Օրվա լրահոսը

ՊԲ ստորաբաժանումների՝ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձի մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 18-ին ժամը 21։15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի հայտարարությունները․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխող ՔՊ ներկայացուցիչը հայտարարում է, թե «մենք ճանաչել և հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող 120 հզ.-ոց հայկական համայնքի իրավունքներն ու սկզբունքները»: Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ

Ծաղկաձորի համայնքապետ․ որակ չեն ապահովում, դրա համար քանդել եմ տալիս․ «Հրապարակ»

Ծաղկաձորի համայնքապետարանը գրեթե ոչ մի շինարարական ընկերության հետ չի կարողանում աշխատել: Քաղաքապետ Նարեկ Հարությունյանը փորձում է մեզ համոզել, որ մեղավոր են շինարարական ընկերությունները, քանի որ աշխատանքները վատ են կատարում: Բանն այն է, որ քաղաքապետը ոչ միայն ասֆալտապատման աշխատանքներն իրականացնող շինարարական կազմակերպության հետ է պայմանագրեր լուծարել, այլ նաեւ քաղաքում իրականացվող մի քանի աշխատանքներ եւս կանգ են

Դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին՝ առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել Կարեն Անդրեասյանի նկատմամբ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին ԲԴԽ աղբյուրները հայտնեցին, որ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ պաշտոնավարումը դադարեցված ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանը հանրագիր է ներկայացրել ԲԴԽ անդամներին, որով առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի նկատմամբ վերջինիս կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտման, այն է՝ դատավորների կարգապահական վարույթների ընթացքում վարույթի կողմ հանդիսացող ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի

«Կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում՝ դա Լաչինի միջանցքի շրջափակումն է․ դրան պետք է վերջ դրվի»․ Ավստրիայի ԱԳ նախարար

Azatutyun.am – Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է։ Այդ մասին Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։ «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում՝ դա Լաչինի

Անհասկանալի է մնում, թե ինչպես են Լուսինե Բադալյանի կանխիկ միջոցներն աճել․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին հաղորդավար Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆինանսական վիճակը բարելավել է: Նա 2022 թվականի վերջում 48 մլն դրամի վարկ է ունեցել, որը հիփոթեքով բնակարան ձեռք բերելու համար է նախատեսված, սակայն բուն հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություններ հայտարարագրում առկա չեն։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արարատի մարզի Այնթափ համայնքում համատեղ սեփականության իրավունքով

Արշակ Աբրահամյան․ Թույլ չենք տալու, որ հումանիտար բեռների անվան տակ սկսենք ադրբեջանական ինտեգրացիան․ «Հրապարակ»

Արցախի խորհրդարանականների մեծ մասը երեկ ընդհատակ էր անցել, մի քանիսը չցանկացան հրապարակային կարծիք հայտնել, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի  կարծիքով՝ պայքարի ընտրված ձեւաչափն այնքան էլ «ազնիվ» չէ, որովհետեւ նստացույց անող նախագահի ընտրած հասցեատերերը ստեղծված խնդրում երկրորդական են։ «Պետք է գլխավոր մեղավորի առջեւ պահանջ դնել, իսկ այդ հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է։ Քանի դեռ չի լինի հասցեական

ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանը առերեսման ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ առերեսման։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալ Սուրեն Թորոսյանը առերեսման ընթացքում հրաժարվել է ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց։ Ավելին՝ վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել։ Իսկ, ահա, տուժող Արմեն Սահակյանը պնդել է նախկինում իր տված ցուցմունքը եւ հայտնել է,

Հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ բերվել են Կովկաս․ Հայաստանի դեպքում դա հանգեցրել է հսկայական բումի․ «Ամերիկայի Ձայն»

Հազարավոր օգտագործված ավտոմեքենաներ բերվել են Կովկաս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի արգելքները շրջանցելու համար: Բրիտանական The Financial Times պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանից դեպի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստան ապրաքաշրջանառության ծավալների մեծացման հարցին: Պոլինա Իվանովայի հեղինակությամբ The Financial Times-ի հոդվածը պատմում է արևմտյան երկրներից ավտոմեքենաների Հայաստան ներկրման և դրանց Ռուսաստան վերաարտահանման մասին: Գյումրիից և Երևանից Իվանովան հաղորդում է,

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ՊՆ

Երբ է տեղի ունենում «ժողովրդավարական տրանզիտը»

Ո՞վ կարող է կանգնեցնել Ջո Բայդենին, եթե ԱՄՆ նախագահն ընդունի իր պետության համար ակնհայտորեն սխալ, կործանարար որոշումներ: Պայմանական «ՔՊ-ականը», այսինքն՝ մարդը, որը խոսում է պոպուլիստական-դեմագոգիկ կլիշեներով, այս հարցին կպատասխանի «հպարտ» հայտարարությամբ՝ «ԱՄՆ ժողովուրդը»: Բայց այդ երկրի ավելի քան 250 տարվա փորձը ցույց է տալիս, որ պետական համակարգի ներսում դրված են հայտնի «զսպման եւ հավասարակշռման» մեխանիզմները,

Թարմ քամված բանջարեղենի հյութեր․ ինչպես ճիշտ օգտագործել

Բանջարեղենից, մրգերից, դեղաբույսերից պատրաստված բնական հյութերը սովորաբար ասոցացվում են առողջ ապրելակերպի հետ, սակայն դրանց օգտագործումը ևս գրագետ մոտեցում է պահանջում։ Բուսական հյութերի կազմում առկա ջուրն, որն իր կազմությամբ հիշեցնում է սառույց։ Այդպիսի «սառցաջուրն» արագացնում է օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաները, կարգավորում թթվահիմնային հավասարակշռությունը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը, խթանում նյութափոխանակությունն ու մաքրում օրգանիզմը։ Հյութերը, ինչպես և այլ ըմպելիքները, չի

Փաշինյանը սխալվում է, որ Հայաստանը համաձայնել է Մեղրին փոխանակել Արցախի հետ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ ամիս փորձեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներկա ողբերգական իրավիճակից՝ մեղադրելով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին։ Սա սովորական հնարք է, որը Հայաստանի ներկայիս ղեկավարի կողմից օգտագործվում է Արցախյան պատերազմում իր պարտությունը քողարկելու և երկրի ազգային շահերը չպաշտպանելու համար։ Սա չի նշանակում, որ նախկին ղեկավարներն անթերի էին։ Նրանք բազմաթիվ

Արամ Սարգսյանն առաջարկում է

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն գրում է. Արցախի համաժողովրդական շարժումը հանուն Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության՝ կարգավիճակի, որոշարկման համար է, ուստի նպատակ ունենալով օժանդակել Արցախում սկսած շարժմանը, առաջարկում եմ. Հավաքի անունից դիմել ՀՀ իշխանություններին՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրելու պահանջով, նվիրված Հաագայի դատարանի որոշումը չկատարելու հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին։ Շարժման անունից դիմել Արցախի իշխանություններին՝ պահանջելով ճանաչել

Հայ փախստականները ողջունում են Բրյուսելյան բանակցություններում նախկին բնակավայրեր ապահով վերադարձի հարցի քննարկումը

Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից, Շամխորից, Շամախիիից, Մինգեչաուրից, Եվլախից, Թովուզից և Նախիջևանից մի քանի հարյուր հազար հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները ողջունում են հավաստի տեղեկությունները 2023թ. հուլիսին Բրյուսելյան բանակցությունների շրջանակներում իրենց նախկին բնակավայրեր ապահով և արժանապատիվ վերադարձի հարցի քննարկումը։ Հայ փախստականներին ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ նշել են. «Մենք՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից՝ Բաքվից, Սումգայիթից, Գանձակից,

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը․ Ռուբեն Վարդանյան

Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին, թվիթերում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Վարդանյանի խոսքով՝ միջնորդները նպաստում են նոր խնդիրների առաջացմանը․ «ԵՄ-ի կողմից ադրբեջանական տերմինաբանության ընդունումը Ալիևի ռեժիմի համար կարող է պատրվակ ծառայել արցախցիների դեմ լրացուցիչ հանցավոր գործողությունների համար։ Եվս մեկ լուրջ խնդիր է առաջանում, երբ

Ազատ գյուղում հրկիզված զինծառայողների հարազատներ․ «Քննիչն ասում է ամբողջ օրը ձեր երեխաների գործով եմ զբաղված, բայց երբ հարցնում ես ինչ կա, պատասխանում է՝ ոչ մի բան»

Այս տարվա հունվարին Ազատ գյուղում հրկիզված զինծառայողների հարազատները այսօր հավաքվել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության առջեւ։ Նրանք հանդիպում էին պահանջում քննիչի հետ, որովհետեւ երեք ամիս առաջ նրանք հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին եւ գործի բացահայտումով զբաղվող անձանց հետ, որի ժամանակ վերջինները վստահեցրել էին, որ երկու ամիս անց գործի քննության վերաբերյալ էական բացահայտումներ կլինեն։ Սակայն մինչեւ

Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ քարտեզի շուրջ. «Փաստինֆո»

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը

«Պետք է մեր բոլորի նախաձեռնությունը դարձնենք Արցախում սկսված համազգային շարժման մաս»․ Նարեկ Այվազյանը ՝ ԲԱՑՈՒՄ նախաձեռնության անելիքների մասին

Միջազգայնագետ, հայրենադարձ Վահե Սալաղյանն էլ ահազանգեց․ «Արցախում տեղի չի ունենալու ցեղասպանություն, այլ Արցախում ընթանում է ցեղասպանություն։

POSTNIKOL. Ի՞նչ անել՝ ազգ մնալու համար

(Մաս առաջին) Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Մնացական Մարտիրոսյանը մինչեւ այսօր Վահագն Վերմիշյանի դատական ակտը չի տվել, որովհետեւ չի կողմնորոշվում ինչպես մեղավոր ճանաչել, ինչպես գրել, որ արտաքնապես նման լինի դատավճռի»

Հակակոռուպցիոն դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի մասով դատական առաջին նիստը հետաձգվելուց հետո նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը ասաց․ «Դատախազությունն ըստ էության 300 միլիոն ՀՀ դրամը գերազանցող պահանջով ներկայացրել է դատարան, որպեսզի բռնագանձվեն գույքեր եւ դրամական միջոցներ։ Ընդ որում, սա ներկայացվել է դատավարական այն ռեժիմով, իբր առկա է

Շարժումն անթույլատրելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի  նախաձեռնությամբ այսօր  բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի սահմանագծին: Շարժումն անթույլատրելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն: Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ: Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները:

«Ես Արցախի և Հայաստանի իշխանությունների սինքրոնիզացիա եմ տեսնում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Արցախում սկսված գործընթացի հետ կապված դեռևս լավատեսության հիմքեր չունի։

Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը ՀԿԴ-ում հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ կայացավ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ընդդեմ Վահագն Վերմիշյանի, Մարգարիտ Վերմիշյանի եւ Սուսաննա Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը։ Հերթական արձակուրդում գտնվելու պատճառով այսօրվա նիստին չէր ներկայացել հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Նաիրա Արտաշեսյանը, որը գրավոր միջնորդել էր, որպեսզի  այս դատական նիստը

Թերսնումը և հոգեկան լարվածությանը խարխլել են արցախցիների առողջական վիճակը. Արցախի Առողջապահության նախարար. «Արցախպրես»

Բանջարեղենի և մրգի պակասը Արցախի բնակչության շրջանում առաջ է բերում առողջական լուրջ խնդիրներ. այդ առումով իր սև գործն է անում նաև հոգեկան լարված վիճակը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր` հուլիսի 18-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը: «Այդ խնդիրները հատկապես առկա են երեխաների, հղիների շրջանում: Թերսնումը և ոչ առողջ սննդակարգ ունենալը

«Մեզ բազմաթիվ մարդիկ հարցնում էին` բա որ 50 հազար ստորագրություն չհավաքե՞ք. Փաշինյանն ու Ալիևը կասեն՝ Հայաստանում 50 հազար մարդ չհավաքվեց, որ դիմադրի»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի հավաստմամբ՝ հանրության առնվազն կեսը ողջունում է իրենց մոտեցումը․ «Քաղաքացիների մոտ 1/6-ը, գուցե 1/5-ը կիսում է իշխանությունների դոկտրինը, որ պետք է Արցախը հանձնել, գնալ առավելագույն զիջումների և ստանալ խաղաղ դադար։ 1/3-ը կողմնորոշված չէ»։

Մի խումբ արցախցիներ փակել են Ասկերանից դեպի Ակնա գնացող ճանապարհահատվածը և տեղադրել բետոնե արգելապատնեշներ

Մի խումբ արցախցիներ փակել են Ասկերանից դեպի Ակնա (Աղդամ) գնացող ճանապարհահատվածը և տեղադրել բետոնե արգելապատնեշներ։ Ակցիան ուղղված է ընդդեմ Շառլ Միշելի հայտարարության։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031