Օրվա լրահոսը
Արցախի ԿԳՄՍ նախարար․ Շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա․ «Արցախպրես»
Արցախի լիակատար շրջափակման ծանր իրավիճակը բավականին բարդ ազդեցություն է ունեցել կրթության ոլորտի վրա: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը: «Շրջափակման պատճառով հնարավոր չէր ապահովել մեր դիմորդների ֆիզիկական ներկայությունը հայաստանյան բուհերում, որտեղ նրանք պիտի հանձնեին ներբուհական քննություններ, սակայն ստեղծված իրավիճակից ելքը գտել ենք` այդ ներբուհական քննությունները
«Այն, ինչ անում է Փաշինյանը, անիրատեսական է, ինքն ուզում է տալ մի տարածք, որը հազարամյակներ պատկանել է Արցախի ժողովրդին եւ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում»․ Օսկանյան
«Այն փաստը, որ սովետական շրջանում Արցախն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, պետք է լինի օրակարգային հարց։ Սա նոր դռներ է բացելու։ Եթե Ադրբեջանը մերժում է այս գաղափարը, միջազգային իրավաբանները միակարծիք են, որ Արցախի ժողովուրդը միանշանակ իրավունք կունենա արտաքին ինքնորոշման ձգտել։ Միջազգային իրավունքը նրանց տալիս է այդ հնարավորությունը»,- Վարդան Օսկանյան
Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին
Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն
«Ադրբեջանն անընդհատ օղակը մեր շուրջ սեղմում է, մեզ կարծես թե դիտավորյալ մղի պատերազմական գործողությունների կամ բախումների»
Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ կոնկրետ Լաչինի միջանցքի հետ կապված միջազգային հանրությունը՝ ավելի կոնկրետ Արեւմուտքը, մեծ հաշվով մեղավորություն չունի, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Լաչինի միջանցքի վերահսկողությունը տրվել է ռուսական կողմին։ «Արցախի նախագահի՝ նստացույց անելն անհասկանալի է։ Նախագահն ակտիվիստ չէ, այլ պետք է կոնկրետ, հստակ քայլեր ձեռնարկի խնդիրները լուծելու համար»,- «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք Արցախում
Ի՞նչ հարց լուծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն՝ իր նստացույցով
«Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի ու գոյութենաբանական խնդրի առջև»
Ինչո՞ւ «Հայաքվե»-ն չի միանում Արցախի ապաշրջափակման պահանջով բողոքի ցույցերին
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ նախաձեռնությունն այս փուլում չի միանում Արցախի ապաշրջափակման պահանջով անցկացվող բողոքի ցույցներին։ «Իրականում երկու պատճառ կա, թե ինչու մենք անմիջականորեն ներգրավված չենք։ Առաջին պատճառը հետեւյալն է՝ մենք կարծում ենք, որ դեսպանությունների դիմաց իրականացվող գործողություններն արդյունավետ չեն, որովհետեւ Արցախում տեղի ունեցող ողբերգության հիմնական պատճառը Հայաստանի
Դուք լռել եք կամ հաշտվել՝ պաշտպանվելով դատախազական հաստ պատերի տակ․ Լիլիթ Գալստյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մեջ արթնացել էր հայը, մարդը, քաղաքացին, գուցե՝ խիղճը․ նա հանրային հավաքի էր մասնակցում՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի։ «Արցախն Ադրբեջանի կազմում» ՔՊ-ական՝ վերջին օրերին ահագնացող, լորձաշուրթ համանվագ-պիղծ մարաթոնի ֆոնին, Արթուր Դավթյանն անգամ ընդդիմադիր դաշտին բնորոշ աներկբա հաստատումներ արեց՝ համոզումով, որ արցախցիների պահանջներն արդարացի
Դատական համակարգի «տառակերության» ու «կամայականության» վնասները
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին միջնորդություն եմ ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Անտոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Մեր դատական համակարգն անցումային ժամանակահատվածում, սկսած 90-ական թվականներից, երբեք մոտ չի եղել պահանջված նորմերին: Այսօր դատական համակարգում տեղ է գտել ոչ պակաս վտանգավոր, այսպես կոչված՝ տառակերությունն ու կամայականությունը: Դատավորը,
«Երբ ակնհայտ դառնա, որ մենք ունենք քաղաքացիների աջակցությունը, ՔՊ-ի ներսում ճեղքվածք կառաջանա»․ Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ստորագրահավաքից հետո ի՞նչ ակնկալիք ունեն Ազգային ժողովից, որտեղ մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։ Հիշեցնենք, ստորագրահավաքից հետո նախաձեռնության հեղինակներն Ազգային ժողով են ներկայացնելու Քրեական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկում են քրեական պատիժ սահմանել Արցախն այլ երկրի հանձնելու համար։ «Հարցի մեջ իրականում թվացյալ ճշմարտություն կա, որ
Հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից` նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում: Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել: Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ
Մոսկվաբնակ գործարարին գաղտնալսելու գործն էլ փակեցին
Այս տարվա հունիսին «հանցագործության մասին հաղորդումով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին էր դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը («Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ», «Առավոտ» օրաթերթ, 23.06.2023թ): Խառատյանն ահազանգել էր իր նկատմամբ կատարված մահափորձերի, իրավապահ մարմինների անգործության, երկու տարբեր քրեական գործերով դատական նիստերի անհարկի ձգձգումների մասին: Քրեական գործով անջատված մասով Մեսրոպ
«Պարոն Փաշինյան, գուցե ժամանակն է, որ դո՞ւք էլ միանաք «Հայաքվե»-ին՝ այս բանակցային փակուղուց դուրս գալու համար»․ Ավետիք Չալաբյան
Իշխանությունը շարունակում է իր հակազդեցությունը «Հայաքվե»-ին, ընդ որում, այդ հակազդեցությունը նաեւ անօրինական միջոցներով է իրականացվում։ Եթե անցած շաբաթ դրանք բացահայտ սադրանքներ էին, այս շաբաթ հիմնականում դա եղել է ահաբեկման տեսքով։ Հանրային ծառայողներին ահաբեկում են, որպեսզի նրանք չմասնակցեն ստորագրահավաքին, որպեսզի ստորագրությունները հետ վերցնեն․ Ավետիք Չալաբյան
«Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել 14 անձի․ մանրամասներ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից
Պարզվել են Երևան-Երասխ ավտոճանապարհին հուլիսի 18-ի գիշերը 3 մարդու մահվան, և 13 մարդու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած ճանապարհատրանսպորտային պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ նշված օրը, ժամը 00:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում
Կապույտից ծնված լույսը
Դիլիջանցի քանդակագործ Վարազդատ Ամյանի հիշատակին Դիլիջանի Երկրագիտական թանգարան-պատկերասրահում շատ եմ սիրում լինել արվեստագետ, ազգագրագետ, ՀՍՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սերիկ Դավթյանի քանդակի մոտ: Հեղինակը դիլիջանցի քանդակագործ, նկարիչ Վարազդատ Ամյանն է: Այդ աշխատանքը մի տեսակ տարօրինակ ձգողականություն ու առեղծվածային խորհուրդ, զարմանալի հանդարտություն ունի, գոնե ինձ համար: Այն խորհել է տալիս, խոսում իր լռությամբ ու միշտ գրավել է
ՔՊ-ի պատասխանի էպիկությունը ու «հանրապետականությունը». Դանիել Իոաննիսյան
Դե ինչ, Ալեքսանյանի ասածից ստացվում է, որ քաղաքականությամբ զբաղվելը պինդ ճակատով սուտ խոսելն է
«Անունը դրել են փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը». առաջ ինչ էին ասում, հիմա ինչ են անում. «Փաստ»
Փաշինյանը, հիշեցնենք, 2016 թվականին, երբ ընդդիմադիր էր աշխատում, Արցախի հարցը փոխզիջումներով լուծելու Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների նպատակը որակում էր՝ «ստորացուցիչ»: 2017 թվականին ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել»: Արդեն 2018-ի մայիսի
«Ես պահանջում եմ ցմահ ազատազրկում». «Հրապարակ»
Մարդասպանը նրա հոր հեռախոսով կապ է հաստատել իր ընտանիքի անդամների հետ, Ադրբեջանի անվտանգության ծառայությունների հետ, իր էջում հաղորդագրություն է տարածել եւ միջպետական ճանապարհով զբոսնելով՝ շարունակել է ճանապարհը։ Ու եթե պատահական անցորդները չհայտնաբերեին, կհատեր Աջանան գետը, որի մյուս մասում նրանց դիրքերն են։
«Սա դասական շիզոֆրենիա է․գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի հայ բնակչության ցեղասպանություն»․ Ավետիք Չալաբյան
Գործող իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը Արցախի հայ ժողովրդի համար նոր ցեղասպանություն է պատրաստում։ Եվ միեւնույն ժամանակ նույն գործող իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Սա ինչ-որ իմաստով դասական շիզոֆրենիա է։ Այսինքն՝ ստացվում է, որ գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իրականացնի Արցախում ապրող հայ բնակչության ցեղասպանություն․ Ավետիք Չալաբյան
Ինչո՞ւ են շարունակում աչք փակել Ադրբեջանի գործողությունների առաջ. «Փաստ»
Ստացվում է, որ գազի դիմաց ԵՄ-ն զոհասեղանին է դնում իր կողմից հռչակված ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և շարժվում է մարդու իրավունքների վրա թքած ունեցող բռնատիրական Ադրբեջանի օրակարգով։
«Թե Սփյուռքի մեր հայրենակիցներն ինչպես են մտահոգվում Արցախի հայերի համար, ես, անկեղծ ասած, չգիտեմ». ԼՂ պետնախարար
Եթե 90-ականներին մեր սփյուռքահայերը մեզ օգնելու համար պետք է զինված մեկնեին մարտի դաշտ, հիմա դրա կարիքը չկա, մարտնչեք ձեր երկրներում, խաղաղ ցույցերի կազմակերպմամբ ու պահանաջատիրությամբ
Ինչպե՞ս մարդը կարողացավ ձեռնաշղթաներով նետվել ցած. ինչո՞ւ պատուհաններին չկան ճաղավանդակներ, եթե առաջին դեպքը չէ. «Հրապարակ»
Թե ձեռնաշղթա են անցկացրել, ինչո՞ւ անձին չեն ուղեկցել, եթե ուղեկցել են, ինչո՞ւ չեն կանխել թռիչքը, ինչո՞ւ են բաց պատուհան թողնում հարկաբաժնում, որտեղ ձեռնաշղթաներով անձինք են:
Երբ Արցախում ազգային միջուկը հստակ կձևակերպի պայքարի ռազմավարությունը, կկարողանա ոչ թե գնալ իրադարձությունների պոչից, այլ բոլորին կկանգնեցնի փաստի կամ փաստերի առաջ. «Փաստ»
Ամենաուշագրավը, սակայն, այն է, որ Արցախի իշխանավորները բոլորը երբեք ու ոչ մի պարագայում ոչ մի թթու խոսք չեն ասում, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հասցեին:
Բոլորին եւ մանաւանդ միջնորդութիւն կատարողներուն համար յստակ պէտք է ըլլայ, որ Լաչինը միջանցք է։ Այդպէս ալ պէտք է գործէ։ Նոյնիսկ աննշան խեղաթիւրումը ի վնաս Արցախի է. «Հայրենիք»
Սակայն ամէնէն մտահոգիչը Շարլ Միշէլի կողմէ միջանցքը իբրեւ ճանապարհ ներկայացնելու միտումնաւոր փորձն է, որ պէտք է արժանանայ հայկական դիւանագիտութեան համապատասխան հակազդեցութեան։
Ճիշտ է՝ մի խումբ էնտուզիաստներ «Հայաքվե» են նախաձեռնել, մի ուրիշ տեղ կանայք ցույց են անում, բայց սա որքանո՞վ է բավարար, եւ ինչո՞վ է զբաղված մեր հասարակության մյուս մասը. «Հրապարակ»
Բացի ծնկներին խփելուց ու վաշ-վիշ անելուց, ինչ-որ առարկայական բան արվո՞ւմ է
Ահաւորը այն է, որ մեր ղեկավարները չեն նկատեր հմտօրէն լարուած թակարդը, իսկ տեսնողներն ալ, արտաքին եւ ներքին ազդեցութիւններու հետեւանքով՝ մատնուած են անկարելի վիճակի. «Հայրենիք»
Պարտութիւնը ռազմական գետնէն փոխադրուած է դիւանագիտութեան դաշտ, կը ցատկէ անդունդէ անդունդ։
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը բարելավել է տնտեսական վիճակը. 2022 թ. բնակարան է գնել. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը մինչ հեղափոխությունը ֆեյսբուքյան ակտիվիստ էր՝ Նավակ ճոճողը ծածկանունով, բարելավել է իր տնտեսական վիճակը. 2022 թվականին բնակարան է գնել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ պատգամավորը դեռ 2006 թվականից նաեւ միանձնյա սեփականությամբ հողամաս ունի, ինչպես նաեւ դեռ 2006 ու 2007 թվականներից նաեւ երկու ավտոմեքենա ունի, որոնք մինչ
Ճանաչել իշխանության «միջուկային ընտրազանգվածը»
Արցախում մարդկանց աղետալի վիճակի մասին վկայող լուսանկարները վերջին օրերին հաճախ են հայտնվում համացանցում: Ցույց տվեք այդ լուսանկարները որեւէ «նիկոլականի»՝ պետական վերնախավի հետ կապ չունեցող մի մարդու՝ սովորական, շարքային քաղաքացու, որին դուր է գալիս ներկայիս իշխանության քաղաքականությունը: Արդյո՞ք այդ պատկերը նրա մեջ կարեկցանք կառաջացնի: Վստահ եմ՝ ոչ: Ամբողջ խնդիրն այն է, որ երբ մեզ որեւէ նկար,
Արցախի ԱԳ նախկին նախարար․ «Լիովին համաձայն եմ Ալիեւի հետ՝ ոչ ոք մեր տեղը չի կռվելու»․ «Առերեսում»
Հիշեցնենք, որ տարեսկզբի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն էր արել այդ առաջարկը․ «Եթե ՌԴ-ն այդ գործառույթը չի կարողանում իրականացնել, գուցե ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղ բազմազգ խաղաղապահ խումբ գործուղելու հարցում»։
Բոլորս ունենք բազմաթիվ առանձնահատկություններ և պետք է ջանքեր գործադրենք համերաշխ միջավայր ձևավորելու նպատակին դրանք ծառայեցնելու համար. ՄԻՊ
Պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց համար անձնական օգնականի ծառայության տրամադրմանը նվիրված քննարկման
Առաջնահերթությունն այս օրհասական վիճակում գտնվող Արցախին և արցախցուն օգնելն է․ ԱՀ ՄԻՊ
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում այս օրերին ի աջակցություն Արցախի տարբեր ակցիաներ իրականացնող մեր հայրենակիցներն իրական օրինակով ցույց են տալիս, թե ինչպես պետք է սիրել հայրենիքի յուրաքանչյուր հատվածը՝ առանց նախապայմանների, անկախ տարբեր հայտարարությունների, տիրոջ իրավունքով ու սրտացավությամբ, հայրենակցի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությամբ: Տարակարծության և պառակտման հազար ու մի պատճառներ կարող են


















































