Օրվա լրահոսը

Բյուրեղավանի բնակիչը ձերբակալվել է սպանության և երեք անձի դանակահարության կասկածանքով ու տվել ինքնախոստովանական ցուցմունք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի և մեծածավալ գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ կատարված սպանության և մի քանի անձանց դանակահարության դեպքը: Նախնական տվյալներով՝ 2023թ. հուլիսի 17-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում, Բյուրեղավան

ԵԹԿՊԻ-ի ուսանողը միջազգային մրցանակների է արժանացել

Պարգևատրվել է նաև պատմվածքների խմբագիրը՝ ԵԹԿՊԻ-ի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանը։

«Առաջին նկարս կոչվել է «Ճանապարհ դեպի լույս»»

Միասնականության գաղափարը թայֆաբազության աստիճանի չիջեցնենք, շարժիչ ուժ դառնանք

Տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը չի արձագանքել՝ կտրելով իր կապը հասարակության հետ. Վահե Հովհաննիսյան

Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։

«Նիստն ապօրինի է, խորհրդի նախագահի ընտրությունն՝ անօրինական: Ինչ է կատարվում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդում». բաց նամակ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Ժողովուրդը ունի մեկ անելիք՝ ընտրել իշխանություն և ծայառել հայրենիքին. ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Մանե Թանդիլյան

Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ ժողովրդի կողմից իրականացնել իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ Մնացած ամեն ինչով ժողովրդին զբաղեցնելը երկարացնում է այս իշխանության կյանքը՝ բերելով նորանոր խնդիրներ։

ՄԻԵԴ-ը փաստացի վերահաստատել է իր 2022թ. որոշման կատարման անհրաժեշտությունը և այն պետք է կատարվի Ադրբեջանի կողմից

Սույն թվականի հուլիսի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ուսումնասիրելով Լաչինի միջանցքն ապաշրջափակելու առնչությամբ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու ՀՀ կառավարության պահանջը՝ որոշել է վերահաստատել իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին կայացրած որոշումը, այն է՝ պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես

Ուժերի համախմբում և գերլարում է պետք, համահայկական համախմբում՝ ի պաշտպանություն Արցախի. Հայկ Չոբանյան

Օրախնդիր է կիբերանվտանգության մասնագիտացված մարմինների ստեղծումը։

«Մենք այսօր մեր խաչի թեթևությունն ենք փնտրում, ոչ թե ծանրությունը շալակելու պատասխանատվությունը»

Ուզում ենք, բայց որ թեթև լինի, անարյուն խաչ լինի։ Այդպիսի խաչելություն մեր Տերը չի տեսել։

Ի վերջո, ոչ միայն թաղվում է ռուսական միջնորդական առաքելությունը, այլ ճանապարհ է հարթվում ՌԴ-ն տարածաշրջանից դուրս հրելու գործընթացի համար. Տիգրան Աբրահամյան

Եթե ՌԴ-ից ուզում են համոզել, որ իրենց մոտ չի ստացվում զուտ այն պատճառով, որ հայաստանյան իշխանությունը չի ուզում, ապա ակնհայտ է, որ ՌԴ-ն իր ազդեցության տարածաշրջաններում միայն կոնկրետ երկրների ցանկություններով չի առաջնորդվում:

Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում. Մաշա Մնջոյան՝ Գրան Պրի մրցանակակիր

Իսկ «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի փոքրիկ պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը 133 միավորով զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը:

«40 վայրկյան պահանջվեց նոկաուտի ենթարկելու համար». Կամո Ունանյանը հաղթանակը նվիրեց շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

Սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 3 հաղթանակ ու ոչ մի պարտություն

Վերջ տալ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել. Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանում. Գուրգեն Ներսիսյան

Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք։

Շուգարինգ․ մազահեռացման վաղեմի միջոց, որն արդիական է նաև այսօր

Անցանկալի մազերից ազատվելու միջոցներն այսօր բազմաթիվ են՝ սովորական ածելուց մինչև նորագույն տեխնոլոգիաներ, և յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն հարմար տարբերակը՝ հաշվի առնելով մազահեռացման մեթոդի արդյունավետությունը, մատչելիությունը, անվտանգությունը և այլն։ Որքան էլ մազահեռացման նորանոր մեթոդները բազմազան են, շաքարով մազահեռացումը՝ շուգարինգը, որը կիրառվել է դեռ Հին Եգիպտոսում, շարունակում է անցանկալի մազերի խնդիրը լուծող հարմար միջոց լինել։ Եվ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հուլիսի 17-ին՝ ժամը 00:05 -01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում․ «Հետք»

44-օրյա պատերազմից մինչեւ այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Այս հետեւությանն ենք եկել՝ ուսումնասիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների մարտական հենակետերի տեղադրությունը ՀՀ սուվերեն տարածքում: Օկուպացիան կամ զավթումը տեղի է ունեցել փուլ առ փուլ: Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել, տարբեր

Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի 1 խախտում է արձանագրվել, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,- ասված է հաղորդագրությունում։ Թարգմանությունը՝ «Ա1+»-ի

Սարուխանի գյուղապետը «ջուր է ծախել» գյուղի բնակիչների վրա

Գեղարքունիքի մարզի Սարուխան բնակավայրի նախկին ղեկավար՝ Լ. Վոլոդյայի Ա.-ն, պաշտոնավարման ընթացքում չարաշահել է իր դիրքը: Նման հաղորդում է ստացվել ԱԱԾ-ում, 2023 թվականի հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2005 թ.-ին Սարուխան բնակավայրում կառուցված ոռոգման ջրի խորքային հորը տնօրինում է Սարուխան բնակավայրի վարչական ղեկավար`

Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս ծանր պայմաններում դժվարությամբ կազմակերպվող փոքրաքանակ մասնակցությամբ միջոցառումները ադրբեջանական քարոզչամեքենան գործիք է դարձնում՝ միջազգային տարբեր կառույցներին մոլորեցնելու կամ ապակողմնորոշելու համար, որ բլոկադա ու հումանիտար ճգնաժամ չկա: Հարսանիքների ու այլ սիրուն միջոցառումների տեսանյութերը ոգևորող են, ցույց են տալիս ուժ ու կամք, բայց խնդրում եմ ձևական ճոխ կյանքի հետ ասոցացվող տեսանյութերը

«Եթե ոչ մի երկիր չճանաչի Արցախի անկախությունը, ի՞նչ եք պատրաստվում անել։ Գնալ երկխոսությա՞ն Բաքվի հետ». Ավետիք Իշխանյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Աղդամի, այսպես կոչված մարդասիրական առաքումներով, որը ողջունել է մսյո Միշելը, նպատակ ունի հեռացնել ռուսական խաղաղապահ ուժերին»

Վարդավառը՝ ձնոցիով ու ձնագնդիով

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում երեխաների համար կազմակերպվել էր մանկական ժամանցային ծրագիր: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն

Հուլիսի 16-ին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին, Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ք. Գորիս), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր

Ուգոչուկվո Իվուն այլեւս Կազանի «Ռուբինի» ֆուտբոլիստ է

«Ուրարտուի» ֆուտբոլային ակումբի արդեն նախկին եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի արդեն կայացած տրանսֆերի մասին այսօր տեղեկացրել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ  աշխատանքային պայմանագիր է կնքել մինչեւ 2025/2026 մրցաշրջանը, սակայն գործարքի արժեքի մասին տեղեկություն չի հրապարակվում։ Ուգոչուկվու Իվուն այս տարվա մարտին նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում եւ այդ ժամանակվանից սկսած մասնակցել

Մատենադարանը հայկական ինքնության կարևորագույն մասնիկն է՝ այն, ինչով Հայաստանը դառնում Հայաստան

Իշխանությունը, կամ՝ առնվազն իշխանության որոշ շրջանակներ որոշել են Մատենադարանի տնօրենի նշանակումն անել ոչ թե մերիտոկրատական սկզբունքով, այլ՝ իրենց ավելի հարազատ՝ յուրային «պոլի փետի»։ Արդյունքում՝ Մատենադարանի հիմնադրման օրվանից առաջին անգամ այստեղ կարող է նշանակվել ոչ գիտնական տնօրեն։ Յուրային տնօրենի նշանակման մեխանիկան. – Մատենադարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, անվանի գիտնական, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը փոխարինվեց ԿԳՄՍ նախարարով, – Հոգաբարձուների

Վլադիմիր Պողոսյանը, ըստ Պաշտպանության նախարարության, ներկայացել և ներկայանում է այն, ինչը չի՞ եղել, իսկ Օնիկ Գասպարյանն էլ թո՞ւյլ է տվել. 168.am

Հունիսի 28-ին «Առավոտի» հետ հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, մասնավորապես, ասել է. «Ես ու իմ սպայական կազմը՝ Ջալալ Հարությունյանի ախպոր հետ, որը եղել է ոստիկանների շտաբի պետ, բարձրանում ենք Շուշի: Նայում ենք, որ քաղաքը պատրաստ չի ոչ մի բանի: Մենք գալիս ենք միլպետի մոտ,

Փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները․ արձանագրվել է 84-ամյա քաղաքացու մահը

Ինչպես հայտարարվել էր, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն, անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 16-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։Հուլիսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

Ամեն օր մեր դիտորդները պարեկություն են իրականացնում մոտ 3800 կմ սահմանային տարածքներում. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թվիթերյան գրառումը Ամեն օր մեր դիտորդները պարեկություն են իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի մոտ 3800 կմ սահմանային տարածքներում: Մեր մանդատն է զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և հավաքել ստուգված տեղեկատվություն միջադեպերից հետո: Ինչպես այս ուրբաթ Երասխում։

Լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները

Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով: Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները: Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում. Դավիթ Շահնազարյան

Ի՞նչ ճանապարհային քարտեզ է Ադրբեջանի իշխանությունը փոխանցել Հայաստանի իշխանությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031