Օրվա լրահոսը
Կանադան հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ում Կանադայի ներկայությունը
«Ա1+». Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը: Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում
«Իմ վարչապետության ավելի քան 5 տարվա ընթացքում կարող է եղած լինել մեկ, երկու, մաքսիմում երեք օր, ես շատ չափազանցնում եմ, շատ եմ չափազանցնում, որ հրադադարի ռեժիմի խախտում տեղի չի ունեցել». Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը AFP-ին
Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Ամերիկայի հայկական համագումարի երիտասարդների հետ խոսել է Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։ «Մենք խոսեցինք Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների և պատերազմի ռիսկերի մասին Կոնգրեսին և վարչակազմին իրազեկելու համար նրանց կատարած աշխատանքի կարևորության մասին։ Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ այս երիտասարդ ապագա առաջնորդներին»,-գրել է նա:
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Ադրբեջանին
Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ խաղում 58:92 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Մեր թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր, որը վաստակեց 18 միավոր: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի
Շուրջ 15 000 քաղաքացի գործազուրկ է դարձել. ՊԵԿ նախագահի տեղակալ. «Արցախպրես»
Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը, և այս ցուցանիշն ամեն օր ավելանում է։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 21-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։ «Շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Կառավարությունը, սկսած հունվար ամսից, նախաձեռնել է ութ միջոցառում, որը անմիջականորեն ուղղված է
«ԻՔՄ-ն չի ներկայացրել վարչական ռեսուրսի կիրառման գեթ մեկ փաստ… Կհանդիպենք դատարանում». Գևորգ Պապոյան
«Դիտեցի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պատրաստած ռեպորտաժը, որում ՀԿ-ի լրագրողը զանգահարել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և քաղաքական գործիչ հանդիսացող անձանց՝ համայնքապետի տեղակալի, բնակավայրերի վարչական ղեկավարների և ներկայանում էր իմ օգնական։ Լրագրողը քաղաքական գործիչներից հարցնում էր՝ արդյո՞ք նրանք պատրաստել են ընտրողների ցուցակները։ Հեռախոսի մյուս կողմի մարդիկ զարմանում էին ցուցակ բառը լսելիս և ասում որ տեղյակ
Ի՞նչ ուղերձներ է Ալիևը հղում օկուպացված Շուշիից
Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն այսօր ավելի քան չորս ժամանոց ելույթ ունեցավ օկուպացված Շուշիում՝ տարբեր երկրների ժամանակ միջազգային լրագրողների հետ: Նրանք մեծամբ մասամբ Թուրքիայից էին, Ռուսաստանից, Իրանից, Արաբական երկրներից, կային նաև իտալական ու ամերիկյան լրատվականների ներկայացուցիչները: Լրագրողների մեծ մասը հայտնի ադրբեջանամետներ էին, որոնք իրենց խոսքը սկսում էին Ալիևին գովելով և նրան «հաղթող» կոչելով: Սա, իհարկե, որևէ
Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկման շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Մենք ենք Արցախը» նախաձեռնությունը երկուշաբթի օրն առավոտից բողոքի ցույցեր է սկսում, ճանապարհներ են փակելու
Հանրահավաքից հետո նախաձեռնությունը քայլերթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ, ճանապարհին մասնակիցների միջեւ տարաձայնություններ ծագեցին
Լարիսա Ալավերդյան․ «Պահանջում ենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրից ապահովել Արցախում ապրող բնակիչների պարենային ապահովումը»
Ի աջակցություն Արցախի հրավիրված հանրահավաքում Լարիսա Ալավերդյանը կոչ անելով միջազգային կառույցներին, հայտարարեց՝ պահանջում ենք, որ պատժեն Ադրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին, արտգործնախարարին: «Այստեղ գտնվում են նրանք, ովքեր սիրտ ունեն, խելք ունեն, հոգի ունեն, ովքեր հասկանում են, որ չկա առանձին Արցախի հարց, չկա առանձին Հայաստանի հարց։ Խոսքը հայության գոյատեւման, զարգացման, եւ հեռու մեզանից, նսեմացման մասին է», -այսօր
Հակարիի կամրջով երթեւեկություն չկա ոչ մի ուղղությամբ
«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ, ծնունդով արցախցի Մարգարիտա Քարամյանի եւ լրագրող Արմինե Մարտիրոսյանի հրավերով, որը նույնպես Արցախից է, այսօր հայաստանյան եւ Հայաստանում աշխատող այլ երկրների լրագրողների մի խումբ մեկնեց Հակարիի կամուրջ։ Տիկին Մարգարիտան եւ Արմինեն Արցախի տոտալ շրջափակման պայմաններում արդեն յոթ ամիս է զրկված են իրենց հարազատներին եւ ընտանիքի անդամներին տեսնելու հնարավորությունից։ Ադրբեջանական մամուլը տեղեկատվական
Իշխանությունից, այո, եղել են առաջարկներ, բայց չեմ ընդունել․ նախկին գլխավոր դատախազը մասնակցում է հանրահավաքին
Արթուր Դավթյանն այսօր Մյասնիկյան արձանի մոտ հրավիրված հանրահավաքում ասաց՝ պետք է կանգնենք եւ մեր համազգային դիրքորոշումը հստակ արտահայտենք՝ Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում Մյասնիկյանի արձանի մոտ մեկնարկել է հանրահավաք ՝ ի աջակցություն Արցախի։ Հանրահավաքին ներկա է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, միացել է այս ցույցին, որպեսզի որպես քաղաքացի
Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է
Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ջրմուղ- կոյուղի ընկերությունը: Մինչեւ հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն: Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ
«ՀԱՅԱՔՎԵ». Զուտ մասնագիտական վերլուծություն
«ՈՒՌԱ՛ հայրենասիրությու՞ն, թե՞ մեծ աղմուկ ոչնչից ու զրո արդյունք արձանագրելու համար»․․․ Հարգելի՛ բարեկամներ Նկատի ունենալով, որ «ՀԱՅԱՔՎԵ» նախաձեռնությունը որոշակի հետաքրքրություն ու հույսեր է առաջացրել, հարկ եմ համարում թեմային անդրադառնալ բացառապես մասնագիտական հարթության համատեքստում՝ փորձելով վերլուծել, թե նախաձեռնության հեղինակների կողմից շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագիծն արդյո՞ք արդյունավետ միջոց է իրենց առջև դրված խնդրի լուծմանը հասնելու համար։
Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը
Նախորդ տարիներին հավաքների ազատության իրավունքի կոպիտ միջամտություններին և ոստիկանական ապօրինություններին իրավական և քաղաքական գնահատական չի տրվել, իսկ ուժային կառույցների որևէ ծառայող հավաքների մասնակիցների նկատմամբ բռնությունների համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։
Ալիևը մեդիային հեռու է պահում տարածաշրջանից, և դուք իրազեկ չեք՝ ինչ է այստեղ իրականում կատարվում. ՀԺՄ
Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը Շուշիում կազմակերպել է միջազգային մեդիա ֆորում՝ «Նոր մեդիան 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Ֆիզուլիի օդանավակայան են ժամանել 50 երկրներից ավելի քան 250 մասնակիցներ՝ 120 լրատվամիջոցների, մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանց ժամանման լուսանկարները լայնորեն տարածում են ադրբեջանական քարոզչամիջոցները։ Ցավոք, պետք է արձանագրել, որ նշված պատվիրակության կազմում ներկայացված են նաև բավական
Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ
ԱԳՆ-ում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև
Հանրային քննարկման է դրվել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախմբի ստեղծում, որը կապահովի մի շարք թիրախային հարցերի լուծում, մասնավորապես՝ ունենալ
Միրզոյանն ու Խովաևը հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ հատուկ ներկայացուցչի հետ
Դատախազներն ու քննիչները հանդիպել են ՄԻԵԴ դատավորին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում: Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված կայուն
Վայոց Ձորի մարզպետի տեղակալի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությանն ուղղված, շուրջ 2 տարի տևած դատական գործն ավարտվեց հաջողությամբ. ՀՔԱՎ
2021 թվականի հուլիսին ՀՔԱՎ-ը, հանձին փասատաբան Տիրուհի Վարդանյանի, ստանձնել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի խախտված աշխատանքային իրավունքի պաշտպանությունը, դիմել ՀՀ վարչական դատարան: Նանե Ասատրյանին պաշտոնից ազատելու հիմքը՝ համաձայն ՀՀ վարչապետի որոշման և Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի՝ ՀՀ վարչապետին ուղղված առաջարկության, սահմանվել էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասը։ Հոդվածը
2022 թ. քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում են քաղաքապետարանի, ԱՆ-ի, ՏԿԵՆ-ի, ԿԳՄՍՆ-ի, ՊԵԿ-ի գործունեությանը. ՊՎԾ
ԱՆ նախարարը 2022 թվականի ընթացքում քաղաքացիների ընդունելություն չի իրականացրել:
Ռազմական խորհրդի նիստում անդրադարձել են ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին, առաջիկա անելիքներին
Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քաղաքային բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականություն մշկելու ու արդյունավետ համակարգ ստեղծելու գործում:
«Կարինե Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում: Արտակ Գալստյանի և մյուսների գործով տեղի է ունենում իրավական հաշվեհարդար». փաստաբան
Կարինե Ղուկասյանն այսօր ոչ թե կալանք է կրում, այլ՝ պատիժ
1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից. Կարեն Գիլոյանն ընդունել է մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով: Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ: «Ուրախ եմ, որ կարողացել եք պատշաճ ներկայացնել մեր
Էդգար Բալոյանը` ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Էդգար Բալոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Էդգար Ռոբերտի Բալոյանի կենսագրությունը Ծնվել է
Ոստիկանության պաշտոնյաների գործողությունների հետևանքով հետախուզվող տրանսպորտային միջոցը ապօրինի կերպով դուրս է բերվել հատուկ պահպանվող տարածքից. 3 անձի մեղադրանք է ներկայացվել
Օրենքով սահմանված պահանջների խախտմամբ թույլատրել է ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ այն դուրս բերել «Հատուկ տարածք»-ից և շարունակել երթևեկությունը:
Շրջափակման հետևանքով Արցախում 1670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շրջափակման 222-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 83 տեղեկագրի՝ 21.07.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,670 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 3 օրվա ընթացքում աճելով շուրջ 30 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել


















































