Օրվա լրահոսը
«Սակայն Արցախի 30 000 երեխաների կյանքն ու առողջությունը նրանց չի հետաքրքրում». Ստեփան Դանիելյան
Իրենք գոնե իրենց երկրները չեն վաճառում, դեռ։
Անհետ կորած զինծառայողների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան
Ծնողները պահանջում են հանդիպում նախագահի հետ
«Արմեն Աշոտյանի քրեական գործն, այնպիսի աբսուրդ է, որ հոգեկան խնդիրներ ունեցող մարդու երեւակայության արդյունք կարող է լինել». Տիգրան Աթանեսյան
«Հավատացեք, Վանո Սիրադեղյանի ժամանակ ավելի ազնիվ էին գտնվում, երբ մարդու գրպանը զենք էին գցում կամ պլան. դա սրիկայություն էր, բայց ավելի ազնիվ էր, մարդուն ասում էին՝ ուզում ենք դու նստես»
«Քաղաքացիական ազգայնականության» անհրաժեշտությունը
Մեր աչքի առաջ է Ուկրաինայի դրական օրինակը Երբ ես դրվատանքով եմ գրում Ուկրաինայի, այդ երկրի ղեկավարի եւ Ռուսաստանի ագրեսիային՝ ուկրաինացիների հերոսական դիմադրության մասին, ընթերցողների մի մասը (ըստ ամենայնի՝ Պուտինին եւ նրա քաղաքականությունը համակրողները) ինձ հռետորական հարց են տալիս. «Ի՞նչ է, դուք ուզում եք, որ Հայաստանի հետ կատարվի նույնը, ինչ հիմա կատարվում է Ուկրաինայի հե՞տ»: Այդ
«Սա բարոյականության հաղթանակն է անբարոյականության դեմ»․ Անժելա Մաքյան
Նախաձեռնված հանրային քրեական հետապնդում այս պահին չկա
Այսպիսի վիճակ վաղուց չկար. Մալաթիայի աղբահանության ծառայության դեմքը. Անահիտ Բախշյան
Ափսոս նկարով հնարավոր չէ ներկայացնել նաև գարշահոտը։
«30 հազար երեխա Արցախում սովի է մատնված, ՄԱԿ-ն իր գործառույթը պետք է իրականացնի»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է
Շատ ծանր է այն գիտակցումը, որ Արցախում մարդիկ զրկված են ամեն ինչից, եւ չեն կարող իրականություններն այսքան տարբեր լինել, դա նաեւ մեր իրականությունն է։ Մեր հասարակության մեջ անտարբեր մարդիկ էլ կան, սրտացավ էլ կան, կան մարդիկ, ովքեր ասում են՝ չգիտենք ինչ անել։
Համատիրությունը՝ որպես կոռումպացված ավելորդություն
Կար սովետական կարգեր, կային եւ սովետական համատիրություններ բոլոր համայնքներում, անգամ կային դրանց մասնաճյուղերը, որոնք սպասարկում էին բնակչության կարիքները. որեւէ վթարի դեպքում՝ լինի բնակելի շենքի հետ կապված կամ բնակարաններում, որեւէ խափանման դեպքում (հատկապես ջրամատակարարման խափանման ժամանակ), ահազանգը ստանալուց հետո, անմիջապես գալիս էին եւ վերացնում բոլոր տեսակի խափանումները եւ փոխարենը պետությանը մուծվում էր շատ չնչին գումար (ամսական),
Զավեն Մանուկյանն ընտրվեց Ախուրյան համայնքի ղեկավար
Խոստանում ենք առաջիկա տարիներին Ախուրյանը վերածել մի մեծ շինհրապարակի՝ փոխելով համայնքի դեմքն ամբողջությամբ
«Որ դուռը գնում ենք՝ արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն, ասում են՝ լռեք»․ անհետ կորածների ծնողները բողոքի ցույց են անում
Ծնողներին չհաջողվեց հանդիպել Փաշինյանի հետ, նրանք իրենց ցույցը շարունակեցին նախագահական նստավայրի մոտ
Վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա. Արթուր Թովմասյանը ուղերձով դիմել է միջազգային հանրությանը
Դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում մեր ժողովուրդը կկանգնի բնաջնջման նոր մեթոդներով՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի առջև, և այդ ամենը նույնիսկ չի արժանանա միջազգային հանրության միջամտությանը՝ մարդկային մեծ ողբերգությունը կանխելու նպատակով:
«Ինտերպոլի աշխատակցի» գործը 5 տարի դատարանում քնեցնելուց հետո, կարճեցին՝ վաղեմության ժամկետի հիմքով
Այս գործով ութ տուժողներից մեկը վերաքննիչ բողոք կբերի 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը, որի 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Այն քրեական գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Փաստաբան. «Վաչագան Ղազարյանի ունեցած բոլոր գույքերը ունեն օրինական ծագման աղբյուր, իսկ այն գույքերը որ իրեն չեն պատկանում, իրեն չպետք է վերագրվեն»
Մենք այս փաստն արձանագրելով՝ դիտարկում ենք, որ երկու տարի ժամկետ են բաց թողել, հետեւաբար, կիրառելի է հայցային վաղեմություն, ու դատախազության ներկայացված պահանջները մերժման ենթակա են:
Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո
ԱՐՄԵՆՊՐԵՍ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին
Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը՝ բնության ու մարդու խաթարված կապի, արվեստի ու անհատականությունների մասին
«Գյումրին ուրիշ է, իսկական մեդիտացիայի վայր»
Երևան-Երասխ ճանապարհին 5 ավտոմեքենայով վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 17 անձանցից երկուսը մահացել են
Հուլիսի 18-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Ֆորդ Տրանզիտ», «ԳԱԶել», «Մերսեդես», «Ինֆինիտի» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ: «ԲՄՎ»-ի ուղևոր 21-ամյա Մասիս Ժուռոյանը մահացել էր տեղում, իսկ 17 անձ տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղից հաղորդում է ստացվել, որ մահացել են նաև 43-ամյա Սարգիս Լևոնյանը և 25-ամյա Շանթ Ժուռոյանը: Քրեական վարույթը շարունակվում է: Ծանուցում.
Բիզնեսի կառավարումից երաժշտական մենեջմենթ
Հարցազրույց երաժշտական մենեջեր Ելենա Յակովլեւայի հետ – Տիկին Յակովլեւա, վերջին շրջանում հայաստանյան մշակութային կյանքում հոլովվում է ձեր՝ Primavera Consulting գործակալության (ԱՄՆ-Ֆրանսիա) արտիստ մենեջերի, Primavera Foundation of Armenia համահիմնադրի եւ մենեջերի անունը։ Մինչդեռ դուք ավարտել եք Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, Լոնդոնի Kingston Business School-ում ստացել եք մագիստրոսի կոչում՝ որպես մարդկային ռեսուրսների միջազգային կառավարման մասնագետ։ Աշխատել եք
Աղդամից առեւտուր անել, նշանակում է՝ եւս մեկ քայլով մտնել Ադրբեջանի կազմի մեջ. Նաիրի Հոխիկյան
Իսկ այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կնքելուց հետո, ըստ Ադրբեջանի՝ Հայաստան պետք է գա 400 հազար ադրբեջանցի
Բաքուն Երևանին մեղադրում է «խաղաղության նկատմամբ անտարբերության» մեջ՝ արձագանքելով Վիեննայում Միրզոյանի հայտարարություններին
«Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ, ապա պետք է դադարեցնի կեղծավորությունն ու մանիպուլյացիաները, կատարի իր միջազգային իրավական պարտավորությունները»
Ադրբեջանը միջազգային քրեական հանցագործություն է կատարում՝ ցույց տալով, որ վստահության միջոցներ չի ձեռնարկում. Մարուքյան
Միջազգային հանրության լիբերալ ժողովրդավարական ինստիտուտները կամ պետք է ընդունեն, որ իրենք կիսում են Լեռնային Ղարաբաղի 120.000 հայերի, այդ թվում՝ 30.000 երեխաների սովի մատնելու, սպանությունների և էթնիկ զտումների քաղաքականությունը,
Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչների հետ
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում` հուլիսի 18-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների անցկացմանը,
Բրյուսելում հայկական օրակարգ կա՞ր
Պաշտոնական Երեւանը մեկ անգամ եւս փաստեց, որ միակ բանը, որին ունակ են հայկական կողմերը` միջազգային հանրության մոտ խղճահարություն առաջացնելն ու քաղաքակիրթ աշխարհից աջակցություն հայցելն է Բրյուսելում հուլիսի 15-ին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը գրեթե երեք ժամ բանակցություններ վարեցին: Բանակցություններից մեկ օր առաջ արդեն հայտնի էր, որ Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպմանը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու
Տոյվո Կլաար․ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի․ Alpha News
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին Alpha News-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության 2023 թ. կիսամյակային ամփոփագիրը
2023թ. կիսամյակային ամփոփագիր 2023թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 637 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 273 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում
Վերականգնվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին
Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին: Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում և արժանացել հավանության: Դրանից հետո
30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն
Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը զեղչերի, այդ թվում ակցիաների համար սահմանված օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո՝ 2022 թվականի օգոստոսի 1-ից սկսած իրականացրել է վերահսկողական միջոցառումներ: Ուսումնասիրվել են շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել են թվով 35 վարույթներ: Վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է: Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել
«Էլեկտրական հովիվներ»՝ խրտվիլակների փոխարեն. նոր տեխնոլոգիաներ գյուղերում
Վայք խոշորացված համայնքում գյուղական 15 բնակավայր կա: Դրանցից ոչ մեկն ապահովագրված չէ արջերի անակնկալ հայտնվելուց: Ֆերմերային տնտեսությունները ծուռթաթ բրդոտներից պաշտպանելու ավանդական մեթոդն արդեն հնացել է. պտղատու այգիների, ընտանի կենդանիների և մեղվափեթակների մոտ տեղադրված խրտվիլակները զրոյական ազդեցություն ունեն: Արջերն անտեսում են դրանց համեստ տեղակայումն ու գործի անցնում: Դրանում շատերի նման համոզվել է նաև խնձորուտցի Նատալյա Պողոսյանը,
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նկուղային հարկում ինքնաձիգեր են հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։


















































