Օրվա լրահոսը
Լվացվել ու մաքրվել են երևանյան արձանները
Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ ջրցան և փրկարար ծառայության մեքենաների շքերթով: Լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները. աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՆԳՆ մասնագիտացված տեխնիկայով: Տոնին ու քաղաքի մաքրությանը միացել են նաև կամավորները: Միմյանց ջրելու ավանդույթը՝ Երևանի հանգստի գոտիներում համախմբել էր նաև քաղաքի հյուրերին: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում. Դավիթ Շահնազարյան
Ի՞նչ ճանապարհային քարտեզ է Ադրբեջանի իշխանությունը փոխանցել Հայաստանի իշխանությանը
Բարիտոն Ակսել Դավեյանը հաղթել է միջազգային մրցույթում
Օպերային երգիչ, բարիտոն Ակսել Դավեյանը Սանկտ Պետերբուրգում կայացած Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14-րդ միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել։ Նա եզրափակիչ փուլում կատարել է Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայից Ֆիգարոյի կավատինան և Չայկովսկու «Իոլանտա» օպերայից Ռոբերտի արիան։ Նշենք, որ երիտասարդ օպերային երգիչը հանդես է եկել մի շարք ներկայացումներում` ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրներում։ Յուրաքանչյուր
Գնում ենք Թումանյանի տուն
Թիֆլիս, Սոլալակ թաղամաս, Ամաղլեբա փողոց, համար 18 տուն, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոն… Շենքի երրորդ հարկ տանող աստիճանները հին են` տեղ-տեղ ճաքճքած, սակայն շենշող մաքրությունը չտեսնված թարմություն է հաղորդում շրջակայքին: Աստիճանահարթակները համեմատաբար լայն են, նախշապատ, բազրիքները` լավ պահպանված: Վերև բարձրանալով` սկսում ես հաշիվ տալ հախուռն ու անթաքույց հույզերիդ, որոնք լի են ուրախության, հուզմունքի, շփոթության աննկարագրելի
Կա մեկ ճանապարհ՝ գնալ նոր հանրային քաղաքական ինստիտուտների ձևավորման ճանապարհով
Եթե Նիկոլը Արցախի փոխարեն փորձեր Ադրբեջանին հանձնել, ասենք, Տերյան-Մոսկովյան խաչմերուկը, Հայաստանում նույն արձագանքն էր լինելու, և «խաղաղության օրակարգի» նույն ընկալումը։ Նոր սերնդի հետաքրքիր մտածողներից Կարպիս Փաշոյանը գրում է, որ «այսօրվա վիճակը ուղիղ հետևանքն է քաղհասարակության, գրողների, գիտաշխատողների, արվեստագետների մի զգալի մասի ինտելեկտուալ դավաճանության»։ Իսկ գուցե մենք պարզապես չունե՞նք այդ շերտերը՝ ընդհանրապես, գուցե շատ բաների նման
ԵԽ նախագահ Շառլ Միշելը մի քանի վտանգավոր հայտարարություններ արեց. Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպման, ՀՀ ընդդիմության լեթարգիական քնի մասին
Մեր զրուցակցի համոզմամբ, Արցախում ընթացքող հանրահավաքները Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան փոխհամաձայնության արդյունքն են
Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՄ խորհրդի նախագահ Շ. Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ` ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների` Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին` Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա
Ոչ միայն նոր դաշնամուր, այլեւ նորոգվեցին անգործության մատնվածները․ Կապանի միջազգային երաժշտական առաջին փառատոնը վերջինը չի լինի (ֆոտոշարք)
Վարդան Հովսեփյան ջազ տրիոյի, երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանի եւ Նորայր Քարտաշյանի համատեղ ելույթով եզրափակվեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը։ 10 օր տեւած փառատոնի ընթացքում կապանցիները հնարավորություն ունեցան վայելելու դասական երաժշտություն։ Բացի համերգներից, սյունեցի բազմաթիվ շնորհալի երեխաներ եւ պատանիներ մասնակցեցին արտերկրի եւ Հայաստանի անվանի երաժիշտների վարպետաց դասերին, աշխատարաններին` հարստացնելով իրենց երաժշտական գիտելիքներն ու կատարելագործելով հմտությունները։ Հիշեցնենք, որ փառատոնի գաղափարը
Դա կոչվում է ոչ թե հումանիտար մատակարարում, այլ Արցախն ինտեգրելու ակցիա․ Լաուրա Բաղդասարյան
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Էպիկ հայտարարություն արեց Միշելը երեկ։ – Օրինակ այն, որ Արցախը հումանիտար ճգնաժամի հասցրած Ադրբեջանը առաջարկում է Աղդամով «ՀՈՒՄԱՆԻՏԱՐ» մատարակարումներ անել «տեղի բնակչությանը»։ Դա կոչվում է ոչ թե ՀՈՒՄԱՆԻՏԱՐ մատակարարում, այլ Արցախը ինտեգրելու ակցիա։ Իսկ որ Ադրբեջանը չի կատարել ու կատարելու մտադրություն էլ չունի Միջազգային դատարանի փետրվարյան որոշումը,
Հերթական ապատեղեկատվությունը՝ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 16-ին` ժամը 02:30-ին, կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների
Գյումրիում Շիրակի մայր բուհի դասախոս է վրաերթի ենթարկվել ու հիվանդանոցում մահացել
Հուլիսի 13-ին Գյումրու Շիրակացի փողոցում գտնվող «Իդեալ» խանութի դիմաց, ժամը 18․00-ի սահմաններում վրաերթի էր ենթարկվել Շիրակի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս 67-ամյա Աստղիկ Սիմոնյանը։ Ոստիկանության պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրան վրաերթի էր ենթարկել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։ Կնոջը մարմնական վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից և մայրաքաղաք։ Աստղիկ Սիմոնյանի բարեկամների
Մարդու իրավունքները Հայաստանում․ արտահերթ զեկույց
Նախաբան 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը շարունակվում է։ Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը, Ադրբեջանի հակաիրավական գործողություններն ուղղված են ճիշտ հակառակին։ Պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ տալով՝ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում, ամբողջությամբ
Ժողովրդավարությունն ինքնանպատակ չէ
Ընդունված է ասել, թե 2018 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ժողովրդավարության ճանապարհը: Մեր ժողովրդավար երկրի օրենսդիր մարմնում, սակայն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր Ազգային Ժողովի ղեկավար պաշտոն՝ ԱԺ նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի նախագահի պաշտոն չի զբաղեցնում: Այս շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միանձնյա որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
Ես մենակ չեմ, իմ կողքին է 210 ծանր օրերով անցած 120 հազար. «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– Իմ «ես»-ով եմ գրում, բայց խոսքս ընդհանրական է այն առումով, որ Արցախում ինձ նման շատերը կլինեն ընտրած այս կենսակերպը։ Ի՞նչ տվեց ինձ անցած 210 օրը՝ յոթ ամիսը։ Մի՞թե մենք կարող էինք երբեւէ պատկերացնել, որ այսքան երկար կձգվեր շրջափակումը, եւ որ հնարավոր կլիներ դիմանալ այդ ամենին անգամ կես եւ ավելի տարի։ Ես, որ երբեմն
Ադրբեջանն անհիմն է որակել Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին
«Ազատություն» – Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը` պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին`ներառյալ Ղարաբաղի շրջանը»: «Անթույլատրելի է, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է
«Սլավյանսկի բազար 2023»-ում 10-ամյա Անահիտ Գալստյանն արժանացել է 2-րդ մրցանակի
Հուլիսի 12-14-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում տեղի ունեցավ «Սլավյանսկի Բազար 2023» ամենամյա մանկական կատարողների 22-րդ երաժշտական հեղինակավոր մրցույթը, որին մասնակցում էր 18 երկիր՝ Բելառուս, Ղրղզստան, Սերբիա, Կոլումբիա, Էստոնիա, Ավստրալիա, Խորվաթիա, Ռուսաստան, Ղազախստան, Իսրայել, Բուլղարիա, Ուզբեկստան, Մեքսիկա, Ռումինիա, Իտալիա, Մոլդովա, Վրաստան և Հայաստան։ Հեղինակավոր մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացրեց 10-ամյա Անահիտ Գալստյանը, որը մրցութային երկու օրերին
Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան, պայմանավորվածությունը. Ստեփան Հասան-Ջալալյան
ՌԴ ԱԳՆ 15.07.2023 թ․ գաղտնագրված հայտարարությունը Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2023թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը,
Արցախում հանրահավաքի մասնակիցները կոչով դիմեցին Սփյուռքի եւ Հայաստանի քույրերին ու եղբայրներին
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում համաժողովրդական հանրահավաքի հազարավոր մասնակիցները հավաստիացրին, որ պատրաստ են շարունակելու ամենօրյա պայքարը եւ միասնությամբ, համերաշխությամբ հասնելու են վերջնարդյունքի։ Յոթ ամիս շարունակ շրջանցելով բազմաթիվ դժվարություններ, հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, սահմանային հաճախակի լարվածությունների ֆոնին, հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներով Արցախն իր ամուր ուսերի վրա կրել ու տանում է տոտալ շրջափակման ամբողջ ծանրությունը՝ ապրում, արարում, հավատում են հաղթական
Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կլինի կոնսոլիդացիա, ղեկավար կազմի, նրանց մոտեցումների արմատական փոփոխություններ՝ կբացվեն իրավիճակից դուրս գալու հնարավորություններ. Միքայել Համբարձումյան
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ խորը մտահոգությամբ հետևում էի Ստեփանակերտում իշխանությունների նախաձեռնած բողոքի, օգնության կանչի հավաքին և հանկարծ մտաբերեցի ԱԱԾ պահեստազորի սպաների միության 04.05.22թ. հրապարակումը Երևանում ընթացող հանրահավաքների նկատմամբ Արցախի իշխանությունների կրավորական պահվածքի մասին (նյութը ստորև): Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ այս վիճակում ենք՝ խեղճացած,
Արցախի Հանրապետության պետնախարար․ «Որեւէ մեկը թող թույլ չտա իրեն սակարկելու, քննարկելու կամ զիջելու առարկա դիտարկել մեր ժողովրդի ինքնորոշման, սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն ու ազատությունը»
«Համաժողովրդական շարժումն այլեւս կայացած է եւ իրականություն է։ Սա մի շարժում է, որը ծնվել է բոլոր արցախցիների սրտում եւ սպասում էր պոռթկմանը։ Սա մի շարժում է, որը համակեց բոլորին՝ Ստեփանակերտից մինչեւ Մարտակերտի շրջան, Մարտունու, Ասկերանի շրջաններ»,- Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը եև մասնակիցներին կոչ արեց ողջունել հանրահավաքին հետեւող Արցախի շրջանների
Բացե՛ք ճանապարհը, նպաստեք նորմալ կյանքի պայմանների ապահովմանը․ բաց նամակ Իլհամ Ալիևին
Բաց նամակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Պարոն նախագահ, Ավելի քան 7 ամիս Լեռնային Ղարաբաղը Ձեր քմահաճույքով բլոկադայի մեջ է: Ավելորդ է ասելը, որ հրաշքով գործող մանկապարտեզներում երեխաները միրգ ու քաղցրավենիք են նկարում: Նույնիսկ ամենալավատեսական տրամադրվածության դեպքում հնարավոր չէ տագնապ չապրել ուրվագծվող մռայլ հեռանկարից՝ ամենաանմարդկային ու դատապարտելի մեթոդներով Դուք Լեռնային Ղարաբաղը տանում եք հայաթափման, որտեղ հայերն
Արմեն Աշոտյան. Փաշինյանի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան իր ստորագրած թղթերը. Ալիևն ընդամենը կրկին հաստատեց այդ օրինաչափությունը. Tert.am
Կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է Tert.am-ի հարցերին։ -Բարև Ձեզ, նախ ձեզնից սկսենք։ Ինչպե՞ս է անցնում կալանավորված Արմեն Աշոտյանի օրը, ինչպե՞ս եք ձեզ զգում, հնարավորություն ունե՞ք հետևելու ներքին ու արտաքին քաղաքական անցուդարձին։ -Երբ ամբողջ ուշքս, միտքս, ցավից Հայաստանի և Արցախի ներկայիս աղետաբեր իրավիճակն է, քո սեփական խնդիրները և անազատությունից բխող
Սամվել Եվրիյան․ «Այն ազգը, որը միասնական չէ, երբեք հաղթանակի չի հասնում»
Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Եվրիյանը Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքում ասաց․ «Ես համոզված եմ, որ այստեղ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի քաջ գիտակցում է, թե ինչի համար է այստեղ։ Այն ազգը, որը միասնական չէ, երբեք հաղթանակի չի հասնում։ Եվ զուր չէր, որ հանճարեղ Չարենցը կրկին անգամ հիշեցրեց․ «Ով հայ ժողովուրդ։ Քո միակ փրկությունը քո հավաքական
Փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր․ Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Փաշինյան–Շառլ Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ: Այդտեղ առանձնակի խնդրահարույց է հայտարարության չորրորդ կետը, որտեղ փաստացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարվում է զուտ հումանիտար խնդիր: Հայտարարության այդ հատվածում նշված է. «Մենք քննարկել ենք Ղարաբաղի
Շառլ Միշելը կարևոր է համարել Աղդամով հումանիտար մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ասուլիսում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունների մանրամասները: Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը` ԵԽ պաշտոնական կայքէջից։ «…Քիչ առաջ ավարտեցինք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ վեցերորդ հանդիպումը։ Մեր մտքերի փոխանակումները կրկին եղել են անկեղծ, ազնիվ և առարկայական: Մեր հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնևում, Վաշինգտոնում, Մոսկվայում և երկկողմ` սահմանին
«Պատերազմը չի ավարտվել։ Ու հիմա մարդկանց վախեցնել պատերազմով․․․»․ «Առերեսում»
Նժդեհն է ասում․ «Ամենից զարհուրելին պարտությունը չէ, այլ պարտվողականությունը, որով բռնված ժողովուրդը լրացնում է, կատարյալ դարձնում իր թշնամու հաղթանակը»:
Կարևորագույն միջազգային մեխանիզմներ գործի չդրվեցին, բաց թողնվեցին բացառիկ հնարավորություններ․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Պատերազմի ընթացքում ու դրանից հետո Հայաստանի իշխանությունը սեփական քաղաքական շահերի ու պաշտոնների կորստի իրենց մղձավանջային վախերի պատճառով երկրի անվտանգությունը կործանող սխալներ գործեց, որոնք մեր դիրքերը լրջորեն թուլացրին միջազգային ասպարեզում, ադրբեջանական զինված ուժերը «լեգիտիմ» հնարավորություն ստացան ամրանալու մեր գյուղերի ու
Քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը․ «Ազատություն»
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Բրյուսելում Ալիև-Փաշինյան-Միշել բանակցությունների ընթացքում քննարկվել է այդ թվում «Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերումը և ապօրինի կազմավորումների զինաթափումը»։ «Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների շարունակման շուրջ, սահմանների սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի տարածքներից հայկական զորամասերի դուրսբերման
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ. «Միաբանության մեջ է լինելու մեր օրհնյալ ապագան»
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Համաժողովրդական խաղաղ հանրահավաքի երկրորդ օրը մեկնարկեց Արցախի Հանրապետության պետական օրհներգով եւ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մինաս քահանա Մովսիսյանի մատուցած աղոթքով, որից հետո հոգեւորականը դիմեց արցախցիներին. «Իմ սիրելի արցախցիներ, իմ սիրելի հերոսական ժողովուրդ: Փառավոր անցյալ ենք մենք անցել, այսօր կանգել ենք դժվարության, խնդիրների առջեւ: Եվ բոլորս այսօր այսպիսի միասնականությամբ եկել


















































