանը, մարզային իշխանության, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք։ Արարողության մասնակիցներին ողջունել, Զավեն Մանուկյանին հաջողություններ է մաղթել Շիրակի մարզպետ Մուշեղ
Մատուռի հարևանությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել են նորածին երեխայի․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Ոստիկանները նշված վայրում մատուռի հարևանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա երեխայի։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Մի՞թե այլևս լրատվամիջոցների խնդիրը չէ՝ ճեղքել տեղեկատվական շրջափակումները․ կոչ Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին
Հայկական լրագրողական կազմակերպությունների կոչը Շուշիի մեդիա-ֆորումին մասնակցող գործընկերներին Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հարցեր չունենք խոսքի ազատության միջազգային վարկանիշների վերջին տեղերից մեկում գտնվող երկրի ղեկավարությանը, որը, սակայն, հուլիսի 22-23-ին հերթական շքեղ մեդիա-ֆորումն է անցկացնում։ Մենք հարցեր չունենք այս միջոցառման կազմակերպչին՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների զարգացման գործակալությանը, որն աջակցում է խոսքի ազատությունը սահմանափակող կառավարական բոլոր նախաձեռնություններին և պարբերաբար մեղադրանքներով է
Արցախից 13 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ հուլիսի 22-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 13 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ Ավելի քան 200
Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հերթական հեռախոսազրույցի ընթացքում գործընկերները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը։ Արցախի ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել վերջին օրերին վերաբերող զարգացումներից։ Զրուցակիցներն անդրադարձել են ճգնաժամի հետեւանքով ստեղծված դրությունից համատեղ լուծումներ գտնելու միջխորհրդարանական հնարավորություններին։ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 22-ի ցերեկը, 24-27-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան` 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Հուլիսի 22-ի,
Իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը․ Մանե Թանդիլյան
Քանի որ իշխանությունն ունի մեկ օրակարգ՝ կառչած մնալ իշխանությունից, ինչի ապացույցն է իշխանության ամենաբարձր մակարդակով ամեն օր Երևանի ավագանու ընտրություններով զբաղվելը, իսկ մեր թիմի նպատակը ուժեղ Հայաստան և ազատ Արցախ ունենալն է, իշխանություններին ունեմ հետևյալ առաջարկը՝ ձեր ամբողջ ռեսուրսը ծառայեցրեք Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացմանը, և եթե ճանապարհի անխափան աշխատանքը վերականգնվի, ես խոստանում եմ մեկնել
Արշակ Սադոյանն առաջարկում է դաշինք կազմել ընդդեմ «նիկոլականների» եւ մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին
Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն այսօր հրավիրած քննարկման ժամանակ հանդես եկավ առաջարկով՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ արտախորհրդարանական ուժերից ձեւավորել դաշինք եւ մասնակցել ընտրություններին։ Ըստ նրա՝ դաշինքը կկարողանա պայքարել «նիկոլականների» դեմ, որոնց ձեռքին են կենտրոնացած վարչական ռեսուրսները։ «Մեր դժբախտությունների միակ պատճառը ոչ միասնական լինելն է։ Ժամանակին Միասնության հարթակի հետ անընդհատ փորձում էինք ինչ-որ քայլեր
Նոր նախակրթարան է հիմնվել Նոյեմբերյանի Դովեղ բնակավայրում
Մինչ 2023 թվականի ավարտը ՅՈւՆԻՍԵՖ-ը, Եվրոպական միության աջակցությամբ, ևս 8 նախակրթարան կհիմնի գյուղական համայնքներում
Այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին․ Բենիամին Մաթևոսյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի տելեգրամյան գրառումը «Միջազգային դերակատարներից ոչ մեկը, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է…»,-հուլիսի 21-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ունենալով միջազգային դատարանի որոշումը՝ Հայաստանը շատ արագ պետք է հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ եւ պահանջի, որ Լաչինի միջանցքը բացվի»․ Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձավ Արցախի շրջափակմանը։ «Իսկապես, մեր հայրենակիցներն այսօր Արցախում սովի են մատնված, օրեցօր ավելի օրհասական է դառնում իրավիճակը։ Այստեղ Հայաստանի իշխանություններն իրոք անելիք ունեն»,- ասաց նա։ Օսկանյանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել Արցախի Ազգային ժողովի երեկվա ուղերձը, Հայաստանի իշխանությունը թող ինքը որոշի՝ կկատարի այդ ուղերձում հնչած կոչը, թե ոչ,


















































