Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը շեշտել է՝ պատրաստակամ է աջակցել Մխիթարյան միաբանության գործունեության հանրահռչակմանն ու զարգացմանը

Lավագույն առիթն է ևս մեկ անգամ արժևորելու Վենետիկում հայ ժողովրդի, և մասնավորապես՝ Մխիթարյան հայրերի անգերագնահատելի հոգևոր մշակութային ժառանգությունը, որը պատկանում է ոչ միայն հայերին և իտալացիներին, այլև համաշխարհային նշանակություն ունի։

Կարմիր խաչի գրասենյակից արցախցիներին հայտնեցին, որ կնախաձեռնեն հանդիպում Թիերի Ռիբոյի հետ

Այժմ երիտասարդները փակում են Երևանի փողոցները` «Միացեք», «Արթնացեք», «Մի եղեք անտարբեր», «Արցախ» վանկարկումներով։

Մանկական հիվանդանոցն Արցախում ճգնաժամի շեմին է

Վառելիքի բացակայության պատճառով, հատկապես շրջաններից, շատ երեխաներ հիվանդանոց են բերվում ուշ, երբ հիվանդությունն արդեն բարդացած, խորացած է լինում:

Գուրգեն Ներսիսյան. Կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը          Վերջին օրերին մեծ թափ է ստացել իմ և ընտանիքիս հասցեին ապատեղեկատվության տարածումը: Սոցիալական ցանցերի կեղծ էջերով ամենացինիկ ու ամենալկտի կերպով կեղծ լուրեր են տարածվում, որ իբր ընտանիքս Արցախում չէ կամ շքեղ ու բարեկեցիկ կյանք է վարում և այլն: Այս ամենն ուղղված է Արցախի ժողովրդի հպատակեցման ու ինքնորոշման իրավունքի

«Պատերազմը ապակայունացրել է ողջ Կովկասը: Հայաստանը խաղաղություն է ուզում». ՀՀ նախագահ

CORRIERE DELLA SERA – Հայաստանի նախագահ. «Պատերազմը ապակայունացրել է ողջ Կովկասը: Հայաստանը խաղաղություն է ուզում»։ Հեղ.՝  Մարթա Սերաֆինի Վահագն Խաչատուրյանի այցը Հռոմ և Մատարելլայի հետ հանդիպումը. «Մեր տարածքի նկատմամբ ադրբեջանական նոր ագրեսիայի սպառնալիքը չափազանց մեծ է, և մենք միջազգային հանրության արձագանք չենք տեսնում»։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Սննդանյութերի հավելումները թեև հրաշքներ չեն գործում, բայց կարող են բարի ծառայություն մատուցել՝ ճիշտ և տեղին օգտագործվելու դեպքում

Սննդային հավելումները, վիտամիններն ու հանքանյութերը հատկապես վերջին շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում առողջ ապրելակերպով հետաքրքրվող մարդկանց շրջանում։ Սակայն սննդաբաններն ու առողջապահության ոլորտի այլ մասնագետները հիշեցնում են, որ նմանատիպ հավելումների օգտագործումն առանց համապատասխան անալիզների ու նշանակումների նպատակահարմար չէ, և ընդհանուր առմամբ հնարավոր է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը ստանալ սննդի միջոցով։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում կոնկրետ սննդանյութերի անհրաժեշտություն է

Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի` hենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք Հակոբավանքի վերանորոգումը. Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Հենց այս ծանրագույն պայմաններում մենք սկսում ենք 7-րդ դարում հիմնված Հակոբավանքի վերանորոգումը: Առա՛նց տեխնիկայի, առա՛նց վառելիքի, առա՛նց սննդի վերակառուցելու ենք մեր ինքնության մասը կազմող այս հոգևոր տաճարը: Ու մեր այս քայլով ցույց ենք տալու, որ անկոտրում ենք: Մեզ փորձում են

Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում․ Ռուբեն Վարդանյան

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21-րդ դարում։ Բայց եթե գիտես հանուն ինչի ես դիմակայում, դա ուժ է տալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում:

Պարտված իշխանության օրոք Հայաստանը միայն պարտություններ է կրելու. Թևան Պողոսյան

Ալիևը բացահայտ կերպով ասել էր, որ Հայաստանի իշխանություններին 2 տարի ժամանակ ենք տվել, հիմա անցել է էդ 2 տարին՝ դրա համար էլ ինչ-որ ակնարկներ է անում: Այս ամենի մեջ մի գաղափար կա, մարդը պայքարում է ու ասում, որ հանկարծ մտքներովդ չանցնի Հայաստանում իշխանափոխություն անեք, որովհետև գիտեն, այսօրվա իշխանություններից ինչպես ստանալ իրենց ուզածը:

Վերջին բանակցողը, հիշողության իրավունքով, սրում է խնդիրները. Վահե Հովհաննիսյան

Սերժ Սարգսյանի բաց նամակը Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներին փաստում է իրավիճակի ծայրահեղ ծանրությունը, և դա ահազանգ է ոչ այնքան լայն հասարակության համար (այստեղ գործելու են նախասիրությունների բազմաթիվ նարատիվներ), որքան ազդեցիկ ու ռեսուրսների տիրապետող անձանց ու շրջանակների։ Հիմա ընտրության պահն է։ Բայց նամակի ամենակարևոր պահը այլ տեղ է. Ս. Սարգսյանը, ըստ էության, վերջին բանակցողն էր,

Կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում․ Մանե Թանդիլյան

Արվեստանշունչ միջավայր, բազմաբովանդակ զրույց-քննարկում, հարց ու պատասխաններ… և հանդիպումը ստացված է։ Երևանի սրտում գտնվող Արկո Բաղդասարյանի արվեստանոցում հանդիպեցի իրենց ոլորտներում կայացած կանանց հետ։ Խոսեցինք կնոջ հասարակական ու քաղաքական դերի, մարտահրավերների, կարծրատիպերի ու այլ կարևոր թեմաների մասին։ Կարևոր արձանագրում՝ կանայք ուզում են իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալ կարևոր որոշումների կայացման գործում։ Այսպիսի քննարկումներն ինձ ավելի ու

Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հուլիսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Թեհրանում: Կայանալու է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳՆ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ

Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները կոչ են անում Ադրբեջանին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Ղարաբաղում

Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառումը Լրագրողների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին և ռուս խաղաղապահներին ապահովել լրագրողների ազատ տեղաշարժը Ղարաբաղում։ Երեկ Էնթոնի Բելլանջերի և Մուշֆիք Ալասգարլիի հետ փորձեցինք հասնել Ստեփանակերտ, քաղաք, որը միջազգային մակարդակով ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց հիմնականում բնակեցված է էթնիկ հայերով։ Մեզ   ադրբեջանական բանակը թույլ չտվեց՝

Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԵԿՄ անդամներ: Ներկաները

Փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 52 տարեկան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված տավուշցի փոխգնդապետ Արմեն Օհանյանն այսօր կդառնար 52 տարեկան։ Արմեն Միքայելի Օհանյանը ծնվել է 1971թ.։ Կրթությունը ստացել է ՌԴ-ում, ապա տեղափոխվելով ՀՀ՝ նվիրվել է հայրենիքի պաշտպանության գործին։ 2016թ․-ից հանդիսացել է Իջևանի  N զորամասի  հրամանատարի տեղակալ՝ մարտական հերթապահության գծով։ Անգնահատելի է փոխգնդապետ Արմեն Օհանյանի կատարած աշխատանքը մարտական հենակետերի ամրացման, նոր հենակետերի

Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և բանակցողները․ Գուրգեն Ներսիսյան

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ադրբեջանի զինված ուժերը ականանետ են կիրառել ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի վարչական տարածքում գյուղի բնակչության համար հացահատիկ հավաքող կոմբայնի ուղղությամբ, որից հետո աշխատանքներն անմիջապես դադարեցվել են: Ահա այն իրականությունը, որը պետք է տեսնեն միջազգային հանրությունը և Ադրբեջանի կազմում Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության պաշտպանության շուրջ բանակցություններ վարողները:

Բռնցքամարտի բաց առաջնություն` 44-օրյա պատերազմում զոհված այգեհովիտցիների հիշատակին

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում  կայացել է բռնցքամարտի բաց առաջնություն

Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում․ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահներին

ԱՄՆ նախագահ պարոն Ջո Բայդենին, ՌԴ նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ պարոն Էմանուել Մակրոնին Մեծարգո՛ պարոնայք նախագահներ, Օրեր առաջ Արցախի Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան խեղդամահ եղան՝ իրենց համար ուտելիք փնտրելու նպատակով ոտքով քաղաք գնացած մորը գտնելու ճանապարհին: Յոթ ամսից ավելի տևող Արցախի շրջափակումը սկսել է կյանքեր խլել՝ մեծերի ու

Տավուշում այսօր մեծ շուքով տոնում են Վարդավառը

Տավուշի մարզում Վարդավառը մշտապես տոնում են առանձնակի խանդավառությամբ: Հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը մարզում քեֆ-ուրախություն է տիրում: Ավանդական ջրոցիից բացի Տավուշում ավանդույթ կա այդ օրը գառ մորթելու: Ցանկացած ընտանիքում պատրաստում են նաև Վարդավառին  բնորոշ քաղցրավենիք: Տարբեր բնակավայրերում այն անվանում են յուրովի: Բերդի տարածաշրջանում այն կոչում են սալի, Իջևանի տարածաշրջանում` նազուկ: Տոնական սեղանի անբաժան մասն

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-26-ը, 28-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-25-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի

Պատմամշակութային բերդերը, ամրոցները ներկայացվելու են «Զարկ ֆեսթ» փառատոնի շրջանակներում

Ազգային երգ ու պարով, հայրենասիրական ոգով ողողված էր «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցը: «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցում առաջին անգամ անցկացվեց իր տեսակի մեջ եզակի «Զարկ ֆեսթ» փառատոնը: Հայաստանի Հանրապետության այն մարզերում, որտեղ կան պատմամշակութային բերդեր, ամրոցներ, որոնք ավելի քիչ են հայտնի, սակայն պատմականորեն մեծ

Արցախում աճում է հղիության վաղաժամ կորստի ցուցանիշը. hայտարարություն Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ

Հայտարարություն Արցախում ահագնացող հումանիտար աղետի վերաբերյալ․ հայտարարությունը բաց է միանալու համար Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Արդեն 224 օր շրջափակված Արցախում նորանոր չլուծվող ու ողբերգության հասցվող խնդիրներ են առաջ գալիս։ Այս աղետալի իրավիճակը էլ ավելի է սրվել վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Հատկապես ստեղծված պայմաններում ծանր է հղի կանանց, կերակրող մայրերի, մանկահասակ երեխաների, հատուկ խնամքի

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ գործարկվել է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռը

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առիթով Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ազդարարում է Khachaturian 120 առցանց ձայնասփյուռի հեռարձակման մեկնարկը։ Հոբելյանական ողջ տարվա ընթացքում մեծն կոմպոզիտորի ստեղծագործությունները հնարավոր կլինի ունկնդրել առցանց ձևաչափով, 24/7 ամենամեծ լսարանն ունեցող ռադիոկայանների և երաժշտական ձայնադարանների միջոցով. Շուրջօրյա հեռարձակումը հասանելի է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի պաշտոնական կայքում՝

29 ահազանգ՝ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հուլիսի 19-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Մասիս, Կապան քաղաքներում, Կոշ, Լեռնաձոր, Քասախ, Պտղնի և Քանաքեռավան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 3 լորտու տեսակի սողուն, 4 սահնօձ, 4 շահմար, 4 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել

Երեկվա վանաձորյան միջոցառման ամենածանր պահը բեմից դրոշի հեռացումը չէր, այլ այն, թե ինչպիսի ջանասիրաբար էին Արցախի դրոշը ծածանողի թևերը ոլորում․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանական ռեժիմի մոտեցումը, իսկ ավելի կոնկրետ` ատելությունը, Արցախի ու, առհասարակ, Հայրենիքի գաղափարի նկատմամբ վաղուց պարզ է: Արցախում խորացող աղետի պայմաններում իշխանական արքունիքի զվարճանքներն ու անհոգ կյանքը, դրա հանրայնացումը նպատակ ունի ջնջել ու պղծել այն ամենը, ինչը կապված է Արցախի հետ: Երեկվա վանաձորյան միջոցառման

Գիտե՞ր ժողովուրդը, որ իրեն տանում են այդ երթին, որպեսզի իր անունից դժգոհություն հայտնեն միակ փոքրիշատե աջակցից․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Կողմ եմ արդյունավետ հավաքներին, հայրենիքի համար տարբեր նախաձեռնություններին, բայց ո՞ւմ էր ձեռնտու՝ համաժողովրդական շարժում սկսել եւ ժողովրդին տանել ռուս խաղաղապահների մոտ, որպեսզի բողոք ներկայացնեն, թե ինչու միջանցքը չեն բացում։ Գիտե՞ր ժողովուրդը, որ իրեն տանում են այդ երթին, որպեսզի իր անունից դժգոհություն հայտնեն միակ փոքրիշատե աջակցից: Մեր ժողովուրդը հասկացա՞վ, որ այդ անժամկետ շարժումը

Նոյն տրամաբանութեամբ կասկած չի յարուցելու ցեղասպանների կողմից Ծիծեռնակաբերդի յուշահամալիրը եւս ապամոնտաժելու պահանջը․ «Եռագոյն»

Վաղուց արդէն լկտիացած Թուրքիան ու Ադրբեջանը օրերս կրկին բարբաջել են առ այն, որ «անընդունելի է Երեւանում հայկական «ՆԵՄԵՍԻՍ-ի» յուշարձանի կանգուն մնալը»… Բարբաջանքի պատճառները ըստ մեզ՝ երկուսն են. 1. Պատմական յիշողութիւնը եւ ըստ այդմ՝ վախը՝ հայ վրիժառու մարտիկների նորօրեայ հաւանական գործողութիւններից… 2. Քաղաքական ու հոգեբարոյական ճնշում՝ առանց այդ էլ հնազանդ ու ամբոխահաճ «խաղաղութեամբ» տարւա՜ծ ՀՀ իշխանութիւնների

Բաքվի սուլթանի ահի՞ց արդյոք, թե՞ ինքնաբուխ՝ Փաշինյանն ինքնահեռացել է երկրի անվտանգության ու տարածքային անձեռնմխելիության երաշխավորի սահմանադրական իր հանձնառությունից․ «Հայացք Երևանից»

Օրվա ամենահրատապ թեման, որ երկար ժամանակ չի իջնում մեր քաղաքագիտական եւ հանրային քննարկումների օրակարգից, Ադրբեջանի կողմից հնարավոր նոր պատերազմի սանձազերծման շուրջ է: Եվ նման վտանգի հավանականությունը չի բացառվում. 44-օրյա պատերազմի պաշտոնական հրադադարից հետո անցել է ավելի քան 32 ամիս, սակայն պատերազմի արձագանքները տակավին չեն դադարում: Թշնամին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում պարբերաբար հրետակոծության տակ է պահում

Գեղամ Ստեփանյանը Շուշիի մեդիաֆորումի մասնակիցներին կոչ է արել լուսաբանել Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Բերձորի միջանցքից՝ Շուշիում Ադրբեջանի կողմից անցկացվող միջազգային ֆորումը լուսաբանող միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրելով Ստեփանակերտ՝ անձամբ ականատես լինելու և լուսաբանելու Արցախում առկա ծայրահեղ ճգնաժամային իրավիճակը։ «Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի լրագրողների համայնքն իր բողոքի ձայնն ուղղեց Շուշիի գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին՝ պահանջելով իրենց գործընկերներից գործիք չդառնալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031