Օրվա լրահոսը

Արդեն երկրորդ հաղթանակն ընդդեմ մեքենաների ապակիների թաղանթապատման հիմքով տուգանքների. Վահե Գրիգորյան

Մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը`բեկանվել, գործը` կարճվել, պարզ ասած` տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է:

Լավրովը և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը. ՌԴ ԱԳՆ

Հուլիսի 21-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղղություններով համատեղ աշխատանքի ակտիվացման ուղիները։

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Իգոր Խովաևին

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում և կարևորել ստեղծված իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ խորհրդակցությունները:

Եվրոպական խորհուրդը երկարաձգել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատը

Եվրոպական միության խորհուրդը ս.թ. հունիսի 20-ին ընդունել է որոշում, որով մինչեւ 2024 թվականի օգոստոսի 31-ը երկարաձգել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի մանդատը: Այս պաշտոնը ներկայում զբաղեցնում է էստոնացի դիվանագետ Տոյվո Կլաարը։ Նա Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2017 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա նպատակն է

Ի՞նչ անակնկալ է մատուցելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

Լուսինե Ավանեսյանը՝ Արայիկ Հարությունյանի նստացույցի առիթով քննադատությունների եւ նրա խոստացած «կոշտ միջոցների» մասին:

ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Երևանի ընտրությունների համար. ԻՔՄ

«Անկախ դիտորդն» ունի երրորդ անձանցից արժանահավատ տեղեկություններ վարչական ղեկավարների կողմից ընտրողների ցուցակագրման նմանատիպ գործընթացների մասին Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում:

«Գործընթացը ոչ մի կերպ չէր կարող եւ չի կարող ուղղված լինել Ռուսաստանի դեմ». Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի հնչեցրած մտահոգությանը

Հակոբ Արշակյանը հայտնել է, որ Հռոմի ստատուտի ընդունման հարցն ակտիվ քննարկման փուլում է ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ փորձագիտական շրջանակներում, եւ այն ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այլ ծառայելու է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելուն:

«Ալավերդին կունենա ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտ, կտեղադրվեն «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական միջոցներով ձեռք բերված նստարանները»

Ալավերդի բերվեցին բնակավայրերի մարզադաշտերի համար նախատեսված նստարանները։ «Ապրելու» հիմնադրամի ֆինանսական միջոցների շնորհիվ ձեռք բերված նոր պլաստմասե նստարանները նախատեսված են Ալավերդու «Մետալուրգ», Ախթալայի և Ճոճկանի մարզադաշտերի համար։ 🔸Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն այցելեց «Մետալուրգ» մարզադաշտի տարածք, որտեղ շինաշխատանքների ավարտից հետո կիրականացվի նստարանների տեղադրումը։ Առաջիկայում Ալավերդին կունենա ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզադաշտ։ Ալավերդու համայնքապետարան

Հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, որոնք ավելի լավ կղեկավարեն մեր երկիրը, կլինեն ավելի կրթված ու հայրենասեր, քանի Փաշինյանն է. Ալբերտ Բազեյան

Մի գեղեցիկ օր՝ համագործակցելով համազգային միացյալ դաշինքի հետ, կոչ ենք անելու ոտքի հանել մեր ժողովրդին՝ անհնազանդություն այսօրվա իշխանությանը և պարտադրելու ենք այս իշխանության հեռացումը, գործող Ազգային Ժողովի լուծարում: Կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ալիևը խոստովանում է, որ երբեք նման բան չի եղել. Տաթևիկ Հայրապետյան

Միջազգային դերակատարներից ոչ մեկը, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում՝ նշել է Ալիևը Շուշիում

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ Փաշինյանը չունի. Անդրանիկ Թևանյան

Լղոզվածությանն ու քնարերգությանը պետք է փոխարինեն հստակությունն ու պրագմատիզմը, սառը հաշվարկներն ու կոնկրետ գործողությունները։

Ադրբեջանի «քաղհասարակության» բաց նամակի պնդումներն ակնհայտ սուտ են. ՀՀ ՇՄՆ

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրին, այն դեռևս չի մտել շահագործման փուլ, հետևաբար որևէ աղտոտման մասին խոսք գնալ չի կարող

«Զատիկի» երեխաներն ահազանգել են նույնիսկ ոստիկանության ծառայողների կողմից բռնության դեպքերի մասին. Մշտադիտարկման խմբի ղեկավար

Այս անգամ մեզ ահազանգել են նույնիսկ ոստիկանության ծառայողների կողմից վատ վերաբերմունքի մասին, նշել են, որ միայն մի դայակ է եղել, որ թույլ չի տվել բռնության դեպքեր կիրառվեն տվյալ ոստիկանի կողմից: Ոստիկանի անուն-ազգանուն չի ասվել, բայց կոնկրետ ոստիկանի է մատնանշվել:

ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ

«Ես միշտ ասել եմ, որ Շվեդիայի վավերացումը, որը, բնականաբար, պետք է տեղի ունենա, այն պարտադիր պայմանը չէ, թե ինչու ես կվերացնեմ F-16-ների վաճառքի նկատմամբ արգելքը»

ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դատարան չէր եկել, ընդդիմադիր պատգամավոր Աշոտ Սիմոնյանը պնդեց, որ գա

Դատարանը վերացրեց Աշոտ Սիմոնյանի՝ հանրապետությունից չբացակայելու արգելանքը

«Արցախն Ադրբեջանի մաս համարողներին»

ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՄԲ ԿԵՂԾ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍ ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ Հայաստանի Հանրապետության ներկա, թե ապագա որևէ պաշտոնատար անձ, կամ շարքային քաղաքացի՝ ով հայտարարում է, կամ կհայտարարի, որ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջան անվամբ կեղծ կազմավորման տարածքային ամբողջականության մաս, կամ ով հայտարարում է, կամ կհայտարարի, որ Ադրբեջան անվամբ կեղծ կազմավորման600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը, այդ

ՔԿ-ի շենքից տղամարդու ցած նետվելու առթիվ ՄԻՊ նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել

Գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Վարորդական վկայականներ են ստացել կաշառք տալու դիմաց. 14 անձի մեղադրանք է ներկայացվել

Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց:

Հայաստանը UNIDO-ի CIP ինդեքսով առաջընթաց է գրանցել 23 հորիզոնականով 2012թ.-ի համեմատ. «Լույս» հիմնադրամ

Հայաստանի ինդեքսն ամենաբարձրն է եղել 1991 թվականին, սակայն մեր երկիրն այդ ժամանակ էլ (ինչպես և հիմա) զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը։

Գլխավոր դատախազը պարտավոր է միջոցներ ձեռնարկել՝ սպանության հանգամանքները բացահայտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու. հայտարարություն

Հերթը դատախազությանն է ՀՀ ԶՈՒ Լեյտենանտ Արտակ (Հովհաննես) Նազարյանի մայրը և քույրը՝ Արտակի մահվան քննության և բացահայտման նոր հնարավորության մասին 2023թ․ հունիսի 16-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը տուժող Արտակ Նազարյանի իրավահաջորդներ Հասմիկ Հովհաննիսյանի և Ծովինար Նազարյանի բողոքի հիման վրա որոշում է կայացրել հարուցել իր իսկ 2013թ․ սեպտեմբերի 27-ի որոշման բացառիկ վերանայման վարույթ, որի քննությունը կիրականացնի բանավոր

Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը ընդգծել են՝ Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության իրավունքներն ու անվտանգությունն առաջնային են և պետք է պաշտպանվեն

ԱԽ քարտուղարը շեշտել է Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՄԻՊ-ը շարունակում է խախտումներ արձանագրել դատարանների` ազատությունից զրկվածներին պահելու խցերում

Կիսապատերն այնքան ցածր են եղել, որ մեծամասամբ չեն ծածկել անձի նույնիսկ մինչև գոտկատեղը: Անընդունելի է նաև այն, որ բոլոր սանհանգույցները միայն ասիական տիպի են

«Երեւանում ակնհայտ իրականացվում է գործընթաց՝ իշխանազավթման համար». Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի ու Ավինյանի մասին

Երեւանը ղեկավարում է մի մարդ, որը թեկուզ մեկ երեւանցու վստահության չի արժանացել

Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով ժողովրդի պայքարի ոգին. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Պետնախարարի նման շեշտադրումն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի կամքն ու սպասումը.

Երեխաներին կծած շունը մեկուսացվել է

Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր. Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։

Արթուր Մնոյանը` ՔԿ Սպիտակի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ: Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում: 2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը: Աշխատանքային գործունեություն 2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական

«Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է. վառելիքի պաշարների նվազումը խնդիրներ է առաջացնում, հաճախ՝ անհաղթահարելի»

Մայրաքաղաքը սանիտարական ճգնաժամի շեմին է: «Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի: Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը: Ստեփանակերտի քաղաքապետարան

«Արցախցի կանայք հարկադրաբար հացադուլ են անում, իմ հացադուլը կամավոր է, ես իրենցից մեկն եմ»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է

Այս պահին Արցախում իմ նման հազարավոր մայրեր կան, ովքեր չեն կարողանում ուղղակի կերակրել իրենց երեխային, որովհետեւ իրենք հնարավորություն չունեն սնվելու, որ երեխաներին կերակրեն, որովհետեւ իրենց երեխաների համար կաթնախառնուրդ էլ չկա, եւ իրենք հարկադրաբար հացադուլ են անում․ Սոֆյա Հովսեփյան

Միջազգային հստակ աջակցության ցուցաբերումը հրատապ է. Արարատ Միրզոյանի հարցազրույցը ավստրիական «DerStandard» օրաթերթին

Մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, և ունեցանք դիտորդական առաքելություն՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Բայց մենք ավելին էինք սպասում։ Դա գաղտնիք չէ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031